User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Լյուդվիգ Վան Բեթհովեն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ ավելի խորությամբ անդրադառնանք Բեթհովենի տասչորսերորդ սոնատին, որը բանաստեղծ Ռելշաբն անվանել է « Լուսնի սոնատ»: Այն նվիրված է մի կնոջ, որը ստիպել է Բեթհովենին սիրել և հետո ապրել դավաճանության ցավը: Ջուլիետա Գվինչարդի. հենց նրան ենք շնորհակալ Բեթհովենի բազմաթիվ ստեղծագործությունների՝ առանձնապես « Լուսնի սոնատի» համար: Երբ Բեթհովենը նրան երաժշտության դասեր էր տալիս, Ջուլիետան արդեն նշանված էր և պատրաստվում էր կոմսուհի դառնալ: Նա պարզապես լքում է Բեթհովենին: Խնբագրատուն տարված նոթատետրի առաջին էջի ներքևում, նույնիսկ անզեն աչքով կարելի է տեսնել գրված և ջնջված ընծայագիրը .«Նվիրվում է կոմսուհի Ջուլիետա Գվինչարդիին»:
    Բեթհովենն իր շրջապատից առանձնանում էր գրեթե միշտ թափթփված տեսքով: Նա շատ բռնկուն էր: Մի անգամ մարդաշատ վայրում համերգի ժամանակ հյուրերից մեկը խոսեց իր կնոջ հետ և Բեթհովենը չնայած իր հասցեիին ուղղված բազմաթիվ ներողություններին այլևս չնվագեց: Մի ուրիշ անգամ Բեթհովենը հյուրընկալվում է իշխան Լիխնովսկու մոտ: Այն բանից հետո, երբ իշխանը Բեթհովենին է դիմում հրամայական տոնով, Բեթհովենը հրաժարվում է նվագել և հեռանում է տեղանքից վերադառնալով Վիեննա: Չնայած Բեթհովենի խիստ բնավորությանը, նրան բարի մարդ էին համարում: Օրինակ նա երբեք չէր հրաժարվում առաջարկված օգնությունից:
    Վիեննայում անցկացրած տաս տարիները Բեթհովենի ստեղծագործական կյանքում մեծ դեր խաղացին Բեթհովենի ստեղծագործական կյանքում: Նա գրեց քսան սոնատ դաշնամուրի համար, երեք կվարտետ և յոթ սոնատ ջութակի համար և այլ շատ կամերային ստեղծագործություններ:
    1796 թ.-ից Բեթհովենն սկսել է խլանալ: Նրա մոտ սկսվում է միջին ականջի բորբոքում: Բժիշկների խորհրդով նա երկար ժամանակ մենակ է մնում փոքրիկ քաղաք Հայլինգենշտատում: Այդ մենությունը նրա վիճակի վրա որևէ դրական հետևանք չի ունենում: Բեթհովենը հասկանում է, որ անբուժելի հիվանդ է: Մեզ հասել է մի նամակ, որտեղ Բեթհովենը խոսում է ինքնասպանության մասին: Հայլիգենշտատում նա գրում է իր երրորդ սիմֆոնիան , որը կոչված է « Հերոսական»: Խլության արդյունքում մեզ են հասել Բեթհովենի կենսագրական տվյալների մեծ մասը: Այդ փաստաթղթերում նա պատասխանել է ընկերների հարցերին: Երբ Նապոլեոնն իրեն կայսր է հռչակում, Բեթհովենը հրաժարվում է իր երրորդ սիմֆոնիան նվիրել նրան: Չայկովսկու խոսքերով միայն երրորդ սիմֆոնիան լսելով կարելի է քաջատեղյակ լիներ Բեթհովենի անկրկնելի տաղանդին: Խլության պատճառով Բեթհովենը հազվագյուտ է դուրս գալիս տանից և դառնում է ինքնամփոփ: Հենց այս տարիներին նա ստեղծում է իր ամենահայտնի ստեղծագործությունները: Այդ ժամանակ է, որ նա աշխատում է իր միակ օպերայի՝ «Ֆիդելիոյի» վրա:Բայց «Ֆիդելիոյի» ճանաչումը տեղի է ունենում ավելի ուշ՝ 1814 թ.-ին, երբ այն ցուցադրվել է Վիեննայում, Պրահայում և վերջապես Բեռլինում: Մահից քիչ առաջ նա այդ օպերայի ձեռագիրը հանձնում է իր քարտուղար Շիդներին:
    1812-1815թթ. դադարում է ստեղծագործել: Ապա երկար ժամանակ աշխատում է ժողովրդական երգերի մշակման վրա:
    Շարունակելի.....

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (04.01.2012), dvgray (18.12.2011), E-la Via (22.04.2014), Freeman (17.12.2011), Yevuk (18.12.2011), ԿԳԴ (17.12.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •