User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 22 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Հայաստանը` դրսից

  1. #16
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նարե91-ի խոսքերից Նայել գրառումը
    Սարկազմը շատ էր, բայց ընդհանուր վատ չէր, մանավանդ սպիտակ նիվան` հայերի համար որպես բենթլի ներկայացնելը սպանեց:
    Ստանդարտ հայ տաքսիստ

    Սկզբից ասեց` ձրի կտանեմ, բայց հետո 10 հազար էր ուզում

  2. #17
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ անհաջող էր, մանավանդ երբ համեմատում ես հարևան պետություններում նույն հաղորդման էպիզոդների հետ
    I may be paranoid but no android!

  3. #18
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մակերեսային էր ու որոշ դրվագներ արհեստական էին սարքած շատ: Ամեն դեպքում նայվում էր, հատկապես աղջկա մասը: Գյադեն լրիվ լոխ էր, սկի միհատ արտաշնոցի շաուրմա չկերավ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (07.03.2014)

  5. #19
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆինն հոգևորականը՝ Հայաստանի մասին։ Բացառիկ հիացական կարծիք։ Հայաստանը լրիվ տարել ա էս մարդուն ։

    Հայաստանի մասին 500 էջանոց գիրք հեղինակած ֆինն հոգևորական. «Երբեք ոչ մի տեղ նման գեղեցկություն չեմ տեսել»

    Հայաստանի մասին 500 էջանոց գիրք հեղինակած ֆին հոգևորական. «Երբեք ոչ մի տեղ նման գեղեցկություն չեմ տեսել»

    Ֆին հոգևորական Սերաֆիմ Սեպալան երկար տարիներ ուսումնասիրել է հայկական մշակույթն ու պատմությունը և ունի մի շարք հրապարակումներ այս թեմայով, այդ թվում 500 էջանոց մի գիրք հայ մշակույթի մասին, իսկ ներկայումս նա աշխատում է հայոց ցեղասպանության թեմայի շուրջ մի նոր գրքի վրա: Panorama.am-ին տված հարցազրույցում նա պատմում է իր գործունեության, ինչպես նաև Հայաստանի հետ ունեցած իր յուրահատուկ կապի մասին: Ըստ նրա Հայաստանը Միջին Արևելքի մշակույթների վերջին անկյունն է, որտեղ հին քրիստոնեական ավանդույթները դեռևս պահպանվում են և նա անվանում է Հայաստանը իր հոգու տունը:

    -Հայր Սերաֆիմ, Դուք մի քանի տարի է, ինչ զբաղվում եք հայագիտությամբ և ունեք մի քանի հրապարակումներ հայկական մշակույթի մասին: Ինչպե՞ս Դուք, լինելով ֆին ուղղափառ վանական, սկսեցիք հետաքրքրվել Հայաստանով: Մասնավորապես ի՞նչ թեմաներ եք ուսումնասիրել:
    -Ես հետաքրքրված էի Հայաստանով նախքան ուղղափառություն ընդունելը. դա երկար պատմություն է: 1990-ականներին, երբ երիտասարդ ուսանող էի, ես ցանկանում էի դառնալ քրիստոնյա, բայց դեռ չգիտեի, թե ինչպիսի քրիստոնյա էի ուզում լինել: Հելսինկիում կային բազմաթիվ դավանանքներ ունեցող եկեղեցիներ և ես դրանք բոլորն այցելեցի: Ուղղափառ եկեղեցին իմ ցանկի վրա վերջինն էր: Իսկ մինչ այդ ես արդեն այցելել էի մի հայկական եկեղեցի Ստամբուլում: Ես ուսումնասիրում էի արևելագիտություն և սեմական լեզուներ Հելսինկիում և շատ գրքեր էի կարդում քրիստոնեության պատմության մասին: Ես համոզվեցի, որ քրիստոնեությունը իր ոգով արևելյան կրոն է, և որ արևելյան եկեղեցիները ամենամոտն են ակունքներին: Հետո ես գնացի Երուսաղեմ մեկ տարով և ծանոթացա այդ բոլոր եկեղեցիների հետ` սիրիական, ղպտի և եթովպական ուղղափառ եկեղեցիների, ինչպես նաև հայկական եկեղեցու հետ: Այնտեղ ես ապրում էի հայկական թաղամասում` մի հայկական տան տանիքում: Այսպիսով, դա ինձ համար և՛ ակադեմիական և՛ անձնական փորձառություն էր: Ես թարգմանում էի հոգևոր գրականություն սիրիակ (արամեերեն) լեզվից ֆիներեն, բայց այդպես էլ հնարավորություն չունեցա սովորել հայերեն: Հետո ես ընդունեցի ուղղափառություն և դրանից մի քանի տարի անց դարձա վանական: Վանական տարիներին մեծ զբաղվածություն ունեի: Ամեն օր 14 ժամ եկեղեցում էի և աշխատանքի մեջ, իսկ երեկոյան աշխատում էի իմ դոկտորական թեզի վրա: Հետո ես անսպասելիորեն ստացա աշխատանքի հրավեր համալսարանից և եկեղեցին հավանություն տվեց, որ ես ստանձնեմ այդ աշխատանքը: Միայն այդ ժամանակ ես հնարավորություն ստացա իրականացնել իմ երազանքը և ավելի խորը ուսումնասիրել Հայաստանը:

    -Ի՞նչ հետաքրքիր բացահայտումներ եք արել Հայաստանն ուսումնասիրելիս:
    -Ինձ համար հայկական ամեն բան, որ գոյություն է ունեցել ցեղասպանությունից առաջ ընկած ժամանակաշրջանից ի վեր, բարձրագույն գեղեցկության արտահայտում է: Վասպուրականի մանրանկարները, դուդուկի եղանակները, շարականները, Սայաթ Նովան, Արցախի կարպետները և անգամ լարախաղացների պարերը: Ես երբեք ոչ մի տեղ նման գեղեցկություն չեմ տեսել: Այս ամենի համադրությունը ցեղասպանություններով և արյունահեղություններով լի պատմության հետ հիրավի յուրօրինակ է: Այս բոլորը իմ հոգու տունն է: Ես ցավ եմ զգում ամեն անգամ, երբ տեսնում եմ, որ այս թանկարժեք մարգարիտները փոխարինվում են արևմտյան աղբով Երևանում: Հայաստանը Միջին Արևելքի մշակույթների վերջին անկյունն է, որտեղ հին քրիստոնեական ավանդույթները դեռևս պահպանվում են ողջ մշակույթի մեջ` օպերաներից մինչև սրբավայրերը: Այս ամենն այնքան մեծ արժեք ունի: Ես իհարկե տեսնում եմ Հայաստանի ներկայիս խնդիրները, բայց խնդիրներ կան բոլոր երկրներում: Մի ծայրահեղ օրինակ բերեմ` ինքնասպանությունների թիվը ֆինական զարգացած գյուղերում անհամեմատ ավելի մեծ է, քան հայկական ամենաաղքատ գյուղում: Ինչու՞: Միգուցե այն պատճառով, որ դեռ մի շատ թանկագին բան կա աղքատ հայկական գյուղերում, մի բան, որ ֆիները չունեն…

    -Դուք ուսումնասիրել եք հայոց ցեղասպանության փիլիսոփայությունը, ինչպես նաև ցեղասպանությանը հաջորդող ժամանակաշրջանի հայկական արվեստը: Կարո՞ղ եք մի փոքր խոսել Ձեր այս աշխատանքի մասին:
    -Այո, ես ուսումնասիրել եմ ցեղասպանությանը հաջորդող ժամանակաշրջանի մշակույթը, թե ինչպես է ցեղասպանությունն ու դրա ժխտումը ազդել և ինչպես է այն արտացոլվել հայկական մշակույթի, կերպարվեստի, ֆիլմերի, գրականության և ընդհանրապես հայկական ինքնության վրա: Ես զգացի, որ որքան ավելի եմ խորանում իմ ուսումնասիրության մեջ, այնքան ավելի մեծ ցավ եմ զգում: Ցեղասպանություն տերմինը այսօր շատ թույլ իմաստով է օգտագործվում: Երբ մի քանի հազար մարդ է մահանում օրինակ միջին արևելքի հակամարտություններում, քաղաքական գործիչները միանգամից դա անվանում են ցեղասպանություն: Իրական ցեղասպանության ժամանակ մահացածների թիվը, լինի դա հազարներ, թե միլիոններ, իրականում երկրորդական հարց է: Ես դիտարկում եմ ցեղասպանությունը որպես գոյաբանական իրադարձություն` համակարգված հարձակում տվյալ ազգի գոյության դեմ բոլոր մակարդակներում` անցյալի, ներկայի և ապագայի վրա: Հայերի անցյալը ոչնչացվել է և շարունակում է ոչնչացվել Թուրքիայի կողմից: Ներկան հափշտակվել էր այդ 1.5 միլիոն նահատակներից: Իսկ ցեղասպանության հետևանքով առաջացած իրական խնդիրը ազգի ապագան է և ողջ կենսակերպը: Նստել և զրուցել եկեղեցու բակում Լոս Անջելեսում նույնը չէ, ինչ որ նստել և զրուցել Աղթամարում: Աղոթքների, ազգային երգերի, գորգագործության, ավանդույթների հազարավոր տարիների կենսափորձը հողին հավասարեցվեց - սա՛ է ցեղասպանության բուն էությունը: Այս պահին ես արդեն գրում եմ իմ երրորդ գիրքը ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով: Այս անգամ ես ցանկանում եմ նկարագրել Արևմտյան Հայաստանի գյուղերից մեկի կյանքը` իր խնջույքներով և ավանդույթներով, ինչպես նաև ներկայացնել մի քանի մարտիրոսության դեպքեր հիմնված ականատեսների պատմությունների վրա: Ես երբեք չեմ գրում քաղաքական գործիչների կամ դիվանագետների մասին: Ինձ համար նրանք երկրորդական են: Այն, ինչ կարևոր է, ժողովուրդն է և նրա ոգին` իր ոգեղենության և արվեստի մեջ:

    -Հայր Սերաֆիմ, Դուք նաև հրատարակել եք 500 էջանոց գիրք ֆիներեն լեզվով վերնագրված «Արարատից արևելք», որը ներկայացնում է հայկական մշակույթը, պատմությունը, արվեստը և կրոնը: Կարո՞ղ եք մի քանի խոսքով ներկայացնել գրքի բովանդակությունը:
    -Ես 15 տարի ապասում էի, որ որևէ մեկը գիրք գրի հայկական մշակույթի մասին ֆիներեն լեզվով, բայց ոչ ոք չէր գրում: Այսպիսով ես հասկացա, որ ես ինքս պետք է դա անեմ: Այս գիրքը մշակույթի պատմություն է, որը ներկայացնում է հայոց պատմության տասներկու ամենակարևոր գլուխները: Ես փորձեցի դա ներկայացնեմ այնպես, որ այն չլինի կայսրությունների, առաջնորդների և իշխանավորների հարաբերությունների մասին պատմող չոր նկարագրություն, այլ ներկայացնի հայկական ինքնությունը պատմական հարթության մեջ: Ես խոսում եմ այն մասին, թե ինչու այնպիսի երևույթներ, ինչպիսին են Ավարայրը, կաթողիկոսը, այբուբենը, Նարեկացին, Ազնավուրը և այլք մաս կազմում հայկական ինքնության:

    -Արդյո՞ք գիրքը թարգմանվելու է հայերեն կամ անգլերեն:
    -Ցավոք, կարծում եմ, որ ոչ: Այն նախատեսված է ֆին ընթերցողների համար: Ի ուրախություն ինձ, արդեն հարյուրավոր ֆիներ կան, ովքեր ճամփորդել են Հայաստան այս «աղյուսն» իրենց ձեռքերում: Նրանք ասում են, որ Հայաստանում նրանք տեսնում են իրենց հետաքրքրող շատ բաներ և շատ խորն են ամեն ինչ վերապրում, հետո նրանք կարդում և հասկանում են: Ճիշտն ասած ինձ թվում է, որ ես նպաստել եմ Ֆինլանդիայում մի զարմանալի ենթամշակույթի ստեղծմանը: Մեզ մոտ բազմաթիվ մարդիկ կան, ովքեր մեծապես սիրում են Հայաստանը, իր բոլոր թերություններով հանդերձ, և անգամ ունեն իրական կարոտի զգացում Հայաստանի հանդեպ: Իմ ընկերների մեծ մասը եղել է Հայաստանում արդեն մոտ հինգ անգամ և որքան ավելի շատ են նրանք այցելում, այնքան ավելի են խենթանում: Հենց այս պահին նրանցից մեկը ձիով գնում է Ջերմուկից Սևան:

    -Իսկապես շատ հաճելի է բացահայտելը, որ մենք ունենք այսպիսի լավ ֆին ընկերներ, ովքեր այսպես սիրում են Հայաստանը: Հետագայում Հայաստան այցելելու ի՞նչ ծրագրեր ունեք:
    -Տարին երկու անգամ ես խումբ եմ բերում Ֆինլանդիայից: Հոկտեմբերին տանում եմ նրանց Հյուսիսային Հայաստան, իսկ մայիսին տանելու եմ Արցախ և Սյունիք: Հուսով եմ կկարողանամ նոր տարին էլ անցկացնել Հայաստանում: Չեմ կարող երկար ամիսներ ապրել առանց Հայաստանի:

    -Հայր Սերաֆիմ, շնորհակալություն հետաքրքիր զրույցի, ինչպես նաև Ձեր կատարած հայանպաստ աշխատանքի համար:

    Հեղինակ` Նվարդ Չալիկյան

    Աղբյուր՝ Panorama.am
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 01.09.2014, 02:05:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (01.09.2014), Ձայնալար (31.08.2014)

  7. #20
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն ա էս վիդեոն



    Ճիշտ ա՝ որոշ բաների հետ կարելի ա չհամաձայնել, բայց որպես ներածական բավական լավն ա:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusina (29.01.2015), Norton (30.01.2015), Tiger29 (29.01.2015), Աթեիստ (29.01.2015), Ձայնալար (30.01.2015), Տրիբուն (30.01.2015)

  9. #21
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն ա էս վիդեոն



    Ճիշտ ա՝ որոշ բաների հետ կարելի ա չհամաձայնել, բայց որպես ներածական բավական լավն ա:
    Շատ լավն էր: Առաջի հայացքից ջրիկ, բայց շատ պրոֆեսիոնալ գործ էր արած: Աչքիս սկսեմ մյուս երկրների մասին նայել:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tiger29 (30.01.2015)

  11. #22
    Մշտական անդամ Մովսես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2008
    Գրառումներ
    191
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն ա էս վիդեոն



    Ճիշտ ա՝ որոշ բաների հետ կարելի ա չհամաձայնել, բայց որպես ներածական բավական լավն ա:
    Այս տեսանյութն այդ օտարների համար է ովքեր գնալու են Հայաստան միամիտ կին ման գալու....
    Ի՞նչ ասեմ այստեղ...

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գլոբալիզացիան և Հայաստանը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 34
    Վերջինը: 05.02.2010, 10:50
  2. Պրոպագանդել Հայաստանը
    Հեղինակ՝ Ժունդիայի, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.10.2009, 23:46
  3. «Վաճառվում է» Հայաստանը
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 121
    Վերջինը: 21.08.2009, 23:44
  4. Ճանաչե'նք մեր Հայաստանը
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 17.03.2008, 16:36
  5. Արդյո՞ք անկախ է Հայաստանը
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 23.09.2007, 11:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •