Ալարում եմ տնից դուրս գամ, էսպես որ գնա կուշանամ .......
Ալարում եմ տնից դուրս գամ, էսպես որ գնա կուշանամ .......
Աստված ի՜մ...ինչքան պետք ա մարդ ընկնի, իրեն էտ ձևի ատահայտություն թույլ տա
....ու դեռ դասատու եք կոչվում, ուզում եք, որ ձեզ հարգեն: Հետո էլ խոսում եք աշակերտի որակական հատկանիշներից: Ինչ եք ուզում ինձնիիիի՜ց
.... դուք ձեր էս քայլերով էնքան եք ընկել, էնքաաա՜ն: Ինձ դուք նեղացնել չեք կարող, կներեք արտահայտությանս համար, բայց արհամարհելու եմ: Ձեր պատիվն ու հարգանքն ա հողին հավասարվում աշակերտների մոտ, ուրիշ ոչինչ: Մի քիչ մտածեք ձեր քայլերի մասին ընկեր Պ.:
Իրոք. ամեն ինչ սպասում էի էտ դասատուից, բայց որ էսքա՜ն կեղծավոր ա ու.... ախր ոնց կարելի ա նման բան ասել աշակերտին, ձեզնից ինչ մանկավարժ![]()
Վերջին խմբագրող՝ laro: 19.12.2011, 15:07:
Լիքը մտքեր կան կուտակված մեջս,իրար հետ կապ չունեցող, ասեցի գամ գրեմ:
Երեկ երեկոյան. Ցուրտ ա, մրսում եմ: Մտածում եմ միայն տուն հասնելու ու հաց ուտելու մասին... եթե տեղիցս չշարժվեմ, կկպնեմ գետնից: Չսպասելու համար, ինչպես միշտ, բարձրացանք մի կանգառ վերև (Արևիկ): Եկավ մեր հարգարժան երթուղայինը ու Անժելին բերեց տուն: Գրիպ ընկա: Իսկ ես որ ընկնում եմ, հետո շատ ուշ ա անցնում: Եկա տուն, մինչև մաման գար տուն, հաց եմ սարքում
: Քուրս դաշնամուր ա նվագում ու ինձ ջղայինացնում: Քննության ա երկու օր հետո, պարապում ա շատ արագ, առանց հաշվելու ու տեմպից ընկած (ով ունի երաժշտական կրթություն, ինձ կհասկանա): Չկա ոչ մի նյուանս,ոչ մի.... մի կերպ էնպես արեցի, որ իմ ուզածով նվագի.... Եկավ մամաս: Տրամադրությունս բարձրացավ շատ, քրոջինս էլ հետը: Նոր տարվա խաղալիքնե՜ր, պուպուշ երգող-պարող Ձմեռ պապիկ
.... Անցած տարվա կարմիրով զարդարված տոնածառին այս տարի ոսկեգույնն էլ ա ավելանալու... Քրոջս ծննդյան նախօրյակն ա: Մտածում ա, որ մաման էս ամեն ինչի հետ իր նվերն էլ ա բերել: Կար մի անհայտ արկղիկ, որը մաման դեռ չէր բացել. մտածում ա իր նվերն ա: Բացեց տեսավ սոսկայով տիկնիկ: Էն ոնց տրամադրությունը գցեց... ասում ա.«Մեծ աղջիկ եմ, ինձ տիկնիկ պետք չի...» ( տասնմեկ տարեկան ա դառնում ) ու հինգ ա պակաս լաց լինի: Էտ պահին ծիծաղս գալիս էր ճիշտն ասած
: Մեկ էլ մաման եկավ, ասեց ինչ ա եղել, ասեցի ոչ մի բան (քուրս ասել էր չասես,որ նվերս բացել եմ): Մեկ էլ մաման ասեց. «Էն արկղիկը մի հատ բեր»: Բացեց ու ասեց. «Սիրուն ա՞: Մեր Տաթևի (մորքուրիս յոթամյա աղջիկն ա) համար ա, լավն ա չէ՞. նայեք երգում-պարում ա...»: Ես ու քուրս չդիմացանք ծիծաղեցինք հավեսով
....
Առավոտյան յոթն ա. Արթնանում եմ քրոջս ձայնից. իր ուզած նվերը ձեռքին... Մար քեզ ո՜նց եմ սիրում համովսսսս
Ա՜յ էսպիսի բաներ...
Էսօր զգացի, թե ինչքան եմ կարոտել երաժշական դպրոցս. ընկեր Անահիտ ձեզ ո՜նց եմ կարոտե՜լ: Ինչ լավ օրեր էին...ամենադժվար դասերն էիք տալիս ինձ ու ամբողջ տարին տանջում: Մանավանդ յոթերորդ՝ ավարտական դասարանի Բախի եռաձայն ինվենցիաս ոնց չէի սիրու՜մ. դժվար էր շատ: Կարոտել եմ ձեզ... կյանքում չեմ մոռանա, ոնց էիք լացում երբ ավարտեցինք: Շատ դժվար համակերպվեցինք երկուսս էլ, որ ավարտել եմ ու էլ դասի չեմ գալու...
Բա խոռս ո՜նց եմ կարոտել... Կարծեմ էլի եմ գրել ակումբում, բայց նորից կասեմ. տասնութ-քսան երեխա էինք խոռում, բայց քառաձայն էինք երգում: Դա շատ դժվար ա, գիտե՞ք. նամանավանդ երբ ստեղծագործությունները շատ բարդ էին ընտրված: Հիշում եմ էն օրը, որ քաղաքում առաջին տեղը գրավեցինք. մեր խոռը կյանքում էտ հզորությունը չէր ունեցել ու հիմա էլ չունի: Խոռը կազմող «կորիզն» արդեն ավարտել ա դպրոցը ու հիմա էնտեղ նորեկներ են... ա՜խ, եթե ժամանակս ներեր... էլի կգայի, կերգեի...
Սոլֆեջո. Ընկեր Սյուզիկ ջան գալու եմ ձեզ տեսնեմ, իմ կյանքում հանդիպած ամենալավ, պոզիտիվ, մարդկային բազում արժանիքներով օժտված մարդկանցից եք դուք.ո՜նց էիք պայքարում իմ բալերի համար: Ես գիտեմ, որ հպարտանում էիք ձեր մեջ, որ էտքանի մեջ ձեր պատիվը գոնե ես բարձր պահեցի, բայց էլի ցածր էին դնում (Խնամի,ծանոթ,բարեկամ)... կյանքում չեմ մոռանա, թե ինչ ասեցիք ավարտական քննության ժամանակ...բա ոնց գրկեցիք դաշնամուրիս պետական քննության նախօրյակին. ձեզ երբեք չեմ մոռանա
:
Էսօր բարձր տրամադրություն ունեմ,շաա՜տ... Տեսնեմ քուրս երբ ա դպրոցից տուն գալու, կարծեմ էսօր քննության ա խեղճը...
Ես եկաՄտել էի ֆորում, որ օրագրումս գրեմ, էն էլ նոր գրառումներ տեսա ու «տարվեցի»
, մոռացա, թե ինչի համար եմ մտել...
Էսօր հիվանդ եմ մի քիչԷս գրիպը որ գալիս ա, էլ էտ չի գնում: Էսօր ամենաուրախ պարապունքներից մեկն էր, ինչպես միշտ անցավ հետաքրքիր: Բայց էնքա՜ն բան ա տվել սովորելու... Էլի դասի չեմ գնացել: Քառորդներս լավ են փակվում
Համարյա լրիվ ինը բալ են փակվում. ապրի ընկեր Հարությունյանը, շնորհակալ եմ. լիարժեք չեմ աշխատել, բայց դրել ա...Վաղվանից էլ դպրոց չեմ գնալու
ազատ ենք,ու՜խ : Վոնց եմ քնելուուու՜....էս արձակուրդին շատ եմ սպասել:
Վա՜յ ժող, էսօր իմ ամանօրյա խաղն էի խաղում. Քուրս գտավ մեր մանկության խաղը՝ դոմինոն: Նենց հաճելի հիշողություններ արթնացան մեջսէտ խաղը մեզ տարիներ առաջ պապիկս է նվիրել. էն Նոր Տարվա գիշերը պապիկիս հետ էնքան խաղացինք....
Պապիկի ու տատիկի անշնորք թոռնիկը (ես էլի ) շուտով գնալու ա տեսնի: Իրան տվել ա գիր-գրականությանը ու տատիկ-պապիկին վաղուց չի այցելել: Կարոտել եմ ձեզ
Երևի մի օր էլ էս գրառումներ հաճելի հիշողություններ կարթնացնեն մեջս....
Օրագիր ջան ես էլի եկա: Եկա ասեմ հրաշալի օր աանսպասելի ու անակնկալներով լի: Օրվա վերջում կգրեմ էս օրվա մասին. Սվետ քեզ եմ սպասում արի....
Վերջին խմբագրող՝ laro: 22.12.2011, 13:47:
Ինչ գրեմ....ախր հավես չկա գրելու: Ծննդյանս օրվանից կգրեմ էն, որ լավ անցավ: Լիքը անակնկալներով օր էր, անսպասելի շատ բան եղավ.....գիտեք չէ ինչքան եմ սիրում նվերներ ստանալ..... Մաաա՜ր, քուրս, ինչ ջիգյար ես դու աղջի, առանց քեզ ես ոնց էի ապրելու....
Սվետ, միշտ էլ իմացել եմ, որ հետս ես. իրար հետ ինչերի միջով ենք անցել... շատերը կնախանձեն մեր նման ընկերուհիներ լինեն, հաստատ:
Մաա՜մ, պապ ձեզ շաաաա՜տ-շաաաաա՜տ եմ սիրում
Տասներկուսին զանգեցին ինձ իմ բոլոր հարազատ մարդիկ: Հետո մտա ակումբ ու ոչինչ չտեսնելով, խելոք գնացի քնելուԱռավոտս շաա՜տ լավ սկսվեց. ընտանեկան ամենաաաաջերմ մթնոլորտում, շնորհավորանքների, պաչիկների ու անակնկալներ ներքո: Զանգեց իմ սիրելի քիմիայի դասատուն՝ ընկեր Ե...... ու շնորհավորեց ամենաջերմ կերպով, հետո դասղեկս զանգեց....հետո էլ համարյա ամբողջ դասարանը: Էնքան լավ խոսքեր եմ լսել հասցեիս, որ արդեն ամաչում էի
...զարմանալին էն ա, որ համարյա բոլորը հիշում էին էտ օրն առանց իմ ասելու...
Հետո ակումբում գրառում արեցի ու «արագ» խմբագրեցի. էն էլ մեր Smokie-ի աչքից չվրիպեց ու թեմա բացվեցակումբցիներ ջան իրոք հաճելի էր նման խոսքեր լսել ձեզնից, իրոք զգացված եմ:
Մի խոսքով. ամեն ինչ լավ էր....էլսքանը էս օրվա մասին![]()
Վերջին խմբագրող՝ laro: 24.12.2011, 14:00:
Աաաաա՜ էս ինչ լավ ա իմ տրամադրությունըԱմեն ինչ լավ ա լինելու, մտածելու բան չկա
Երանի միշտ էսպես լինի![]()
Գնալու եմ տատիս-պապիս տեսնեմ, ու՜խ....գնամ Անժելասեր հասարակությանն անակնկալ անեմ: Էսօր ոչ մեկ իմ տրամադրությունը չի կարող փչացնել, որովհետև ես ուրախ եմ, ՈՒՐԱԽ, բաՎաղն էլ գրավոր ունեմ գրելու պարապունքի ժամանակ ու որոշել եմ մինիմում ինը ստանամ. ինչքան ուժ ունեմ գրելու եմ, մտքիս դրել եմ, պիտի ստանամ
:Հո՜վ ժպտում եմ, Ժպտում, նայի
, ասեմ ավելին.
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ