Գագո. Բարսելոնան լավագույն թիմն է պատմության մեջ
Մադրիդի Ռեալի կիսապաշտպան Ֆեռնանդո Գագոն բավականին հետաքրքիր հայտարարություն է արել, հաղորդում է football.ua-ն:

Սպասվում է, որ արգենտինացի ֆուտբոլիստը լքելու է «Արքայական ակումբի» շարքերը այս ամռանը' անցած երկու մրցաշրջաններում ստացած վնասվածքների պատճառով: Գագոն որոշել է չզսպել իրեն, և հայտնել է իր կարծիքը Բարսա-Ռեալ հավերժ մրցակցության մասին:

Բարսելոնա» ֆուտբոլի պատմության մեջ լավագույն թիմն է: Նրանք բոլոր կետերով գերազանցում են Ռեալին, պարզապես «Արքայական ակումբի» երկրպագուները չեն ցանկանում ընդունել դա»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ESPN Argentina- ն:
http://totalbarca.do.am/news