User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Չափազանց դառը իրականություն…

  1. #16
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի ակումբցիներ ջան, անչափ շնորհակալ եմ ձեր թանկ ժամանակը ծախսելու, պատմվածքը կարդալու, ձեր զգացածն արտահայտելու ու պետքական խորհուրդներ տալու համար:
    Համոզված եղե՛ք, որ յուրաքանչյուրիդ խոսքն անսահմանորեն կարևորում եմ ու հետագայում ինչ-որ բան գրելիս հատ առ հատ հիշելու եմ ձեր բոլորի ասածները:
    Էնքան բան ունեմ ասելու... եթե սկսեմ պատասխանել, ապա էնքան եմ ծավալվելու, որ... բայց ախր չանդրադառնալ էլ չեմ կարող.... լավ փորձեմ հնարավորինս հակիրճ գրել... Ուրեմն այսպես.

    Sambitbaba ջան, հոգաչափ շնորհակալ եմ պատմվածքն այդքան մանրամասնորեն վերլուծելու ու քննարկելու համար... ինչ խոսք՝ օգտակար էր շատ: Իսկապես, գրելիս շատ խորը չեմ մտածել. գրել եմ այն, ինչ զգացել եմ ու հավանաբար բնազդաբար է ստացվել, ինչպես որ դուք նշեցիք: Ինձ համար շատ բաներ բացահայտեցիք իմ իսկ գրած ստեղծագործության վերաբերյալ:

    impression ջան, ակումբում այն եզակիներից ես /եթե ոչ այն եզակին/, ում գրած յուրաքանչյուր տողը ոչ թե կարդում եմ, այլ ագահաբար կլանում, ու հենց էդ պատճառով էլ քո ամեն մի ասածը թանկ եմ համարում: Ժամանակ գտնելուն պես՝ հաճույքով ասածդ կիրագործեմ: Շնորհակալություն նաև քեզ:

    John ջան, արժեքավոր խորհուրդդ մեծ պատրաստակամությամբ ընդունում եմ Ես էլ իրոք զգացի, որ աչքի համար հաճելի չէ էսպես կիպ-կիպ գրվածը: Հաջորդ անգամ էլ սենց չեմ անի… մերսիներ

    armen9494 ջան, մարդկանց մեծամասնությունը ոչ թե այս կյանքից հեռանալուց է վախենում, այլ անորոշությունից. այսինքն այն բանից, որ չի իմանում՝ մահից հետո իրեն ինչ է սպասվելու: Դա ավելի սարսափելի է իրականում, քան հենց մահը: Ու մի բան էլ... այ սրան իսկապես չանդրադառնալ չեմ կարող. անկեղծ ասած ստորև գրվածդ ինձ զայրացրեց.
    Մի բան էլ ասեմ, պատմվածքը իմ համար ուներ երկու մաս՝ սուգ և ողբ: Առաջին մասը սուգ էր, որովհետև մայրը արդեն ինչ-որ չափով ապրել էր իր կյանք, ուներ զավակներ և, վաղ թե ուշ ինչպես բոլոր մարդիկ, հեռանում էր այս աշխարհից: Նրա մահը սգում էին: Իսկ այ երկրորդ մասը (որը չշարունակվեց) արդեն ողբ էր:
    Արմե'ն, այն, որ վաղ թե ուշ բոլոր մարդիկ էլ հեռանում են այս կյանքից, այնքան պարզ է, ինչքան որ` 2+2=4: Դա չէ խնդիրը... Ինչ է՝ էդ մայրն այլևս անելիք չունե՞ր էս աշխարում... վե՞րջ... կարո՞ղ էր արդեն մեռնել...
    Ծնողի կորուստը, որ տարիքում էլ, որ լինի, չափազանց ծանր է իր զավակի համար... էնպես որ էդ ողբ ու սուգ տարանջատումդ բոլորովին տեղին չէր... չնայած դու գրել ես այն, ինչ զգացել ես ու դրա համար ես քեզ չեմ մեղադրում՝ չմոռանալով հայտնել շնորհակալությունս

    Smokie ջան, թույլ գրո՞ղ... երանի չէր՝ թույլ գրող լինեի... ես դեռ էնքան թուղթ պիտի մրոտեմ, մինչև որ հասնեմ թույլ գրողի մակարդակին...ես հիմա պարզապես անում եմ այն, ինչն ինձ հաճույք է պատճառում: Թե հետո ինչ կլինի՝ չգիտեմ: Շատ ապրես կարդալուդ համար Գևորգ ջան, ամենից շատ սակայն ուրախ եմ, որ հաճույքով ես կարդում:

    Հ.Գ. Կաշխատեմ, որ հետագայում գրվելիք պատմվածքները ողբի ու սգի տարրեր չպարունակեն՝ փորձելով կոտրել այն կարծրատիպը, թե իբր ուրախ պատմություններն իրականում ավելի դժվար է ներկայացնել
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (18.12.2011), John (18.12.2011), Sambitbaba (18.12.2011), Smokie (25.12.2011)

  3. #17
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նարե ջան, անկեղծ Փառիկն ավելի դուր եկավ, կարծում եմ, այն էլ էր իրական դեպքերի շարադրանք, ես եսիմ ինչ փորձառու գրող չեմ, որ նման բան ասեմ, բայց որպես լիքը կարդացած մարդ կարող եմ ասել, որ անփորձություն կար ու ընդհանուր ճնշող մթնոլորտ էր: Ես էս ժանրի մարդ չեմ, դրա համար լավ խորհուրդներ չեմ կարող տալ, իրականում լացացրեց, բայց լացացրեց, երբ կարդացի, որ իրական դեպք էր ու ինձ մոտ ապրող մարդկանց մոտ հիմա նույն վիշտն է, լավ կլինի, որ լացացնի անգամ հորինվածքն ու ոչ թե ծանր սյուժեով լացացնի, այլ՝ խորությամբ ու զգացմունքներով: Գիտեմ, որ դու կարողանում ես զգալ ու ատ խորը զգայական արտացոլում տալ, դրա համար էլ վստահ եմ, որ դեռ տասնյակ անգամներ ավելի լավ գործեր եմ կարդալու քո հեղինակությամբ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե91 (08.08.2013)

  5. #18
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նարե91-ի խոսքերից Նայել գրառումը
    armen9494 ջան, մարդկանց մեծամասնությունը ոչ թե այս կյանքից հեռանալուց է վախենում, այլ անորոշությունից. այսինքն այն բանից, որ չի իմանում՝ մահից հետո իրեն ինչ է սպասվելու: Դա ավելի սարսափելի է իրականում, քան հենց մահը: Ու մի բան էլ... այ սրան իսկապես չանդրադառնալ չեմ կարող. անկեղծ ասած ստորև գրվածդ ինձ զայրացրեց.


    Արմե'ն, այն, որ վաղ թե ուշ բոլոր մարդիկ էլ հեռանում են այս կյանքից, այնքան պարզ է, ինչքան որ` 2+2=4: Դա չէ խնդիրը... Ինչ է՝ էդ մայրն այլևս անելիք չունե՞ր էս աշխարում... վե՞րջ... կարո՞ղ էր արդեն մեռնել...
    Ծնողի կորուստը, որ տարիքում էլ, որ լինի, չափազանց ծանր է իր զավակի համար... էնպես որ էդ ողբ ու սուգ տարանջատումդ բոլորովին տեղին չէր... չնայած դու գրել ես այն, ինչ զգացել ես ու դրա համար ես քեզ չեմ մեղադրում՝ չմոռանալով հայտնել շնորհակալությունս
    Էս ինչքա՜ն ժամանակ ա անցել, էն ժամանակ չէի էլ տեսել, որ պատասխանեի:
    Նարե ջան մարդը որ տարիքում էլ որ լինի, անելիք միշտ ունի ու չեմ կարծում որ ասածս դրա հետ կապ ուներ: Էդ դեպքում կարո՞ղ ես ասել երբ կլինի սուգը:
    Եթե դատենք էնպես, ոնց դու ես ասում, ապա մարդը անընդհատ ապագա սպասելիքներ ունի՝
    պապը սպասում է նոր թոռան, թոռան ծնվելուց հետո սպասում է, թե երբ պիտի իրա ձեռքը բռնած դպրոց տանի, հետո երբ պիտի թոռը ամուսնանա: Դրանից հետո էլ բա մի հատ թոռանս էրեխուն չտեսնեի...
    Էս շարքը անվերջ ա ու շա՜տ քաղցր շարք ա, բայց պատկերացրու ինչքան դառը կլինի էդ մարդու կյանքն իրականում՝ երբ նա այդքան երկար ապրի ու տեսնի իր որդու կամ թոռան մահը:
    Ազնիվ խոսք չեմ երազի այդքան ապրել, էդ կորուստը մարդուն կարա խելագարության էլ հասցնի:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (15.08.2013), Նարե91 (09.08.2013)

  7. #19
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նար ջան,խոստմանս համաձայն ժամանակ եմ գտնում ու հերթով կկարդամ գրածներդ:
    Սրա մասին համ լավն եմ ուզում ասել,համ վատը: Գիտեմ,որ ճիշտ կհասկանաս:
    Հենց առաջին տողերից հասկացա,որ հորինված չէր,այլ կյանքից վերցված: Ապրես,սիրում եմ,երբ իրական կյանքից են գրում: Համոզված եմ՝ իրական կյանքում գրական գլուխգործոցներ ստեղծելու անթիվ թեմաներ կան:

    Բայց աչքիս դու մի քիչ անհամբեր ես: Մի տեսակ շտապողականություն նկատեցի գրածումդ: Էն իմաստով,որ ասես շտապում ես շեշտել դառը իրականությունը: Երկու տեղ հանդիպումա էդ արտահայտությունը: Դրանով կարծես շեշտը դնում ես կոնկրետ էն պահի վրա,որտեղ գրել ես դա: Քո գրածը սկզբից մինչև վերջա դառը իրականություն,ախր: Ինձ թվումա՝ մի թեթև խմբագրելու կարիք ունի,շատ քիչ:
    Էսքան փնթնփթում եմ,սպասի մի հատ էլ լավ բան ասեմ: Բավականին լավ ես նկարագրում մարդու հոգեկան ապրումները,ապրես: Թեմա,սյուժե,հերոսներ ընտրելիս չես սխալվում,բայց մի տեսակ անավարտ բանա մնում դրանցում: Ես հավատում եմ,որ դու դրանք ժամանակի ընթացքում կլրացնես: Շարունակիր նույն ոգով,Նարե ջան:

  8. #20
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նար, գիտես որ գրեթե երբեք չի հարմարվում ընթերցել ձեր բոլորի ստեղծագործությունները, բայց էն միտքը հա կար մեջս.
    - Պիտի կարդամ մի օր...
    ու էսօր էլ էս ժամին, պարապությունիցս, աչքովս հենց քոնը ընկավ, կարդացի, ու գիտես, ընթացքում հասկանում էի, որ գրածդ իսկապես իրականա, չնայած որ փոխել ես....
    ապրես, մարմնովս զգացի ամենը, էս անգամ ուժեղ էի չեմ արտասվել, չնայած էսպիսի գրվածքներից միշտ հուզվում եմ, իհարկե արցունքի վայրկան եղավ, բայց .... միգուցե այսօր ուրախ եմ եղել, ինչևէ..
    Շնորհակալ եմ քեզ, էսքան իրական ներկայացնելու իրականը, ու նաև իրականությունից քո ուժով փոխելու ամենը, տա Աստված նման դեպքեր չլինելը սխալ կլինի ասելը, բայց թող էնքան չնչին լինեն, որ քեզ նման ստեղծագործող մարդիկ գրիչ չառնեն իրենց ձեռքին նման բանը արձանագրելու....
    նկատեցի, որ սա առաջինդա եղել, բայց քո բոլոր ստեղծածներդ պիտի կարդամ, ինքս իմ մեջ եմ դեռ շատ վաղուց խոստացել...
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ալտերնատիվ իրականություն
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.02.2017, 22:56
  2. Իրականություն թե պրովոկացիա
    Հեղինակ՝ Հայաստան-Վրաստան, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.12.2010, 21:24
  3. Երազից իրականություն
    Հեղինակ՝ Paradise, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.03.2008, 13:21
  4. VS ArtGEO: Չափազանց կյանք
    Հեղինակ՝ Censor, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 6
    Վերջինը: 21.02.2007, 14:06

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •