Ես էլ էս թեման էի փնտրում, որ վիդեոն դնեի Շատ հզոր համար ա, հարգեցի
Ես էլ էս թեման էի փնտրում, որ վիդեոն դնեի Շատ հզոր համար ա, հարգեցի
I may be paranoid but no android!
Նաիրուհի (27.03.2012)
Մեզ մոտ մի շատ լավ մրցութային հեռուստատեսային շոու կա "The Voice of Germany": Ահագին տարբերվում է կաստինգային մյուս մրցույթներից, որովհետև լավ բարձր մակարդակ ունի: Նախ, ժյուրին է լրիվ դեմք, հետո մասնակիցները չեն կարող լինել ով պատահի. պիտի անպայման երգիչներ լինեն՝ դեռ չհռչակված, բայց արդեն որոշակի փորձով: Ու ամբողջ Գերմանիայի միայն լավագույն ձայներն են հնարավորությըւն ունենում մասնակցելու մրցույթին:
Իսկ ամենակայֆը էդ մրցույթում էն է, որ առաջին փուլում ժյուրին չի տեսնում երգչին, մեջքով է նստած ու միայն լսելով է որոշում՝ ընտրում է իրեն, թե չէ: Եթե չորս ժյւորիից գոնե մեկը ընտրի նրան, ապա մասնակիցը անցնում է հաջորդ փուլ:
Ու ինչի եմ էս ամենը պատմում:
Որովհետև էդ դեմք կաստինգին մասնակցելու հրավեր էր ստացել նաև մեր Իվետա Մուկուչյանը, որն ապրում է Համբուրգում, ես էսօր պատահաբար տեսա իրեն, երբ օնյալն նայում էի հաղորդման թողարկումներից մեկը: Ես իրեն առանձնապես չեմ ճանաչում (միայն գիտեմ, որ հայ սուպերսթարի էրեխեքից է), բայց նենց ուրախացա:
Հենց սկզբից, որ պատմում էին իր մասին, ասում էին, որ սենց սիրուն աղջիկը իր գլխավոր առավելությունից զրկվում է, որովհետև ժյուրին մեջքով է նստած, չի տեսնելու իրեն: Ինքն էլ շատ հուզվում էր: Նենց հույս չունեի, թե կանցնի. էնքան լավ երգիչների չեն ընտրում... Բայց իրեն ընտրեցին: Այսինքն մենակ մի ժյուրին, բայց դա էլ արդեն հերիք էր, որ անցներ մյուս փուլ:
Էսօրվանից երկրորդ փուլն է սկսվում: Գիտեմ, որ շատ հեռու չի գնա Իվետան. մեծ է կոնկուրենցիան, բայց դե միևնույն է էսքանի համար էլ արդեն ուրախացել եմ:
Չգիտեմ՝ Հայաստանում հնարավոր է դիտել էս վիդեոն, թե չէ, բայց դնում եմ լինքը համենայնդեպս. իր մասնակցությունն է առաջին փուլին:
Freeman (09.11.2012), Moonwalker (08.11.2012), Sambitbaba (09.11.2012), Smokie (09.11.2012), Yevuk (08.11.2012), Աթեիստ (08.11.2012), Դատարկություն (08.11.2012), Ուլուանա (08.11.2012), Սելավի (08.11.2012), Վահե-91 (08.11.2012)
Սա էլ է նմանատիպ մրցույթ, և հայ մասնակիցը ցնցում է պարզապես իր կատարմամբ: http://www.hottv.am/entertainment/50214
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
ivy (09.11.2012), Sambitbaba (09.11.2012), Աթեիստ (09.11.2012), Դատարկություն (08.11.2012)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Կդնեմ: Հիմա արդեն դուետներն են սկսվել, որ ամեն թիմի մասնակիցները իրար դեմ են մրցում, բայց իր հերթը դեռ չի հասել:
Էդ առաջին փուլի տեսանյութում խոսակցությունը հետևյալն էր:
Ռեյը՝ երկար մազերով մորուքավոր ժյուրին, ասեց, որ Իվետան շատ հուզված էր, ու դա զգացվեց...
Կին ժյուրին ասեց, որ շատ ուրախ է, որ Իվետան հայտնվեց Քսավիեր Նայդուի թիմում (Քսավիերը Գերմանիայի ամենա-ամենաձայներից է ու շատ ճանաչված դեմք), ու որ իրենց հաստատ մեծ անակնկալներ են սպասվում, ու որ ինքը տպավորված է Իվետայի ձայնային տվյալներով, և ուզում է նրան նորից տեսնել:
Էն երկուսով նստած կավբոյատիպ ժյուրիի անդամները էդ խոսքի վրա ասեցին՝ հա, մենք էլ ենք շատ ուզում քեզ նորից «տեսնել»: Տեսնել բառը շեշտված, դե արտաքինը նկատի ունեին, ու դահլիճը դրա համար ծիծաղեց:
Քսավիերը, ով ընտրել էր Իվետային, ասեց՝ դե քո դեպքում միանգամից երկու շոու կլինի՝ համ "The Voice of Germany"-ը, համ "Germany's Next Top Model"-ը, կավբոյներն էլ վրա բերին՝ ոնց էլ լինի գոնե մեկում մի բան կստացվի:
Հետո Քսավիերն ասեց, որ ինքը ուզեց Իվետային շանս տալ, որովհետև կատարումը շատ լավն էր ու յուրահատուկ: Երբ գրկեցին իրար, Քսավիերը հարցրեց, թե որտեղից է Իվետան, նա էլ պատասխանեց՝ Հայաստանից, Քսավիերն էլ՝ Հայաստանի՞ց, վա՜ու..
Վերջին խմբագրող՝ ivy: 09.11.2012, 18:19:
Ի դեպ, մրցույթի առաջին փուլին մի ուրիշ հայ աղջիկ է անցել, բայց ինքը հենց Գերմանիայից է, էստեղ է ծնվել: Անունը՝ Մարի Հարությունյան: Մաման սենց լրիվ ակցենտով-բանով հայաստանցի է:
Նենց հետաքրքիր էր իր անցնելը:
Ժյուրիի բոլոր անդամների թիմերը արդեն լրիվ լցվել էին, բայց դեռ մնացել էր մի մասնակից՝ Մարին, ու քիչ էր շանսը, որ ինչ-որ մեկը կուզի բացառության կարգով 17-րդ անդամ վերցնել իր թիմ:
Բայց հենց Մարին սկսեց երգել, բոլորն էլ մեկը մյուսի հետևից կոճակները սեղմեցին և ընտրեցին իրեն: Ու շրջվել էին, մի թռչկոտում, մի պարում, հետն էլ էնքա՜ն գովեցին: Վերջում էլ կռիվ էին անում, թե ում թիմում պիտի լինի: Էս աղջիկը երջանկությունից գլուխը կորցրել էր:
Դե եթե մեկից ավելի ժյուրիի անդամ է մասնակցին ընտրում, մասնակիցը ինքը պիտի որոշի, թե որ մեկի թիմն է գնում: Ու Մարին էլ գնաց Քսավիերի խումբ: Հիմա Քսավիերի խմբում երկու հայ կա՝ Մարին ու Իվետան... Այ էդպիսի «Գերմանիայի ձայն» մրցույթ:
Էս էլ Մարիի կատարումն ու առաջացրած բումը:
Վերջին խմբագրող՝ ivy: 09.11.2012, 18:23:
Ռուսական «The Voice»-ում էլ հայ մասնակիցներ կան, ընդ որում՝ բավական ուժեղ։ Առայժմ երեքին եմ լսել, գուցե ուրիշներն էլ կան։
Էդվարդ Խաչարյան
Մարգարիտա Պոզոյան
Արտյոմ Կաչարյան (կամ գուցե Քաչարյա՞ն )
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Մոդերատորական. վերջին վեց գրառումներն այստեղ են տեղափոխվել «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ» թեմայից։
"The Voice of Germany"-ի երկրորդ փուլում մոտենում է Իվետայի ու Մարիի հերթը: Արդեն հայտնի է, որ նրանք հանդես են գալու եռյակով՝ երկուսով ու մի տղա հետները: Քանի որ տղան շատ ուժեղ է, հիշում եմ իրեն առաջին փուլից, ու հաշվի առնելով, որ իրենց թիմի ղեկավար Քսավիերը նախընտրում է տղաների հետ աշխատել, ապա մտածում եմ, որ Մարին ու Իվետան դուրս են մնալու՝ հօգուտ էդ տղայի:
Ես հույս ունեի, որ Մարին ու Իվետան միասին դուետ կունենա, որ ոնց էլ լինի՝ մեկն անցնի, բայց որ եռյակ են սարքել, սիրտս լավ բան չի վկայում...
Սա իրենց եռյակի էջը: Իրենց ելույթի նկարներն արդեն կան կայքում, բայց դեռ ցույց չեն տվել հեռուստատեսությամբ:
Էս երկու օրը կցուցադրեն շոուն, տեղյակ կպահեմ՝ ինչ եղավ, կատարումն էլ կդնեմ էստեղ:
Վերջին խմբագրող՝ ivy: 14.11.2012, 01:10:
Փաստորեն եթե տղեն անցավ, միանգամից երկու հայ դուրս ա թռնում, կեղտոտ ձև են բաժանել ։)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
ivy (14.11.2012)
Նոր ֆայմեցի ասել... Իվետայի ու Մարիի կատարումը սկսվում է հենց հիմա, ու կարելի է էստեղ նայել օնլայն:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Իվետան հաղթեց, հավատս չի գալիս
CactuSoul (17.11.2012), Moonwalker (23.11.2012), Աթեիստ (17.11.2012), Նաիրուհի (17.11.2012)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Նաիրուհի (17.11.2012)
Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 17.11.2012, 02:03:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ