User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Կոնկրետ երաժշտություն / Musique concrète

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կոնկրետ երաժշտություն / Musique concrète

    Կոնկրետ երաժշտություն / Musique concrète


    Պիեր Շաֆեր
    Գիտնական, նոարար, ռադիոինժեներ, «Կոնկրետ երաժշտության» հիմնադիր

    Պիեր Շաֆերը («կոնկրետ երաժշտության» հիմնադիրը) 1950-ականներին հիմնադրեց 4 խումբ։ «Երաժշտության ուսումնասիրողների խումբ», «Պատկերներ ուսումնասիրողների խումբ», «Տեխնոլոգիաներ ուսումնասիրողների խումբ» և «Լեզվաբանություն ուսումնասիրողների խումբ»։ Երեք խմբերի առաջ նա դրեց նպատակ՝ հաղորդակցվել միմյանց հետ իրենց խմբերին հատուկ մեթոդներով՝ երաժշտությամբ, պատկերներով, տեխնոլոգիաներով և լեզվով։

    Շաֆերը հաճախ հարցնում էր՝ «Ո՞վ է ասել, թե որ ոլորտը ում է պատկանում» (նկատի ունի՝ «ո՞վ է ասել, որ երաժշտությունը երաժշտինն է, կամ լեզուն լեզվաբանինը», կամ՝ «լեզվաբանի գործը միայն լեզուն է, երաժշտինը միայն երաժշտությունը» և այլն)։ Շաֆերը համոզված էր, որ այդ 4 ոլորտները (և ոչ միայն) կարող են և պե՛տք է փողկապակցված լինեն իրար հետ։ Այսպիսով Շաֆերը ծնունդ տվեց (կամ գուցե վերածնեց) աուդիովիզուալ հաղորդակցությունը, որը շատ հաճախ գործածվում է ժամանակակից ամենատարբեր ոճերի համերգային ծրագրերի և շոուների ժամանակ։

    «Կոնկրետ երաժշտության» հիմքում ընկած սկզբունքները բավականին նման են ֆուտուրիզմի (ապագայապաշտության) սկզբունքներին։ Ֆուտուրիստիկ գրականությունը, ֆիլմերը և ճարտարապետությունը շատ են քննարկվում։ Առաջարկում եմ քննարկել նաև ֆուտուրիստիկ երաժշտությունը։

    ***

    Մեր դարը աչքի է ընկնում բազմապիսի նորարարություններով։ Այդպիսի նորարություններից մեկն էլ երաժշտական այս ոճն է, որը կոչվում է «Կոնկրետ երաժշտություն» (ֆրանսերեն՝ Musique concrète)։

    Որքանով ես եմ հասկանում, «Կոնկրետ երաժշտությունը» առաջին հերթին մտավիճակ է, մտածելակերպ, երաժշտությանը լրիվ այլ տեսանկյունից դիտում, այսօր սովորական դարձած կաղապարներից ու սահմաններից բավական հեռու գտնվող մոտեցում։ Վերջիվերջո ի՞նչ է երաժշտությունը։ Մարդ արարածին հատուկ է ամեն ինչ ընդհանրացնել և խեղաթյուրել։ «Երաժշտություն» հասկացությունն էլ այդ խեղաթյուրումների և ընդհանրացումների միլիոնավոր օրինակներից ընդամենը մեկն է։ Փորձիր ինքդ քեզ բացատրել, թե ի՞նչ է երաժշտությունը։ Արդյո՞ք 3000 տարի առաջ էլ էր երաժշտությունը նշանակում այն ինչը հենց նոր ինքդ քեզ բացատրեցիր։ Ի՞նչ հիմքեր ունես կարծելու, որ երաժշտությունը միայն այն է, ինչ ինքդ քեզ նոր բացատրեցիր։

    Կարճ ու կոնկրետ ասած «երաժշտություն» արտահայտությունը մենք կիրառում ենք բնորոշելու համար ձայների փունջը։ Իսկ «երաժիշտ» կոչում ենք նրան ով արտաբերում, ստեղծում, հավաքում..... է այդ ձայները։ Հետևաբար ցանկացած բան ինչ ձայն է հանում կարելի է դիտել որպես պոտենցիալ «երաժշտական» գործիք։ Ցանկացած ձայնի աղբյուր արդարացիորեն համարվում է ձայնային գործիք։ Իսկ ձայները համախմբողը՝ երաժիշտ։

    Սա է «կոնկրետ երաժշտության» միտքն ու իմաստը։
    Հետևյալ մեջբերումները և մեկնաբանությունները ավելի պարզ են դարձնում կոնկրետ երաժշտության իմաստը։

    Pierre Schaeffer («կոնկրետ երաժշտության» ռահվիրա, հիմնադիր, 1940-ականներ) «Ֆիլմերի ձայնագրությունը և մոնտաժը հիմքերից մեկն են, ինչի վրա կառուցվում է կոնկրետ երաժշտությունը»։

    El-Dabh (եգիպտացի էքսպերիմենտալ երաժիշտ, 1940-ականների վերջ) «Իմ ստեղծագործած «կոնկրետ երաժշտության» միջոցով ես ցանկանում եմ ապակոդավորել և հայտնաբերել ձայնագրությունների ժամանակ թաքնված կամ կորող ձայները»։

    Pierre Schaeffer («կոնկրետ երաժշտության» ռահվիրա, հիմնադիր, 1940-ականների վերջ) «Ես փնտրում եմ ձայներ»։

    (1950-ականներ) ««Կոնկրետ երաժշտություն» տերմինը փորձ է ընդդիմանալու այն սովորական դարձած «ճանապարհին», որով ընթանում է այսօրվա «երաժշտություն» հասկացությունը։ Փոխանակ երաժշտությունը թղթի վրա նոթագրելու և հետո այն նվագելու արդեն քաջ ծանոթ գործիքների վրա, «կոնկրետ երաժշտության» խնդիրն է հավաքել կոնկրետ ձայներ՝ անկախ դրանց ծագումից և բացահայտել երաժշտական արժեքը, որ պարունակում են այդ ձայները»։

    Piere Henri (երաժիշտ) ««Կոնկրետ երաժշտության» ուսումնասիրության առարկան երաժշտությունը չէ։ Այն կենտրոնանում է ձևի և «փաթեթավորման» վրա։ Նրա խնդիրն է ներկայացնել ձայները ոչ տրադիցիոն հատկանիշներով և ձևերով։ Այն դրդում է գտնել ստեղծագործական նոր լուծումներ։ «Կոնկրետ երաժշտությունը» առաջարկում է գտնել ստեղծագործելու մտային նոր կաղապարներ և միևնույն ժամանակ չկաղապավորվել դրանցով»։

    ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ։
    Ֆրանսիայում մինչ օրս գործում է Պիեր Շաֆերի կողմից հիմնադրած «Երաժշտություն ուսումնասիրողների խումբը» (Groupe de Recherche Musicale[s] [GRM])։ Այժմ այդ խումբը բաղկացած է ընդամենը 13 հոգուց։ Այն գործում է Աուդիովիզուալ Ազգային Ինստիտուտի (Institut National de l’Audiovisuel) «Ուսումնասիրությունների և փորձարկումների» բաժնի հովանու ներքո։ Այդ բաժինն ունի ավելի քան 60 աշխատակից։ Իսկ ինստիտուտն 940 աշխատակից։

    Պյեր Շաֆերը տարված էր «աղմուկների սիմֆոնիայի» գաղափարով։ Իր այդ ֆորմատի ալբոմներից մեկը Շաֆերն որակավորում է այսպես. «օպերա կույրերի համար, ներկայացում առանց սյուժեի, աղմուկից բաղկացած պոեմ, երաժշտական և լեզվական տեքստ»։

    Իր Symphony for One Man Alone ալբոմի գաղափարի մասին Շաֆերն ասում է. «Ինդիվիդումը պետք է գտնի իր սիմֆոնիան ինքն իր մեջ ոչ միայն աբստրակտ երաժշտություն ստեղծելով, այլև ինքն իր սեփական երաժշտական գործիքը լինելով։ Ինդիվիդումն ունի շատ ավելին քան միայն 12 նոտաները։ Ինդիվիդումը գոռում է, սուլում է, քայլում է, ծափ է տալիս, բռունցքով հարվածում է, ծիծաղում է, տնքում է, լացում է։ Նրա սիրտը բաբախում է, թոքերը անդադար կծկվում են, բառեր է արտահայտում, բարձաձայն գոռալով կանչում է ուրիշներին, ուրիշներն էլ ի պատասխան արձագանքում են իրեն։ Իսկ մարդկային ամբոխի ձայնը աշխարհի ամենամիայնակ ձայնն է»։

    Պիեր Շաֆերի հիմնադրած լաբորոտորիան համարվում է էլեկտրոնային երաժշտության առաջին ստուդիան։

    Պիեր Շաֆերը ռադիոինժեներ էր, ով սկսեց կատարել փորձարկումներ ձայների հետ։ Նա հայտնաբերեց, որ կատարելով փոփոխություններ հնչված ձայնի հետ, կարելի է ստանալ «նոր» ձայն։

    Պիեր Հենրին, ով Շաֆերի մտերիմ ընկերներից և համագործակիցներից մեկն է, ասում է՝ «Իմ ուղեղը, երեխայի ուղեղի պես լի է բազմապիսի ձայներով։ Ձայներ որոնք հնարավոր չէ բացատրել, մեկնաբանել կամ արտահայտել։ Սա է «Կոնկրետ երաժշտության» բնորոշիչ հատկանիշը։ Այդ ձայները չեն ստեղծվում գործիքից, այլ երևեկայությունից»։

    Յանիս Քսենաքիսը իր Bohor ստեղծագործությունը (որը նա ձայնագրել է Շաֆերի ստուդիայում և Շաֆերի ոգեշնչմամբ) նվիրեց Պիեր Շաֆերին, ասելով՝ «Նվիրվում է Պիեր Շաֆերին, ով ատում է երաժշտությունը»։

    Ներկայացնում եմ Շաֆերի ինձ համար հետաքրքիր փորձարկումներից մի քանիսը։

    Apostrophe


    Symphonie pour un homme seul (Symphony for One Man Alone) (բոլոր 12 մասերը)


    Etude aux chemins de fer (գնացքի ձայներիով փորձարկում)

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (26.12.2011), Moonwalker (18.12.2011), Հարդ (18.12.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դասական Երաժշտություն
    Հեղինակ՝ Մուշու, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 25.02.2018, 04:49
  2. Իտալական երաժշտություն
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 27
    Վերջինը: 03.09.2013, 13:57
  3. Kita ջան, դու արդեն մեծ աղջիկ ես, ավելի կոնկրետ՝ 22 տարեկան
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 74
    Վերջինը: 17.01.2010, 00:33
  4. Էմո Երաժշտություն
    Հեղինակ՝ Erreway-Rbd, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 28
    Վերջինը: 21.12.2009, 15:53
  5. RAP երաժշտություն
    Հեղինակ՝ R.M.C., բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 17.02.2008, 19:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •