Ես էլ էս թեման էի փնտրում, որ վիդեոն դնեիՇատ հզոր համար ա, հարգեցի
![]()
Ես էլ էս թեման էի փնտրում, որ վիդեոն դնեիՇատ հզոր համար ա, հարգեցի
![]()
I may be paranoid but no android!
Նաիրուհի (27.03.2012)
Մեզ մոտ մի շատ լավ մրցութային հեռուստատեսային շոու կա "The Voice of Germany": Ահագին տարբերվում է կաստինգային մյուս մրցույթներից, որովհետև լավ բարձր մակարդակ ունի: Նախ, ժյուրին է լրիվ դեմք, հետո մասնակիցները չեն կարող լինել ով պատահի. պիտի անպայման երգիչներ լինեն՝ դեռ չհռչակված, բայց արդեն որոշակի փորձով: Ու ամբողջ Գերմանիայի միայն լավագույն ձայներն են հնարավորությըւն ունենում մասնակցելու մրցույթին:
Իսկ ամենակայֆը էդ մրցույթում էն է, որ առաջին փուլում ժյուրին չի տեսնում երգչին, մեջքով է նստած ու միայն լսելով է որոշում՝ ընտրում է իրեն, թե չէ: Եթե չորս ժյւորիից գոնե մեկը ընտրի նրան, ապա մասնակիցը անցնում է հաջորդ փուլ:
Ու ինչի եմ էս ամենը պատմում:
Որովհետև էդ դեմք կաստինգին մասնակցելու հրավեր էր ստացել նաև մեր Իվետա Մուկուչյանը, որն ապրում է Համբուրգում, ես էսօր պատահաբար տեսա իրեն, երբ օնյալն նայում էի հաղորդման թողարկումներից մեկը: Ես իրեն առանձնապես չեմ ճանաչում (միայն գիտեմ, որ հայ սուպերսթարի էրեխեքից է), բայց նենց ուրախացա:![]()
Հենց սկզբից, որ պատմում էին իր մասին, ասում էին, որ սենց սիրուն աղջիկը իր գլխավոր առավելությունից զրկվում է, որովհետև ժյուրին մեջքով է նստած, չի տեսնելու իրեն: Ինքն էլ շատ հուզվում էր: Նենց հույս չունեի, թե կանցնի. էնքան լավ երգիչների չեն ընտրում... Բայց իրեն ընտրեցին:Այսինքն մենակ մի ժյուրին, բայց դա էլ արդեն հերիք էր, որ անցներ մյուս փուլ:
Էսօրվանից երկրորդ փուլն է սկսվում: Գիտեմ, որ շատ հեռու չի գնա Իվետան. մեծ է կոնկուրենցիան, բայց դե միևնույն է էսքանի համար էլ արդեն ուրախացել եմ:
Չգիտեմ՝ Հայաստանում հնարավոր է դիտել էս վիդեոն, թե չէ, բայց դնում եմ լինքը համենայնդեպս. իր մասնակցությունն է առաջին փուլին:
Freeman (09.11.2012), Moonwalker (08.11.2012), Sambitbaba (09.11.2012), Smokie (09.11.2012), Yevuk (08.11.2012), Աթեիստ (08.11.2012), Դատարկություն (08.11.2012), Ուլուանա (08.11.2012), Սելավի (08.11.2012), Վահե-91 (08.11.2012)
Սա էլ է նմանատիպ մրցույթ, և հայ մասնակիցը ցնցում է պարզապես իր կատարմամբ: http://www.hottv.am/entertainment/50214
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
ivy (09.11.2012), Sambitbaba (09.11.2012), Աթեիստ (09.11.2012), Դատարկություն (08.11.2012)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Կդնեմ:Հիմա արդեն դուետներն են սկսվել, որ ամեն թիմի մասնակիցները իրար դեմ են մրցում, բայց իր հերթը դեռ չի հասել:
Էդ առաջին փուլի տեսանյութում խոսակցությունը հետևյալն էր:
Ռեյը՝ երկար մազերով մորուքավոր ժյուրին, ասեց, որ Իվետան շատ հուզված էր, ու դա զգացվեց...
Կին ժյուրին ասեց, որ շատ ուրախ է, որ Իվետան հայտնվեց Քսավիեր Նայդուի թիմում (Քսավիերը Գերմանիայի ամենա-ամենաձայներից է ու շատ ճանաչված դեմք), ու որ իրենց հաստատ մեծ անակնկալներ են սպասվում, ու որ ինքը տպավորված է Իվետայի ձայնային տվյալներով, և ուզում է նրան նորից տեսնել:
Էն երկուսով նստած կավբոյատիպ ժյուրիի անդամները էդ խոսքի վրա ասեցին՝ հա, մենք էլ ենք շատ ուզում քեզ նորից «տեսնել»: Տեսնել բառը շեշտված, դե արտաքինը նկատի ունեին, ու դահլիճը դրա համար ծիծաղեց:![]()
Քսավիերը, ով ընտրել էր Իվետային, ասեց՝ դե քո դեպքում միանգամից երկու շոու կլինի՝ համ "The Voice of Germany"-ը, համ "Germany's Next Top Model"-ը, կավբոյներն էլ վրա բերին՝ ոնց էլ լինի գոնե մեկում մի բան կստացվի:![]()
Հետո Քսավիերն ասեց, որ ինքը ուզեց Իվետային շանս տալ, որովհետև կատարումը շատ լավն էր ու յուրահատուկ: Երբ գրկեցին իրար, Քսավիերը հարցրեց, թե որտեղից է Իվետան, նա էլ պատասխանեց՝ Հայաստանից, Քսավիերն էլ՝ Հայաստանի՞ց, վա՜ու..![]()
Վերջին խմբագրող՝ ivy: 09.11.2012, 18:19:
Ի դեպ, մրցույթի առաջին փուլին մի ուրիշ հայ աղջիկ է անցել, բայց ինքը հենց Գերմանիայից է, էստեղ է ծնվել: Անունը՝ Մարի Հարությունյան: Մաման սենց լրիվ ակցենտով-բանով հայաստանցի է:
Նենց հետաքրքիր էր իր անցնելը:
Ժյուրիի բոլոր անդամների թիմերը արդեն լրիվ լցվել էին, բայց դեռ մնացել էր մի մասնակից՝ Մարին, ու քիչ էր շանսը, որ ինչ-որ մեկը կուզի բացառության կարգով 17-րդ անդամ վերցնել իր թիմ:
Բայց հենց Մարին սկսեց երգել, բոլորն էլ մեկը մյուսի հետևից կոճակները սեղմեցին և ընտրեցին իրեն: Ու շրջվել էին, մի թռչկոտում, մի պարում, հետն էլ էնքա՜ն գովեցին: Վերջում էլ կռիվ էին անում, թե ում թիմում պիտի լինի: Էս աղջիկը երջանկությունից գլուխը կորցրել էր:
Դե եթե մեկից ավելի ժյուրիի անդամ է մասնակցին ընտրում, մասնակիցը ինքը պիտի որոշի, թե որ մեկի թիմն է գնում: Ու Մարին էլ գնաց Քսավիերի խումբ: Հիմա Քսավիերի խմբում երկու հայ կա՝ Մարին ու Իվետան... Այ էդպիսի «Գերմանիայի ձայն» մրցույթ:
Էս էլ Մարիի կատարումն ու առաջացրած բումը:
Վերջին խմբագրող՝ ivy: 09.11.2012, 18:23:
Ռուսական «The Voice»-ում էլ հայ մասնակիցներ կան, ընդ որում՝ բավական ուժեղ։ Առայժմ երեքին եմ լսել, գուցե ուրիշներն էլ կան։
Էդվարդ Խաչարյան
Մարգարիտա Պոզոյան
Արտյոմ Կաչարյան (կամ գուցե Քաչարյա՞ն)
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Մոդերատորական. վերջին վեց գրառումներն այստեղ են տեղափոխվել «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ» թեմայից։
"The Voice of Germany"-ի երկրորդ փուլում մոտենում է Իվետայի ու Մարիի հերթը: Արդեն հայտնի է, որ նրանք հանդես են գալու եռյակով՝ երկուսով ու մի տղա հետները: Քանի որ տղան շատ ուժեղ է, հիշում եմ իրեն առաջին փուլից, ու հաշվի առնելով, որ իրենց թիմի ղեկավար Քսավիերը նախընտրում է տղաների հետ աշխատել, ապա մտածում եմ, որ Մարին ու Իվետան դուրս են մնալու՝ հօգուտ էդ տղայի:
Ես հույս ունեի, որ Մարին ու Իվետան միասին դուետ կունենա, որ ոնց էլ լինի՝ մեկն անցնի, բայց որ եռյակ են սարքել, սիրտս լավ բան չի վկայում...
Սա իրենց եռյակի էջը: Իրենց ելույթի նկարներն արդեն կան կայքում, բայց դեռ ցույց չեն տվել հեռուստատեսությամբ:
Էս երկու օրը կցուցադրեն շոուն, տեղյակ կպահեմ՝ ինչ եղավ, կատարումն էլ կդնեմ էստեղ:
Վերջին խմբագրող՝ ivy: 14.11.2012, 01:10:
Փաստորեն եթե տղեն անցավ, միանգամից երկու հայ դուրս ա թռնում, կեղտոտ ձև են բաժանել ։)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
ivy (14.11.2012)
Նոր ֆայմեցի ասել... Իվետայի ու Մարիի կատարումը սկսվում է հենց հիմա, ու կարելի է էստեղ նայել օնլայն:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Իվետան հաղթեց, հավատս չի գալիս![]()
CactuSoul (17.11.2012), Moonwalker (23.11.2012), Աթեիստ (17.11.2012), Նաիրուհի (17.11.2012)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Նաիրուհի (17.11.2012)
Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 17.11.2012, 02:03:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ