Կարծում եմ սխալ չի քանդակագործություն բաժնում զետեղել
Բոլորիս մանկուց դաստիարակել են այն ոգով, որ պետք է գրքերի հետ հնարավորինս զգույշ վարվել, հանկարծ չպատռել էջերը, չգրել վրան, չաղտոտել դիմանկարները ևն, ևն: Եթե հանկարծ մեզ թույլ ենք տվել այդ սխալները, մաման խնամքով գիրքը սոսնձել կամ փոխել է կազմը…
Բրայն Դեթթմերը եկավ ցույց տալու այդ չակերտավոր դարձած «սխալի» գեղարվեստական կողմը: Նրան հաճախ անվանում են գրքային վիրաբույժ: Նրա աշխատանքները ներկայացված են աշխարհի լավագույն թանգարաններում Նյու Յորքում, Փարիզում, Չիկագոյում, Լոնդոնում: Նրան հաճախ անդրադառնում են աշխարհի հանրահայտ ԶԼՄ-ները, քանի որ իսկապես ստեղծում է հրաշալի ու օրիգինալ արձաններ՝ գրքերից:
Բրայնը ապրում է Չիկագոյում, և արվեստի այն ճյուղը, որով նա զբաղվում է, կոչվում է book carving: Սա արվեստի այն ճյուղն է, որի միջոցով հեղինակը գրքերը կտրելով, այլ ձև տալով, վերածում է դրանք արձանների: Այս արձաններին ոչինչ չի ավելացվում, նկարները վերցվում են միայն հենց այդ գրքից:
Օրինակներ:
Էջանիշներ