Չավի Էրնանդեզն ընդունում է, որ Ռոնալդոն մեծագույն խաղացող է, սակայն նա կարծում է, որ Մեսսին իրեն հավասարը չունի:
Լեոն վերջին 3 տարիներին արժանացել է Ոսկե գնդակի, բայց դեռ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Քրիստիանոն ավելի կատարյալ խաղացող է: Չավին համաձայն չէ այդ մտքի հետ և նախապատվությունը տալիս է իր խաղընկերոջը:
Երբ Չավիին Gol TV - ին տված հարցազրույցի ժամանակ հարցրել են, թե արդյոք Մեսսին լավագույն է, նա պատասխանել է. "Այո: Եվ ես կարծում եմ, որ ֆուտբոլում գտնվող մարդկանց մեծամասնությունը մտածում են ինձ պես":
"Ակնհայտ է, որ Քրիստիանոն մեծագույն ֆուտբոլիստ է: Նրանք 2 ամենաորոշիչ ֆուտբոլիստներն են խաղադաշտում, սակայն Մեսսին բարձր է բոլորից: Ես չեմ սիրում համեմատել, բայց Լեոն մեզ տալիս է ամեն ինչ` գոլեր է խփում, ստեղծում է դրանք, միշտ մասնակցում է խաղի ընթացքին, կազմակերպում է գրեթե բոլոր հարձակվողական գործողությունները":
"Այս տղան ունի ամեն ինչ` նա նույնիսկ գլխով է հաջող խաղում, չնայած իր հասակին: Պեպը մի անգամ ասել էր, որ Մեսսին իշխում է խաղային բոլոր բնագավառներում և նա լիովին իրավացի էր, Լեոն լավագույնն է, համար մեկը":
Չավին պնդում է, որ առաջիկա Էլ Կլասիկոյին իրենք պատրաստվելու են սովորականի պես: Սակայն նա խոստովանել է, որ իրենք, հնարավոր է, ավելի շատ ջանք գործադրեն, որպեսզի հաղթեն, քանզի մադրիդցիները 4 միավորի առավելություն ունեն Լա Լիգայում:
"Մենք կփորձենք չփոխել մեր խաղային փիլիսոփայությունը, որպեսզի միշտ հերոսներ լինենք: Ռեալը տարբեր կերպ է խաղում, բայց մենք ոչ մի խաղում չենք փոխել մեր ոճը: Մենք միշտ ցանկացել ենք երկար տիրել գնդակին, ինչը մեզ օգնում է վերահսկել խաղի ընթացքը: Դրանից հետո մենք նոր փորձում ենք հաղթել տվյալ խաղում":
"Մենք չենք կարող այժմ փոխել մեր խաղը: Մենք նման ձևով խաղացել ենք բոլորի դեմ, այդ թվում Ռեալի դեմ հենց իրենց դաշտում: Այս անգամ մենք կփորձենք սովորականից ավելի շատ գրոհել, սովորականից ավելի շատ տիրել գնդակին և սովորականից ավելի շատ խաղացողներով գրոհել, որպեսզի հաղթենք այդ խաղում":
աղբյուր




Մեջբերել
Էջանիշներ