Հըմ...Ես ուզում եմ էսօրվա մասին խոսելԷսօր օրս լավ սկսվեց ու էտպես էլ շարունակվեց: Առավոտյան շուտ զարթուցիչիս զանգեց ու դա բնականաբար իմ վրա վատ անդրադարձավ
Ես չեմ կարողանում հարմար զանգ գտնել զարթուցիչիս համար. գտնողին խոստանում եմ դրամական պարգև
Արտաքին տվյալներն են. չքնացնող, չներվայինացնող, և միառժամանակ հաճելի ու տրամադրող երաժշտություն. դա շատ կարևոր ա իմ օրն սկսելու համար
Հա՜, ինչ էի ասում. քիմիա պիտի կարդայի, նոր դպրոց գնայի: Բայց քնեցի
Ամոթ Անժելին, ալարկոտ, քնկոտ Անժելին: Հետո վեր կացա ու խելոք գնացի դպրոց
Ես սենց ուրախ դպրոցական օր չգիտեմ երբ եմ ունեցել. Դե գիտեք, շաբաթ օրերը դասի չենք գնում, ուղղակի էսօր բաց թողած օր ունեինք: Քիչ էինք տասնվեց աշակերտ էր ներկա: Դասղեկս առավոտ շուտ եկավ սովորականի նման ջղայինացավ ու գնաց: Նախորդ օրը մեր դասարանի աղջիկները դասարանը մաքրել էին ու նստարանները աշակերտների քանակով դրել: Ավելորդներն էլ դասարնի վերջում դրել: Դասղեկս էլ ասեց,որ չեք օգտագործում իջեցրեք առաջին հարկ: Մեր տղաներն էլ էտ բոլոր նստարանները վերցրեցին ու երկու շարքով շարեցին. մի շարքը համարյա պատունանին կպած, մյուսը՝ պատին: Մեր դասարնն էլ լավ մեծ ա ու արևոտ
Վերջում էլ երկու նստարան դրեցին, դասարանի ծաղիկ-մաղիկներից բերեցին, էտ մասերը զարդարեցին, դառավ մեր « բիսետկան»՝ քննարկուների և որոշումների կայացման վայրը
նենց լավն ա, նստես, հավեսդ գալիս ա, կանա՜չ, արև... քանի որ շարքերը երկուսն էին, էն էլ դասարանի ծայրերում, միջին մասը մնացել էր դատակ: Իսկ դասղեկիս էն հարցին, թե էտ ազատ տեղն ինչի համար ա թողած, պատասխանեցինք. «բասեինի տեղն ա», բալկոնի հաշվին խոհանոցն առաջ ենք տալու, ձեր սեղանը մեզ պետք չի, իջեցնելու ենք առաջին հարկ......գժվել էինք էսօր
Մարդիկ իրենց դասարաններում մրսում են, մենք պատուհաններն ենք բացում, որ չշոգենք
Դրա համար տնօրենը խոսեց մեր վրա: Շատ ու շատ ծիծաղել ենք էսօր, ուրախ էր շատ
Ֆիզկուլտ չարեցինք, դասացուցակը խառնվեց, յոթերորդ դասանցիների հետ դաս արեցինք. աշխարհի չափ ծիծաղեցինք, հիմա անգամ չեմ հիշում ինչի վրա: Էտ տարիքային խմբին պատկանող տղա երեխաների հոգեբանությունն ուրիշ ա, իրանց ինքնաձևավորման տարիքն ա, բավականին չար են ու «լեզվանիկ», մեծերի հետ խոսելու ձև չգիտեն
Ուրեմն էտ երեխաները կարծրաթևավորներ էին պատմում: Ով գալիս ա, խոսում ա,որ մեկ միլիոն տեսակ միջատ կա ու թվարկում հերթով էն տեղերը, որտեղ միջատ կարող է լինել....պատկերացնում եք, չէ՞
Ու ոնց էին զարմացել մեր պատմելու վրա, մեր օգտագործած տերմինների......Ու մի պահ հիշեցի ինձ էտ տարիքում ու ժպիտ եկավ դեմքիս
Հետո բիսետկայում աղջիկներով հավաքվեցինք ու որոշեցինք ճշտել մեր միջին դպրոցի դասղեկի ծննդյան օրն ու մի մե՜ծ նվեր անել իրեն, որովհետև էտ կնոջը բացի նեղացնելուց, ուրիշ ոչինչ չենք արել..... Հա՜, ու մի բան էլ. մեր աղջիկներով որոշել ենք մեր տոնը՝ միամսյակը, նշել, դասղեկին էլ կհրավիրենք ու մի լավ կուրախանանք: Տուն եկա բարձր տրամադրությամբ, քիմիաս պիտի անեի, մեկ էլ խոռիս դասատուն զանգեց խնդրեց որ գնամ խոռի: Ոչ կարող էի ասել չեմ կարող գալ, ոչ էլ քիմիաս թողնեի ու գնայի: Մի քիչ քիմիա արեցի, գնացի երգեցի ու եկա տուն
Էլ չասեմ, թե էնտեղ ինչ լավ էր....Ես զարմանում եմ. էտ փոքր երեխաները ո՞նց են կարում էտ բարդության նյութերը տենց կայուն ու լավ երգել.... Հետո վազելով եկա քիմիաս արեցի, գնացի պարապմունքի. լավ եմ պատմել, երկու ժամ քառասունհինգ րոպե պատմել եմ
հաջորդ անգամվա համար էլ երկու հարյուր թեստ տվեց
Ինն անց էր, պարապմունքս վերջացրի մոտ երեք ժամ և ավելի նստեցի ու դուրս եկանք: էտ ի՜նչ ցուրտ էր...կարկուտա-անձրևա-քամիախառը եղանակ էր, քշում էր ինձ
Մրսած, քշված մի կերպ մարշուտկա նստեցի: Ի ուրախություն ինձ, ճաշակով երաժշտություն էր
Տուն եկա, մամաս բլինչիկ էր սարքել, կերա ու եկա,որ բլբլամ մի քիչ
![]()
Հիմա արդեն գնամ, բլբլացի լիքը .....
Էջանիշներ