User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Տարվա ամփոփում...

  1. #1
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,293
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տարվա ամփոփում...


    2011 թիվը երևի իմ կյանքի ամենակարևոր տարիներից մեկն էր: Էս տարի շատ բան սովորեցի, էնքան շատ, որ ես ինձանից նման աշխատասիրություն չէի սպասում: Էս տարի ես ընկա աշխատանքի ազարտի մեջ, ու լիովին խորացա դրանում: Մասնագետի կոչում, մասնագիտական բազմաթիվ նոր գիտելիքներ, հոբբի, որը սիրում եմ ինչպես իմ մասնագիտությունը, Նոր լուրջ ծանոթություններ, նոր կապեր, նոր մտահաղացումներ հետագայում որոնք պետք է իրականացվեն, կարևոր շատ մարդիկ, ու էս տարվա սկզբից մինչև վերջ, ի տարբերություն իմ մյուս տարիների, ամեն օր լի իրադարձություններով, նոր հետաքրքրություններով... Էս տարի իմ նախկին գործերում, ունեցած ու չունեցածի մեջ գտա նոր հետաքրքրություններ, էս տարի կատարվեց իմ ոչ երազանք, բայց ցանկություններից մի քանիսը: Երկուսի մասին չեմ ասի, բայց մեկը դա այն էր, որ դրամապանակիս մեջ իմ սեփական աշխատած գումարները չէին տեղավորվում Տենց մի քանի տարի առաջ տանից որ փող էի վերցնում, ու մտածում, որ տենաս էտքան չկա՞մ, որ փող եմ վերցնում, որ ես չեմ աշխատում, ու մտածում էի որ մի օր դրամապանակումս իմ աշխատած գումարները էնքան շատ կլինեն, որ չեն տեղավորվի.... Բայց դե էտ ափսոս որ մի քանի օրա տևում ու ԳԸԸԸՄՓ

    տարվա վերջին եռամսյակը /ավելի շուտ հնգամսյակը//// շատ կարևոր էր ու հազարումի գործերով ցված... մի քնաի տարի առաջ երազել եմ, որ էնքան շատ գործեր ունենամ որ չհասցնեմ այ մարդ, զանգեն, ասեմ հետո զանգի, որ կարևոր լինեմ ու օգտակար: Մի խոսքով, սենց վռազի մեջ՝ բայց սրտանց ասեցի մտածածիս մի մասը... Այ մարդ, իմ համար կարևորը, որ ոչ մեկին պարտք չեմ, հա լուրջ... հիմա համ գրում եմ, համ մտածում ճիշտ եմ թե չէ ու համոզվում, որ չէ, իրոք ոչ մեկի պարտք չեմ, ու ինչքան հիշում եմ չեմ էլ եղել...

    Իսկ քե՞զ ինչ տվեց, կամ ինչ վերցրեցիր այդ տարուց...

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (29.12.2011), Arpine (24.12.2011), John (24.12.2011), laro (24.12.2011), Lusinamara (24.12.2011), Meme (24.12.2011), Smokie (25.12.2011), Tirim-tim (31.12.2011), unknown (26.12.2011), Թամարա (24.12.2011)

  3. #2
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամփոփում

    Այն Ամանորը ոչինչ չբերեց`
    Մեր լուռ բակերի լռությունն էլի
    Այդպես էլ մնաց,
    Մեր խոր հույսերի սպասումն էլի
    Արդյունք չտվեց
    Այն Ամանորը, որ պիտի բերեր,
    Մեզանից տարավ Սիրո աշխարհը,
    Մեզանից տարավ ժպիտն ապրեցնող...
    Այն Ամանորից ոչինչ չմնաց`
    Մենք ետ նայեցինք մեզ հետ մեծացած
    Տխուր անցյալին`
    Այս ծանր բեռից մեզ թոթափելու
    Անմեղ ցանկությամբ...
    Այն Ամանորը ոչինչ չբերեց,
    Այն Ամանորից ոչինչ չմնաց...

    Այս Ամանորից հուսով սպասե՞մ...
    29.12.09
    __________________________________

    Ճիշտ է՝ սա 2009-ի թեթև ամփոփում էր, բայց արդեն երկու տարի է պահպանում է իր «ուժը»: 2012-ից մե՜ծ սպասելիքներ ունեմ
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (25.12.2011), Freeman (31.12.2011), laro (24.12.2011), Lion (26.12.2011), Smokie (25.12.2011), Universe (25.12.2011), unknown (26.12.2011)

  5. #3
    Սկսնակ անդամ AoF-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.08.2011
    Գրառումներ
    55
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեռ վերջնահաշվարկ չեմ արել, թե ինչի եմ հասել այս տարի, բայց մոտավորապես հաշվարկել եմ, որ գալիք տարի մի քանի անգամ ավելի շատ ու բազմակողմանի ուղղվածություններ ունեցող գործերով է պետք լինելու զբաղվել: Ի միջի այլոց, մյուս տարվա հորոսկոպն այսօր աչքովս ընկավ, այնտեղ ասվում էր, որ վիշապի տարին խոստանում է հաջողություններ բոլոր նրանց, ովքեր ակտիվ և առանց վարանելու կսկսեն իրականացնել իրենց նպատակները:
    ...որ կարևոր լինեմ ու օգտակար ...
    Ուրիշներին օգտակար լինելու փաստը նոր և դրական ուժեր է հաղորդում: Անցնող տարում ընկալած իրականություններից կարևորագույններից մեկն այն էր, որ, եթե ձեռք ես բերում որոշակի հնարավորություններ, լավ կլինի օգնես մնացածին և այդ հնարավորություններդ ետ կվերադառնան մի քանի անգամ ավելացած` և՛ նյութական, և՛ հոգևոր հարստության տեսքով:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (24.12.2011), Universe (25.12.2011)

  7. #4

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusinamara (24.12.2011)

  9. #5
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանքիս ամենահագեցած ու բազմաբովանդակ տարին է եղել էս անցնող տարին...
    Հունվարի 1-10 հիվանդ էի՝ ահավոր վիճակ էր, բայց էդ 10 օրում 4 անգամ ներգրավվել եմ պահակային ծառայության (կառաուլ)
    Հունվարի 28 Բանակի կազմավորման առթիվ պարգևատրվեցի <Քաջարի մարտիկ> կրծքանշանով՝ լրացնելով հնարավոր ամբողջ կոմպլեկտը կրծքանշանների, երեխեքն էլ եկել էին զորամաս՝ մեզ շնորհավորելու, նվերներ, երգ, պար, շատ հաճելի էր
    Փետրվար - դե կարճ ամիս է, ծառայության մեջ էլ ամենասիրված ամիսն է երևի, մանավանդ որ ձմռան ամենավերջին ամիսն է...

    Մարտի կեսեր-ապրիլի կեսեր - զորավարժություններ, վրաններ, ցուրտ, ձյուն, խրամատ, երկու հատիկ խորոված կարտոֆիլ ու տենց...
    Մայիսի կեսեր - սկսվեցին զորացրումները՝ էն մարդիկ, ում տեսել էի ծառայության գնալու առաջին օրվանից, շատերի հետ ընկերացել էի՝ գնում էին տուն, իսկ ես... 47 օր...
    Մայիսի 28 - 1ին Հանրաետության օրվա կապակցությամբ ստացա կրտ. սերժանտ զին. կոչում

    Հունիսի սկիզբ, կեսեր - ծառայության ամենադժվար, բայց համ էլ ամենակայֆ օրեր... բացահայտեցի, որ շինարարական տաղանդ էլ ունեմ մի քիչ, ու վերջում շատ հաճելի էր տեսնել, որ բաղնիք գնալու ցեղոտ ճանապարհի փոխարեն արդեն կա համարյա հարթ ու առանց ցեխ ճանապարհ...
    Հունիսի 28 - 20 ամյակս... տենց կայֆ ծննդյան օր չէի նշել հլը... ոչ մի տեսակի ալկոհոլ, բայց ճոխ սեղան (Մորաքրոջս շնորհիվ) ու հաճելի, հարազատ դեմքեր ու համ էլ հրաժեշտի երեկո...
    Հունիսի 29 - զորացրվեցի... նոր հույսեր, նոր երազանքներ, նոր նպատակներ...
    շարունակելի...

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (26.12.2011), Lusinamara (25.12.2011), Smokie (25.12.2011), unknown (26.12.2011)

  11. #6
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շարունակություն...
    Հունիսի 29 - օ՜հ, զարմանք... Երևանի կենտրոնը գերլճացած է պարսիկներով և նույնիսկ Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի վրա կպցված պարսկերեն հայտարարությունով...
    Հուլիսի 2 - առաջին աշխատանքային օր...
    Հուլիսի 17 - ԵՊՀ-ում վերականգնվելու դիմումիս ընդառաջեցին...
    Հուլիսի 30 - առաջին աշխատավա՜րձ

    Օգոստոս - նման իմ կյանքի բոլոր մյուս օգոստոսներին՝ շոգ, անկապ, 3 օրով Սևան, էլի անկապ
    Սեպտեմբերի 1 - Նոր ուսումնական տարի՝ երեխեքի հետ... ոչ մի սիրուն աղջիկ կուրսում՝ խորը հիասթափություն
    Սեպտեմբերի 2-15 - Լիքվիդների «վերահանձնում», այսինքն՝ խոստումներ, որ նորմալ կսովորեմ ու առանց պատասխանելու նշանակումներ...
    Սեպտեմբերի 17 - լիարժեք 2րդ կուրսեցի եմ...

    Հոկտեմբեր - նոր ծանոթություններ լավ ու բարի մարդկանց հետ, փողոցներում լիքը ծանոթ, բայց ոչինչ չասող դեմքեր...
    Նոյեմբեր - զարմանալիորեն պարզվեց, որ Պետ.պատվերի շրջանակներում եմ սովորում՝ շոկի մեջ էի...

    Դեկտեմբեր 10-25 - բարեհաջող կերպով ստացա ստուգարքներս ու բավականաչափ միջանկյալային միավորներ կուտակեցի քննությունների համար...
    Դեկտեմբեր 28 - տարվա վերձին աշխատանքային օր...
    Դեկտեմբեր 29 - զորացրման 6 ամսյակ, հակասական զգացողություններ
    Դեկտեմբերի 30 - հույսեր, հույզեր ու ... անհավես անկապ... ոչ մի ցանկություն Ամանորյա նվերներ գնելու, նախապատրաստվելու... մի խոսքով՝ ֆ**կ

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (31.12.2011), Universe (30.12.2011)

  13. #7
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձանձրալի անցավ էս նապի տարին: Մի տեսակ շատ եմ ափսոսում որ 2011-ին շատ եմ դատարկ ժամանակ կորցրել: Սաղ նույնն էր, ոչ մի նոր բան: Բայց մեր դռակոն ախպոր ու իրա օձ ախպոր (2013) հետ կապված լիքը հույսեր, սպասելիքներ ու պլաններ ունեմ: Հույս ունենամ էս տարի կլրացնեմ անցած տարվա բացը, ամենակարևորն ու ամենացանկալին էդ ա...


  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (30.12.2011), Universe (30.12.2011)

  15. #8
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա ո՞նց կլիներ ես ստեղ չգրեի
    Էս տարվա ընթացքում ունեցա երկու կարևոր ձեռքբերում`
    1. Խորոված անել սովորեցի
    2. Ակումբցիները Ծանոթացա շա՜տ ակումբցիների հետ, և ռեալում և վիրտում, շա՜տ ուրախ եմ էդ կապակցությամբ: Ակումբցիներ ջան ձեր ցավը տանեմ, միշտ ըտենց լավը եղեք
    Հույս ունեմ 2012-ին էս երկու "ձեռքբերումներս" ավելի "կկատարելագործեմ"

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (31.12.2011), Lusinamara (31.12.2011), Meme (31.12.2011)

  17. #9
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա կարևոր իրադարձություն էղած չլինե՞ր 2-3 հատ` ամփոփում անեի )))

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անվերնագիր (04.01.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 2016-ի ամփոփում
    Հեղինակ՝ Մուշու, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 8
    Վերջինը: 03.01.2017, 23:35
  2. 2015-ի ամփոփում
    Հեղինակ՝ ivy, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 03.01.2016, 23:25
  3. 2010-ի ալբոմները. ամփոփում
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.12.2010, 20:05
  4. Սոցիոլոմականվան մրցույթի ամփոփում!!!
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 66
    Վերջինը: 02.08.2009, 15:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •