Դե էդ ինտրիգ կոչվածն ա![]()
Ես հիվանդագին, իհարկե, չեմ տանում, բայց որ ասեմ` Բարսելոնայի հաղթանակի համար ուրախանում եմ, սուտ կլինի: Ավելի շատ անտարբեր եմ, քան թե... իսկ այ Բարսելոնայի երկրպագուները...
Հա, տեսնում եմ:
Բարսելոնա ասվածը ներառում ա և ակումբը` ղեկավարության գլխավորությամբ, և երկրպագուները /ֆանատիզմի հասնող/, և չճանաչված հանրապետությունը:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Altair (18.01.2011)
Շատ բան գիտես, քիչ խոսա![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Գայլ ախպեր: Կա ակտիվ, բայց առողջ երկրպագում ու կա ֆանատիզմ, հիվանդագին ատելություն:
Բնականաբար, համար 1 մրցակցիդ հաղթանակ չես կամենում, զուտ քո թիմի առաջխաղացման ու առաջընթացի համար… Սիրածդ թիմի առաջընթացը չցանկանալը՝ մազոխիզմ ա:
Սակայն, դրան էլ չափ ու սահման կա: Շատ անգամներ ներկա եմ եղել նման շրջապատերում… Որոնք պրինցիպիալ դիտում են Ռեալի խաղը՝ թույլ տված սխալները, ոչ ֆուտբոլային դրվակները ու նման մանրուքները ֆիքսելու ու դրոշակ սարքելով ստեղ-ընդեղ գոռգռալու համար: Ռեալի հաղթանակի դեպքում էլ նենց սթրեսս են տանում, ոնց որ իրենց Բարսան ա պարտվել, այն էլ ՉԼ-ի եզրափակչում: Չի կարելի ապեր, առողջություն ա, նեռվային վիճակ ա, բան ա:
Ու ասածս դեպքերը քիչ չեն, ապեր: Սենց տեմպերով վաղը-մյուս օր թիմերի համար իրար են մորթելու, ռուսների պես: Էս անկյունից նայելով` լավ ա, որ հայկական լիգան չի զարգանում:
Վերջին խմբագրող՝ Ungrateful: 18.01.2011, 05:50:
Ambrosine (18.01.2011)
Երբ այդ համար մեկը պարտվում ա իհարկե պետք է ուրախանաս, ապեր բայց որոշ մարդկանց էտ դառնում ա հիվանդագին երևույթ օրինակ Ռեալի շատ երկրպագուներ ուրախանում էին, որ Բարսան ՉԼ ում չէր հաղթում, ասենք Ռեալը ՉԼ ից թռելա, բայց ինքը նստում հատուկ էտ խաղը նայում էր ինչա պարտություն տեսներ, իհարկե կարա պատահի, որ Բարսայի խաղը դուր չի գալիս կամ հակառակորդ ակումբի կողմից ա, բայց գոնե Ռեալի երկրպագուների կեսը էդպիսին չեն նույնն էլ Բարսայինը: Օրինակ ես Անգլիայի Պրեմիեր Լիգան եմ սիրում ու ՉԼ ում միշտ անգլիական թիմի կողմից եմ:
Աստ էս խոսքերս քեզ հեչ էլ չեն վերաբերվում ուղղակի խոսքից խոսք բացվեց դե մենք էլ փիլիսոփայում ենք
Հաաաաաաաա ամբողջ գաղտնիքը հենց դրանումն էլ կայանում է, ապրի Հայրապետյանը![]()
Ambrosine (18.01.2011)
Ես հո չասի՞, որ մենակ Բարսայի երկրպագուների շարքերում են նկատվում նշածս առոջաղական պրոբլեմները: Ամեն թիմի երկրպագուներից էլ կգտնվեն տենց գրուպիրովկաներ ու տենց մարդիք... Տենաս «Գանձասարը» ունի՞![]()
:
Ես զուտ ինձնով եմ չափում: Տես, օրինակ՝ մենք մի 6-7 հոգով ենք նայում Իսպանիայի լավ խաղերը, իմ տանը: էդ 7-ից 2-ով ենք Ռեալի ֆանատ, մնացածը Բարսելոնիստ... Մենք մեր համար նայում, գոլերին ուրախանում, հակառակի դեպքում տխրում և այլն, իսկ իրանք` մե խի՜նդ, մե ուրախությու՜ն, մե սթտե՜սս... Ու էդ ամենը Ռեալի խաղի ժամանակ: Ճանաչածս Բարսայի ֆանատների 80%-ը սպորտային պլանում ոչ ադեկվատ են, Ռեալի խաղերին ավելի ակտիվ են ու ծանր են տանում ամենը, քան իրենց երկրպագած թիմի... Սակայն սպորտից դուրս` հիանալի մարդիք են:
Ասածս էն ա, որ զուտ իմ չափանիշներով եմ ասում: Ու նենց չի, որ ֆանատիկ Ռեալիստներ չգիտեմ:
Բայց միտք ա գիտե՞ս, կարողա հենց էդ ա պատճառը, լրիվ լրջով![]()
:
Էտ արդեն վախից ա, Ռեալից աչքները վախցած ա
Փոխանակ սեփական թիմի պարտությունից սթրես տանեն հակառակորդի պարտությունից են սթրես տանում:
Ընկերս երեկ Ռեալի խաղը նայելուց Ռոնալդուի շտռաֆից հետո ձեռքով լուսամուտը հարյուրավոր մասերի ա բաժանել, իսկ ձեռը էն բանից ա եղել, այ երկրպագու եմ ասել![]()
Ռեալը բոլորին զանգում ա, թե ձեզ նորմալ և կիրթ կպահե՞ք: Ընդամենը անհրաժեշտ է վերաբերվել որպես սպորտի: Բայց քանի որ կա կատալոնական հարցը, Ռեալի ավտոբուսն էլ կքարկոծեն, ֆուտբոլիստների վրա կրակայրիչներ ու հեռախոսներ էլ կնետեն, բայց... միևնույն ժամանակ Իսպանիայի թագավորության համար հավաքականի կազմում իրենց չեն խնայի: Բայց դե սա արդեն ծեծված թեմա է, շատ ենք գրել այս մասին:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Լավ հոդված է: Մանրամասն գրված է, թե որքան թույլ ու անզոր է Բարսելոնան ի համեմատ Մադրիդի Ռեալի…))
Տիեզերական ֆուտբոլ
Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) տվյալներով` 2010 թվականին աշխարհում ուժեղագույնները, ըստ հերթականության, Իսպանիայի, Անգլիայի, Իտալիայի, Գերմանիայի ու Բրազիլիայի առաջնություններն են:
Լավագույն հնգյակից հայ ֆուտբոլասերները հնարավորություն ունեն դիտելու եվրոպական քառյակի հանդիպումները, եւ քանի որ այս երկրներում մրցաշարերը անցկացվում են աշուն-գարուն համակարգով ու ավարտվել է առաջին շրջանը, ժամանակն է անդրադարձ կատարել եվրոպական էլիտար առաջնություններից ամենաուժեղին` Իսպանիային: Վերջին տարիներին այս երկրի առաջնությունը վերածվել է 2 թիմերի` «Բարսելոնայի» ու «Ռեալի» պայքարի: Ավելին. կարելի է ասել` ուղղակի բոլորը հետեւում են` կհաջողվի՞ Մադրիդի «Ռեալին» իրական մրցակցություն ստեղծել «Բարսայի» հետ: Վերջինիս մասին արտահայտվել եմ անցյալ տարի նոյեմբերին կայացած սուպերկլասիկոյից հետո (հիշեցնեմ, որ «Բարսելոնան» սեփական խաղադաշտում 5-0 հաշվով հաղթեց «Ռեալին») ու մեծ հաշվով չեմ փոխել դիրքորոշումս. «Բարսելոնայի» ֆուտբոլիստների ներկայիս խաղամակարդակը, կատալոնյան ակումբի ցուցադրած խաղը ուղղակի հուսահատություն ու հիասթափություն են առաջացնում: Դժվար է պատկերացնել, թե երբեւէ ու որեւէ այլ թիմ կարող է նման բարձր, կարելի է ասել` կատարյալ մակարդակի ֆուտբոլ ցուցադրել. «Բարսելոնայի» ներկա խաղամակարդակը դուրս է երեւակայությունից:
Նման հարմոնիկ, դինամիկ, անհատական փայլուն վարպետության վրա հիմնված, կատարյալ թիմային գործողություններով հագեցած ֆուտբոլ «Բարսան» չի ցուցադրել անգամ 2 տարի առաջ, երբ այս թիմը նվաճեց ակումբային ֆուտբոլում խաղարկվող բոլոր մրցանակները, դառնալով պատմության մեջ առաջին թիմը, որը նման արդյունք է ցուցադրում: Ակումբային գրեթե բոլոր անհատական ու թիմային ռեկորդները սրբագրած Պեպ Գվարդիոլան ու իր սաները շարունակում են ֆուտբոլային բացառիկ «մենախոսությունները» խաղադաշտում. «Բարսելոնայի» մասնակցությամբ հանդիպումները դարձել են մեկ թիմի խաղ, իսկ մրցակիցներին վերապահված է ընդամենը «կողքից նայողի» կարգավիճակ: Բոլոր թիմերը, որոնք այս ընթացքում հանդիպում են «Բարսելոնային», հայտնվում են մատաղացու գառի կարգավիճակում. կատալոնյան թիմը կարող է այնքան գոլ խփել, ինչքան ցանկանում է: «Նրանք կխփեն այնքան գոլ` ինչքան կարող են, մենք կխփենք այնքան` ինչքան պետք է»,- բրազիլական ֆուտբոլային այս հայտնի ասացվածքը ներկայիս «Բարսելոնայի դեպքում մի փոքր այլ բովանդակությամբ կարելի է շարադրել. «Մենք ենք որոշում` ով ինչքան գոլ խփի»: 1-ին խաղաշրջանից հետո «Բարսելոնան» վստահորեն ընթանում է 1-ին հորիզոնականում` 17 հաղթանակ, 1-ական ոչ-ոքի ու պարտություն` 52 միավոր, գնդակների խելահեղ տարբերությամբ` +50: Եթե «Բարսան» շարունակի նման ընթացքը, ապա առաջնության ավարտից հետո խփած ու բաց թողած գնդակների տարբերությունը կարող է անցնել 100-ի սահմանը` սա անհավատալի ու աներեւակայելի է ներկայիս ֆուտբոլում ու այն էլ` աշխարհի ամենաուժեղ առաջնությունում: Բայց ուղղակի հնարավոր չէ նման տիեզերական խաղամակարդակով երկար ժամանակ հանդես գալ. կարծում եմ` շուտով «Բարսելոնայի» մոտ անկում է լինելու: Իհարկե, Մադրիդի «Ռեալն» էր հեշտությամբ չի հանձնվի: «Ռեալի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն մշտապես կարողացել է լուծումներ գտնել անգամ անելանելի իրավիճակներից: «Ռեալը» 1-ին խաղաշրջանի ավարտից հետո «Բարսայից» ետ է մնում 4 միավորով, իսկ 3-րդ տեղում ընթացող «Վիլյառեալին» գերազանցում է արդեն 9 միավորով: «Բարսան» ու «Ռեալը» նաեւ դուրս են եկել Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչ, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ: Վիճակագրական բոլոր տվյալներով «Բարսելոնան» առայժմ առավելություն ունի «Ռեալի» նկատմամբ, բացառությամբ մեկ ցուցանիշի. ռմբարկուների պայքարում առաջատարը «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուն է, որը խփել է 22 գնդակ, իսկ 2-րդ տեղում ընթացող Լիոնել Մեսին առայժմ 18 գոլի հեղինակ է դարձել: Վաղը կայանալու են Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումները, առաջիկա շաբաթ ու կիրակի էլ` առաջնության 2-րդ խաղաշրջանի 1-ին տուրի հանդիպումները, դե իսկ փետրվարի կեսերից վերսկսվելու է Չեմպիոնների լիգան: «Բարսելոնա»-«Ռեալ» հակամարտությունը շարունակվելու է բոլոր «ճակատներով», ուրախություն ու տխրություն պատճառելով այս թիմերի միլիոնավոր ֆանատներին:
http://www.armtimes.com/20959
Altair (21.01.2011), Barcamaniac (19.01.2011), Kuk (19.01.2011), Երվանդ (20.01.2011), Լեո (19.01.2011)
Էս թեման սկսել ա ինձ դուր գալ: Չբռնե՞մ ֆուտբոլասեր դառնամ![]()
Իսպանիայի առաջնություն. Բարսելոնան անհետաքրքիր է դառնում
Շաբաթ և կիրակի օրերին կայացան Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի հանդիպումները:
Մեկնարկային խաղում «Սևիլիա»-ն «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում խոշոր` 4:1 հաշվով պարտության մատնեց «Լևանտե»-ին: Հեթ տրիկի հեղինակ դարձավ Լուիս Ֆաբիանոն:
Հաջորդ խաղը տեղի ունեցավ հանրահայտ «Նոու Կամպ»-ում. «Բարսելոնա»-ն հերթական հեշտ հաղթանակը տարավ Իսպանիայի առաջնության արդեն կարևոր էլ չէ, թե որ թիմի նկատմամբ: Տպավորությունն այնպիսին է, որ Գվարդիոլայի սաներն ամեն անգամ նույն թիմի հետ են խաղում և եթե այդ օրը մրցակցի դարպասապահը լավ է խաղում, ապա ընդամենը 3 գնդակի տարբերությամբ են հաղթում: «Լևանտե»-ի դարպասապահը հրաշալի անցկացրեց վերջին հանդիպումը. «Բարսա»-ի կազմում մեկական գոլի հեղինակ դարձան Պեդրոն, Մեսսին և Ինիեստան:
Շաբաթ օրվա վերջին խաղում «Վալենսիա»-ն ու «Մալագա»-ն իսկական ներկայացում պարգևեցին «Մեստալիա»-ում հավաքված 55 հազար երկրպագուներին: Հանդիպման 10-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոնդոնը, վեց րոպե անց վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվեց «Մալագա»-ի նորեկ Դեմիկելիսը, Մատան դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը: 36-րդ րոպեին Ռոնդոնը կրկին առաջ մղեց հյուրերին: Երկրորդ խաղակեսի 8-րդ րոպեին Սոլդադոն խփեց երկրորդ պատասխան գնդակը, 12 րոպե անց մրցավարը կրկին կարմիր քարտով պատժեց «Մալագա»-ի ֆուտբոլիստներին: Ռոսարիոյի հեռացումից 3 րոպե անց արդեն տանտերերը հաշվի մեջ առաջ անցան, գոլի հեղինակ դարձավ Բանեգան: Թվում էր` «Վալենսիա»-ն այլևս խնդիրներ չի ունենա, բայց 79-րդ րոպեին 9 հոգով մնացած «Մալագա»-ի մյուս նորեկ Բապտիստան հավասարեցրեց խաղի հաշիվը: Ասքանով ամեն ինչ չավարտվեց. մրցավարի կողմից ավելացված ժամանակում Ադուրիսը հաղթանակ պարգևեց «Վալենսիա»-ին:
Կիրակնօրյա հանդիպումներից կարելի է առանձնացնել Մարիդի «Ռեալ»-ի դժվարին հաղթանակը «Մալյորկա»-ի նկատմամբ: «Արքայական» ակումբի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Բենզեման:
«Վիլյառեալ»-ը Ռոսիի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադ»-ին: «Էսպանյոլ»-ը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, այս անգամ հյուրընկալվելիս` «Խետաֆե»-ի նկատմամբ:
Մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Ալմերիա»-«Օսասունա»` 3:2, «Սպորտինգ Խիխոն»-«Ատլետիկո Մադրիդ»` 1:0, «Սարագոսա»-«Դեպորտիվո»` 1:0: «Ատլետիկ Բիլբաո»-«Հերկուլես» հանդիպումը կկայանա այսօր:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ