Ամառն անցավ: Ու թե ոնց՝ չհասկացա: Ամբողջ ամառ պարապեցի, արձակուրդս արձակուրդի նման չէր: Առաջ մինչև գիշերվա հազարը երեխեքով պախկվոցի էինք խաղում, հալամոլա: Երանի էն ժամանակներին: Էնքան էի վեր ընկնում, որ ծնկներիս վերքերը չէին լավանում: Հիմա անհետաքրքիր օրեր են, նույնություն ա: Որոշել եմ արձակուրդ չվերցնեմ ընդհանրապես: Մեկ ա բան չմնաց արձակուրդիցս, երևի էլ չվերցնեմ: Կմնամ, մի գիրք էլ կավարտեմ ու կգա սեպտեմբերն ու դասերը ու ես կդիմանամ ևս տաս ամիս, մինչև չարաբաստիկ քննություններս տամ, դպրոցս ավարտեմ ու ընդունվեմ: Ոչ ուզում եմ դաս անեմ, ոչ նվագեմ, ոչ կոմպին մոտիկ գամ, ոչ քնեմ.....ոչ մի բան: Արդեն արձակուրդ էլ չեմ ուզում: Սենց բան կլինի՞Անգույն օր ա....Հեսա դպրոց էլ կգնամ ու «ամեն ինչ իր տեղը կընկնի»: Դասեր, չարացած դասատուներ, պարապմունքներ..... ու տենց հիմար բաներ:
Էջանիշներ