User Tag List

Նայել հարցման արդյունքները: Այս ակումբներից որի՞ն եք երկրպագում

Քվեարկողներ
208. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ռեալ Մադրիդ

    89 42.79%
  • Բարսելոնա

    119 57.21%
Էջ 5 10-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 1731 հատից

Թեմա: Ռեալ vs Բարսելոնա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց հասկացա Պեպը կամ համեստություն ա անում կամ էլ ոտքերը թուլացել ա, այս պահին Պեպը գտնվում է հակահիգենիկ վիճակում, մի տեսակ մտորումների մեջ ա ընկել, ինձ թվում ա Ռեալի հանճարի ձեռքի գործն ա.
    http://www.eurosport.ru/football/la-...o2562689.shtml
    Շեֆ ջան կներես, բայց թարգմանելու հավես չունեմ:Չմոռանաս նկարի վրա լիաթոք ծիծաղալ
    Պեպը ուզում ա դիվանագիտորեն հարցին մոտենա, էլի
    Մինչև չմեջբերեցի, չտեսա, որ ինձ գաղտնի հաղորդագրություն ես թողել գրառմանդ մեջ
    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարսելոնայի երկրպագուները քարկոծել են Ռեալին
    «Բարսելոնայի» հետ խաղի նախաշեմին կատալոնացի մի խումբ երկրպագուներ քարկոծել են «Ռեալի» ֆուտբոլիստների ավտոբուսը, երբ այն մոտեցել է Juan Carlos I հյուրանոցին:
    Ինչպես հայտնում է armsport.am-ը, քարերից մեկը կոտրել է այն ապակին, որտեղ նստած են եղել Ռաուլ Ալբիոլը և Ալվարո Արբելոան: Տուժել է նաև «Ռեալի» անվտանգության աշխատակիցներից մեկը, քարերից վնասվել են նրա մեջքն ու գլուխը:
    Հ.Գ
    «Ախ» արեք դրանց, «ախ» արեք
    Էս հաստատ Ժուան Լապորտայի ձեռքի գործն ա: Ինչ ա թե պատգամավոր ընտրվեց, իրան ինչեր ա թույլ տալիս

    Էլ ուրիշ ճար չի մնացել. մենակ ֆուտբոլիստներին շարքից հանելն են համարում միակ ուղին՝ վնասազերծելու Արմադան Բայց դե էդ կատալոնացի ֆանատները մոռացել էին մի բան, որ ինչը չի սպանում, ավելի է ուժեղացնում
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 29.11.2010, 22:11:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #2
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներկայացվել է եզրափակչի համար պատրաստված հատուկ գնդակը




    Իսպանիայի գավաթի եզրափակչի՝ Բարսելոնա-Ռեալ հանդիպման համար, որը կայանալու է ապրիլի 20-ին Վալենսիայի «Մեստալիա» մարզադաշտում, պատրաստվել է հատուկ գնդակ (լուսանկարում):

    Այն պատրաստվել է Adidas հայտնի ընկերության կողմից, որի վրա գրված է Բարսելոնա և Ռեալ, ինչպես նաև հանդիպման օրը և մարզադաշտի անունը: Գնդակի վրա կան 11 կանաչ և կապույտ գծեր, որոնց խորհրդանշում են երկու թիմերի ֆուտբոլիստներին:

    Հղում:

    Հ.Գ Հիշեցնեմ, որ եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա՝ 21.04.11թ - ին, ժամը՝ 00:30 - ին:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Altair (19.04.2011)

  4. #3
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաղթանակ Կոպա Դել Ռեյի եզրափակիչների 74% - ի դեպքում




    Ապրիլի 20 - ին կկայանա Կոպա Դել Ռեյի ամենսապասված եզրափակիչներից մեկը: Իրար դեմ դուրս կգան իսպանական ֆուտբոլի 2 առաջատարները` Բարսելոնան ու Ռեալ Մադրիդը: Նայելով վիճակագրությանը կարելի հանգիստ լինել:






    Վիճակագրությունը խոսում է այն մասին, որ Բարսելոնան հաղթում է Իսպանիայի գավաթի 4 եզրափակիչներից 3 - ը, ինչը կազմում 74% - ը: Առաջին անգամ կատալոնյան թիմը Կոպա Դել Ռեյի եզրափակչում խաղացել է 1902 թվականին: Այդ օրվանից ի վեր, Բարսան 34 անգամ հանդես է եկել այդ մրցաշարի եզրափակչում, որոնցից 25 - ի դեպքում հաղթղ է դուրս եկել: Իրենց վերջին 3 եզրափակիչներում կապտանռնագույնները հաղթել են: Նախ Բետիսին 1997 թվականին, այնուհետև Մալյորկային 1998 թվականին, իսկ 2 տարի առաջ` Ատլետիկ Բիլբաոյին



    Ռեալի 19 պարտությունները եզրափակչում

    Բարսայի հաջողություներին Կոպա Դել Ռեյի եզրափակիչներում Ռեալ չի կարող ոչնչով հակազդել: Չնայած նրան, որ մադրիդյան ակումբն ավելի շատ է ելույթ ունեցել Իսպանիայի գավաթի եզրափակիչներում (36), այդուհանդերձ նրանք բավական հետ են մնում կատալոնյան ակումբից նվաճած տիտղոսների թվով: Ռեալն ընդամեն 17 անգամ է արժանացել այդ գավաթին Բարսայի 25 - ի դիմաց: Բացի այդ, եթե կատալոնացիները հաղթել են իրենց եզրափակիչների 74% - ը, ապա մադրիդցիների մոտ այդ ցուցանիշն ընդամենը 47% - է կազմում: Ռեալն իր վերջին 2 եզրափակիչներում պարտություն է կրել: Նախ նրանք պարտվել են Դեպորտիվոյին 2002 թվականին, ապա նաև Սարագոսային 2004 թվականին: Հատկանշական է, որ մադիդյան թիմը վերջին անգամ հանդես է եկել և պարտվել է Կոպա Դել Ռեյի եզրափակչում մի թիմի, որի կազմում հանդես են եկել Բարսայի այժմյան 2 ֆուտբոլիստները` Վիլյան և Միլիտոն:

    Հղում:

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Altair (19.04.2011), Lusinamara (21.04.2011), Quyr Qery (19.04.2011), Yellow Raven (20.04.2011)

  6. #4
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ապե Ջան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներկայացվել է եզրափակչի համար պատրաստված հատուկ գնդակը

    մի հատ լավ վիդեո

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    V!k (21.04.2011), Vaho (21.04.2011), Ապե Ջան (19.04.2011), Ներսես_AM (20.04.2011)

  8. #5
    Комуто айфон,кому то хлеб Vaho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2006
    Գրառումներ
    941
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը

    մի հատ լավ վիդեո
    Լավն էր
    ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС

  9. #6
    Պատվավոր անդամ Altair-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2010
    Տարիք
    29
    Գրառումներ
    802
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսպանական երկու գրանդների` "Բարսելոնայի" եւ "Ռեալի" նախկին ֆուտբոլիստ, պորտուգալացի Լուիշ Ֆիգուն, այս երկու ակումբների միջեւ սպասվող Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ 2 դիմակայությունների 1-ին մասի նախօրեին հրաժարվել է կանխատեսումներ անել եվրոպական մրցասպարեզում սպասվող 2 "Կլասիկո"-ների վերաբերյալ:

    - Այդպիսի խաղերը միշտ հիշվում են, - Ֆիգուի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: - Դրանք կայանում են յուրաքանչյուր տարի, սակայն հիշողությունների մեջ միշտ էլ մնում են` շնորհիվ դրանց հետեւում կանգնած պատմության: "Ռեալի" եւ "Բարսելոնայի" միջեւ հսկայական դիմակայություն կա, որը պայմանավորված է ֆուտբոլային եւ հասարակական պատճառներով: Հենց այդ պատճառով էլ մրցակցության մակարդակն այդքան բարձր է: Սակայն շատ կարեւոր է նշել, որ դա ընդամենը ֆուտբոլային խաղ է եւ մարդիկ դրան պետք է մոտենան հենց այդ տեսանկյունից: Հաղթանակը տրվում է այն թիմին, որն այդ օրն ավելի ուժեղ է գտնվում:

    - Չեմ կարծում, որ նախորդ խաղերը նշանակություն կարող են ունենալ: Պետք է ոչ թե հայացք նետել նախորդ հանդիպումներում տեղի ունեցած իրադարձություններին, այլ պետք է մտածել հաջորդ հանդիպումների մասին: Երկու ակումբներն էլ կիսաեզրափակիչ դիմակայությանը մոտենում են հաջողության կիզակետում : Կարծում եմ, ներկա պահին հենց այս երկու ակումբներն են հանդիսանում աշխարհի ուժեղագույնները: Եւ հենց դա է պատճառը, որ Չեմպիոնների լիգայի այս կիսաեզրափակիչը մտնելու է պատմության մեջ:

    - Իմ կարծիքով, այսօրվա դրությամբ "Բարսելոնան" ավելի ուժեղ է: Այդ ակումբն ունի խաղային հստակ փիլիսոփայություն, բոլոր ֆուտբոլիստները տեխնիկապես գերազանց են պատրաստված եւ գիտեն, թե ինչպես համագործակցեն միմյանց հետ:

    - Ֆուտբոլը միշտ էլ փուլերով է շարժվում: Եղել են տարիներ, երբ ամեն ինչում հաղթում էր "Ռեալը": Այժմ, ըստ երեւույթին, հերթը "Բարսելոնայինն" է: Ամեն ինչ կախված է ֆուտբոլիստների կոնկրետ սերնդից: Կատալոնացիներն այսօր ունեն այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր միասին հրաշալի են դիտվում եւ գիտեն, թե ինչպես ձուլվել անհրաժեշտ խաղային մոդելին: Այդ իսկ պատճառով, շատ դժվար է նրանց հաղթելը: Ով կհաղթի՞... Կանխագուշակումներ անելը լավագույն միտքը չէ:

    - Ժոզե Մոուրինյոն չափազանց հաջողակ մարզիչ է: Նա այնպես է կառուցում իր թիմերի խաղը, որ նրանք հասնում են բարձր նվաճումների: Չեմ կասկածում, որ Մոուրինյոն կարող է օգնել "Ռեալին": Մոուրինյոն մեկ անգամ չէ, որ հաղթանակներ է տարել որոշակի ոճով: Այդ իսկ պատճառով, մեծ է հավանականությունը, որ նա դեռ հասնելու է հաջողությունների եւ նվաճելու է նորանոր բարձրունքներ:

    Աղբյուր
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 29.04.2011, 20:44:
    Я люблю людей.. А нет.. Показалось..

  10. #7
    Պատվավոր անդամ Altair-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2010
    Տարիք
    29
    Գրառումներ
    802
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գերմանացի մրցավար Վոլֆգանգ Շտարկը, որը կդատի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումը Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև, ասել է, որ հիանում է կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսիով, - հայտնում է championat.ru-ն՝ հղում կատարելով AS-ին:



    Շտարկի խոսքերով, Մեսսին աշխարհի ուժեղագույն խաղացողներից մեկն է:



    «Մեսսին պատկանում է աշխարհի լավագույն խաղացողների թվին: Հետևել նրա խաղին շատ հաճելի է: Շատ կուզենայի ստանալ նրա մարզաշապիկը հանդիպումից հետո: Սակայն, ենթադրում եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք նույնպես կցանկանան այն ստանալ», -ասել է Շտարկը:
    Աղբյուրը նույնն է
    Я люблю людей.. А нет.. Показалось..

  11. #8
    Պատվավոր անդամ Altair-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2010
    Տարիք
    29
    Գրառումներ
    802
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ լուր
    «Բարսելոնայի» պաշտպաններ Կառլես Պույոլը և Գաբրիել Միլիտոն ընդրգրկված են այն խաղացողների կազմում, որոնք կմեկնեն Մադրիդ Չեմպիոնների լիգայի «Ռեալի» հետ կիսաեզրափակիչ առաջին հանդիպմանը, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով Marca-ին։



    Պույոլը ծնկի վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում «Ռեալի» հետ հանդիպման ժամանակ, իսկ Միլիտոն՝ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում «Օսասունայի» հետ խաղի ընթացքում (2:0):
    Աղբյուրը նույնն է
    Я люблю людей.. А нет.. Показалось..

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ապե Ջան (26.04.2011)

  13. #9
    Պատվավոր անդամ Altair-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2010
    Տարիք
    29
    Գրառումներ
    802
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Բարսելոնա»-ի կազմը



    Դարպասապահներ` Վիկտոր Վալդես, Խոսե Մանուել Պինտո

    Պաշտպաններ` Կառլես Պույոլ, Դանիել Ալվեշ, Խերարդ Պիկե, Մարտին Մոնտոյա, Գաբրիել Միլիտո:

    Կիսապաշտպաններ` Չավի Էրնանդես, Անդրես Ինյեստա, Սեյդու Կեյտա, Իբրահիմ Աֆելայ, Սերխիո Բուսկետս, Խավիեր Մասկերանո, Անդրեու Ֆոնտաս, Ռոբերտո Սերխի, Տյագո Ալկանտարա:

    Հարձակվողներ` Լիոնել Մեսսի, Պեդրո Ռոդրիգես, Դավիդ Վիլյա, Ժեֆրեն Սուարես:
    Я люблю людей.. А нет.. Показалось..

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ապե Ջան (26.04.2011)

  15. #10
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեղեկություններ կան, որ Ինիեստան չի խաղա այսօր

  16. #11
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռեալ Մադրիդ - Բարսելոնա 0:2

    Սա էլ գոլերը՝ Մեսսի 2 գնդակ:



    Սպասենք պատասխան հանդիպմանը ու տոնենք Բարսելոնայի մուտքը եզրափակիչ, որտեղ կմրցի Մանչեսթեր Յունայթեդի հետ:

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Altair (28.04.2011), Inna (28.04.2011), Լեո (28.04.2011)

  18. #12
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ապե Ջան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռեալ Մադրիդ - Բարսելոնա 0:2
    Ցավալի իրականություն է բայց ինչ արած երևումա պետք է գնանք Արարատ կամ Փյունիկ բալետ անենք

  19. #13
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ էլ ես մրոտեմ:

    Սկսեմ էս եռյակից:



    Պատկերն ամբողջացնելու համար էս մեկն էլ դնենք կողքից, սազում են միմյանց



    Այ էս քառյակի արածներին նայում ես, սիրտդ խառնում ա: Ֆուտբոլ եք խաղում թե թատրոն: Դուրս եք եկել դաշտ ֆուտբոլ խաղացեք արա՛, ինչ մի դերասանություն եք անում: Մենք էլ միլիոններով նստած ձեր տուֆտա, սիմուլյանտ ձղաժգումների համար չենք գիշերվա կեսին նստում աչք քոռացնում, ուզում ենք ֆուտբոլ նայենք: Այ սրանց նմաններն են թքում սպորտի վրա, որ ի սկզբանե ազնիվ պայքար էր ենթադրում(Օլիմիպիական խաղերը ինկատի ունեմ):

    Հիմա անդրադառնամ Պեպեի ու Ալվեսի մասնակցությամբ դրվագին: Չգիտեմ այստեղ տարբեր թեմաներում գրողները իրական կյանքում ֆուտբոլ խաղում, բայց մի հատ նորից ուշադիր նայեք էտ դրվագին: Ինչի եմ ասում իրականում ֆուտբոլ խաղում եք թե չէ, բայց երբ տեսնում ես, որ մեկը հեսա քեզ տապալելու ա կա երկու տարբերակ:
    ա. հնարավորինս խուսափել բախումից
    բ. գնալ մինչև վերջ, խաղալ այնպես ոնց մտածում էիր, ստանալ հարվածը

    Սրանք ունեն իրանց դրական ու բացասական կողմերը: Առաջին տարբերակը հնարավորություն է տալիս խուսափել կոշտ բախումներից հետևաբար նաև վնասվածքներից: Բայց այս դեպքում մրցավարները համարում են, որ խախտումը այնքան էլ վտանգավոր չէր ու պատիժը համարյա միշտ շատ ավելի մեղմ ա լինում: Երկրորդ տարբերակում, վնասվածք ստանալու հավանականությունը մեծ ա, բայց մրցակիցը ամենայն հավանականությամբ ավելի խիստ կպատժվի:
    Կոնկրետ էս դրվագում, եթե Ալվեսը գնար հարվածի ու ոտքը դներ գետնին, հնարավոր ա որ այ սենց վերջանար դրվագը.


    մոտավոր նույն իրավիճակն էր լինելու Ալվեսը ոտքը դնում ա գետնին ու ստանում սրընթաց իր վրա եկող Պեպեի բաց ոտքով հարված ոտքի ոսկորի ամենաբարակ մասին: Ու լավ ա որ հասցրեց կողմնորոշվի իմ համար մինչև հիմա էլ անհասկանալի ձև ոտքը փախցնի ու խուսափի հարվածից: Դրանից հետո դերասանություն, մրցակցին հնարավորինս խիստ պատժելու համար: Կոնկրետ ֆուտբոլային կանոնների իմ հասկանալով անկախ նրանից կոնտակտ կար թե չէ սա կարմիր քարտ ա, միանշանակ, բաց ոտքով տենց մեծ արագության տակ, չեն թռնում մրցակցի ոտքերին:

    Իսկ ընդհանուր մնացած խաղը Մոուրինյոի հերթական թսիկ կազմով ուղղակի ուրախացնում ա: Անցած երկու խաղերին հլը վնասվածքներ կային, բա էս անգամ ի՞նչ ասես: Ինչքան պաշտպան կար խաղադաշտում էր իսկ պահեստայինների նստարանը տաքացնում էին Կական, Բենզեման, Իգուաինը ու Ադեբայորը: Ոնց չղժաս ախր: է՞տ ա արքայական ակումբի վիճակը: Ասենք Ալմերիան, Նումանսիան, Բետիսը տենց խաղան էլի մտածես լավ դե 0:0ն էլ ա ձեռք տալիս: Բայց Ռեա՞լը: Ուր կորավ էն շաբաթ օրվա թիմը որ քարը քարի չթողեց Վալենսիայից, Բարսան էլ մի կերպ Օսասունային տարավ իրա ամենավատ խաղով էս տարվա: Վերջապես Պույոլը ամբողջ խաղը խաղաց, ու Ալվեսն էլ կեսից չէր գալիս, էտ թույլ տվեց ամբողջ խաղին ոչ մի լուրջ հարված չստանալ դարպասին, իսկ Մոուն տենց էլ մնաց, հարձակվողներին գրկած: Մյուս խաղին էլ տենց կանես միստր Մոու, շատ ա դուրս գալիս է Ռեալը էտ տեսքով

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Altair (30.04.2011), Lusinamara (29.04.2011), Yellow Raven (30.04.2011), Zangezur (30.04.2011), Դարք (29.04.2011)

  21. #14
    Պատվավոր անդամ Altair-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2010
    Տարիք
    29
    Գրառումներ
    802
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ էլ ես մրոտեմ:

    Սկսեմ էս եռյակից:



    Պատկերն ամբողջացնելու համար էս մեկն էլ դնենք կողքից, սազում են միմյանց



    Այ էս քառյակի արածներին նայում ես, սիրտդ խառնում ա: Ֆուտբոլ եք խաղում թե թատրոն: Դուրս եք եկել դաշտ ֆուտբոլ խաղացեք արա՛, ինչ մի դերասանություն եք անում: Մենք էլ միլիոններով նստած ձեր տուֆտա, սիմուլյանտ ձղաժգումների համար չենք գիշերվա կեսին նստում աչք քոռացնում, ուզում ենք ֆուտբոլ նայենք: Այ սրանց նմաններն են թքում սպորտի վրա, որ ի սկզբանե ազնիվ պայքար էր ենթադրում(Օլիմիպիական խաղերը ինկատի ունեմ):

    Հիմա անդրադառնամ Պեպեի ու Ալվեսի մասնակցությամբ դրվագին: Չգիտեմ այստեղ տարբեր թեմաներում գրողները իրական կյանքում ֆուտբոլ խաղում, բայց մի հատ նորից ուշադիր նայեք էտ դրվագին: Ինչի եմ ասում իրականում ֆուտբոլ խաղում եք թե չէ, բայց երբ տեսնում ես, որ մեկը հեսա քեզ տապալելու ա կա երկու տարբերակ:
    ա. հնարավորինս խուսափել բախումից
    բ. գնալ մինչև վերջ, խաղալ այնպես ոնց մտածում էիր, ստանալ հարվածը

    Սրանք ունեն իրանց դրական ու բացասական կողմերը: Առաջին տարբերակը հնարավորություն է տալիս խուսափել կոշտ բախումներից հետևաբար նաև վնասվածքներից: Բայց այս դեպքում մրցավարները համարում են, որ խախտումը այնքան էլ վտանգավոր չէր ու պատիժը համարյա միշտ շատ ավելի մեղմ ա լինում: Երկրորդ տարբերակում, վնասվածք ստանալու հավանականությունը մեծ ա, բայց մրցակիցը ամենայն հավանականությամբ ավելի խիստ կպատժվի:
    Կոնկրետ էս դրվագում, եթե Ալվեսը գնար հարվածի ու ոտքը դներ գետնին, հնարավոր ա որ այ սենց վերջանար դրվագը.


    մոտավոր նույն իրավիճակն էր լինելու Ալվեսը ոտքը դնում ա գետնին ու ստանում սրընթաց իր վրա եկող Պեպեի բաց ոտքով հարված ոտքի ոսկորի ամենաբարակ մասին: Ու լավ ա որ հասցրեց կողմնորոշվի իմ համար մինչև հիմա էլ անհասկանալի ձև ոտքը փախցնի ու խուսափի հարվածից: Դրանից հետո դերասանություն, մրցակցին հնարավորինս խիստ պատժելու համար: Կոնկրետ ֆուտբոլային կանոնների իմ հասկանալով անկախ նրանից կոնտակտ կար թե չէ սա կարմիր քարտ ա, միանշանակ, բաց ոտքով տենց մեծ արագության տակ, չեն թռնում մրցակցի ոտքերին:

    Իսկ ընդհանուր մնացած խաղը Մոուրինյոի հերթական թսիկ կազմով ուղղակի ուրախացնում ա: Անցած երկու խաղերին հլը վնասվածքներ կային, բա էս անգամ ի՞նչ ասես: Ինչքան պաշտպան կար խաղադաշտում էր իսկ պահեստայինների նստարանը տաքացնում էին Կական, Բենզեման, Իգուաինը ու Ադեբայորը: Ոնց չղժաս ախր: է՞տ ա արքայական ակումբի վիճակը: Ասենք Ալմերիան, Նումանսիան, Բետիսը տենց խաղան էլի մտածես լավ դե 0:0ն էլ ա ձեռք տալիս: Բայց Ռեա՞լը: Ուր կորավ էն շաբաթ օրվա թիմը որ քարը քարի չթողեց Վալենսիայից, Բարսան էլ մի կերպ Օսասունային տարավ իրա ամենավատ խաղով էս տարվա: Վերջապես Պույոլը ամբողջ խաղը խաղաց, ու Ալվեսն էլ կեսից չէր գալիս, էտ թույլ տվեց ամբողջ խաղին ոչ մի լուրջ հարված չստանալ դարպասին, իսկ Մոուն տենց էլ մնաց, հարձակվողներին գրկած: Մյուս խաղին էլ տենց կանես միստր Մոու, շատ ա դուրս գալիս է Ռեալը էտ տեսքով
    Գրածներդ շատ ճիշտ էին, ինձ շատ ուրախացրեց , որ դու համաձայն էիր, որ թեկուղ չ կպչելուց վտանգավոր խաղը պատժվումա կարմիրով
    Բայց վիդեոն նայելուց սիրտս փշաքաղվեց
    Я люблю людей.. А нет.. Показалось..

  22. #15
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ մեկ էլ չի պատժվում ոչնչով:


    Ինձ թվումա արժի ընդունել, որ կարմիրը ակնհայտ կոպիտ սխալ որոշում էր, որը փչացրեց խաղը ու կանխորոշեց խաղի ելքը:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (30.04.2011)

Էջ 5 10-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բարսելոնա / FC Barcelona
    Հեղինակ՝ Hambik, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 4837
    Վերջինը: 16.03.2018, 18:25
  2. FC Barcelona/Բարսելոնա
    Հեղինակ՝ Վահ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.12.2012, 21:01
  3. Ռեալ Մադրիդ vs Բարսելոնա (10.12.2011)
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.12.2011, 21:43
  4. Վաճառք. Բարսելոնա ֆուտբոլային թիմի կրծքանշան
    Հեղինակ՝ ministr, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 3
    Վերջինը: 02.02.2010, 18:19
  5. |Շալկե 04-Բարսելոնա 1/4 եզրափակիչ
    Հեղինակ՝ FC Schalke 04, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 75
    Վերջինը: 03.04.2008, 22:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •