User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Լյուդվիգ Վան Բեթհովեն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լյուդվիգ Վան Բեթհովեն

    Վաղուց էի ուզում բացել այս թեման, բայց միշտ մի բան խանգարում էր
    Ձեզ եմ ներկայացնում իմ ամենասիրելի ու ամենահոգեհարազատ երաժիշտի՝ Լյուդվիգ Վան Բեթհովենի կյանքը: Ինձ համար Բեթհովենը եղել և մնում է աշխարհի ամենատաղանդավոր երաժիշտներից մեկը Ուրախ կլինեմ, եթե կենսագրական այս տվյալներին ավելացվեն նորերը


    Լյուդվիգ Վան Բեթհովենը ծնվել է 1770 թ.-ին Բոնն քաղաքում: Ծննդյան օրը ստույգ հայտնի չէ, բայց կնքվել է դեկտեմբերի 17-ին: Նրա հայրը՝ Իոհանը,պալատական երգիչ էր, իսկ մայրը՝ Մարիա- Մագդալենան, որը Կոբլենցից էր, գլխավոր խոհարարի աղջիկ: Պապը արմատները Ֆլանդրիից էին: Նա զբաղվել է այն գործով,ինչ Բեթհովենի հայրը: Հենց այստեղից է անվան մեջ ավելացել «Վան» մասնիկը:
    Այս ժամանակներում ամենուր հնչում էր Մոցարտի անունը: Բեթհովենի հայրը լինելով քիչ վարձատրվող ընտանիքի հայր, վաղուց նկատելով իր տղայի տաղանդը, որոշեց նրանից երկրորդ Մոցարտ սարքել: Նա սկսեց երեխային կլավեսինի և ջութակի դասեր տալ: Սկսվում է երեխայի համար ծանր ժամանակաշրջան: Շատ հաճախ փոքրիկ փոքրիկ Լյուդվիգին արթնացնում էին ու ստիպում երաժշտական վարժություններ կատարել: Հինգ տարեկանում նա արդեն նվագում էր երգեհոն,ջութակ, դաշնամուր,իսկ ավելի ուշ՝ ալտ,ֆլեյտա: Ութ տարեկանում իր առաջին համերգն է տալիս հայրենի Բանն քաղաքում: 1870 թ-ին Բոնն է գալիս աշխարհահռչակ կոմպոզիտոր Քրիստիան Գոտլոբ Նեֆեն: Նա դառնում է Բեթհովենի իսկական ուսուցիչը: Նեֆեն անմիջապես հասկացավ, որ Բեթհովենը տաղանդավոր է: Նա ծանոթացրեց Բեթհովենին Բախի, Հենդելի արվեստի, ինչպես նաև Գեյդնայի և Մոցարտի երաժշտությունների հետ: Նեֆեի շնորհիվ է, որ Բեթհովենը գրեց իր առաջին ստեղծագործությունը վարիացիաների թեմայով: Նա այս ամենն անում էր տասներկու տարեկան հասակում դեռ բավական չէ, արդեն աշխատում էր Նեֆեի մոտ, որպես գլխավոր օգնական:
    Պապի մահից հետո ընտանիքի սոցիալական վիճակը վատացավ: Բեթհովենը ստիպված էր շուտ թողնել ուսումը, թեև արդեն սովորել էր լատիներեն, իտալերեն ու ֆրանսերեն:
    Հենց այս ժամանակ էլ Բեթհովենը սկսեց գրել իր առաջին ստեղծագործությունները չհրապարակելով դրանք: 1787թ.-ին եկավ Վիեննա: Նրա իմպրովիզացիաները լսելով Մոցարտը բացականչեց. «Նա կստիպի բոլորին խոսել իր մասին»: Բայց Բեթհովենն այդպես էլ գործ չի գտնում այստեղ: Իմանալով մոր հիվանդության մասին, շտապ վերադառնում է Բոնն: Մայրը մահանում է, փոքրիկ եղբայրների խնամքը թողնելով տասյոթամյա Բեթհովենին վրա: Ապա աշխատում է նվագախմբում որպես ալտ նվագող: Այստեղ հնչում էին Իտալական, գերմանական և ֆրանսիական օպերաներ:
    1789 թ.-ին, չնայած իր զբաղվածությանը, ինստիտուտում որպես դասախոս էր աշխատում: Երբ Ֆրանսիայից հեղափոխականներ են գալիս, Բեթհովենը համալրում է նրանց շարքերը, գրելով «Երգ ազատ մարդուն» ստեղծագործությունը:
    1792 թ.-ի աշնանը Բեթհովենը Հայդնի հետ գնաց Վիեննա նրա մոտ աշխատելու: Սակայն արդեն Վիեննայում Բեթհովենը մտածում էր, որ Հայդն իր հանդեպ այդքան էլ ուշադիր չէ: Իսկ Հայդնին մտահոգում էր Բեթհովենի և՛ ուրախ, և՛ տխուր ստեղծագործությունների հանրաճանաչ դառնառնալու փաստը, որովհետև այդ ժամանակներում լայն տարածում ունեին նման ոճի ստեղծագործությունները ( թե վերջին երկու նախադասությունները որքանով են ստույգ, չգիտեմ ): Շուտով Հայդնն Անգլիա է գնում, իր աշակերտին տալով հայտնի մանկավարժ Ալբրեիտսբերգերին: Ազատ գրելու արվեստին տիրապետելու համար Բեթհովենը սովորում է Սալերիի մոտ: Բեթհովենի կյանքի առաջին տարիները Վիեննայում նրան հասցրին դաշնակահար- վիրտուոզի կոչման:
    Բեթհովենն անընդհատ հակադրության մեջ է դրել ծայրի ռեգիստրերը, լայն գործածության մեջ դնելով ոտնակը, որոշակի ակորդների առկայությամբ: Այս ոճի մեջ է գրված նրա №8, №13 և №14 սոնատները:
    Շարունակելի......

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (04.01.2012), Arpine (18.12.2011), ars83 (17.12.2011), dvgray (18.12.2011), E-la Via (22.04.2014), Freeman (17.12.2011), Lílium (23.04.2014), Lusinamara (17.12.2011), Ripsim (17.12.2011), Yevuk (18.12.2011), ԿԳԴ (17.12.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •