Էս պիտի լինի ինչպես էջի, այնպես էլ տարվա վերջին օրագրայինը:
Ձմեռ պապ, ես շատ շնորհակալ եմ, ոնց տեսնում եմ իրականացրել ես այն, ինչ ուզել էի նախորդ տարվա վերջերին: Խնդրում եմ, հիմա էլ օգնիր: Տուր ինձ աշխատասիրություն, որ եթե մինչև հիմա ալարել եմ ու դասեր չեմ քաղել, գոնե հրաշքո'վ փրկվեմ կործանումից: Խնդրում եմ:
Մի տեսակ շատ անհամբեր եմ ու էլի մեծ երազներով: Թվում ա էս անգամ արածս ոչինչ չի, բայց պատկերացումներով շատ հեռուն եմ գնացել: Շատ: Չեմ դիմանում արդյունքին, էս ախր իրոք մեծ նվեր ա թվում:
Ու չպիտի մոռանամ խոստումներս: Ճիշտ ա, էլի հետաձգել եմ, բայց հո գիտեի, որ վերսկսելու եմ: Ինձ ուղղակի ժամանկ էր պետք... ինչպես միշտ: Ու ո՞նց ա, լինում, որ չի կորում էդ անտերը:
Ինչևէ, էդ կարևոր չի հիմա: Կարևորը փոփոխությունն ու գործողությունն ա: Թեկուզ հրաշքով, թեկուզ ռոբոտացած՝ արդեն դրան էլ եմ համաձայն: Իմ համար արդեն ամեն ինչ մեկ ա:
Մինչ հաջորդ տարի, սիրելի Օմօ պապ:
Էջանիշներ