User Tag List

Էջ 37 37-ից ԱռաջինԱռաջին ... 273334353637
Ցույց են տրվում 541 համարից մինչև 553 համարի արդյունքները՝ ընդհանուր 553 հատից

Թեմա: Օրերից մի օր

  1. #541
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, դեռ սպասեցնելու ա, բայց հիմա երևի էդ չի կարևորը:
    Էջաբացում համար 37: Նույն նոտայից:

    Հա, ես ինքս եմ իմ խնդիրը` իմ էս բնավորությամբ: Հենց էս առավոտ (ոչ առանց առիթի) հասկացա մի բան: Գուցե առաջ էլ ա սա մտքովս անցել ու հիմա չեմ հիշում: Երբ ամեն ինչ պակաս հասանելի ա, երբ ավելի բարդ ա որևէ բան գտնելը` մեկ ա վիզ կդնես ու կփնտրես: Իսկ երբ արդեն հեշտ ա տրվում, հետաձգում ես: Մեկ ա` միշտ էլ կարաս անես:
    Դե, իրականում տարիների ընթացքում փոխվեցի որոշակի: Գուցե հոգնեցի: Բայց մի բան փաստ ա` դեռ շարունակում եմ անցյալով ապրել: Հա, իմ կյանքում ու մտքում միայն անցյալ ա, որը ափսոսում, կամ վախենում եմ կորցնել:
    Ու մտքովս անցավ ևս մի բան: Ասենք ապրեի 1500 տարի (ճոխ կլիներ, չէի դիմանա ) ու ծերանալն էլ ուշանար: Ասենք 1000 տարեկանում 50-ի պես: Հետո՞: Ասենք թե գիտեմ, որ էդքան եմ ապրելու: Կարխայնանամ իհարկե: Ինչքաաան ժամանակ ունեմ: Ու էլի կսկսեմ սպանել, սպանել, երևի առաջվանից ավելի ուժգին: Տեսնես 1500-րդ տարումս կհասնե՞մ նպատակներիս, որոնք ախր առանձնապես բարդ էլ չեն: Ու ընդհանրապես, ի՞նչ են ինձ տալու էդ պարզ նպատակները: Ուր մնաց թե բարդերը: Ի՞նչ ա ինձ տալիս էն ամենը` ինչին հասնում եմ: Միևնույն ա չեմ փոխվում, եթե անգամ դասեր եմ քաղում:


    ***
    Ի վերջո գրեցի Վիսթին FB-ով: Գրեցի, չնայած երբեք չի կարդա տղեն
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (24.09.2020)

  3. #542
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Doc-ի միջից էս տեքստը Copy-Paste եմ անում` ուզում եմ ուղարկեմ, ասում ա` "Ձեր գրառումը շատ կարճ է, այն պետք է բաղկացած լինի առնվազն երեք սիմվոլից"

    Էս լրացուցիչ աղմուկը դրսից ա՞, թե՞ երաժշտությունից: Երաժշտությունից ա: Էս արդեն ո՞րերորդ, երևի երկրորդ երգն ա, որ գործիքային ա, ուրեմն հավանաբար ամբողջ ալբոմն ա արդեն էսպիսի գործիքավորմամբ ու սպեցէֆեկտներով շարունակվելու: Մի տեսակ ափսոս ա: Իսկ ես հուսով էի էդ "The Gnome" կայֆ վերնագիրը կայֆ երգ կլինի: Շրջվում եմ նայում` օօօօ, փաստորեն էս երաժշտությունն ա էդքաաան երկար: Թե խի՞ էի մտածում, որ երգը փոխվել ա: Երևի որովհետև մի քանի վայրկյանով սենյակից գնացել էի ու հետո եկա, զգացի, որ մի բան փոխվել ա: Կամ մտածեցի, շատ ա արդեն մի երգի համար: Բայց ախր Pink Floyd-ից ինչի՞ պիտի չսպասեմ երկաաար երգեր:
    Ըհը, ավարտվեց վերջապես: Լսում եմ ու հենց առաջին խոսքերը էնքան լավ ու պարզ հասկանում եմ, որ որոշում եմ փորձել ամբողջ երգի ընթացքում բառերը բռնացնել, հասկանալ: Կենտրոնանալ: Չստացվեց` հետ ընկա ու արդեն բարդ էր առաջ գնալ: Իմ համար բարդ էր: Բայց հենց որ դադարեցի բառերի վրա խորանալը... էս ինչ էլ լավ երաժշտություն ա: Այ արդարացրեց հույսերս, հենց հրաշք էլ ուզում էի ստանալ եթե հեքիաթային թզուկի մասին էր: Փաստորեն մենակ խոսքերը չէին: Փաստորեն ես չեմ կարո՞ղ խորանալ ու երկու բանը ըմբռնել մեկտեղ: Ու էսպես` էդ գաճաճ հրաշագործը օգնեց ինքս ինձ բացահայտել ևս մի կողմից: Չէ, իրականում ես կարծես լաավ էլ ըմբռնեցի երաժշտության գեղեցկությունը, (չնայած հիմա` մոտ մի ժամ անց, սկի չեմ հիշում) ուղղակի վայրկյանական իմ համար առաջնայինը դառան խոսքերը, մինչև դադարեցի հասկանալ ու հետևից հասցնել (այսինքն` շատ շուտով): Դե, երևի խնդիրը անգլերենի մեջ էր, չնայած իմ համար բավականիիին հեշտացել ա արդեն մի երկու-երեք տարի կլինի: Ռուսերենն ավելի լավ կհասկանայի, չնայած անգլերենից քիչ եմ սիրում: Էդ վերջին փաստն էլ մշակույթից ա գալիս:
    Իսկ երբ մի-երկու երգ անց կարծես արդեն դրսից եկել, միախառնվել էր աղմուկը` ա-լյա սիգնալիզավիա, դա իմ մոտ դժգոհություն չառաջացրեց: Ընդհակառակը` հետաքրքիր էր էդպես լսելը` էդ համադրությունը զգալը: Կարող ա՞, դա էլ էր երգի միջից:

    Ես սա հասկացել եմ երևի վաղուց ու բազմաթիվ անգամներ, բայց կարծես առաջին անգամ եմ հասել ինքնաեզրահանգմանը ու վերլուծությանը: Կամ նախկինում վերլուծել, մոռացել եմ ու անցել գնացել ա: Ինչևէ` նկարագրության համար մեզ արդեն պետք կլինի նոր պարբերություն:
    Ինքս իմ հանդեպ իսկապես լավ եմ տրամադրվում, ինձ դրական եմ գնահատում (երկու հոմանիշները սկզբից հակառակ հերթականությամբ էի դրել ), երբ որևէ բանով հիանում եմ, որևէ բան իսկապես դրական ա ազդում ու երջանկացնում: Ավելի ճիշտ` ոչ թե ինքս իմ հանդեպ եմ լավ տրամադրվում, այլ բավարարված եմ զգում ու դրանք լինում են կյանքի ամենաերջանիկ պահերը: Ոչ մի ուրիշ դեպքում ավելի լավ վիճակում չեմ լինում: Էն որ քեզ լրիվ ուրիշ աշխարհ ա տեղափոխում էդ երաժշտությունը: Իսկ Ֆլոյդը հենց դրանով ա իմ համար առանձնահատուկ:
    Ու դու մի ասա խոսքը միայն երաժշտության մասին չի` ցանկացած բանի: Կարող ա ինչ-որ բան կարդամ ու մի այլ կարգի հիանամ ու շատ ավելի սիրեմ էդ մարդուն: Կամ էլ հեքիաթս գրելուց մի անասելի չափի, անբացատրելի աստիճանի երջանկացնող բան ստանամ արդյունքում ու ոԳևորությունս բազմապատկի հաճույքը, ինչպես հիացմունքը` երգ լսելուց:
    Ասա սրա ի՞նչն էր նորություն: Ու՞մ մոտ էդպես չի լինում: Ո՞ր մարդը չի սիրում նման պահերը: Ո՞վ ա մոռանում կյանքի նման դրվագները:

    Ուղղակի մի հարց ա մնում: Ինչու՞: Ինչու՞ եմ կորցնում մեկ-մեկ էդ ամենը: Ինչու՞ եմ ինձ զրկում ու հրաժարվում էդ հաճույքներից: Ինչու՞ եմ հետաձգում: Վախենում եմ չհավանե՞լ: Ինչու՞ եմ որոշում, որ էդ հաճելին մնա հետոյին: Ու երբեմն անցնում եմ շարքային, անկարևոր, անլուրջ բաներին: Ինչքան հետաձգում եմ, էդքան ավելի եմ կյանքս վատնում: անիմաստ: Այ էս առավոտը ինձ էլի բացահայտեց էս հարցերով: Pink Floyd-ը կրկին օգնեց ինձ ու երջանկացրեց:
    Չէ: Չէ-չէ-չէ... Ոչ-թե "ինչու" հարցն էր էստեղ կարևորը, այլ գիտակցումը, որ ինձ ոչինչ չի փոխի: Ես ինչքան էլ հետ մնամ, հեռու մնամ` մեկ ա հետո վերադառնալու եմ դեպի ինքս ինձ: Վերագտնելու եմ իմ դեմքը, իմ եսը ու երջանիկ եմ ինձ զգալու էդ պահին: Կարող ա՞ սա ա պատճառը, որ հետաձգում եմ ու այլ բաներով տարվում: Հա, եթե սենց ուշացումներ չլինեն, կարող ա էդ ամենը միապաղաղ ու սովորական դառնա` այլևս չտեղափոխի ուրիշ աշխարհ:
    Ու էստեղ կարևորը էդ եզրահանգումն էր, (որ իրականում եկել էր հիացմունքի պարբերության գիտակցումից առաջ): Հարցն էր` թե արդյոք ուզու՞մ եմ կորցնել ինքս ինձ: Այսինքն` կորցնել էդ երջանկացնող պահերը, կորցնել հավես մարդկանց ու հիացնող երգերը, որ յոթերորդ երկինք են հասցնում: Չէ: Չէ, չէ ու չէ: Միանշանակ չեմ կորցնի քանի դեռ ինքս չեմ ուզում: Իսկ ես դա երբեք չեմ ուզելու: Վստահ եմ:

    Նախա-Հ.Գ. Բոլոր Հ.Գ.-ների վերջում տեսեք այս սմայլիկը:
    Հ.Գ. Ոնց էլ զգու՞մ էի, որ բավականին երկար գրառում ա լինելու:
    Հ.Հ.Գ. Հուսով եմ ոչինչ բաց չթողեցի ու կիսատ չթողեցի:
    Վերջին Հ.Գ. Բաց էի թողել: Լավ ա մի հատ է'լ բարձրաձա'յն վերլուծեցի ու հիշեցի:
    Ամենավերջին Հ.Գ. Այսքանը:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 24.09.2020, 11:56: Պատճառ: copy-paste-ն աղավաղել էր
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. #543
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեռ երեկ պիտի խոսեի օրվա արդյունքի մասին: Դե չգիտեմ... էլի՞ համարեմ չստացված օր, թե՞ նայեմ մյուսների հետ տարբերությանը: Արդյո՞ք օրը ստացված ա լինելու, եթե ի վերջո անեմ էն, ինչը որ էսքաաան ժամանակ ա մտադիր եմ: Եթե հաջողացնեմ:
    Չէ, օրը վատը չէր ընդհանուր առմամբ ու էնպես չի, որ ես այլ կերպ պիտի վարվեի: Արել եմ էն` ինչ իրոք պետք էր: Ու դեռ ունեմ նոր որոշում: Շատ հետաքրքիր ու կարևոր որոշում: Դե, եթե իհարկե ես էդպիսինը դարձնեմ: Եթե կարողանամ իմաստ դնել էդ ամենի մեջ ու ստեղծել մի հետաքրքիր բան:

    Աչքիս էսօր էլ եմ "զեկուցելու" օրվա վերջում:
    Ու աչքիս էս էջս ձգտում ա տարբերվել նախորդից` հազվադեպ գրառումների տեղը հանելով:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (25.09.2020), Դեղին մուկիկ (25.09.2020)

  6. #544
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էհ, ոնց տեսնում եմ не судьба ա:
    Իրականում ինքս ուզում եմ փոփոխություններ ու էսօր... ըըը երեկ զգացի նաև, թե ինչքան շատ բաներ ունեմ էլի կուտակած ու պահած: Պետք ա էդ բոլորի հարցերը լուծել արագ: Հա, էստեղ խնդիրը մենակ ինքնագործունեությունս չի, այլ նաև կյանքում առաջ գնալը:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  7. #545
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ հիմա կարող եմ բավարարված (Բավարոտտի ), երջանիկ ու հաջողակ համարվել: Մասա՞մբ... չէ ինչի՞, լաավ էլ ընդհանուր առմամբ:

    Էն, որ երեկ առավոտ շուտ խոստացա ինձ հաջորդ տարի գտնել ու գոնե մի ալբոմով ուսումնասիրել 50 էնպիսի խմբերի, կամ երաժիշտների, որոնց անունը երբեք չեմ լսել: Որ հետո ավելացրի ևս 25-ին, որ արխիվներումս թթու դրված սպասում են ու մի ուրիշ 25-ին էլ, որ շաաատ քիչ ուսումնասիրված ա, կամ գոնե անունը ծանոթ: Կարծում եմ էդ 100 բացահայտումներիս գոնե զգալի մասը կլցնի ողջ կյանքս իրենով:

    Էն, որ վերջապես հարմար պահը բռնեցի ու քաշեցի վերջերս պլանավորած սաղ ալբոմները, որ առաջ չէր ստացվում և հանգամանքների և ժամանակի բերումով: Էլի երջանկացնող պահ ա: Բայց սրանք իհարկե կապ չունեն վերոնշյալ 100-ի հետ: Մինչև տարվա վերջ ժամանակ ունեմ հավաքելու հետաքրքիր բաներ, կարող եմ նաև ուսումնասիրել որը և ինչքան ուզեմ: Մեկ ա մոտս էնքաաան շատ են լինելու, որ երևի 50-ի էլ կձգի, ավելիին էլ: Եթե անգամ չձգի, մեկ ա հաջորդ տարի էլ են պեղումներ լինելու, չէ՞: Մի բանի վերջը մի նոր բանի սկիզբ ա:

    Ու վերջապես ես դա արեցի: Էն, որ էդքաան հեշտ էր, բայց չէի հասցնում, չէի հաջողացնում ու օրվա վերջում գլխառադով շտապում: Գոնե մի կետը արեցի ու հիմա երջանիկ եմ:

    Այ, որ ֆիլմերն էլ դատարկեմ մոտակայում` վաբշե մալադեց:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. #546
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, սենց չի լինի: Ամեն ինչ ավելի ու ավելի ա բարդանում: Դե իհարկե ակնհայտ ա, թե ինչպիսինն ա լինելու վերջը, բայց այ երբ՝ էդ արդեն հարց ա: Ախր հավատում էի, որ քիչ մնաց: Որ երկար չի տևի: Ի՞նչ անել, էլ ո՞նց օգնել, ուրիշ ի՞նչ մտածել: Արդար չի էս ամենը: Անհաջողություն անհաջողության հետևից: Հիասթափություն ու հուսահատություն հարաբերական իմաստով:

    Վերջը լավ կլինի, բայց ե՞րբ:

    Ու ի՞նչ եմ անում ես: Ինչի՞ մասին եմ մտածում ամենաշատը:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  9. #547
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վատ տարի էր իհարկե: Ուրախ եմ, որ քիչ մնաց: Որ կավարտվի շուտով:

    Տխուր էր, բայց դե խաղաղությունն էլ ա մեզ պետք: Մանավանդ էս կորոնա օրերին: Մի օր երևի կլինի հաղթանակը: Կլինի: Չնայած պատերազմ չեմ ուզում, բայց այլ տարբերակով անհնար ա հասնել հաղթանակին:

    Metallica-յով հետաքրքրվելու ու բավականին հավանելու ժամանակաշրջան: Ագրեսիայի հետ համահունչ:
    Richard Marx-ին գտնելու, սիրելու ու պայծառանալու ժամանակահատված: Խավարի մեջ լույս փնտրելն ու գտնելը: Դեռ պատերազմից առաջ:
    Էլ վերջապես օդից հայտնված ու երկար ժամանակ փնտրված "Right Here Waiting"-ը, է՛լ վաղուց ծանոթ, բայց քիչ ուսումնասիրված ու համընկնումներով վերջերը հիշված "Hazard"-ը: Էլ երկու ալբոմները:


    The Moody Blues-ն էլ Marx-ի հետ, իր "Nights in White Satin"-ով ու դրա ալբոմով:

    Ու դեռ ամենահրաշալին երևի առջևում ա: Հենց վաղը: Սթիվեն Քովիի "Պրոակտիվության երեսնօրյա թեստ"ը փորձարկելու ժամանակահատվածը: Հուսով եմ կստացվի, արդյունք կտա ու էս նորաթուխ փորձությանս հանդեպ տրամադրվածությունս էլ կփոխեմ: Բոլոր նշանները տարան դեպի Քովի ու դեպի ձգտում՝ է՛լ ավելի փոխվելու: Եթե օգնի աճել, ուրեմն իրոք էդպես էր պետք: Իսկ եթե ոչ՝ փորձն ու պոզիտիվը հո կլինե՞ն: Հուսով եմ:
    Երեկ առավոտյան, որ պլանշետս փչացել էր էդ միջադեպը ուղղորդեց դեպի դրական հեղափոխությունը: Բոլոր նշաններով ուղղորդեց: Միակ բանը, որից վախենում էի, էդ file-երիս, գրածս doc-երի կորուստն էր: Ախր ոչ մի տեղ չէի պահպանել՝ միակ նմուշներն էին: Ու էնքաաան շատ էին:
    Հիմա ամեն ինչ փրկված ա: Գոնե էս հարցում բախտս բերեց: Պլանշետս էլ լավ ա: Ուրեմն ինձ ևս մի հնարավորություն ա տրվել: Եւս մի անգամ վստահել ա ճակատագիրը:

    Տարին էլ դեռ հնարավորություն ունի լավ ավարտվելու: Բա՞:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  10. #548
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փորձություն փորձության հետևից: Բարդություն բարդության հետևից: Հիասթափություն, բայց անհայտ կերպով հսյտնված ժպիտ: Հույսի կտո՞ր ա դա: Ինչու՞ ախր: Կարող ա՞ սատանիկ ա հայտնվել ու խաբում ա էդ ժպիտով: Ու ինքը երևի վաղուց կար:
    Բոլոր, բոլոր, բոլոր առումներով կարող էր կոտրել տարին, բայց ինչու՞ ինձ չեմ թողնում հանձնվել: Ինչու՞ ա սաղ վատ գնում, բայց հավատացնում, որ լավ կլինի: Ինչու՞ շուտ չի լինում էդ լավը, ախր էնպես էլ չի, որ ոչինչ չեմ անում էդ ուղղությամբ:
    Թե՞ էդպես ա: Բացի երազելուց էլ ո՞րն ա իմ գործող առաքելությունը: Այ, հենց վերջինս ա երևի էդ սատանիկը: Հենց էդ երազն ա էն ժպիտը, որ ինձ իրականում խանգարում ա: Պետք ա դադարեմ սիրելը, պետք ա դադարեմ հավատալը, պետք ա դադարեմ ապրելը: Պետք ա ոչ թե վայելեմ, այլ տանջվեմ: Կաշվիցս դուրս գամ: Գցեմ ինձ էդ կրակը ու չսպասեմ, որ դուրս եմ գալու էնտեղից: Գուցե հենց էդ ժամանակ սաղ կարգավորվի: Իմ համար ամեն ինչ պետք ա մեկ լինի արդեն: Պիտի անտարբեր լինեմ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  11. #549
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վեչջերս մտնում եմ ակումբ, ուզում եմ տեսնեմ մի բան փոխվե՞լ ա: Հիմնականում չի լինում: Այլ նորություն չկա: Դուրս եմ գալիս:
    Հիմա մտա ու էնքաաան ուզում էի տեսնել մի բան: Իրականում գիտակցում էի, որ ոչ թե անցյալն եմ փորփրում հիմա ու ոչ թե ներկայի փոփոխություններին եմ հետևում, այլ ապագան եմ ուզում տեսնել: Էկրանը բացեմ ու տեսնեմ, թե արդյո՞ք ամեն ինչ կլինի էնպես` ինչպես պատկերացնում էի հենց նոր: Կինոյի պես նայեմ:
    Մտքումս էլ, ինչպես միշտ երգ էր:

    Մտա օրագիրս ու տեսա մի բան: Ամսի 24-ին սկսել եմ ստեղ ամեն օր գրել հանկարծ ու նույն ձևի հանկարծակի երեք օրից սկսվեց պատերազմը: Դադարեցի: Կանգնացրեց անիմաստ գրառումների լցոնումը: Չէ, էնպես չի որ ուրախանում եմ:
    Փաստորեն լավ էլ անցյալի փորփրում ստացվեց:

    Ավարտվում ա տարին: Էսպիսի տարեվերջ դեռ չենք ունեցել, չի եղել: Երևի առանց երևիի: Բայց կա հավատ, որ հաջորդը կգերազանցի ու ամեն վատի տեղը կհանի: Կգնա էս կռիսիկը ու կգա... իսկ ի՞նչ տարի ա հաջորդը:
    Երևի ցուլ ա: Լեգենդներից մեկը հիշեցի, ըստ որի կենդանիները պիտի լողալով անցնեին գետը ու հասնեին չեմ հիշում թե որ Աստծուն, որ սպասում էր ափին մոտ: Ով ավելի շուտ հասներ` հաջորդից առաջ կզբաղացներ տարվա խորհրդանիշի պաշտոնը: Առնետը խնդրեց ցուլին, որ առնի իրան մեջքի վրա ու լողալով անցնի գետը: Բարի ցուլը համաձայնվեց: Իսկ մինչ ջրից դուրս գալուց հետո ցուլը թափ էր տալիս իրան, որ մի քիչ չորանար, կռիսը պուկ փախավ, առաջ անցավ, ու զբաղեցրեց առաջին տեղը:
    Հաաա, մի մուլտ էլ կար էէէ` "Мышь и верблюд": Երբ փոքր էի` հայերեն թարգմանությամբ շատ էին ցույց տալիս: Սկի սովետական էլ չէր` մոնղոլական էր, բայց կա սովետական թարգմանությունը YouTube-ում: Էդտեղ մուկ էր, ոչ թե առնետ ու ահագին լավն էր:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. #550
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ ուզում էսպես մտածել, բայց երևի չեմ կարող: Վախենում եմ...
    Չգիտեմ ինչի, բայց զգացողություն կա, որ էնքաան նման ա նախորդ տարվան: Նման ա: Կորոնավիրուս: Չի ուզում թեթևանա էդ անտերը: Վախենամ թե մինչև տարվա վերջ էլի կձգվի: Ու դեռ դրանից հետո էլ: Ժողովուրդն էլ արխայնացել, կամ հոգնել ա` էլ արդեն հազարից մեկ կտեսնես փողոցում դիմակով մարդկանց:
    Ու դեռ ամենավախենալուն առջևում ա: Բա որ կրկնվի՞: Սեպտեմբերը ինչքան մոտենում էր, էդքան էս գիտակցումս աճում էր: Չեմ կարում մտքիցս ցրեմ: Հըլը մենակ պատերազմն ու կորոնան չէին էէէ սեպտեմբերին... ճիշտ ա, էնպես էր սկսվել, որ դրական ազդեցություն կթողներ, տարբերվող էր շատ առումներով ու դրական կողմից, բայց... Բայց էն ինչ որ իմացա հետո, երևի անջնջելի հետք ա թողել: Էլ չեմ խոսում պատերազմի մասին, որ դեռ երկար չի մոռացվի շատերի կողմից: Ու որ պարբերաբար շարունակվում ա լարված դրությունը:

    Գործիս վրա էլ չկարացի էսօր կենտրոնանամ:

    Երևի երկար քնել ա պետք, որ օրվա ընթացքում հոգնած չլինեմ: Որ կարդալուց չքնեմ:

    Ամենավատը երևի էն ա, որ ոչինչ չեմ կարող փոխել էս կորոնայի պատճառով:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  13. #551
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զարմանալ կարելի ա իհարկե։ Կարելի ա հարցնել, թե ինչու՞։ Կարելի ա և սաղ մտքերը մի կողմ թողնել, գլուխդ թափ տալ ու ստուգել` տեսնել, թե մեջը ի՞նչ ա մնացել։։lol
    Ամեն ինչ անիմաստ ա դառնալու էս տեմպերով։ Կմոռացվի նաև էս մի գաղափարը։ Բաց կթողնվի պահը ու հետո կարդարացվի, իբր` "ուրեմն էսպես էր պետք` իսկապես անիմաստ էր":

    *
    Առաջինն ու երևի ոչ վերջինը։ Բայց դե որ շատ բան ա փոխվել ու փոխվելու ա` փաստ ա։ Նույնիսկ հնարավոր ա` պատկերացրածիցս ավելի վատ լինի։ Պիտի պատրաստ լինել ամեն բանի։ Հոգեպես պատրաստ լինել։ Որ վերջնականապես չկորցնես քո միջի վստահությունը։ Եթե ինքդ որոշ հարցերում չես հասել դրան, գոնե դու էլ մի կորցրու էդ զգացողությունը մարդկանց հանդեպ։
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (29.01.2022)

  15. #552
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի տարի ու մի ամիս ոչ մի գրառում ակումբում։ Ու ոչ էլ կարիք կար։ Օրագիրս էլ առաջին էջում ա անձնական օրագրերի։ Գրեթե բոլորն են դադարել։
    Առանձնապես ոչ էլ կարդում եմ ակումբային նորությունները, շարունակում եմ հետաձգել։ Կամ արդեն անիմաստ ա դարձել կարդալը։

    Գրքերը քանի գնում ավելի ու ավելի են դառնում իմ կյանքի իմաստալից էջերից, որ լցնում են ժամանակս ու... հուսով եմ նաև գլուխս։ Փորձում եմ ռեվյուներ գրել FB-ում, եթե իհարկե գիրքը հավանել եմ։
    Էս տարին պիտի ահագին առաջադիմեր, բայց արդեն ձմռան վերջն ա։ Ամեն դեպքերում դեռ հույս կա, որ փոխվում եմ դեպի լավը ու աճ ա գրանցվում։ Ժամանակի անիմաստ կորուստն էլ ա հասնում մինիմալ մակարդակի ու շուտով ամեն ինչ կարող ա գնա իր հունով։ Ով գիտի, գուցե կարողանամ օրվա ընթացքում շատ ավելին անել, քան մինչ հիմա պլանավորում էի ու չէի հաջողում։
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (05.09.2023), Sambitbaba (06.03.2023), Աթեիստ (28.02.2023)

  17. #553
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    ............
    Քանի անգամ էս երեք տարվա ընթացքում ինքս եմ նշել, որ հետևում եմ, Ղեկավարման վահանակի թեմաներին ու պարզում, որ մի քանիսն արդեն կորել են էնտեղից, որովհետև 15 օրից ավելի վաղեմություն ունեն: Արդեն չեմ էլ ստուգում, կորցրել ե՞մ, թե՞ չէ` դրա կարիքը չկա, ուղղակի միանգամից մտնում եմ Ղեկավարման վահանակից դեպի "նայել բաժանորդագրված բոլոր թեմաները": Ղեկավարման-ից կորածները աչքի անցկացնում, մնացածը թողնում հետոյին։։oy
    .....
    Սա էլ էդ 3 տարուց ևս 3 տարի անց ա։

    Ես վախենում էլ եմ արդեն: Վախենում եմ նայել հիմա, թե քանի էջ ա պետք հետ գնալ ու գտնել իմ դիտած ամենավերջին թեման։ 6 տարվա վաղեմությա՞ն թեմաներ։ ԵՒ ու՞մ ա իմ կարդալը պետք լինելու հիմա։ Նույնիսկ ինձ պետք չի լինի, կնայեմ թե որտեղ էի հասել ու էլի կողքի կդնեմ, չեմ կարդա։ Ժամանակների փոխվելու հետ ես պիտի դեպի անցյալ գնա՞մ։
    Բացթողումները և տխուր են և ժամանակի ընթացքում դառնում են նորմալ։

    Օրագրերը։ Ամենասիրածս բաժինն էր (իսկ էս վերջինը ամենասիրածս ակումբային սմայլիկը) ու հիմա իմ մոտ էլ են հատորներով կուտակված էնպես, ոնց Սամն էր կարդում։
    Իմ հետ ամեն ինչ նորմալ ա ու լավ։ Նույնն էլ ձեզ, բոլորիդ եմ մաղթում։
    Վերջին խմբագրող՝ Smokie: 20.07.2023, 15:50:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (20.07.2023), enna (20.07.2023), Freeman (20.07.2023), Աթեիստ (21.07.2023)

Էջ 37 37-ից ԱռաջինԱռաջին ... 273334353637

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Անցած - գնացած օրերից
    Հեղինակ՝ Lusinamara, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 15.10.2011, 15:12
  2. Արձակ. Մեկն Այդ Օրերից
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.11.2010, 14:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •