Քվեարկու՞մ եք :
Քվեարկու՞մ եք :
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
:
Հլը նայեք, թե երբ են մեր լրատվամիջոցները տեղեկանում, որ Մխիթարյանը ինչ-որ քվեարկության եզրափակիչ է անցել ու այն էլ հղում են կատարում կակոյ նիբուձ Շախտյորի կայքի, չնայած որ Մխիթարյանը որպես հայ և ՀՀ հավաքականի խաղացող է առաջադրված :
Մինչդեռ ակումբում արդեն դեկտեմբերի 4-ից քվեարկում ենք: Չեն ձգում, չեն հասնում, էլի ակումբին :inqnahavan :Հենրիխ Մխիթարյանը` ամենահայտնիների եզրափակչում
12/12/2012
Հենրիխ Մխիթարյանը Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) անցկացրած քվեարկության եզրափակչում է հայտնվել:
Քվեարկությունը կավարտվի 2013թ. հունվարի 3-ին: Հայաստանի ազգային հավաքականի եւ «Հանքափորների» կիսապաշտպանը հայտնվել է Լիոնել Մեսսիի, Կրիշտիանու Ռոնալդուի, Ռադամել Ֆալկաոյի, Անտոնիո Վալենսիայի, Էդին Ձեկոյի, Ֆրանչեսկո Տոտտիի, Տիմ Կենխիլի, Լորիկ Ցանայի եւ այլոց կողքին: Այս մասին հայտնում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:
Աղբյուր
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
John (15.12.2012), Անվերնագիր (12.12.2012), Նաիրուհի (15.12.2012)
Շնորհակալ եմ մանրակրկիտ բացատրության համար Աստղ ջան) բայց ամեն դեպքում մի տեսակ չեմ կարողանում լուրջ վերաբերվել էս մրցույթին
Lorik Cana օրինակ Եվրոպայի ամենահայտնի ութ ֆուտբոլիստների՞ց է ու ես նրա մասին չեմ էլ լսե՞լ, մի տեսակ անհավանական է
Sagittarius (12.01.2013)
Լորիկը դեռ ոչինչ, նախորդ փուլում Ադրբեջանի Գարաբաղ թիմից ֆունտբոլիստ էլ կար :
Առանց քվեարկելու էլ կարելի է ասել, թե որ ֆուտբոլիստներն են աշխարհում այսօր առաջատար, բայց այս հարցման իմաստը նրանում է, որ ընտրում են տարվա ամենաժողովրդականություն վայելող (ամենից շատ քննարկվող, հարցազրույցներ տվող, պոպուլյար...) ֆուտբոլիստին: Այսինքն` Մեսսին կարող ա Արգենտինայում այդքան քննարկման թեմա չէ, ուշադրության կենտրոնում չի հայտնվում, ինչքան` Մխիթարյանը Հայաստանում: Ու իրոք դա կարող է այդպես լինել. քվեարկությունը ցույց կտա: Ես մեռա լցոնելով, միացեք :
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
John (12.01.2013)
Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի ամենաճանաչված ֆուտբոլիստ. IFFHS
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է Եվրոպայի և աշխարհի տարբեր մայրցամաքների ամենաճանաչված ֆուտբոլիստների ցուցակը։ Սա քվեարկության վերջին՝ 3-րդ փուլի արդյունքներն են։
Եվրոպայում ամենաճանաչված ֆուտբոլիստ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ստացել է 35.063 ձայն։ Երկրորդ տեղում Էդին Ջեկոն է՝ 17.391 ձայն (Բոսնիա, Մանչեսթեր Սիթի), երրորդը՝ Միրոսլավ Կլոզեն՝ 12.679 ձայն (Գերմանիա, Լացիո)։ Լավագույն տասնյակում տեղ է գտել նաև Կրիշտիանո Ռոնալդուի անունը, ով հավաքել է 8.584 ձայն և 5-րդն է։
sportarmenia.com
Ambrosine (13.01.2013)
անիմաստ, ոչինչ չասող հարցում ա:
իսկ IFFHSն էլ անիմաստ, ոչինչ չասող «ֆեդերացիա» է:
Իսկ "Ֆեդերացիայի" կայքում այլ թվեր են նշված. իհարկե առաջատարը նույնն է `
Արդյունքներ
Կարևորը անիմաստ ֆեդերացիան չի, այլ` ձայների քանակը նայելը: Հենրիխի օգտին բավական թվով մարդ է քվեարկել, ավելի` քան, օրինակ, Մեսսիի օգտին : Միայն Իրանը ներկայացնող ֆուտբոլիստներն են ավելի շատ ձայն ստացել, որոնց, բնականաբար, չենք ճանաչում:
Ամեն դեպքում` շնորհավոր, ամենևին էլ վատ չի :
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի լավագույն գոլն են ընտրում, որի "թեկնածուներից" է, իհարկե, նաև Յուրայի խփած գոլը: Այս պահին ընդգծված առաջատարը հենց մեր հայրենակիցն է (75,58%): Դուք էլ կարող եք ձեր ներդրումը բերել
Քվեարկություն
հ.գ. էստեղ կարևորը այն է, որ հայերով չենք հավաքվել ու քվեարկում մեր հայրենակցի օգտին: Եթե կարդաք մեկնաբանությունները, մեծ մասը հայեր չեն. շատ ուրախ եմ, որ մեր հայերին օտարներն էլ են սկսում ավելի շատ գովել ու գնահատել: Արազի գոլն էլ է "մասնակցում" քվեարկությանը, բայց 4-րդ տեղում է:
Ռուսաստանի առաջնություն, տուրի լավագույն գոլի ընտրություն, 5 թեկնածու, որից 2-ը մեր հավաքականի խաղացողներ, որոնցից 1-ն էլ առաջատար. վատ չի
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 11.03.2013, 21:45:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
John (12.03.2013), Monk (03.09.2013), Sagittarius (11.03.2013)
Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնությունների ռմբարկունները հայեր են, էտ էլ վատ չի մեղմ ասած
Մենք էլ Հենոյի ու Յուրայի համար շատ լցոնելու կարիք չունենք, իրանք արդեն իրանց համար անուն են հանել: Հայ երկրպագունների ասած՝ Yura luchi, Heno luchi: Հիմա պտի Սպարտակի ու Շախտարի երկրպագուները վիճեն, թե ով ա "Սամիյ լուտշիյ իզ առմյան":
Ambrosine (11.03.2013), John (12.03.2013), Անվերնագիր (12.03.2013)
Չեք կասկածում, չէ՞, որ քվեարկելու գործ կա :
Քվեարկում ենք, թե ով է բունդեսլիգայի այս տարվա առաջնության 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը: Կարծում եմ` մենք գիտենք` ով է :
Ահա հղումը` http://www.bundesliga.de/de/spielerd.../spieltag4.php
Եթե ճիշտ եմ հասկանում, 18 ժամ է տևելու քվեարկությունը:
John (01.09.2013), Monk (03.09.2013), Moonwalker (02.09.2013), Նաիրուհի (02.09.2013)
Նաիրուհի (02.09.2013)
Ambrosine (02.09.2013), Moonwalker (02.09.2013), Նաիրուհի (02.09.2013)
John (02.09.2013), Moonwalker (02.09.2013)
Մեր Հենոն քվեարկության արդյունքում ճանաչվեց 4րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ