User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Ահա և ես՝ laro-ս!!!

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր էլի լավ օր էր. ճիշտ ա, վատ արթնացա,բայց կարևորը օրս լավ անցավ: Պետք է չորսին պարապունքի գնայի ու գրավոր կար գրելու, ես էլ պիտի անցածս կրկնեի ու մոտ 200 հատ թեստ գրեի (էտ մի քանի ժամվա գործ ա): Նշանակում ա պիտի շուտ վեր կենայի: Մաման արթնացրել էր, բայց աչքս կպել էր էլի: Մեկ էլ վեր թռա տեսնեմ տասներկուսն անց ա....ոնց վեր թռա.....հետո պարզվում ա պատի ժամացույցը գիշերվա տասներկուսից անց կանգնել ա Մի խոսքով գնացի սկսեցի կարդալ, ու հասցրեցի, գնացի պարապունքի ու կարգին գրավոր գրեցի. ԿԱՐԳԻՆ:
    Քաղաքը տոնական տրամադրության մեջ ա, ո՜նց եմ սիրում էս օրերը....
    Լավ, եկա կյանքս պատմեցի, այսինքն միսիաս համարեմ ավարտված ու գնամ. հաջողություն օրագիր ջաաաա՜ն:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (26.12.2011), Quyr Qery (08.01.2012), Smokie (26.12.2011), unknown (26.12.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր նվեր եմ ստացել պապայից... շատ լավն ա, էնքաաաա՜ն գոհ եմ, էնքաաաաաաաա՜ն սիրում եմ ձեզ, շատ,շատ ու շաատ ....էնպիսի նվեր ա, որ ....չգիտեմ, շատ ա դուրս եկել. մի հատ էլ էստեղ եմ գրում. պապ ջաաա՜ն շատ-շատ մերսի, ես քո ու մամայի երազանքները ԲՈԼՈՐՆ ի կատար եմ ածելու, հաստատ ձեզ հուսախաբ չեմ անի: Մենակ դուք առողջ եղեք, ես էլ բան չեմ ուզում,լավ
    Վերջին խմբագրող՝ laro: 27.12.2011, 19:40:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (27.12.2011), Arpine (07.02.2012), erexa (28.12.2011), Smokie (27.12.2011), unknown (27.12.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես եկա Երկար ժամանակ չէի երևում. հավես չունեի գրելու, չնայած լիքը բան կար պատմելու : Էսօր լավ օր ա, ուրախ եմ էսօր Լավ երաժշտություն եմ սկսել սովորել. " Leyenda"-ն...ոնց-որ ստացվում ա
    Վաղը դասի եմ. նորից կսկսվի հին առօրյաս .... Էս ինչ շատ ժպտացող ու ծիծաղող սմայլիկներ կան գրառմանս մեջ Լավ գնամ պարապմունք ունեմ անելու, էն էլ շատ Առայժմ. վաղը հաստատ մի գրելու բան կունենամ. էնպես որ մինչ վաղը

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (09.01.2012), Quyr Qery (08.01.2012), unknown (08.01.2012)

  7. #4
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղն եկել ա ու ես դպրոց չեմ գնացել ....«Ներքին կարգով» իմացել եմ, որ դպրոցը չի ջեռուցվում ու աշակերտներին տուն են ուղարկելու, բա՜
    Եվս մեկ ազատ օր

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (09.01.2012), unknown (09.01.2012), Valentina (09.01.2012), Շինարար (25.11.2012)

  9. #5
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես եկա օրագիր ջան: Էսօր դպրոց չեմ գնացել. գնալու եմ բժշկի մոտ (ավելի լավ կլինի էտ մասին չխոսեմ): Գիտեք երեկ ինչ եմ արել. մինչ այսօր կենսաբանբւթյան պարապմունքներիս անցած թեմաներն եմ ցուցակագրել ու հերթով, կրկնելով գնում եմ մամաս էլ արդեն համակերպվել ա իմ բժիշկ դառնալու հետ, էնպես որ ինձ ոչինչ չի խանգարում դրա համար Բայց մեկ-մեկ մտածում եմ. կարող ա սխալ քայլ եմ անում կարող ա բժիշկ լինելն ինձ համար չի.... չգիտեմ... է՜ էլի հիմար մտքեր են պտտվում գլխումս: Բժշկական են ընդունվելու գրեթե բոլոր ընկերներս միասին ենք սովորելու:
    Էսօր հետաքրքիր երազ եմ տեսել. Ակումբի John-ի հետ էր կապված: Բայց երազս ամբողջությամբ չեմ հիշում....
    Իմ տեսած երազների 80%-ը խորհրդավոր են ու որոշ ժամանակ անց կատարվում են: Մի անգամ էլ էսպիսի երազ եմ տեսել.
    Ես ու մամաս խանութ էինք մտնում ու ես բավական թանկարժեք ինչ-որ զգեստ էի հավանում: Էտ զգեստի հետ ինձ գլխարկ էին տալիս. էնքա՜ն ծանր էր ու մեծ, որ մի կերպ էի վրաս պահում: Բայց շաաա՜տ սիրուն էր Հետո գալիս էր քիմիա պարապող դասատուս իր աղջկա հետ: Իրա աղջիկը բժշկականում ա սովորում: Հենց էն զգեստն էին հավանում, որ մենք էինք հավանել ու պատրաստվում էինք գնել: Ես ասեցի.« Բայց դու դրանից արդեն ունես, թող էս մեկն էլ ես վերցնեմ...»: Ու շատ մտերմիկ ու ջերմ զրուցում էինք (մենք իրար հետ ծանոթ չենք ): Իմ կարծիքով էս երազը ցույց ա տալիս, որ բժշկական եմ ընդունվելու....
    Լավ գնամ, որ չուշանամ, հաջողություն

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (17.01.2012), Smokie (20.01.2012), unknown (17.01.2012)

  11. #6
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան ժամանակ է օրագրումս չեմ գրառել: Ակումբում էի, դուրս եկա մի հինգ րոպե, հետո էլ մտնեմ տեսնեմ չի բացվում, ինչ-որ սերվերի հետ էր կապված .... սկսեցի ինտերնետիս վրա զայրանալ: Հետո Ամելին էլ ասեց, որ իր մոտ էլ չի բացվում. էստեղ հարց առաջացավ. ինչ եղավ մեր Ակումբի հետ ( առաջ համարձակությունս չէր ներում «մեր» բառն օգտագործեմ, իսկ հիմա...):Ախր ուզում էի օրագրումս գրեի...Տխուր գնացի քնելու: Հաջորդ օրը իմացա, որ սերվերը «կախվել ա» : Մտածում էի. ոնց անեմ, որ թաղմանը գնամ....ու հանկարծ հայտնաբերեցի, որ ֆեյսբուքում Դարն սկսել է ակտիվ գործունեություն ծավալել: Արփինեն խմբում ընդգրկեց ինձ ու թեև անհարմար պայմաններում, բայց և այնպես տեղեկանում էի իրադարձությունների զարգացմանն ու մասնակցում քննարկումներին: Ես հենց միացնում եմ համակարգիչս անմիջապես Ակումբի հասցեն եմ հավաքում, իսկ էտ ժամանակ նենց դժվար էր.... Ռեֆլեքսորեն մտնում էի ու հավաքում Ակումբի հասցեն: Ու հանկարծ են զարհուրելի արտահայտությունն էի տեսնում: Ավելի էր խոցում ինձ էտ արտահայտությունը... Եվս մեկ անգամ համոզվեցի, որ այս կարճ ժամանակահատվածում շատ կապվեցի Ակումբի հետ ու սիրեցի այն: Հետո մի ամբողջ օր Ֆեյսբուք էլ չկարողացա մտնել խիստ զբաղված լինելու պատճառով (դրա մասին հետո ): Ու երեկ միամիտ հավաքեցի հասցեն, ու տեսնեմ բացվեց էտքան կարոտած «Դար Ակումբ» էջը: Ուրախացել էի շատ, չափ ու սահման չկար.... էն էլ չկարողացա կարոտս առնել, որովհետև հոգնած էի շատ ու դեռ պիտի դաս անեի....Իսկ ա՜յ էսօր երեկվա տեղը հանեցի ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԱԿՈՒՄԲ




    Ասեմ, որ որոշ ժամանակ անհանգիստ էի: Սկսել էի մտածել կյանքի մասին և արժևորել այն: Ամեն վայրկյանն էր թանկ դարձել ինձ համար: Իսկ երբ վերացավ անհանգստությանս պատճառը, ես ինքս ինձ խոստացա լինել լավ բժիշկ: Էնքան զայրացած էի....ինչևէ ամեն ինչ անցյալում է:
    Երեկ շատ լավ օր էր: Դասարանով քեֆի էինք: Շատ լավ անցավ, նկարները կտեղադրեմ երևի: Էնքան ծիծաղ կար էտ օրվա մեջ: Դասղեկս ռեպ երգեց, բազմոցը մի պատից մյուսը տեղափոխեց, սեղանի տակով անցավ ( ), լեզգինկա պարեց ու էլի նման լիքը բաներ արեց: Աղջիկներից մեկը աղ կերավ ստիպված, մյուսը՝ տաս կտոր երշիկ միանգամից: Մեկն էլ մեկ շիշ լիմոնադ միանգամից խմեց....ու լիքը էսպիսի հետաքրքիր բաներ եղան Հետաքրքիրն էն ա, որ միշտ ամենահետաքրքիր ու դժվար բաները դասղեկիս էին ընկնում, խեղճ կինն էլ լինելով էտ «ֆունծիկի» տերը, անում էր պահանջվածը: Ճիշտ ա, ոչ բոլորն էին եկել, բայց շա՜տ հետաքրքիր անցավ: Ես ինքս ինձ ասել էի. « Թող էս ֆունծիկի տերը տաս անգամ գլուխը նենց պատին խփի, որ ձայնը գա...»: Հետո որ չիմացա ես եմ... ( ): Արեցի դասղեկիս «ձևերը», ըստ ֆունծիկի կանոնների: Ով ում ասեց պաչիկ արեց, ով ում ինչ պետք էր ասեց... մի խոսքով լավ օր էր Էնքա՜ն վիդիոներ, նկարներ ենք արել....
    Վա՜յ հոգնեցի, գնամ, հետո էլի կպատմեմ, լա՞վ:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (29.01.2012), Smokie (30.01.2012), unknown (31.01.2012), Դատարկություն (30.01.2012)

  13. #7
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր շատ լավ, հետաքրքիր օր էր: Աշխատում եմ օրագրումս գրեմ միայն էն ժամանակ, երբ ամեն ինչ լավ է, որ տխրություն չլինի մեջը
    Դպրոցում էսօր հետաքրքիր անցավ ժամանակը: Արագ անցան ժամերը. մի ժամն ազատ էինք մեր կես խմբով՝ բնագետներով Երաժշտություն էինք միացրել ու ամեն մեկս մի բան անում էինք խելոք: Էն էլ էտ ազատ ժամի կեսից եկավ մեր ուսմասվարը ու երեկվա հերոսությունների համար պատասխան տվեցինք... Մեր մյուս խումբը՝ ֆիզմաթները իրենց համար հանգիստ ֆիզիկա էին անում, իսկ մենք պատասխան էինք տալիս հիմնականում իրենց արածների համար....Ինչևէ. տնօրենը չի իմացել ամենակարևորը, թե չէ մեր տղաներին արած «խիստ նկատողությանը» հետևելու էր դպրոցից հեռացումը:
    Գիտեք ինչ եմ արել դասերից հետո. գնացել եմ երաժշտական դպրոցՍ . մանրամասն գրելու եմ, չեմ ուզում էս օրը հենց էնպես կորչի Գնացի, բացեցի դուռը. էնպիսի լավ զգացողություն էր, զգացի ձգող, կապող մի բան, կարոտ.... Մտա տեսա մեր խոռի Ամալյային. մեծացել էր, առաջ պուճուր- մուճուր էր: Որոշեցի առաջինը մտնեմ դաշնամուրիս դասատուի մոտ: Անակնկալի եկավ ընկեր Անահիտը Բան չէ փոխվել. կարևորը Բեթհովենիս նկարը իր տեղում կախված էր: Իր մոտ նվագող աղջիկը գնաց ու ես նստեցի դաշնամուրի մոտ, հին ու բարի օրերի նման
    Ընկեր Անահիտ- Գիտեի, թե ինձ կմոռանաս...
    Ես- Ո՞նց կարող եմ...
    Ընկեր Անահիտ- Շատ են ասել, բալես, բայց ավարտել են, ու չեն էլ հիշում մեզ:
    Ես- Ավելի լավ ա մի բան նվագեմ լսեք, լա՞վ
    Ընկեր Անահիտ- Էս դու դաշնամուր էլ ես բացում, ժամանակ գտնու՞մ ես...Նվագի ցավդ տանեմ, բալես...կարոտել եմ
    Ես- Անպայման նոտաները կբերեմ, հաստատ կհավանեք...
    Մատերս սառել էին, չէի կարում նորմալ շարժեմ, դանադաղ ստացվեց, իմ ուզած չէր
    Վերջացրի, տեսնեմ դաշնամուրային բաժնի վարիչն էլ ա դասարանում...
    Ընկեր Անահիտ- Բալես, հպարտանում եմ քեզնով, ապրես: Գիտե՞ս ինչի համար ա սիրտս ցավում. ո՞նց քեզ կարողացան ութ նշանակել ավարտականդ քննությունդ
    Վարիչ- Ու էսքանը մենակ ես սովորել, առանց օգնելու՞....զարմացած եմ:
    Ընկեր Անահիտ- Երանի էն օրերը Անժել...
    Էտ պահին էնքա՜ն ուժեղ գրկեց, ոնց որ ավարտական քննությանս օրը
    Ես- գնամ ընկեր Սյուզիկին տեսնեմ, էլի կգամ:
    Ընկեր Անահիտ- Էս ինքան ուրախացրիր բալես, ուրախ եմ, որ հիշում ես ինձ, նոտաները չմոռանաս: Ու ապրես դու ցավդ տաեմ, չգիտեի որ էտպես լուրջ զբաղվում ես: Քեզ Լիքը լավ նոտաներ կուղարկեմ քրոջդ հետ, « Ռոմեոն և Ջուլիետան» ունե՞ս:
    Ես- Չեք տվել
    Ընկեր Անահիտ- Կուղարկեմ Անժել ջան : Գնա, շուտ- շուտ կգաս:
    Մի հատ ջերմ պաչիկ ստացա ու միջանցք գնացի, տեսնեմ ընկեր Սյուզիկն էնտեղ ա : Դուք պիտի տեսնեիք իր դեմքը. զարմացած էր, չէր սպասում
    - Անժել ....էս դու՞ էիր նվագում հաճույքով լսում էի: Էս ինչքա՜ն ես նիհարել, վերջը հատնելու ես: Մի քիչ հաց կեր Անժել ջան: Արի գնանք իմ մոտ, քրոջդ դասն ա, գնանք մի հատ էլ ինձ համար նվագի
    Ու ճանապարհին ասում ա,- Դու միակն ես ձեր խմբից, որ իր խոստումը կատարում ա
    Մեկ էլ էն մյուս սոլֆի դասատուին տեսանք.
    Ընկեր Սյուզիկ- Տես ով ա մեզ հյուր եկել
    Ընկեր Գայանե- Վա՜յ Ես մեր մոտ ա ավարտել: Դու փայլուն քննություն տվեցիր, ապրես...
    Ընկեր Սյուզիկ- Եվ ինչի հիման վրա ատեստատում ութ դրեցին, ու՞մ դրեցին, ինչի՞ համար: Ինչքա՜ն պայքարեցի ես քո իննի համար... ախր ամենալավ պատասխանն էր քոնը... տնօրենը ինչ էր ուզու քեզնից:
    Ուրեմն էս մեր տնօրենը ինչքան հարց գիտեր, տվեց, որ չպատասխանեմ (չգիտեմ ինչի...): Ու ես նենց պատասխանեցի քննությունս, որ ուղղակի ելք չուներ ինը չդնելու: Բեթհովեն եմ պատմել գրեթե կես ժամ, էնպիսի բաներ, որ անգամ ինքը չգիտեր... Ընկել էր ամենաբարդ վարժությունը երգելու, ամենա մաքուրը ես երգեցի, կարգին թելադրություն գրեցի....Ինը դրեց էտ պահին, բայց ատեստատումս ութ էր անցկացրել սոլֆեջոն
    Ընկեր Գայանե- Ազիզ ջան ոչինչ, մի մտածի, մեկ ա էտ թղթի կտորը բաժինք տանելուց բացի, էլ քեզ ուրիշ տեղ պետք չի գալու ....
    Գնացինք դասարան, նվագեցի:
    Ընկեր Սյուզիկ- Մենակ ես սովորե՞լ , մալադեց աղջիկ Գիտես ինչ անցավ մտքովս. ասում եմ մի հատ համերգ կազամկերպենք, ավարտած աշակերտների մասնակցությամբ: Խոստանում եմ առաջարկեմ տնօրինությանը :
    Էտ երեխաներն էլ զարմացել էին, ուզում էին իմ նման նվագեին, չէր ստացվում : Ընկեր Սյուզիկը մի լավ ինձ գովեց էտ երեխաների մոտ.... քուրս էլ ուշացած մտավ, ինքն էլ զարմացավ, որ ինձ էնտեղ տեսավ: ( Ափսոս չհասցրի մնամ, տեսնեմ ո՞նց ա սովորում. էլ չեմ կարողանում հետևել դասերին ): Ամենաջերմ ձևով հրաժեշտ տվեցինք իրար ես ու ընկեր Սյուզիկս Էնքա՜ն բարի կին ա, շատ եմ սիրում իրեն:
    Եկա տուն հրաշալի տպավորություններով ու զգացողությամբ... Շաբաթ օրն էլ խոռի կգնամ երևի, եթե ժամանակ գտնեմ....Էնքա՜ն հավես ա քառաձայն խոռում երգելը... լրիվ տարբեր բան են երգում, բայց հրաշալի երաժշտություն ա ստացվում: Ամեն մի նոտան կարևոր ա, որ ֆալշ չստացվի....
    Էս ինչ շատ գրեցի... Հաջողություն

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (03.02.2012), Freeman (17.02.2012), Smokie (09.02.2012), unknown (03.02.2012), Valentina (02.02.2012), Արևհատիկ (02.02.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավորանք laro շնորհավոր :kiss
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 23.12.2014, 22:08
  2. Laro ջան շնորհավոր
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 25.12.2013, 18:26
  3. Մեր laro-ն ա ծնվել
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 31.12.2011, 00:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •