Լիքը մտքեր կան կուտակված մեջս,իրար հետ կապ չունեցող, ասեցի գամ գրեմ:
Երեկ երեկոյան. Ցուրտ ա, մրսում եմ: Մտածում եմ միայն տուն հասնելու ու հաց ուտելու մասին... եթե տեղիցս չշարժվեմ, կկպնեմ գետնից: Չսպասելու համար, ինչպես միշտ, բարձրացանք մի կանգառ վերև (Արևիկ): Եկավ մեր հարգարժան երթուղայինը ու Անժելին բերեց տուն: Գրիպ ընկա: Իսկ ես որ ընկնում եմ, հետո շատ ուշ ա անցնում: Եկա տուն, մինչև մաման գար տուն, հաց եմ սարքում
: Քուրս դաշնամուր ա նվագում ու ինձ ջղայինացնում: Քննության ա երկու օր հետո, պարապում ա շատ արագ, առանց հաշվելու ու տեմպից ընկած (ով ունի երաժշտական կրթություն, ինձ կհասկանա): Չկա ոչ մի նյուանս,ոչ մի.... մի կերպ էնպես արեցի, որ իմ ուզածով նվագի.... Եկավ մամաս: Տրամադրությունս բարձրացավ շատ, քրոջինս էլ հետը: Նոր տարվա խաղալիքնե՜ր, պուպուշ երգող-պարող Ձմեռ պապիկ
.... Անցած տարվա կարմիրով զարդարված տոնածառին այս տարի ոսկեգույնն էլ ա ավելանալու... Քրոջս ծննդյան նախօրյակն ա: Մտածում ա, որ մաման էս ամեն ինչի հետ իր նվերն էլ ա բերել: Կար մի անհայտ արկղիկ, որը մաման դեռ չէր բացել. մտածում ա իր նվերն ա: Բացեց տեսավ սոսկայով տիկնիկ: Էն ոնց տրամադրությունը գցեց... ասում ա.«Մեծ աղջիկ եմ, ինձ տիկնիկ պետք չի...» ( տասնմեկ տարեկան ա դառնում ) ու հինգ ա պակաս լաց լինի: Էտ պահին ծիծաղս գալիս էր ճիշտն ասած
: Մեկ էլ մաման եկավ, ասեց ինչ ա եղել, ասեցի ոչ մի բան (քուրս ասել էր չասես,որ նվերս բացել եմ): Մեկ էլ մաման ասեց. «Էն արկղիկը մի հատ բեր»: Բացեց ու ասեց. «Սիրուն ա՞: Մեր Տաթևի (մորքուրիս յոթամյա աղջիկն ա) համար ա, լավն ա չէ՞. նայեք երգում-պարում ա...»: Ես ու քուրս չդիմացանք ծիծաղեցինք հավեսով
....
Առավոտյան յոթն ա. Արթնանում եմ քրոջս ձայնից. իր ուզած նվերը ձեռքին... Մար քեզ ո՜նց եմ սիրում համովսսսս
Ա՜յ էսպիսի բաներ...
Էսօր զգացի, թե ինչքան եմ կարոտել երաժշական դպրոցս. ընկեր Անահիտ ձեզ ո՜նց եմ կարոտե՜լ: Ինչ լավ օրեր էին...ամենադժվար դասերն էիք տալիս ինձ ու ամբողջ տարին տանջում: Մանավանդ յոթերորդ՝ ավարտական դասարանի Բախի եռաձայն ինվենցիաս ոնց չէի սիրու՜մ. դժվար էր շատ: Կարոտել եմ ձեզ... կյանքում չեմ մոռանա, ոնց էիք լացում երբ ավարտեցինք: Շատ դժվար համակերպվեցինք երկուսս էլ, որ ավարտել եմ ու էլ դասի չեմ գալու...
Բա խոռս ո՜նց եմ կարոտել... Կարծեմ էլի եմ գրել ակումբում, բայց նորից կասեմ. տասնութ-քսան երեխա էինք խոռում, բայց քառաձայն էինք երգում: Դա շատ դժվար ա, գիտե՞ք. նամանավանդ երբ ստեղծագործությունները շատ բարդ էին ընտրված: Հիշում եմ էն օրը, որ քաղաքում առաջին տեղը գրավեցինք. մեր խոռը կյանքում էտ հզորությունը չէր ունեցել ու հիմա էլ չունի: Խոռը կազմող «կորիզն» արդեն ավարտել ա դպրոցը ու հիմա էնտեղ նորեկներ են... ա՜խ, եթե ժամանակս ներեր... էլի կգայի, կերգեի...
Սոլֆեջո. Ընկեր Սյուզիկ ջան գալու եմ ձեզ տեսնեմ, իմ կյանքում հանդիպած ամենալավ, պոզիտիվ, մարդկային բազում արժանիքներով օժտված մարդկանցից եք դուք.ո՜նց էիք պայքարում իմ բալերի համար: Ես գիտեմ, որ հպարտանում էիք ձեր մեջ, որ էտքանի մեջ ձեր պատիվը գոնե ես բարձր պահեցի, բայց էլի ցածր էին դնում (Խնամի,ծանոթ,բարեկամ)... կյանքում չեմ մոռանա, թե ինչ ասեցիք ավարտական քննության ժամանակ...բա ոնց գրկեցիք դաշնամուրիս պետական քննության նախօրյակին. ձեզ երբեք չեմ մոռանա
:
Էսօր բարձր տրամադրություն ունեմ,շաա՜տ... Տեսնեմ քուրս երբ ա դպրոցից տուն գալու, կարծեմ էսօր քննության ա խեղճը...
Էջանիշներ