SovSport.ru կայքն ապշած է. Յուրա Մովսիսյանը՝ լավագույն ֆուտբոլիստ
Ռուսական SovSport.ru կայքն ապշած է, քանի որ հայտարարված լավագույն ֆուտբոլիստի քվեարկության ժամանակ շատ արագ առաջատար է դարձել «Կրասնոդար»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը։
«Անշուշտ՝ Յուրան Մովսիսյանը գերազանց մրցաշրջան անցկացրեց, բայց զարմանալի է, որ նա առաջին տեղում է, քանի որ առաջին անգամ է առաջատար դառնում մի ֆուտբոլիստ, ում թիմը 9-րդ տեղն է գրավել», - գրում է կայքը։
Կայքի ղեկավարությունը ամենահավանական բացատրությունը համարում է հայ ֆուտբոլասերների աննախադեպ ակտիվությունը՝ ենթադրելով, որ ձայների մի մասը Յուրան այդպես է ստացել։
«Նման ակտիվություն ենք մաղթում նաև այն երկրների ֆուտբոլասերներին, որոնց ֆուտբոլիստները ևս հանդես են գալիս Պրեմիեր լիգայում», - գրում է կայքը՝ հավելելով, որ
իրենց մասնագետները ստուգում են՝ արդյոք լցոնումներ եղե՞լ են, թե՞ ոչ։ Մեկ մարդու կողմից մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքեր բացահայտելու դեպքում կայքը չի հաշվի այդ ձայները։
Հիշեցնենք, որ քվեարկության ավարտը դեկտեմբերի 27-ին է։
Էջանիշներ