Հարգելի ակումբցիներ ջան, անչափ շնորհակալ եմ ձեր թանկ ժամանակը ծախսելու, պատմվածքը կարդալու, ձեր զգացածն արտահայտելու ու պետքական խորհուրդներ տալու համար:
Համոզված եղե՛ք, որ յուրաքանչյուրիդ խոսքն անսահմանորեն կարևորում եմ ու հետագայում ինչ-որ բան գրելիս հատ առ հատ հիշելու եմ ձեր բոլորի ասածները:
Էնքան բան ունեմ ասելու... եթե սկսեմ պատասխանել, ապա էնքան եմ ծավալվելու, որ...բայց ախր չանդրադառնալ էլ չեմ կարող.... լավ փորձեմ հնարավորինս հակիրճ գրել... Ուրեմն այսպես.
Sambitbaba ջան, հոգաչափ շնորհակալ եմ պատմվածքն այդքան մանրամասնորեն վերլուծելու ու քննարկելու համար... ինչ խոսք՝ օգտակար էր շատ: Իսկապես, գրելիս շատ խորը չեմ մտածել. գրել եմ այն, ինչ զգացել եմ ու հավանաբար բնազդաբար է ստացվել, ինչպես որ դուք նշեցիք: Ինձ համար շատ բաներ բացահայտեցիք իմ իսկ գրած ստեղծագործության վերաբերյալ:
impression ջան, ակումբում այն եզակիներից ես /եթե ոչ այն եզակին/, ում գրած յուրաքանչյուր տողը ոչ թե կարդում եմ, այլ ագահաբար կլանում, ու հենց էդ պատճառով էլ քո ամեն մի ասածը թանկ եմ համարում: Ժամանակ գտնելուն պես՝ հաճույքով ասածդ կիրագործեմ: Շնորհակալություն նաև քեզ:
John ջան, արժեքավոր խորհուրդդ մեծ պատրաստակամությամբ ընդունում եմԵս էլ իրոք զգացի, որ աչքի համար հաճելի չէ էսպես կիպ-կիպ գրվածը: Հաջորդ անգամ էլ սենց չեմ անի… մերսիներ
armen9494 ջան, մարդկանց մեծամասնությունը ոչ թե այս կյանքից հեռանալուց է վախենում, այլ անորոշությունից. այսինքն այն բանից, որ չի իմանում՝ մահից հետո իրեն ինչ է սպասվելու: Դա ավելի սարսափելի է իրականում, քան հենց մահը: Ու մի բան էլ... այ սրան իսկապես չանդրադառնալ չեմ կարող. անկեղծ ասած ստորև գրվածդ ինձ զայրացրեց.
Արմե'ն, այն, որ վաղ թե ուշ բոլոր մարդիկ էլ հեռանում են այս կյանքից, այնքան պարզ է, ինչքան որ` 2+2=4: Դա չէ խնդիրը... Ինչ է՝ էդ մայրն այլևս անելիք չունե՞ր էս աշխարում... վե՞րջ... կարո՞ղ էր արդեն մեռնելՄի բան էլ ասեմ, պատմվածքը իմ համար ուներ երկու մաս՝ սուգ և ողբ: Առաջին մասը սուգ էր, որովհետև մայրը արդեն ինչ-որ չափով ապրել էր իր կյանք, ուներ զավակներ և, վաղ թե ուշ ինչպես բոլոր մարդիկ, հեռանում էր այս աշխարհից: Նրա մահը սգում էին: Իսկ այ երկրորդ մասը (որը չշարունակվեց) արդեն ողբ էր:...
Ծնողի կորուստը, որ տարիքում էլ, որ լինի, չափազանց ծանր է իր զավակի համար... էնպես որ էդ ողբ ու սուգ տարանջատումդ բոլորովին տեղին չէր... չնայած դու գրել ես այն, ինչ զգացել ես ու դրա համար ես քեզ չեմ մեղադրում՝ չմոռանալով հայտնել շնորհակալությունս
Smokie ջան,թույլ գրո՞ղ... երանի չէր՝ թույլ գրող լինեի... ես դեռ էնքան թուղթ պիտի մրոտեմ, մինչև որ հասնեմ թույլ գրողի մակարդակին...ես հիմա պարզապես անում եմ այն, ինչն ինձ հաճույք է պատճառում: Թե հետո ինչ կլինի՝ չգիտեմ:
Շատ ապրես կարդալուդ համար Գևորգ ջան, ամենից շատ սակայն ուրախ եմ, որ հաճույքով ես կարդում:
Հ.Գ. Կաշխատեմ, որ հետագայում գրվելիք պատմվածքները ողբի ու սգի տարրեր չպարունակեն՝ փորձելով կոտրել այն կարծրատիպը, թե իբր ուրախ պատմություններն իրականում ավելի դժվար է ներկայացնել…![]()
Էջանիշներ