User Tag List

Էջ 33 37-ից ԱռաջինԱռաջին ... 23293031323334353637 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 481 համարից մինչև 495 համարի արդյունքները՝ ընդհանուր 553 հատից

Թեմա: Օրերից մի օր

  1. #481
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լինում ա մի պահ, երբ ոգևորվում ես, ուզում ես գրել էստեղ, բայց նախընտրում ես սպասել է՛լ ավելի հարմար պահի ու մինչ այդ քաշել soundtrack-ը:

    Հմմմմ, տարօրինակ սկիզբ էր և՛ անհաջող և՛ հաջող:
    Ու է՛լ ավելի տարօրինակ շարունակություն: Նույնիսկ երևի մի փոքր ամոթալի: Էնքան էլ չէի ուզում խոստմանս հակառակ գնալ հերթական անգամ և նորից դիմել զիջմանը: Բայց թվաց թե ավելի՛ սխալ ա լինելու եթե էդպես չանեմ: Ավելի ճիշտ էր խորանալ է՛ն գործի վրա, որի համար գրեթե ժամանակ չի մնացել ու որի վրա պետք ա լուրջ աշխատեմ: Առանց միավորների ուղղակի աշխատեմ: Ու հետագայի համար էլ ներեմ ինքս ինձ՝ չկիրառեմ էն պատիժը, որ մտադիր էի: Չկիրառեմ՝ հիշելով թե ոնց էի նախորդ շաբաթ գրեթե հասնում նպատակին ու ինչքան եմ մինչ այդ պահել "տուգանքը": Այ էսպիսի ինքնապայքարի մեջ էի:

    Իսկ ներկան... ներկան ինձ ասեց «Ո՛չ: Դու կարող ես մյուս գլխավոր գործիդ անտեսումը հաշվի առնելով՝ իջեցնես այս շաբաթվա միավորներիդ նվազագույնը, բայց ո՛չ մոռանալ քո բոլոր պարտականությունների մասին: Դու պարտավոր ես լուրջ աշխատել, ինչ գնով էլ լինի»:

    Ու ես հիմա չգիտեմ, թե ինչ է ինձ սպասվում ապագայում:

    ***

    Իսկ Soundtrack-ի բացումը ընթերցանության հետ միասին եղավ այսօր: Էս անգամ չմոռացա:

    Որոշել էի, որ գրառումն անելուց գրառման soundtrack-ը կլինի ալբոմի ա՛յն մեղեդին, որով որ ավարտվի գրառումը, այլ կերպ ասած, որը որ այդ պահին լսելիս լինեմ:
    Ալբոմային ունկնդրում համար 1. Համեմված գրքով, թեյով և հաճույքով:
    Համար 2. Համեմված գրքով և անհասկանալի պատճառով տարօրինակորեն երկար ձգվող Քվիդդիչային հատվածով:
    Համար 3. Ակամա, բայց բոլորովին էլ ո՛չ անցանկալի ունկնդրում: Համակարգչով, կողմնակի գործերով, սույն գրառումով և «տեսնես ո՞ր երգին եմ ի վերջո հասնելու» մտքով:
    ա.Կարծես Քվիդդիչյան հատվածին մոտ էր գրառման ավարտը:
    բ.Վաաայ, ավարտվեց մեղեդին ու հասավ "Christmas at Hogwarts"-ի երգախառը մեղեդի՞ն: Ի դեպ, ես որոշակի հույսեր ունեի սրա հետ կապված և կարծում էի թե մոտավոր հիշում եմ այդ հատվածի երաժշտությունը: Միակ մասն էր, որում երգեցողություն էր լսվում, բայց էնքան էլ հաճելի չէր այդ շշուկով երգը: Գրառումս շարունակվեց, շարունակվեց և հիմա հասել ենք
    գ."The Chess Game" ու ըստ երևույթին դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու:
    դ."The Face of Voldemort"... Հուսով եմ մինչև ալբոմի վերջը կհասցնեմ եզրափակել գրառումը: Как раз ամբողջությամբ լսելուց առաջ արդեն կարծում էի, թե ամենավերջին երգն եմ ընտրելու որպես soundtrack:

    Երբ մի օր (երևի անցած տարի) @Նիկեա ջանն ինձ ասում էր, որ կարդամ «Հարրի Փոթթեր»-ը, տաս տարի հետաձգել եմ է՛լ ավելի չուշացնեմ ու երբ անգամ Անդերսենին նորմալ չհասկանալուս պատասխանում էր, որ Ռոուլինգի անգլերենը Անդերսենինից հեշտ ա՝ կարծում էի, որ ինձ համար բոլոր անգլերեններն են բարդ: Ես պարզապես դեռ չէի փորձել...
    Դե ի՞նչ՝
    ե.Հասանք ամենավերջին "Hedwig's Theme"-ին:
    զ.Հավանաբար շուտով «ստիպված» կվերադառնանք "Prologue»-ին:
    Է.

    Դե թող հենց սա էլ լինի մեր այս էջի նախաբանը և խոստանա հրաշքներով լի շարունակություն...
    ը.
    Oops, հասանք 2-րդին Դե, նախորդն էլ արդեն դրել ենք, իսկ հրաշքների աշխարհն ավելի գեղեցիկ է հնչում և դիտվում:

    Վերջին խմբագրող՝ Smokie: 20.06.2018, 11:58:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. #482
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Լինում ա մի պահ, երբ ոգևորվում ես, ուզում ես գրել էստեղ, բայց նախընտրում ես սպասել է՛լ ավելի հարմար պահի ու մինչ այդ քաշել soundtrack-ը: Հմմմմ, տարօրինակ սկիզբ էր և՛ անհաջող և՛ հաջող: Ու է՛լ ավելի տարօրինակ շարունակություն: Նույնիսկ երևի մի փոքր ամոթալի: Էնքան էլ չէի ուզում խոստմանս հակառակ գնալ հերթական անգամ և նորից դիմել զիջմանը: Բայց թվաց թե ավելի՛ սխալ ա լինելու եթե էդպես չանեմ: Ավելի ճիշտ էր խորանալ է՛ն գործի վրա, որի համար գրեթե ժամանակ չի մնացել ու որի վրա պետք ա լուրջ աշխատեմ: Առանց միավորների ուղղակի աշխատեմ: Ու հետագայի համար էլ ներեմ ինքս ինձ՝ չկիրառեմ էն պատիժը, որ մտադիր էի: Չկիրառեմ՝ հիշելով թե ոնց էի նախորդ շաբաթ գրեթե հասնում նպատակին ու ինչքան եմ մինչ այդ պահել "տուգանքը": Այ էսպիսի ինքնապայքարի մեջ էի: Իսկ ներկան... ներկան ինձ ասեց «Ո՛չ: Դու կարող ես մյուս գլխավոր գործիդ անտեսումը հաշվի առնելով՝ իջեցնես այս շաբաթվա միավորներիդ նվազագույնը, բայց ո՛չ մոռանալ քո բոլոր պարտականությունների մասին: Դու պարտավոր ես լուրջ աշխատել, ինչ գնով էլ լինի»: Ու ես հիմա չգիտեմ, թե ինչ է ինձ սպասվում ապագայում:
    Ու կարծես թե Նաջարյանը էլի փոշմանեց... Չգիտեմ թե հետո ինչ ա լինելու: Բայց երևի պետք էլ չի էսքան մտածել էդ թեմայի շուրջ: Ամեն ինչ թող հոսի գետի հունով ու գուցե այսուհետ ամեն ինչ ինքնաբերաբար ստացվի: Հնարավոր են և ձեռքբերումներ և կորուստներ: Ես ուղղակի ուզում եմ նախօրոք իմանալ ամեն ինչ: Անհանգիստ եմ: Գրառման իմաստն ու նպատակը ի սկզբանե առաջին նախադասությունն էր: Հա, ամեն ինչ է՛լ անկանխատեսելի ա՝ բացյ դե համաձայն իմ սովորությանս, գործողությունից առաջ շտապում եմ խոսել այդ մասին, կամ ուղղակի ինքս իմ մեջ ոգևորվել:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  3. #483
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պրիմիտիվ, բայց անչափ հոգեհարազատ ու սրտին մոտ մեկնաբանություն:
    Ու էսպես՝ քայլ առ քայլ պետք ա վերացնել «չեմ կարող»ները: Տղայիս մասի՞ն էի մտածում: Հա, լավ էի անում, բայց ո՞վ է ասել, որ իմ ժամանակն արդեն անցել է, որ շատ բաներից եմ ուշացել: Ո՞վ է ասել, որ չես կարող գործողությունն անել այն ժամանակ երբ իսկապես ուզում ես, երբ այն քեզ պետք է: Եւ ո՞վ է ասել, որ անհնարին բաներ կան: Դե... գուցեև իրականում կան, բայց հաստատ ավելի լավ է սկզբից փորձել, որ հետո էլ ավելի ուշ չլինի, որ ամբողջ կյանքդ միայն ափսոսանքներով չանցկացնես:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. #484
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու էլի ինքնախաբեություն հիշեցնող, ափսոսալի շաբաթ եմ թողել հետևում ու հենց էդ ժամանակներում որոշել, որ ամեն ինչ փոխվելու ա՝ նոր շաբաթը բերելու ա նոր պատասխանատվություն: Հուսով եմ վատ չեն գնալու գործերը, անկախ ամեն ինչից, անկախ ամեն մի անկանխատեսելի սկզբից ու անակնկալ շարունակությունից: Ամեն ինչ պե՛տք ա լավ լինի, ուղղակի պե՛տք ա:

    Հա, ի՞նչ էի ասում: Հեչ մտքովս կանցնե՞ր առաջ, որ Հարրի Փոթթերը լույս աշխարհ ա եկել դեռ իմ առաջին դասարան ընդունվելու տարում: Էլ չեմ խոսում էն մասին, որ մինչ այդ հրաշալի ժամանակաշրջանն էր արդեն ինչ-որ չափով ստեղծվել էր բնականաբար ու շարունակում էր աճել, զարգանալ: Մի խոսքով սաղմնավորվում էր: Ով գիտի գուցե համակարգչային gif-երը գոյություն չունեին, երբ Հարրիի աշխարհում նկարները շարժվում էին ու խոսում:

    Ոնց տեսնում եմ ես է՛լ դեռ այդ աստիճանի չեմ հավանում երկրորդ գիրքը: Բայց ի տարբերություն հավանելուն (էն որ չեմ ուզում հետաքրքիրը մի շնչով ավարտել՝ հետոյին է'լ եմ թողնում), հիմա շտապում եմ ավարտել, որ հասնել երրորդին: Հուսով եմ, որ այն ինձ ավելի՛ դուր կգա: Համենայն դեպս ֆիլմը կարծեմ իսկապես ավելի լավն էր, (եթե իհարկե ինձ հույս չեմ տալիս ընդամենը):
    Այ չորրորդից սկսած... արդեն մի տեսակ վախենում եմ, որ կսկսի ձանձրացնել ու էլ ավելի կբարդանա: Ամեն դեպքերում սկզբից որոշել էի, որ էս տարի պիտի ավարտեմ չորրորդ գիրքը, հետո փոխեցի երրորդի: Իսկ հիմա... Հիմա մտածում եմ, որ եթե շարունակեմ ամեն օր կարդալ ու օրեցօր ավելի ու ավելի շատ ու շուտ, բոլոր 7-ն էլ իհարկե կավարտեմ մինչև տարվա վերջ:
    Երկրորդի Soundtrack-ն էլ առանձնապես մեծ բան չի ասել, այսօր երկրորդ ունկնդրումն էր ընդամենը: Սովորական, ոչինչ այնպես:

    Բայց դե մեկ ա, John Williams-ն էլ պակաս հրաշագործ չի՝ իր հանրահայտ ստեղծագործություններով: Էն աստիճանի հրաշագործ, որ մտադիր եմ մյուս ընթերցումներին ոչ թե Հարրիի OST-ը լսել, այլ Կեվինի:

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  5. #485
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շաբաթ օրվա մենախոսական-ի խոսքերից

    Գլուխս պտտվում ա: Ավելի ճիշտ գլխավերևումս թև-թևի տված պտտվում են մանկամսուրային հույսերը, ինձ լեզու հանում ու երգում «Զիլինաա, զիլինաա, հոպ-զիլինա-զիլինա»:

    Ինքնախաբեություն էր էս ամենը ու դեռ մնում ա ինքնախաբեություն: Երևի իրականում շատ ավելի վաղուց եմ հասկացել, որ ամեն ինչ ինձանից ա կախվսծ: Շատ ավելի վաղուց քան երկու տարի առաջ` երբ խոսեցի այդ մասին նրա հետ ու հենց ինքս ասեցի դա:
    Ուղղակի չեմ ուզել, անգամ դրանից հետո չեմ ուզել փոխվել: Ու հիմա էլ չեմ ուզում, անգամ երբ բռնացրել եմ ինքնախաբեությունը: Ինձ երևի դուր ա գալիս էս վիճակը, ինչքան էլ դա սխալ լինի:

    Ոչ մեկ իմ նման դեբիլ ետամնաց չի: Աշխարհից կտրված ինքն իր մեջ կենտրոնացած չի: Բայց ինչու՞ եմ ես սեփակսն կամքով շարունակում մնալ այդպիսինը: Ոչ մեկ բացի ինձանից մեղավոր չի, որ ես անհաջողակ եմ ու որ դեռ նոր եմ 14 տարեկան դառնում:
    Ու ես ուրախ եմ: Անկեղծ, շատ ուրախ եմ, որ ուրիշ ոչ մեկ իմ նման չի: Ոչ մեկի դա չէի ցանկանա:
    Գժվել կարելի ա: Զզվել կարելի ա ինձանից:
    Ոչնչություն կոչված անդուր արարած:
    Էսօր իմ վերջին օրն ա: Վաղը էլ չեմ լինի... չեմ լինի 27 տարեկան:

    Ես չեմ դադարում զարմանալ, որ կայծակը իր ահեղ ձայնով ինձ չի զարկում: Որ գետինը ամոթից ու զայրույթից կարմրելով ոտքերիս տակիս չի փախնում ու ինձ կուլ չի տալիս: Որ ես ինքս իմ հանդեպ այդքան քննադատաբար եմ, բայց երևի դրանից բազմաթիվ անգամ ավելի ներողամիտ եմ ու որ էսքան տարվա ընթացքում ինքս իմ հետ լեզու չեմ գտել:

    Ես կարամ ինձ լավ զգամ, երջանիկ լինեմ, որ մոտս լավ ա ստացվում, որ գրեթե առանց խնդիրների ա, որ ուշքի եմ գալիս, բայց ախր ինչքա՞ն, ինչքա՞ն կարելի ա «ուշքի գալ»: Արդեն քանի տարի ա հասկանում եմ, գիտակցում, ուշքի գալիս, բայց գրեթե ոչինչ չեմ փոխում: Սարսափելի ա ու աններելի: Ինչքան օրեր ու տարիներ եմ կորցրել անիմաստ տեղը ու դեռ ինչքան եմ կորցնելու:

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (16.07.2018)

  7. #486
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆեյսբուքյան Փոթթերտացիա համար 2

    Ծննդյան օրով ինքս ինձ նվիրեցի այսպիսի մի մոտիվացիա:

    Բայց դե մեկ ա, քանի դեռ չեմ աշխատում ու չեմ ձգտում դրան՝ նախորդ գրառումը մնում է ուժի մեջ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. #487
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զգում եմ, որ արդեն կորցրել եմ, կամ գնալով ավելի եմ կորցնում ամոթը, բայց էնքաաան հանգիստ ու երջանիկ եմ:
    Հիմա կարծես ավելի եմ ձգտում անելու սրտիս ուզածը, բայց ախր... Ախր ի՞նչն ա խանգարում: Հնարավորությունները կան, հերթական անգամ ներել եմ ու շարունակում եմ ներել ինձ: Ինչու՞ ա մի կերպ, կամ կիսատ ստացվում:

    Հիմա կարևորը, որ երջանիկ եմ` երջանիկ ու սարսափելի անհամբեր: Չի բացառվում, որ շուտով հանգամանքները կփոխվեն ու ստիպած կլինեմ էլի սպասել, բայց մինչ այդ, ես կարող եմ ավելի ու ավելի նախապատրաստվել ու վայելել:

    Շատացել են անգլերեն գրքերը ու շարունակում են շատանալ: Երջանիկ եմ: Հաստատ գիտեմ, թե ինչ եմ ուզում ու անկախ անհաջողություններիցս, հիմա վստահ եմ, որ կստացվի ու պիտի՛ ստացվի: Երջանիկ եմ: Իսկ երբ էս օրն էլ անցնի, շատ ավելի երջանիկ կլինեմ: Իմ հույսն ուղղակի էնքան համառ ա, էնքաաան համառ, որ երեկ առավոտյան դիմանալն ուղղակի անհնար ու տանջալից էր դառնում:

    Ու կյանքումս առաջին անգամ փորձելու եմ իտալերեն գիրք կարդալ: Դե իհարկե կողքից հայերեն թարգմանությունից օգտվելով: Ողջույն Չիպոլինո:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  9. #488
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր ա՝ կգա՞ մի օր երբ ես իսկապես կիմանամ, թե ինչպես
    1.Չձանձրանամ, չհոգնեմ ու ճիշտ կողմնորոշվեմ գործերումս
    2.Հանուն անձնական երջանկության դեմ գնամ սեփական սկզբունքներիս՝ քանզի այլ տարբերակ չկա
    3.Հասնեմ նպատակներիս ճիշտ ժամանակին: Ու ընդհանրապես կարողանամ կառավարել ժամանակը... ոչ թե ինքը ինձ:
    4.Ապահովեմ հիասթափություններիս ու անհաջողություններիս անկումը (մեղմ ասած անկումը)
    5.Այլևս չանհանգստացնամ շարքային անկարևորությունների պատճառով




    Ես և իմ հիմիկվա հոգեվիճակը և ակումբայնությունը մեղմ ասած համընկնում են իշուկ Իայի կենսակերպի հետ:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 30.08.2018, 18:13:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  10. #489
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու էլի ես չդիմացա ճնշմանը ու հանձնվեցի... Չգիտեմ՝ երևի սխալ ա ու վատ ա, որ ինքդ քո գլխի տերն ես ու քո գործերի տնօրենը, բայց միշտ հեշտությամբ կարողանում եմ ներել ինձ՝ ինչքան էլ խոստանում եմ, որ վերջինն է: Ես ուղղակի դարձյալ թույլ մարդ եմ ու անկարող...
    Ես ուղղակի չկամ ու երևի չպիտի լինեմ: Իսկ ավելի լավը լինելու համար՝ վախենամ թե արդեն ուշ ա, ես շատ վաղուց եմ բաց թողել իմ հնարավորությունը:
    Դե ի՞նչ... խորը շունչ քաշեմ՝ ես կրկին ազատեցի ինձ ու էս ընթացքում կարող եմ անել էն ամենը, ինչը էդքան հետաձգվում էր...
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  11. #490
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծուլությունն ու անպատասխանատվությունը շատ մոտ ընկերներ են: Եթե ուզում ես հետագայում չզղջալ, պետք ա սովորես ոչ հազվադեպ հրաժարվել «ուզում եմ»ներից ու ձեռք մեկնես «չեմ ուզում»ին: Ու երևի պետք ա սովորես սիրել անցանկալին, ինչքան էլ բարդ է թվում: Սովորես եսասեր չլինել՝ չտեսնես միայն քեզ ու գլխումդ հնչող ամեն մի հարց, ամեն մի միտք, կամ պատմություն կապված չլինի քո հետ:
    ***
    Խոստացել եմ, բայց ինչքաան եմ հետաձգում, ինչ ա թե հավեսս , կամ մուսաս փախնում ա: Իսկ բազմաթիվ մարդիկ ասել են, որ անհամբեր սպասում են, կարող են հոգնել սպասելուց ու մոռանան: Ես իհարկե չեմ մոռանա, բայց եթե այսպես շարունակեմ, ծերանալու եմ հեքիաթի հետ, հետաձգելու եմ ու ինչպես բազմաթիվ ուրիշ բաներ` ի վերջո չեմ հասցնելու:

    ***
    Չէ: Չէ խնդրում եմ մենակ ոչ էդ: Իմ հետ ինչ ուզում ա, ոնց որ պետք ա թող լինի, բայց մենակ թե իրանք չկորցնեն միմյանց, խնդրում եմ: Մենակ թե պսրզվի, որ ավելորդ մտավախություն, անհանգստություն էր: Թեկուզ թող որևէ բան փոխված լինի, բայց ոչ ընդմիշտ կորած: Խնդրում եմ:

    Հ.գ. Ըստ երևույթին իրոք անիմաստ անհանգստություն էր: Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. #491
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչու՞ ամեն առավոտ-շուտ ես չեմ որոշում իմ օրվա անելիքը ու նախօրոք ամեն ինչ չեմ պլանավորելում:
    Իսկ ինչու՞ եմ պլանավորելուց ոգևորվածությունը միայն առավոտվա համար պահում: Ի՞նչ կախարդական ուժով են հանգամանքները սովորաբար կարողանում շեղել և նախաճաշից հետո ամեն ինչ խափանել:

    Լավ՝ անտեսենք վերջին պարբերությունը՝ պահպանենք առավոտյան ոգևորվածությունը և գրառման նախնական տրամադրվածությունը: Մենք հո գիտե՞նք, որ չենք հրաժարվում մեր խոսքից ու շարունակելու ենք պայքարել:
    Կարծում եմ այսօրվա ժամանակատարության աղբյուրը բոլորովին էլ իզուր և անտեղի չէր: Բեռնված Soundtrack-ը կարդարացնի մեր հույսերը:

    Ինչ վերաբերվում է գրքերի հրաշք աշխարհին՝ խոսքեր ուղղակի չեն կարող լինել: Միայն կարող ենք զարմանալ, որ մեր ճանապարհին հայտնվում են այնպիսի բաներ, որ կարող են երբեմն խանգարել ու կտրել այդ ամենից:
    Նարնիան ու Օզը այնքան պարզ, մատչելի ու ինչու՞ չէ այնքան գեղեցիկ որ կարող են օրերով երջանկացնել: Իսկ Հարրին՝ դե ինքը արդեն վաղուց հիմնական/մշտական գրքացանկում է և օրեցօր շարունակում է առաջ գնալ: Կարծում եմ մի օր՝ գուցե հենց այս դարում Ջոան Ռոուլինգը իր լեգենդար հերոսներով կդասվի դասականների շարքում և տեղ կգտնի ուսուցիչների կողմից աշակերտներին տրվող հանձնարարությունների մեջ: Կարող ա՞ արդեն էդպես ա:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  13. #492
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ, թե դեռ ինչքան եմ մեծանալու օրերով, տարիներով, իսկ խղճի խայթով, կամքի ուժով ու պատասխանատվության զգացումով մնալու նույն տարիքին:

    Իրականում ինձ ըստ երևույթին շատ էլ դուր ա գալիս գրքերիս հետ անցկացվող... խաղը՞: Չէ, սա խաղ չի՝ սա իրոք կարևոր ա: Հուսով եմ իսկապես դրական արդյունքը կերևա մի օր, հուսով եմ էսքանից հետո անգլերենս ինքնըստինքյան կթեթևանա ու կհավասարվի ռուսերենի մակարդակին: Ինչու՞ չէ, նույնիսկ կուզեի որ անցներ: Ու ինչու՞ եմ ասում ինքնըստինքյան՝ եթե ես կարդում եմ, ավելի ճիշտ փորձում եմ ու երբեմն շատ լավ ա ամեն ինչ առաջ գնում:

    Իսկ ինչու՞ եմ դադարել Rosetta Stone-ը, ախր էնպես չի, որ իտալերենն ու մյուս լեզուները այլևս չեմ ուզում ու չեմ սիրում: Ինչու՞ ա էդպես ստացվել: Ինչու՞ չեմ հաջողացնում, կամ մոռանում եմ ժամանակ տրամադրել:

    Հեքիաթիս մասին էլ չեմ խոսում: Էսպես որ շարունակեմ՝ դա էլ ուրիշ գրվածքների պես կիսատ կմնա, կամ մի կողմ կդրվի, որպես հասարակ սևագիր: Բայց ախր մարդիկ կան, որ ասում են թե սպասում են: Ինչու՞ եմ ես էդքան էգոիստ, ինչու՞ չեմ կարողանում ինձ ստիպել: Էնպես չի, որ չեմ ուզում, կամ մտադիր եմ թարգել: Ախր ինքս եմ տեսել, որ գրել փորձելուց են գաղափարները գալիս: Ուղղակի օրերի ընթացքում կարծես հոգնում ու սպառվում եմ: Ո՞նց ստիպեմ ինքս ինձ:

    Բա մյուս օնլայն դասընթացները, որոնց մասին իսկապես մոռացել էի ու շարունակում եմ մոռացած ու չուզեցած մնալ: Այնինչ հենց դրանք են կարող ինձ մի աշխատանք տալ: Գուցե սկզբի համար որոշակիորեն անցանկալի աշխատանք, բայց դե աշխատա՜նք:

    Նարնիայի առաջին ֆիլմը է՛լ ավելի սիրեցի երբ գիրքը կարդացի: Չէի ուզի հիմա բացել փակագծերը:
    Օզն էլ կարող ա հետաքրքիր թվա ու գրավի՝ ինչու՞ ոչ:
    Ու ի վերջո էս քանի օրերը, որ փորձեցի շարունակել՝ հիշեցի, որ 2-ն էլ շատ ավելի պարզ, մատչելի են, քան մշտապես անբաժան Հարրին:

    Հայերեն գրքերի օգու՞տը: Չգիտեմ թե ինչքանով ա օգուտ տալիս: Արդյո՞ք իմ վրա ազդում ա էն՝ ինչ կարդում եմ, արդյո՞ք որևէ դաս տալիս ա: Էնպիսի տպավորություն ա, որ ընդամենը հետաքրքիր գրքեր են: Եթե ոչ մանկական՝ առնվազն պատանեկան:

    Catan-ն օնլայն: Հմմմ... գուցե ժամանակատար ա ինչ-որ առումով՝ բայց թերևս էս խաղը որևէ օգուտ տալիս ա՝ կամ գուցե տա՞ մի օր: Կօգնի զարգացնել դիտողականությունը, ուշադրությունը, կօգնի ճիշտ դիտարկել հետագա քայլերը ու կզարգացնի բիզնես մտածողությունս...
    Վայ քու արա ե՞ս, բիզնե՞ս: Հա՞ որ: Որ իմանայի ուզում եմ՝ կասեի հա: Սիրելի աշխատանքի ու էդ անտերի մեջ կարծում եմ վիթխարի տարբերություն կա:
    Լավ դե, համենայն դեպս օգնում ա համառորեն պայքարել ու հաղթանակի ձգտել: Չնայած դեռ չի ստացվել::
    Չնայած էս վերջինը նորություն չի: Ես շատ անգամ եմ էս տարի պարտվել ինքս ինձ: Երբ առաջադրանքս չեմ իրագործել՝ բայց չեմ հանձնվել ու ամեն մի անհաջողության հետ ոչ միայն ավելի համառացել եմ, այլև սովորել եմ ծիծաղել ինքս իմ՝ մեծն անհաջողակիս վրա ու կյանքս ուրախ ա անցել:

    Խեղճ Հարրին էլ ա խրված homework-ների մեջ ու ծանր detention-ից հազիվ պրծավ՝ հերոսաբար պայքարելով: Այ հիմա ես՝ տեսա, որ էլի չեմ կարողանա մի ամսում ավարտել՝ ուրիշ սահմանագիծ եմ դրել: Էս 5-րդ գիրքն էլ 4-րդից երկար ժամանակում չպիտի կարդամ՝ ուղղակի արգելվում ա: Թե չէ detention կստանամ: Ես ուղղակի հիմա միանգամայն վստահ եմ ու անկեղծորեն հավատում եմ, որ դուրս եմ գալու առաջադրանքիս տակից: Պայքարելու եմ ու հաղթելու՝ detention չի լինե-լու: Վաղվանից ունենալու եմ 3 ամբողջական շաբաթ ու ևս մի օր` շաբա՛թ օր: Շատ ուրախ եմ, իրոք անչա՜փ ուրախ եմ, որ ինչքան էլ ամենաերկարն ա էս Հարրին՝ բայց մտավախությունս իրեն չարդարացրեց: Ամենաչսիրածս ու չհասկացված Հարրիաֆիլմը գրքին նման չի, իսկ գիրքը իր նախորդին ընդհա՛նրապես նման չի: Ոչ բարդ ա, ոչ էլ մյուս բաներն ունի, (չգիտեմ, կամ չեմ հիշում ինչերը), որ կարողանում, հաջողացնում ու խանգարում էին: Էս մեկն իրոք հետաքրքիր ա, բայց ինչու՞ եմ էլի պարբերաբար դանդաղում, կամ նորմալ ժամանակ չեմ տրամադրում՝ եթե էդքան ուզում եմ:
    Պայքարելու եմ, լուրջ պայքարելու եմ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  14. #493
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի հետ եմ ընկել: Հետ եմ ընկել նորություններից փնտրելուց ու ընդհանրապես հին ու նոր սիրուն բացահայտումներից: Հավեսս ա՞ փախել: Չէ ախր, հավեսը գալիս ա, երբ իրան հրավիրում եմ: Իսկ հակառակ դեպքում ժամանակն ա կորում ու հետաձգվում ա՝ ամեն ինչ հետաձգվում ա: Ասենք ո՞նց էի ես կարող էս հրաշքը մոռանալ ալբոմով հանդերձ: Ու նույն պատճառով էլ հեքիաթս ու ընդհանրապես գրելիքս ա հետաձգվում:

    Երեկ գիշերո՛վ որոշեցի, որ հենց էս երգի համար գրառում եմ անելու, բայց դեռ չգիտեի թե ինչի մասին եմ խոսելու: Ու հիմա ես չեմ ուզում էստեղ ուրիշ բան ասել, թեկուզ եթե ասելիք ունենամ: Էլի չեմ պատմի կյանքս, չեմ կրկնվի հերթական անգամ ու ճիշտը էդ ա:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (25.10.2018), Նիկեա (28.10.2018)

  16. #494
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    36 ժա՞մ: Առաջ երևի ոչ միմ կերպ չէի հավատա: Էն որ՝ «ես հերոս եմ»:

    Դե հիմա «հերոս» ջան, արի ու պատասխանատվությամբ դուրս արի հերթական փորձության տակից: Իսկ թե ի՞նչ ա լինելու հետո... Դու հո դամբու՞լ չես արաաա: Հիման թողած ի՞նչ հետո՝ թե՞ կարծում ես 5 օրերն արդեն անցել են:


    Ու քանի որ նորություններս դեռ սպասում ու սպասում են՝ բարի գալուս «Վիղոն»:



    Օօօօ ու փաստորեն ևս մի գրառման տեղ ունի էս էջը՝ գուցեև դա լինի հենց հաջորդ շաբաթվա «հերոսական», կամ պատժական գրառումը:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 07.11.2018, 13:52:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  17. #495
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես թույլ գտնվեցի... Չէի ասի, որ ժամանակից շուտ որոշեցի կիսահանձնվել: Ընդհակառակը, երևի ճիշտ ժամանակին հասկացա, որ իմ ուժերից վեր էր: Փոխեցի էլի կանոններս ու հիմա աշխատում եմ այդ ուղղությամբ: Չգիտեմ, թե ինչ ա լինելու հետո, բայց հերթական անգամ ինձ ցույց տվեցի, որ լուրջ փորձություննեից փախչում եմ: Արդեն նորմալ եմ նայում դրան, որովհետև տեսնում եմ, որ չեմ կարողանա՝ դեռ էդքան չեմ աճել:

    Գոնե էս երկրորդ ավելի պարզ փորձության տակից կկարողանա՞մ ժամանակին դուրս գալ:
    Այդ հարցի պատասխանը կիմանա հաջորդ էջի հավանաբար առաջին գրառումը:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

Էջ 33 37-ից ԱռաջինԱռաջին ... 23293031323334353637 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Անցած - գնացած օրերից
    Հեղինակ՝ Lusinamara, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 15.10.2011, 15:12
  2. Արձակ. Մեկն Այդ Օրերից
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.11.2010, 14:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •