User Tag List

Նայել հարցման արդյունքները: Այս ակումբներից որի՞ն եք երկրպագում

Քվեարկողներ
208. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ռեալ Մադրիդ

    89 42.79%
  • Բարսելոնա

    119 57.21%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1731 հատից

Թեմա: Ռեալ vs Բարսելոնա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ախր պեղել էլ պետք չի էէէ, հիշում եմ: Լավ, էս թեմայով էնքան ա գրվել, որ կարելի է խոսակցությունը փակել ու քննարկել ներկա խաղը, մարզավիճակը...: Նախորդ 100 էջերը որ կարդաս, քո մոտ էլ հավես չի մնա` գրելու :
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #2
    Կատալոնիա պետքա գնացվի... ARam Grig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2012
    Գրառումներ
    196
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր պեղել էլ պետք չի էէէ, հիշում եմ: Լավ, էս թեմայով էնքան ա գրվել, որ կարելի է խոսակցությունը փակել ու քննարկել ներկա խաղը, մարզավիճակը...: Նախորդ 100 էջերը որ կարդաս, քո մոտ էլ հավես չի մնա` գրելու :
    Դե եթե հիշում ես ավելի լավ կլինի ամենակարևորն էլ հիշես Լավ
    Тито ВилаНовая эпоxa

    BARÇA

  3. #3
    Կատալոնիա պետքա գնացվի... ARam Grig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2012
    Գրառումներ
    196
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չավի Էրնանդեզն ընդունում է, որ Ռոնալդոն մեծագույն խաղացող է, սակայն նա կարծում է, որ Մեսսին իրեն հավասարը չունի:
    Լեոն վերջին 3 տարիներին արժանացել է Ոսկե գնդակի, բայց դեռ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Քրիստիանոն ավելի կատարյալ խաղացող է: Չավին համաձայն չէ այդ մտքի հետ և նախապատվությունը տալիս է իր խաղընկերոջը:

    Երբ Չավիին Gol TV - ին տված հարցազրույցի ժամանակ հարցրել են, թե արդյոք Մեսսին լավագույն է, նա պատասխանել է. "Այո: Եվ ես կարծում եմ, որ ֆուտբոլում գտնվող մարդկանց մեծամասնությունը մտածում են ինձ պես":

    "Ակնհայտ է, որ Քրիստիանոն մեծագույն ֆուտբոլիստ է: Նրանք 2 ամենաորոշիչ ֆուտբոլիստներն են խաղադաշտում, սակայն Մեսսին բարձր է բոլորից: Ես չեմ սիրում համեմատել, բայց Լեոն մեզ տալիս է ամեն ինչ` գոլեր է խփում, ստեղծում է դրանք, միշտ մասնակցում է խաղի ընթացքին, կազմակերպում է գրեթե բոլոր հարձակվողական գործողությունները":

    "Այս տղան ունի ամեն ինչ` նա նույնիսկ գլխով է հաջող խաղում, չնայած իր հասակին: Պեպը մի անգամ ասել էր, որ Մեսսին իշխում է խաղային բոլոր բնագավառներում և նա լիովին իրավացի էր, Լեոն լավագույնն է, համար մեկը":

    Չավին պնդում է, որ առաջիկա Էլ Կլասիկոյին իրենք պատրաստվելու են սովորականի պես: Սակայն նա խոստովանել է, որ իրենք, հնարավոր է, ավելի շատ ջանք գործադրեն, որպեսզի հաղթեն, քանզի մադրիդցիները 4 միավորի առավելություն ունեն Լա Լիգայում:

    "Մենք կփորձենք չփոխել մեր խաղային փիլիսոփայությունը, որպեսզի միշտ հերոսներ լինենք: Ռեալը տարբեր կերպ է խաղում, բայց մենք ոչ մի խաղում չենք փոխել մեր ոճը: Մենք միշտ ցանկացել ենք երկար տիրել գնդակին, ինչը մեզ օգնում է վերահսկել խաղի ընթացքը: Դրանից հետո մենք նոր փորձում ենք հաղթել տվյալ խաղում":

    "Մենք չենք կարող այժմ փոխել մեր խաղը: Մենք նման ձևով խաղացել ենք բոլորի դեմ, այդ թվում Ռեալի դեմ հենց իրենց դաշտում: Այս անգամ մենք կփորձենք սովորականից ավելի շատ գրոհել, սովորականից ավելի շատ տիրել գնդակին և սովորականից ավելի շատ խաղացողներով գրոհել, որպեսզի հաղթենք այդ խաղում":

    աղբյուր
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 21.04.2012, 01:42: Պատճառ: աղբյուր :անգռը
    Тито ВилаНовая эпоxa

    BARÇA

  4. #4
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն ինչ տեղն ընկավ :
    Ռեալը ավելի վստահ ու նպատակասլաց էր խաղում: Ապրեն բոլորը:

    Շնորհավոր մադրիդիստներ. չեմպիոնական տիտղոսը ավելի մոտեցավ :hala_madrid:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Life (22.04.2012), Moonwalker (22.04.2012), Varzor (23.04.2012), Մանուլ (22.04.2012), Նաիրուհի (22.04.2012)

  6. #5
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկը հարցնի էլի,էդ Տելիով ովա,ինչացույա,Ֆաբրեգասի ու Պիկեյի նման խաղացողներին թողած,էդ հոգնածին խաղադաշտ է հանել,ամբողջ խաղը հարամ արեց,Գվարդիոլայի թոշակի ժամանակն է
    Toki wa kane nari.
    Время - деньги

  7. #6
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհավորում եմ Ռեալի երկրպագուներ… Ուզածս էն էր, որ էս խաղում հաղթելով չեմպիոն լինեիք, այլապես՝ կիսատ չեմպիոնությունն ու՞մ էր պետք… ձե՞զ
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (22.04.2012), specialist (22.04.2012), Vaio (22.04.2012)

  9. #7
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհավոր երկու թիմերի եկրպագուններին՝ հատկապես Ռեալի.

    Ինչու երկու թիմերի՝ որովհետև, ինձ համար զարմանալիորեն, վերջի տարիների աջառին կլասիկոն էր, որը անցավ իսկական ֆուտբոլային պայքարի շրջանակներում՝ առանց ֆուտբոլ մարզաձևի հետ չառնչվող սադրանքների և սիմուլյանտությունների: Մաղթում եմ երկու թիմերին էլ, որ այսպես էլ շարունակեն:

    հ.գ. յաա, այ մարդ, սենց բան էլ կլինի, հազին կլասիկոյից ֆուտբոլային բավականություն ստացա

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (22.04.2012), Varzor (23.04.2012)

  11. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    նոր նայեցի վերջին 30 րոպեն, ու ռեալը ընդանրապես ֆուտբոլ չի խաղում, ոնց որ ուբոյնի ֆուտբոլից լինեն; բարսելոնը ոչինչ, խաղում ա ֆուտբոլ ու բավականին դիտարժան ա; իսկ ռեալի խաղը անդիտարժան ա; ինձ հետաքրքիր ա ֆուտբոլի դիտարժան պահեր. իսկ ով ում տարավ ու ինչքան փող աշխատեց, էտ իրանց գործն ա;

    ոչինչ, մի քիչ էլ դիմանանք, հեսա իտալական ֆուտբոլը ու Յուվենթուսը նորից ոտքի են կանգնում

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARam Grig (22.04.2012), Varzor (23.04.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բարսելոնա / FC Barcelona
    Հեղինակ՝ Hambik, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 4837
    Վերջինը: 16.03.2018, 18:25
  2. FC Barcelona/Բարսելոնա
    Հեղինակ՝ Վահ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.12.2012, 21:01
  3. Ռեալ Մադրիդ vs Բարսելոնա (10.12.2011)
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.12.2011, 21:43
  4. Վաճառք. Բարսելոնա ֆուտբոլային թիմի կրծքանշան
    Հեղինակ՝ ministr, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 3
    Վերջինը: 02.02.2010, 18:19
  5. |Շալկե 04-Բարսելոնա 1/4 եզրափակիչ
    Հեղինակ՝ FC Schalke 04, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 75
    Վերջինը: 03.04.2008, 22:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •