Ինչ գրեմ....ախր հավես չկա գրելու: Ծննդյանս օրվանից կգրեմ էն, որ լավ անցավ: Լիքը անակնկալներով օր էր, անսպասելի շատ բան եղավ.....գիտեք չէ ինչքան եմ սիրում նվերներ ստանալ..... Մաաա՜ր, քուրս, ինչ ջիգյար ես դու աղջի, առանց քեզ ես ոնց էի ապրելու....
Սվետ, միշտ էլ իմացել եմ, որ հետս ես. իրար հետ ինչերի միջով ենք անցել... շատերը կնախանձեն մեր նման ընկերուհիներ լինեն, հաստատ:
Մաա՜մ, պապ ձեզ շաաաա՜տ-շաաաաա՜տ եմ սիրում
Տասներկուսին զանգեցին ինձ իմ բոլոր հարազատ մարդիկ: Հետո մտա ակումբ ու ոչինչ չտեսնելով, խելոք գնացի քնելուԱռավոտս շաա՜տ լավ սկսվեց. ընտանեկան ամենաաաաջերմ մթնոլորտում, շնորհավորանքների, պաչիկների ու անակնկալներ ներքո: Զանգեց իմ սիրելի քիմիայի դասատուն՝ ընկեր Ե...... ու շնորհավորեց ամենաջերմ կերպով, հետո դասղեկս զանգեց....հետո էլ համարյա ամբողջ դասարանը: Էնքան լավ խոսքեր եմ լսել հասցեիս, որ արդեն ամաչում էի
...զարմանալին էն ա, որ համարյա բոլորը հիշում էին էտ օրն առանց իմ ասելու...
Հետո ակումբում գրառում արեցի ու «արագ» խմբագրեցի. էն էլ մեր Smokie-ի աչքից չվրիպեց ու թեմա բացվեցակումբցիներ ջան իրոք հաճելի էր նման խոսքեր լսել ձեզնից, իրոք զգացված եմ:
Մի խոսքով. ամեն ինչ լավ էր....էլսքանը էս օրվա մասին![]()
Էջանիշներ