User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 553 հատից

Թեմա: Օրերից մի օր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Օրերից մի օր

    Օրերից մի օր






    Բոլորը այս արտահայտությունը լսելիս, կամ ասելիս՝ կտեսնենսպասում, հույս, հավատ, կտեսնեն ապագան:

    Իսկ ավելի ուղիղ իմաստո՞վ… Այստեղ կա ե՛ւ անցյալ ե՛ւ ներկաե՛ւ ապագա: Ապրածդ օրերից ամեն մեկն ունի իր կարեւորությունը, իր նշանակությունը,իր դերը՝ յուրաքանչյուրն իր չափով: Մի օր մի շատ կարեւոր ձեռքբերում ես ունենում, միօր կորցնում ես մի կարեւոր բան, մի ուրիշ օրը նման է ապրածդ հազարավոր օրերին, երբ ոչ մի փոփոխություն չկա՝ քո սովորական առօրյա կյանքն է: Ամեն մի օրն անցնում է` ետեւից թողնելով իր իմաստը,նշանակությունը:

    Ինչպես նաեւ յուրաքանչյուր միտք քեզ այցելում է օրերից մի օր:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 09.12.2011, 18:24:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (10.12.2011), Arpine (09.12.2011), E-la Via (09.12.2011), enna (29.08.2013), erexa (09.12.2011), GriFFin (18.06.2014), Inna (09.12.2011), Jarre (15.01.2012), laro (26.12.2011), Lusinamara (10.12.2011), Micke (29.06.2016), Quyr Qery (22.12.2011), Sambitbaba (31.01.2015), unknown (09.12.2011), Ժունդիայի (09.12.2011), Մուշու (03.08.2014), Նարե91 (11.12.2011), Նիկեա (29.08.2016)

  3. #2
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր առաջին անգամ հոգեբանության դաս էր մեր մոտ, էլի օպերատորների հետ էր՝ ընդհանուր: Դասախոսը բացատրում էր ժեստերի նշանակությունը, թե ո՞ր ժեստի ժամանակ մարդ ի՞նչ է մտածում, կամ զգում: Ես մեծ հետաքրքրությամբ էի լսում դասը, բայց հաճախ էի ինքս ինձ բռնացնում բացասական ժեստերի վրա` լարվածության ժեստ, ինքդ քո մեջ փակվելու ժեստ (չնայած դասին շատ ակտիվ մասնակցում էի) ինչպես միշտ հորանջելս գալիս էր` հաստատ գիտեմ, որ դա լարվածությունից է, որովհետեւ ինձ համար այս դասերը երբեք ձանձրալի չեն եղել: Ընդհանրապես, երբեք չեմ կարողանում ձեռքերս հանգիստ թողնել, միշտ խաղում եմ հագուստիս հետ, կամ մի բան եմ պահում ձեռքւմս: Մշտապես լարված վիճակ: Համենայն դեպս էսօր հետաքրքիր օր էր, լավ անցավ դասը:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 10.12.2011, 17:13:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (10.12.2011), Diana99 (29.08.2013), E-la Via (10.12.2011), enna (29.08.2013), erexa (10.12.2011), Jarre (15.01.2012), laro (26.12.2011), Lusinamara (10.12.2011), Quyr Qery (22.12.2011), Sambitbaba (01.02.2015), unknown (12.12.2011), Մարկուս (07.05.2013), Նարե91 (11.12.2011), Նիկեա (29.08.2016)

  5. #3
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դաժանություն, անխղճություն, անմարդկություն, այսպիսի բաների մասին լսելիս, կամ դա տեսնելիս հաճախ մտածում եմ, որ անգամ նրանք չեն գիտակցում, թե ի՞նչ են անում, ինչու՞ են դա անում: Ծեծում, ջարդում, այրում են մարդուն ու այն էլ ինչի՞ համար... ոչնչի, ուղղակի հաճույք են ստանում: Որտեղի՞ց նրանց այդքան չարություն: Չեմ կարող անտեսել, չկարդալ նման բաների մասին, ինչու՞ է ինձ հետաքրքրում դա: Արյուն, տառապանք, ցավ, կոտորած, մինչեւ ու՞ր է հասել իմ երեւակայությունը: Հաճախ ինքս եմ նման տեսարաններ պատկերացնում, աչքերիս առջեւ տեսնում եմ այդ ամենը ու... կարծես հենց ի՛մ հետ է լինում, կամ ես այդ պահին այն մարդու կողքին եմ, ով որ ապրում է այդ ամենը, կամ ապրել է ու հիշողությունից չի ջնջվել: Այ քեզ խենթություն... սարսափելի է, այնպիսի տպավորություն է, որ երբեմն նման բաներ տեսնելու ցանկություն եմ ունենում՝ պահանջ, թեեւ առանց հառաչանքների չեմ կարող նայել ու այդ պահին մտածում եմ, որ երկրորդ անգամ դժվար թե դա դիտեմ:



    Իսկ երգը դուրս եկավ
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (16.12.2011), Arpine (31.12.2011), Diana99 (29.08.2013), enna (29.08.2013), laro (26.12.2011), Quyr Qery (22.12.2011), Sambitbaba (01.02.2015), unknown (13.12.2011), Մարկուս (07.05.2013), Նիկեա (29.08.2016)

  7. #4
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան էլ վիճել ենք իրար հետ, ինչքան էլ իրար չենք հասկացել, այդ ամենը շատ շուտ է անցել, մի քանի րոպեից արդեն շատ հանգիստ ենք, կարծես ոչինչ չի եղել: Բայց... այդ ամենը իսպառ չի անհետանում, վերքը մնում է երկար ժամանակ: Ամիսներ առաջ էր` անցել գնացել է, բայց հաճախ եմ հիշում դա, որովհետեւ ցանկությունը դեռ կա: Ճիշտ էին ասում հոգեբանության դասին՝ «եթե մի բան եղել ա քո ենթագիտակցության մեջ, ուրեմն կմնա, ինչքան էլ ժամանակն անցնի»:
    Սխալ է մարդուն անընդհատ քննադատելը, սխալ է ամեն մի անհաջողությունը երեսով տալը, մարդիկ կարծում են դրանով կփոխե՞ն որեւէ բան... ո՛չ, դիմացինը այդ ժամանակ տրամադրված չի լինում լսել դա, հասկանալ դա, ինչքան էլ ճիշտ լինի իրենց ասածը, որովհետեւ... որովհետեւ դիմացինն ուզում է որ, գոնե մեկ-մեկ իրեն լավը հիշեցնեն, լավի մասին խոսեն... այ այդ ժամանակ գուցեեւ ինքն էլ ուզենա փոխել բնավորության որոշ գծեր:
    Այ այդ ժամանակ ամեն ինչ կհարթվի, կկարգավորվի ու վստահ եմ, կիրականանա վաղուց փայփայած երազանքս:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (18.12.2011), E-la Via (26.12.2011), enna (29.08.2013), erexa (18.12.2011), laro (26.12.2011), Quyr Qery (22.12.2011), Sambitbaba (01.02.2015), unknown (18.12.2011), Նարե91 (09.01.2012), Նիկեա (29.08.2016)

  9. #5
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր





    Հետաքրքիր է՝ ամեն ինչը շատ հետաքրքիր է:

    Հետաքրքիր է կյանքը՝ իր բազմաթիվ անակնկալներով, զուգադիպություններով, հետաքրքրություններով: Բայց մարդը սովորաբար ուշադրություն չի դարձնում այդ ամենի վրա,«հասարակ բան է՝ անցավ գնաց, պետք չէ հիշել…» ու կյանքը կորցնում է հետաքրքրությունը:

    Մարդիկ տարբեր են՝ դա էլ է հետաքրքիր: Տարբեր մտքեր, տարբեր բնավորություններ, տարբեր նախասիրություններ: Բայց մարդը այդքան էլ ուշադրություն չի դարձնում դիմացինի մտածածի վրա, նրա համար կարեւոր է միայն իր կարծիքը, դիմացինինը անհետաքրքիր է:

    Հետաքրքիր են եւ՛ թեթեւությունը եւ՛ բարդությունը, եւ՛ ուրախությունը եւ՛ տխրությունը, եւ՛ սերը եւ՛ ատելությունը՝ քանզի առանց երկրորդի մարդը կյանքից շատ քիչ բան կսովորեր: Բայց մարդը հիմնականում սիրում է առաջինը՝ չի ուզում պայքարել, չի տեսնում երկրորդի մեջ թաքնված խորիմաստությունը, նրան դա չի հետաքրքրում:

    Այս ամենն էլ է հետաքրքիր:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 25.12.2011, 22:13:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (26.12.2011), enna (29.08.2013), laro (26.12.2011), Quyr Qery (25.12.2011), Sambitbaba (01.02.2015), unknown (26.12.2011), Նարե91 (09.01.2012), Նիկեա (29.08.2016)

  11. #6
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղուց էր: Տարիներ առաջ էր երբ առաջին անգամ լսեցի նրանց... դա եղավ պապաիս շնորհիվ:

    12-ից 13 տարեկան էի: Փորձում էի սիրել, փորձում էի հասկանալ նրանց երաժտությունը, բայց մի տեսակ չէր ձգում, այդ աստիճանի դուրս չէր գալիս: Հիշում եմ պապաս ո՜նց էր սիրում ու ընդհանրապես միշտ ա սիրել էդ խմբին՝ հատկապես «Shine on you crazy diamond»-ը:


    Իսկ ես առաջին օրերին այ էս երգը սիրեցի, որովհետեւ մյուսներին նման չէր՝ ավելի աշխույժ էր ու ամենակարեւորը՝ կարճ:

    Իսկ մի երկու տարուց սիրեցի սա:

    Ու ընդհանրապես ժամանակի ընթացքում ավելի ու ավելի հոգեհարազատ դարձավ՝ ավելի հաճույքով էի լսում քան առաջ` հատկապես այն երգերը, որոնք էն ժամանակ էլ քիչ թե շատ դուրս գալիս էին:




    Երկու տարի առաջ էլ նայեցի The wall-ը, այդքան էլ շատ տպավորված չէի, մտածում էի, ե՞րբ է վերջանալու...

    Ինչու՞ եմ հիմա պատմում այս ամենը, որովհետեւ իմ մոտ հիմա Pink Floyd-յան ժամանակաշրջան է՝ ուզում եմ լսել: Եւ՛ վաղուց ծանոթ երգերը եւ՛ այն երգերը, որոնք ինձ համար նորություն կլինեն, բացահայտում: Հիմա չեմ կարող ասել, թե ո՞ր երգն եմ ամենաշատը սիրում, բոլորն էլ լավն են յուրովի, «Shine on you crazy diamond»-ը իրոք շա՜տ լավն է:

    Սա գրելուս ընթացքում մի բան հասկացա՝ Pink Floyd-ը ավելի շատ երիտասարդների ու մեծահասակների համար է: Փոքր տարիներին կարող է սիրես Beatles, կարող է սիրես Queen, բայց Pink Floyd-ը մի տեսակ հեռու է էդ տարիքից, կարծես մի քիչ մռայլ է:

    Մոտ օրերս երեւի էլի նայեմ The wall-ը:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 29.12.2011, 14:49:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (29.08.2013), Jarre (15.01.2012), Progart (18.07.2017), Quyr Qery (30.12.2011), Sambitbaba (01.02.2015), unknown (29.12.2011), Դեկադա (29.12.2011), մարիօ (16.04.2014), Մարկուս (07.05.2013), Նիկեա (29.08.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Անցած - գնացած օրերից
    Հեղինակ՝ Lusinamara, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 15.10.2011, 15:12
  2. Արձակ. Մեկն Այդ Օրերից
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.11.2010, 14:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •