Գագո. Բարսելոնան լավագույն թիմն է պատմության մեջ
Մադրիդի Ռեալի կիսապաշտպան Ֆեռնանդո Գագոն բավականին հետաքրքիր հայտարարություն է արել, հաղորդում է football.ua-ն:
Սպասվում է, որ արգենտինացի ֆուտբոլիստը լքելու է «Արքայական ակումբի» շարքերը այս ամռանը' անցած երկու մրցաշրջաններում ստացած վնասվածքների պատճառով: Գագոն որոշել է չզսպել իրեն, և հայտնել է իր կարծիքը Բարսա-Ռեալ հավերժ մրցակցության մասին:
Բարսելոնա» ֆուտբոլի պատմության մեջ լավագույն թիմն է: Նրանք բոլոր կետերով գերազանցում են Ռեալին, պարզապես «Արքայական ակումբի» երկրպագուները չեն ցանկանում ընդունել դա»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ESPN Argentina- ն:
http://totalbarca.do.am/news



Մեջբերել

:
: Ասա` դու էլ թիմի խաղացող ես, բա խաղա: Թե՞ քո նման անտաղանդը որ խաղա, հազիվ էլ էդ լինի: Ջղայնացա:










Էջանիշներ