User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Ահա և ես՝ laro-ս!!!

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչի՞ եմ էսքան անհավես դարձել վերջերս....ի՞նչն ա պատճառը Ինչ-որ մի բան պակասում ա իմ կյանքում: Չէի ուզի, նման գրառում լիներ օրագրումս, բայց գրել եմ ուզում Ի՞նչ անեմ....ոչ դաս սովորելս ա գալիս, ոչ նվագելս, որ տնից դուրս գալս....Ամեն ինչ անհետաքրքիր ա դարձել Ի՜նչ ամոթ ա. օրինակ վաղը գրավոր ունեմ գրելու ամբողջ արյուն թեմայից դեռ մի երեք պարապմունք էլ բացակա եմ եղել ու չսովորած բաներ ունեմ: Ու հիմա հանգիստ նստած եմ, ոչ կրկնել եմ,ոչ սովորելունս սովորել.... Ուրիշ ժամանակ արդեն եսիմորերորդ անգամ կրկնած կլինեի....ու թե պատճառը որն ա, չեմ հասկանում: Քիմիաս էլ լավ չեմ սովորում, ոչ ես եմ գոհ, ոչ դասատուս.... Ի՞նչ եմ մտածում ես ընդհանրապես: Կիսամյակի վերջ ա, դասի հազարից մեկ եմ գնում, արդեն որ տեսնում են ինձ դպրոցում, չեն հավատում....Կյանքս շրջել ու փոխել ա պետք, լիովին: Ճգնաժամային վիճակ ա մոտս, գժվել եմ լրիվ....... Այ հիմա ես քեզ հասկանում եմ Լ.... ջան Ուշ, բայց հասկանում եմ: Ախր ես երկար ժամանակ ա քո հետ խոսում եմ էս թեմայով. բացատրում,որ կյանքը լավն ա, վայելել ա պետք ամեն վայրկյանը: Իսկ հիմա ես ինքս թուլացել եմ: Անընդհատ քնելու ու լռության,մենության կարիք եմ զգում: Ու ո՜նց եմ ներվայինանում, որ ասում են դու պարապմունք չունե՞ս անելու Լրիվ փչանում ա տրամադրությունս ու ինչքան ուզում ա ինձ տրամադրեմ դասին, չեմ կարում նստեմ անեմ:
    Հա, հենց ես եմ գրել էսքանը ուուուուու՜ֆֆֆֆ, ու՜ֆ.......

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (27.03.2012), Meme (28.03.2012), unknown (25.03.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հըմ...Ես ուզում եմ էսօրվա մասին խոսել Էսօր օրս լավ սկսվեց ու էտպես էլ շարունակվեց: Առավոտյան շուտ զարթուցիչիս զանգեց ու դա բնականաբար իմ վրա վատ անդրադարձավ Ես չեմ կարողանում հարմար զանգ գտնել զարթուցիչիս համար. գտնողին խոստանում եմ դրամական պարգև Արտաքին տվյալներն են. չքնացնող, չներվայինացնող, և միառժամանակ հաճելի ու տրամադրող երաժշտություն. դա շատ կարևոր ա իմ օրն սկսելու համար Հա՜, ինչ էի ասում. քիմիա պիտի կարդայի, նոր դպրոց գնայի: Բայց քնեցի Ամոթ Անժելին, ալարկոտ, քնկոտ Անժելին: Հետո վեր կացա ու խելոք գնացի դպրոց Ես սենց ուրախ դպրոցական օր չգիտեմ երբ եմ ունեցել. Դե գիտեք, շաբաթ օրերը դասի չենք գնում, ուղղակի էսօր բաց թողած օր ունեինք: Քիչ էինք տասնվեց աշակերտ էր ներկա: Դասղեկս առավոտ շուտ եկավ սովորականի նման ջղայինացավ ու գնաց: Նախորդ օրը մեր դասարանի աղջիկները դասարանը մաքրել էին ու նստարանները աշակերտների քանակով դրել: Ավելորդներն էլ դասարնի վերջում դրել: Դասղեկս էլ ասեց,որ չեք օգտագործում իջեցրեք առաջին հարկ: Մեր տղաներն էլ էտ բոլոր նստարանները վերցրեցին ու երկու շարքով շարեցին. մի շարքը համարյա պատունանին կպած, մյուսը՝ պատին: Մեր դասարնն էլ լավ մեծ ա ու արևոտ Վերջում էլ երկու նստարան դրեցին, դասարանի ծաղիկ-մաղիկներից բերեցին, էտ մասերը զարդարեցին, դառավ մեր « բիսետկան»՝ քննարկուների և որոշումների կայացման վայրը նենց լավն ա, նստես, հավեսդ գալիս ա, կանա՜չ, արև... քանի որ շարքերը երկուսն էին, էն էլ դասարանի ծայրերում, միջին մասը մնացել էր դատակ: Իսկ դասղեկիս էն հարցին, թե էտ ազատ տեղն ինչի համար ա թողած, պատասխանեցինք. «բասեինի տեղն ա», բալկոնի հաշվին խոհանոցն առաջ ենք տալու, ձեր սեղանը մեզ պետք չի, իջեցնելու ենք առաջին հարկ......գժվել էինք էսօր Մարդիկ իրենց դասարաններում մրսում են, մենք պատուհաններն ենք բացում, որ չշոգենք Դրա համար տնօրենը խոսեց մեր վրա: Շատ ու շատ ծիծաղել ենք էսօր, ուրախ էր շատ Ֆիզկուլտ չարեցինք, դասացուցակը խառնվեց, յոթերորդ դասանցիների հետ դաս արեցինք. աշխարհի չափ ծիծաղեցինք, հիմա անգամ չեմ հիշում ինչի վրա: Էտ տարիքային խմբին պատկանող տղա երեխաների հոգեբանությունն ուրիշ ա, իրանց ինքնաձևավորման տարիքն ա, բավականին չար են ու «լեզվանիկ», մեծերի հետ խոսելու ձև չգիտեն Ուրեմն էտ երեխաները կարծրաթևավորներ էին պատմում: Ով գալիս ա, խոսում ա,որ մեկ միլիոն տեսակ միջատ կա ու թվարկում հերթով էն տեղերը, որտեղ միջատ կարող է լինել....պատկերացնում եք, չէ՞ Ու ոնց էին զարմացել մեր պատմելու վրա, մեր օգտագործած տերմինների......Ու մի պահ հիշեցի ինձ էտ տարիքում ու ժպիտ եկավ դեմքիս Հետո բիսետկայում աղջիկներով հավաքվեցինք ու որոշեցինք ճշտել մեր միջին դպրոցի դասղեկի ծննդյան օրն ու մի մե՜ծ նվեր անել իրեն, որովհետև էտ կնոջը բացի նեղացնելուց, ուրիշ ոչինչ չենք արել..... Հա՜, ու մի բան էլ. մեր աղջիկներով որոշել ենք մեր տոնը՝ միամսյակը, նշել, դասղեկին էլ կհրավիրենք ու մի լավ կուրախանանք: Տուն եկա բարձր տրամադրությամբ, քիմիաս պիտի անեի, մեկ էլ խոռիս դասատուն զանգեց խնդրեց որ գնամ խոռի: Ոչ կարող էի ասել չեմ կարող գալ, ոչ էլ քիմիաս թողնեի ու գնայի: Մի քիչ քիմիա արեցի, գնացի երգեցի ու եկա տուն Էլ չասեմ, թե էնտեղ ինչ լավ էր....Ես զարմանում եմ. էտ փոքր երեխաները ո՞նց են կարում էտ բարդության նյութերը տենց կայուն ու լավ երգել.... Հետո վազելով եկա քիմիաս արեցի, գնացի պարապմունքի. լավ եմ պատմել, երկու ժամ քառասունհինգ րոպե պատմել եմ հաջորդ անգամվա համար էլ երկու հարյուր թեստ տվեց Ինն անց էր, պարապմունքս վերջացրի մոտ երեք ժամ և ավելի նստեցի ու դուրս եկանք: էտ ի՜նչ ցուրտ էր...կարկուտա-անձրևա-քամիախառը եղանակ էր, քշում էր ինձ Մրսած, քշված մի կերպ մարշուտկա նստեցի: Ի ուրախություն ինձ, ճաշակով երաժշտություն էր Տուն եկա, մամաս բլինչիկ էր սարքել, կերա ու եկա,որ բլբլամ մի քիչ
    Հիմա արդեն գնամ, բլբլացի լիքը .....
    Վերջին խմբագրող՝ laro: 31.03.2012, 23:29:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (31.03.2012), Meme (22.07.2012), Nimra (26.07.2012), unknown (02.04.2012), Նիկեա (06.11.2014)

  5. #3
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղուց չեմ գրել էստեղ.....էնքա՜ն բան ա փոխվել, լիքը պատմելու բան կա Բայց հավես չկա .... ինչ հիմար օր ա: Չեմ ուզում գոնե մի քիչ պարապեմ, վաղը քննության եմ բայց: Քիմիան ա: Սկզբում բանավոր էր, քսան տոմսով: Էտ տոմսերն արդեն սովորած էր, պատրաստ, մեկ էլ մի շաբաթ էլ չէր մնում քննություններին, ՀԱՆԿԱՐԾ որոշեցին որ գրավոր ա լինելու ... Ու՜ֆ, էս ինչ բողոքավոր եմ. հաջողություն ինձ, գնացի պատրաստվեմ:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (20.05.2012), Freeman (20.05.2012), Meme (22.07.2012), unknown (20.05.2012), Դատարկություն (20.05.2012)

  7. #4
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու ինչի եմ ես քեզ հիշում... Չնայած մեղավորը ես եմ,հա... Ինչքան սխալվեցի ես քո հարցում, ուր էին աչքերս: Ինչքան ժամանակ է անցել ու ես ամեն օր հիշում եմ սխալներիս մասին. սխալներ, որ ինձ «չեն սազում», ինձ բնորոշ չեն:Ինձ իմ նման չեմ զգում: Ախր եթե մի քիչ արդարանալու տեղ ունենայի....ինչքան կուզեի մեկին գտնել ու պատմել, հանգստանալ ու էտ մեկն ինձ չմեղադրեր: Ուղղակի չեմ կարողանում կյանքիս էտ մի էջն էլ շրջել ու առաջ անցել: Ես գիտեմ, որ սրանից էլ ավելի վատ իրավիճակներում եմ գտնվել ու հաղթահարել եմ, իսկ հիմա. հիմա ես մեղավոր եմ ու շատ, դրա համար էլ չեմ կարողանում մոռանալ: Երևի էտպես էլ կա.....

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (22.07.2012), Freeman (16.06.2012), Inna (21.07.2012), Meme (22.07.2012), unknown (18.06.2012)

  9. #5
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ժամանակ կար, գրեթե ամեն օր գրում էի էստեղ....իսկ հիմա...հիմա հավես չկա Ոչ մի բանի հավես չկա Ես ավելի լավ ա տխուր բաներից չխոսեմ. պատմեմ, թե էս ընթացքում ինչն ա փոխվել իմ կյանքում. ասեմ, որ քիմիաս արդեն լավ ա, շատ առաջընթաց կա: Շատ եմ ուրախանում, որ....մի խոսքով, ես մտածում էի, որ կտրվելու եմ, բայց ոնց տեսնում եմ չէ Աստված տա, անվճար նստեմ, շատ եմ ուզում: Ու երևի էսքանը, նույնություն, նույնություն, նույնություն.....հեչ լավ բան չի էտ: Հա ու մեկ էլ սկսել եմ կարոտել դպրոցը: Մեկ-մեկ որ մտածում եմ, որ վերջին տարին ա, մի ձև կարոտում եմ բոլորին Հետո որ ավարտենք, ուրիշ կյանք կլինի, ուրիշ շրջապատ, նոր ընկերներ....հաստատ կկարոտեմ անգլերենի ժամերը, ընկեր Հարությունյանին՝ հանր-երկրաչիս դասատուին, անգամ դասղեկիս, Մամո ձյաձյաին ու Մարին ծյոծյային՝ պահակներին, Ասյա տատիին՝ բուֆետչիկին...բոլորին: Բա Վարդանյանին, Մանթաշյանին....Էլ չեմ ասում ընկերներիս ինչքան շատ: Վայ անգլերենի ժամերին էլ չեմ նստի....էտ ինչեր էինք անում, խեղճ, ԽԵՂՃ Արզումանյան....Այ էսպես ամեն, ամեն ինչն աչքիս դեմով անցնում ա, լրիվ հիշողություններ են, մնաց մի տարի հնարավորինս կվայելեմ դպրոցը: Մեր դասարանի արևը, «բիսետկան», ամեն օրվա մեր ծաղիկներ ջրելը, բարձիկ թափ տալը, մազեր հուսելը, հարսնիքները...: Կյանքում չեմ մոռանա հարսանիքը. վայ, փեսան անհետաքրքիր մարդ էր, փախավ կեսից: Ժակետս հարսի քողն էր, էտ կարծեմ նկարել են, գտնել ա պետք....Կենսաբի դասարանի կմախքը բա, Քիսոի վախենալը: Գանգեր ունեինք դասարանում. դրանով մեր դասարանի Քիսոյի հետևից էինք ընկնում, էն ոնց էր գոռում....լավ օրեր էին: Կարոտում եմ անգամ դպրոցի կազմակերպած միջոցառումները, կարոտում եմ այս տարվա շրջանավարտներին, որոնց հետ էինք էտ միջոցառումները կազմակերպում:
    Դեռ հիմա եմ կարոտում, մյուս տարի էս ժամանակ բա ինչքան կկարոտեմ....Ուֆ վերջին զանգ, թե ուխ վերջին զանգ....արդեն դա էլ չեմ կարողանում տարբերեմ, ուրախ եմ, թե՞ չէ Բայց մի բան հաստատ ա. ինչքան էլ վատ բաներ ենք արել, ինչքան էլ մեր վրա բարկացել են, ինչքան էլ քեն են պահել, թեկուզ մեկը իմ նկատմամբ, էլի սիրում եմ, կարոտում եմ ու կարոտելու եմ դպրոցս, հա

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (22.07.2012), dvgray (22.07.2012), Freeman (24.07.2012), Meme (22.07.2012), Nimra (26.07.2012), unknown (13.08.2012)

  11. #6
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամառն անցավ: Ու թե ոնց՝ չհասկացա: Ամբողջ ամառ պարապեցի, արձակուրդս արձակուրդի նման չէր: Առաջ մինչև գիշերվա հազարը երեխեքով պախկվոցի էինք խաղում, հալամոլա: Երանի էն ժամանակներին: Էնքան էի վեր ընկնում, որ ծնկներիս վերքերը չէին լավանում: Հիմա անհետաքրքիր օրեր են, նույնություն ա: Որոշել եմ արձակուրդ չվերցնեմ ընդհանրապես: Մեկ ա բան չմնաց արձակուրդիցս, երևի էլ չվերցնեմ: Կմնամ, մի գիրք էլ կավարտեմ ու կգա սեպտեմբերն ու դասերը ու ես կդիմանամ ևս տաս ամիս, մինչև չարաբաստիկ քննություններս տամ, դպրոցս ավարտեմ ու ընդունվեմ: Ոչ ուզում եմ դաս անեմ, ոչ նվագեմ, ոչ կոմպին մոտիկ գամ, ոչ քնեմ.....ոչ մի բան: Արդեն արձակուրդ էլ չեմ ուզում: Սենց բան կլինի՞ Անգույն օր ա....Հեսա դպրոց էլ կգնամ ու «ամեն ինչ իր տեղը կընկնի»: Դասեր, չարացած դասատուներ, պարապմունքներ..... ու տենց հիմար բաներ:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (12.08.2012), Meme (12.08.2012), unknown (13.08.2012)

  13. #7
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որոշել եմ գրել Դասի չեմ գնացել էսօր: Ասեցի մնամ մի քիչ կենսաբի պարապմունք անեմ: Ուրեմն անցած պարապմունքին վատ բան ենք արել.....առաջին անգամ, իրոք առաջին անգամ մեր վրա ջղայինացել ա: Էս յոթ խելոքներով Էն ինչ արտագրելու էր արեցինք ու մեզնից գոհ վեր կացանք որ գնանք: Հասանք դռան մոտ մեր դասատուն կողքի սենյակից դուրս եկավ ու ասեց էս ու՞ր Մենք էլ թե տուն: Մի խբսքով ջղայինացավ թե առանց հանձնարարություն ստանալու գնում եք, մյուս դասին փորձեք չպատմել էն, ինչ տվել եմ: Դուրս եկանք ու մեր արածի վրա շշմել էինք. ախր իրոք մեզնից անկախ ա եղել. էտ գրելու ընթացքում լրիվս սոված էինք, մտածում էինք որ տուն հասնենք ինչ ախորժակով հաց կուտենք: Հետո քիմիայից խոսեցինք, բողոքվեցինք որ լիիիքը քիմիա ունենք ոնց ենք հասցնելու: Ու տենց անջատված, հոգնած առանց տնային իմանալու արդեն դուրս էինք եկել: Մեկ մտածեցինք հետ գնանք ներողություն խնդրենք ու հանձնարարությունն իմանանք, մեկ էլ ամաչեցինք: Արդեն մարշուտկա էինք նստում որ գանք, մեկ էլ զանգեց, թե հետ եկեք....լրիվ երեխեքին զանգեցինք, հավաքվեցինք ու գնացինք: Ինչ չէր ասել, մտքում էր պահել բոլորն ասավ, ջղայինացավ ու ուղարկեց տուն....հիմա էսօ ո՞նց ենք պարապմունք անելու մենք էլ չգիտենք...
    Էսօր դասատուների տոնն ա: Որոշել ենք իրեն էլ, մեր քիմիայի դասատուին էլ անակնկալ անենք, տեսնենք ինչ կլինի Ժող, քիմիան նենց առաջ եմ գնացել, իմ վրա զգում եմ արդեն Գնամ արդեն, հին գրառումներս էի կարդում հավեսս եկավ, ասեցի գրեմ Պականեր

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (06.10.2012), Նիկեա (06.11.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավորանք laro շնորհավոր :kiss
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 23.12.2014, 22:08
  2. Laro ջան շնորհավոր
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 25.12.2013, 18:26
  3. Մեր laro-ն ա ծնվել
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 31.12.2011, 00:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •