User Tag List

Էջ 34 37-ից ԱռաջինԱռաջին ... 243031323334353637 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 496 համարից մինչև 510 համարի արդյունքները՝ ընդհանուր 553 հատից

Թեմա: Օրերից մի օր

  1. #496
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    John Williams-ը էնքաաան նման ա Morricone-ին: Կարծես շատ անգամ վերջինիս երաժշտությամբ առաջնորդված լինի իրենը ստեղծելիս ու իր մոտ էլ ամեն ինչ սիրուն ու յուրահատուկ ա ստացվում:
    Ու ընդհանրապես ինքը ոչ միայն իմ գրեթե նոր բացահայտած (այսինքն այս տարի՝ փոքրիկ բացառությունները չհաշված) երաժշտական հրաշագործն ա, այլև դարձել ա իմ ամենասիրելի soundtrack-ային կոմպոզիտորը: Ուզում էի նշեի հոլիվուդյան, բայց չէ, ըստ երևույթին ընդհանրապես ամենասիրելին ա առայժմ:
    Կարծես վաղուց էր պետք էսպիսի playlist պատրաստել՝ որտեղ Հարրիի գլխավորությամբ հնչում են մի քանի այլ ֆիլմերի ու մի քիչ էլ այլ կոմպոզիտորների երաժշտություններ: 74 track` խառը հերթականությամբ: Կարծում եմ կարիք չկա նշելու, որ ալբոմների երաժշտությունները իրենց ամբողջական ցանկով չեն:

    Իսկ որ FB գրառումից հետո հենց նոր տեսա Jarre-ի հիշեցումը մեծն Vangelis-ի մասին ու ևս երկու իմ կողմից չլսված կոմպոզիտորների անուն՝ էլ ի՞նչ ա պետք երջանկության ու սեփական դրախտդ ստեղծելու ու նվաճելու համար:
    Երևի... Չէ, առանց երևիի պատասխանատվություն, կամքի ուժ և պայքար ա պետք:
    Ընդհանրապես ըստ երևույթին ես պետք ա դադարեմ հաճախ օգտագործել իմ երևին: Մանավանդ էն դեպքերում, երբ ամեն ինչ էնքա՜ն ակնհայտ ա:
    Շատ դեպքերում էլ պետք ա հաղթահարեմ հպարտությունս: Ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հպարտ պահեմ ինձ էնտեղ, որտեղ չեմ պահում:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (18.11.2018)

  3. #497
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու էս արդեն որերորդ անգամն ա, ինչ տրամադրվում եմ վերադառնալ ակումբ:
    Եւ ընդհանրապես, արդեն որերորդ անգամ որոշում եմ շարունակել դադարածս գործերը, որոնցից չեմ էլ հասկանում թե մինչ էդ ոնց եմ հանկարծակի «հոգնում» ու դադարում: Երբեմն ստիպված էլ եմ լինում որոշ բաներ վերսկսել, չնայած հնարավոր ա դրանից հետո էլի կանգ առնի ու հանկարծ մի օր նորից ստիպի զրոյից սկսել...
    Երբ նույնիսկ հստակ որոշած ես լինում մի բան՝ գալիս ա պահը ու... ո՞նց եղավ որ չստացվեց:
    Բայց ոչ մի կերպ արդեն չես հիասթափվում՝ միշտ որոշում ես նորից փորձել: Տեսնես վերջը ստացվե՞լն ա հաղթելու, թե՞ հանձնվելը:


    Նավորսկին էլ էր Ֆորեսթ Գամպի պես մի խեղճուկրակ, բայց համառ ու հաջողակ: Երևի դա էլ ա պատճառը, որ Թոմ Հենքսին ու Ռոբին Ուիլյամսին համարում եմ ամենասիրածս հոլիվուդյան դերասանները: Գամպն էլ ամենասիրածս հոլիվուդյան ֆիլմը: Իրենց դրական կերպարները ու վերջիններիս վարպետորեն մատուցումը:
    Ու տե՞ս Գևորգ՝ էլի ասեցիր «երևի», չնայած կասկած չէր կարող լինել:

    Գուցե անձնականացնում եմ էդ սերը շատ առումներով՝ բայց ես դեռ շաատ, շաաատ-շատ հաց ու պանիր պիտի ուտեմ, որ հասնեմ էս «անհաջողակների» մակարդակին: Իրենք ի վերջո արեցին դա, իսկ ես երևի կարող եմ միայն խոսել:

    Ի դեպ՝ էս գովազդի շնորհիվ ծանոթ երաժշտությունը երբ հիշեցի՝ սկզբից նմանեցնում էի Հարրիի երկրորդ ֆիլմի soundtrack-ի Սարդtrack-երի հետ, (ու մի հետաքրքիր զուգադիպությամբ՝ 2-րդի երաժշտությունը 1-ինի ու 3-րդի չափ չեմ լսել ու սիրել): Հետո, երբ փնտրում էի մեղեդին՝ կարծում էի Terminal-ից է: Ու էլի մեր Jarre-ը ցույց տվեց, որ սկի John Williams-ի երաժշտությունը չի: Ըստ երևույթին հենց էդ բացահայտումից հետո եմ սկսել նկատել John Williams-ի նմանությունը մաեստրո Morricone-ի հետ:

    Ennio Morricone-Bisbiglie Della Gente
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (19.11.2018)

  5. #498
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հանձնվե՞լ եմ: Դե չէի ասի: Պարզապես ոչ միայն լարվածության, ան-հա-ջո-ղակ-ության ու կամքի թուլության խնդիր էր, այլև հասկացա, որ էդ ամենը, էդ գործերը ինձ խանգարում էին՝ օգնելու փոխարեն:
    Հիմա ես էլի հրաժարվեցի իմ առջև դրած մինուսներից, պարտականությունից ու լուրջ պայքարից, բայց չհրաժարվեցի էդ նույն գործերից: Ու հիմա ես կարող եմ կամայական գործը անել երբ ինձ ցանկալի՛ լինի, ո՛չ-թե հարմար: Ու անեմ էնքան՝ ինչքան ստացվի: Ու ոչ էլ խնդիր կլինի՝ եթե անկանխատեսելի հանգամանքները հայտնվեն ու փորձեն «խանգարել»: Ես իրականում անիմաստ բարդացնում էի ամեն ինչ: Պետք էր գործերս անել հաճույքով, ոչ թե հանգամանքների բերումով ընտրել դրանք: Շատ բաներ են հիմա փոխվել ու շարունակվելու են փոխվել: Գլխավոր ու ամենամեծ ներքին հեղափոխությունը, որ վաղուց պետք էր լիներ՝ առջևում ա:

    Ես էս տարվա սկզբերին հրաշքի առկայության զգացողություն ունեի: Իսկապես հույսեր ունեի՝ կարծես տեսնում էի աչքերիս առաջ, որ հրաշքների, կախարդանքի չտեսնված տարի ա լինելու: Ի՞նչ խոսք՝ մտքովս չէր անցնում էն ժամանակ, որ էդ ամենին հաշված ամիսներ են մնացել, որ անհնարինը իսկապես հնարավոր ա դառնալու ու մեր ժողոուրդ էսքան երջանկանալուց հետո՝ հաջորդ ամիսներին հիշելու ա էդ իրադարձությունները:
    Հիմա՝ դեռ նոյեմբերի սկզբերից մոտս էնպիսի զգացողություն ա, որ ավելի սիրում եմ նախատոնական, սպասողական, հրաշքներին նախապատրաստվելու պրոցեսը: Ամեն քայլափոխին զարդեր ու պատրաստություններ տեսնելը ու տոների մոտենալը ընկալելը, նախատոնական գովազդներ տեսնելը, ուրախանալը ու էդ պայծառության տակ նոր հրաշքներ ակնկալելը ինձ համար ավելի ուրախալի ու հաճելի ա, քան հենց Նոր տարվա գալուստը, որի ընթացքում էլի' ուրախ կլինեմ, բայց կարծես մի քանի օր անցնելուց հետո՝ տրամադրությունն էլ, տոնն էլ զարդարանքների հետ կանցնեն կգնան: Կմնան մեր նպատակները, պլանները ու ձգտումները, որոնք ամենայն հավանականությամբ առաջացել էին տոներից առաջ, ինչպես նաև առաջին օրերին:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  6. #499
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարի օր վատ մարդիկ, ձեզ հետ խոսում է ավելի՛ վատ մարդը
    Ուշադրություն մի դարձրեք՝ գժվել եմ:
    Չէ լուրջ եմ ասում, չգիտեմ ինչու հենց էս առաջին խոսքերը մտքիս եկան ու ինձ դա շատ ծիծաղալու թվաց, գայթակղությանը չդիմացա:
    Ու ընդհանրապես՝ խենթանոցի ապրանք լինելս կարծես էլ արդեն վաղուց նորություն չի: Իմ դեպքում ոչ շունն ա տիրոջը ճանաչում, ոչ մարդը բարեկամին:

    Աաաաաաա...
    Վերջին խմբագրող՝ Smokie: 26.11.2018, 11:35: Պատճառ: Անգամ երգ դնելու սովորությունս վերջում նոր հիշեցի, բայց հերիք չի զգացի, որ չեմ ուզում, այլև այդ փաստն ուզեցի նշել այստեղ՝ կարծելով թե գրառումից կառանձնանա: Սա էլ խենթության ևս մի ապացուուուույց: :aaa
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  7. #500
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. #501
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱչքիսՀեծանիվանունովժամացույցսարդեննեղանումէրինձանից: Վաղուցչեմանդրադարձելէնհեքիաթին, որիմտահղացմանկարևորմասնիկնինքնաեղել, որոշելէրգիշերվա 0-անցիցսկսածչաշխատել: Նպատակուներինձէլակնարկելու, թե «լավչեսաշխատում, լավչեսաշխատում»:
    Ընդորում, եսսկզբիցմթությանմեջկարծեցիթեընդամենըմիկոճակչիենթարկվում, առավոտ-գիշերովպարզվեցորընդհանրապեսանջատվելա:
    Իսկիրականումշատլավեղավ, որէսպեսեղավ, քանզի
    1.
    Իրոքհիշեցրեցհեքիաթիուիրկարևորությանմասին: Անգամերբչէրաշխատումէլիչկարողացաչկապելդատարկէկրանովժամացույցս: Ձեռքիսհամարահավորանսովորէր, միկարևորմասնիկպակասումէր:
    2.
    Մի, նույնիսկերկուշատհետաքրքիրգաղափարներտվեցհենցի՛նքը, ան-ձամբ:
    3.
    Եթեիրլուսարձակըարդենէնքանէրխամրել, որթվերըմիկերպկարողէիբռնացնելկանաչլույսիտակ, ապաայսուհետէդխնդիրնէ՛լամեծամասամբլուծվել, ժամացույցսգրեթելիովինվերադարձելաաաա:

    Իսկ այսօր մենք թաղելու ենք խեղճ, սիրված և մեծարված Դամբլդորին... իհարկե փակելու ենք նախավերջին գիրքը և բացելու վերջինը:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  9. #502
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ քու արա... թող ներեն ինձ՝ անպատասխանատուիս այն բոլոր չարչարյալները, ովքեր ստիպված եղան ծանոթանալ վերևի բառերի անբաժանության հետ:

    Ու հետաքրքիր ա, ինչի՞ 2 տարվա ընթացքում ես չէի YouTube-ել Արամ Սաթյանի ալբոմները, ինչու՞ մտքովս չէր անցել:
    Ու բախտի բերմամբ թե պատահմամբ իմ հեքիաթն է՛լ ա սկսել սաղմնավորվել 2 տարի առաջ, բայց ոնց տեսնում ենք՝ ամիսնրի փոխարեն տարիներ ա տևում: Ու ավաղ դեռ տևելու ա:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  10. #503
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ricordo il suono di una tro-om-baa
    In quel cortile senza sole
    E suonaava, e suonaava
    Tu piangeee-viiiii
    Չէ, ես անհաջողակ չեմ, ես ուղղակի թուլամորթ եմ: Թուլամարդ: Ես էն նույն ոչինչն եմ, որի մասին ասում էի դեռ տարվա առաջին ամսին: Ու հավանաբար դեռ երկար կլինեմ` մյուս տարի էլ կմնամ նույնը ինչքան էլ չուզեմ ու ինչքան էլ պայքարեմ: Եթե անգամ անհաջողակ եմ, ապա ի տարբերություն բազմաթիվ բախտակիցներիս` ինքս եմ մեղավոր: Ինձ ատելն էլ ա քիչ: Ինձանից բոլորը պետք ա երես թեքեն ու ես մնամ աշխարհում իսկապես մենակ: Մեն-մենակ: Ու հետո էլի փորձելու եմ վերադարձնել կորցրածս ու կորցրածներիս` շարունակելու ապրել անցյալով ու հետևում թողնելու բազմահազար ներկաներ ու ապագաներ:

    Առիթ ունեցա վերջերս հիշելու էն երկու հեքիաթային ոզնիներին: Կարծես իմ ոզնիները լինեին, հենց իմը: Կարծես միայն ես գիտեի իրենց մասին, իմ մանկությունն էին, իմ կյանքը ու իմ գաղտնիքը: Հա, իրենց ուրիշներն էլ էին տեսնում, բայց իրենք էլի եղան ու մնացին հենց իմը:

    Բայց դա էլ ոչինչ չի փոխում ու չի փրկում: Ոչինչը չի փոխում ոչինչ... տուպիկ եղավ չէ... ասում եմ` ոչինչն էլ չի կարող որևէ բան փոխել, եթե ես չփոխեմ: Իսկ ես չեմ կարող` արդեն որերորդ անգամ համոզվում եմ, որ իսկապես չեմ կարող: Ու էս գրառումն էլ` ինչքան էլ հետաքրքիր գաղափար տվեց, բայց էլի գրեթե ոչինչ չի փոխի: Գաղափարները միշտ կարող են գալ ու չգնալ, գրելիքները կարող են հայտնվել ու պահպանվել կարճ սևագր, փոքր նկարագրի տեսքով բայց քո ներսում իրավիճակը չի փոխվի` մինչև չհեռանա հոգուդ միջի խոստումնալից բայց ստախոս, տականք Սերժը ու ձրիակեր Սաշը:

    Ու սա ծիծաղալու չի եղբայր` ամաչելու ա : Ինչու՞ մտքիդ չես դնում, որ սարեր շուռ... Չէ, էս մեկն արդեն շատ ասեցի: Դու հըլը փոքր բաներն արա, նոր կանցնես մեծին տնաշեն:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 23.12.2018, 08:20:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  11. #504
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինչքաան ա տարբերվում էս տարեմուտը նախորդից ու ինչքանո՞վ ա հավանական, որ անգամ էս տարեսկզբի միօրինակությունը չի պահպանվի:
    Նախորդ տարի կատարվեց հրաշքը, էս տարի ամեն ինչ սառած ա ու անտարբեր: Ու դա կարող եմ մենակ ես փոխել: Էն դեպքում` երբ ինքս եմ հոգնած ամեն ինչից ու հավես չունեմ ոչնչի:
    Կգտնե՞մ արդյոք պայքարիս աղբյուրը, կփոխե՞մ տրամադրությունն ու ներքին իրավիճակը: Կստիպե՞մ արդյոք ինքս ինձ, էդքան ուժ կգտնե՞մ մեջս:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. #505
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս հիշել էի տարիներ առաջվանը ու կիսով չափ հարցրել ինքս ինձ՝ մեծացե՞լ ա արդյոք ու ինչքա՞ն ա մեծացել էն ֆիզիկապես 8-րդ դասարան, իսկ հոգեպես 8 տարեկան տղան, որ վազում էր դեպի փողոցի դիմացի ծայրը: Հույս ուներ հասցնել փողոցն անցնել մինչև էդ ծայրով քշող մեքենային հավասարվելը: Վարորդի արգելակման շնորհիվ միայն փրկվեց: Ու ոչ էլ նկատեց, որ վարորդը հետո խոսում էր հետը, բան էր ասում, կամ հարցնում... Ի՞նչ ա փոխվել էդ ժամանակվանից իր մեջ: Փոխվե՞լ ա արդյոք:
    Իհարկե հենց ինքն էր մեղավոր առաջին հերթին ու ինքն էլ մեղավոր ա չփոխվելու մեջ: Ու հավանաբար նույն կերպ մեղավոր ա լինելու նույն բանում օրեր, ամիսներ, գուցեև տարիներ անց: FB-ի շնորհիվ առիթ ունեցա հիշելու նաև էսօր:


    Ավելի լավ ա պլանավորի հերթական անգամ ուսումնասիրել տարիների կուտակումները, նորություններ բացահայտել, ոչ թե թթու դնել ու շարունակի նույն ոգով: Ասա սկի քո էդքան պլանավորած ուսումնասիրություններդ ու կուտակումներդ ինչքա՞ն ես ուսումնասիրել: Գոնե դա, գոնե էդ պարզ բանը արե՞լ ես: Թե՞ ինչպես միշտ շատ շուտ ձանձրացել ես ամեն ինչից՝ հետաձգել ու էդպես էլ մնացել ես տեղում դոփող անտաղանդը: Ընդհանրապես ե՞րբ ու ինչքա՞ն ես կարողացել որևէ բան փոխել քո կյանքում, որևէ կերպ կատարելագործվել ու սխալներդ ուղղել:
    Ինչքա՞ն բան կարող էիր անել էս ընթացքում Գևորգ...
    Վերջին խմբագրող՝ Smokie: 16.01.2019, 12:27:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  13. #506
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, ես մեղմ ասած հիվանդացել եմ էս երգով ու արդեն տեսահոլովակով: Հա ճիշտ ա, 2 տարի առաջ էլ էի հիվանդացել, բայց թվում ա, թե էս արդեն նորովի հիվանդանալ ա՝ կարծես երգը բացահայտում եմ 2-րդ անգամ: Հիմա էլ պարզվում ա, որ 2 տարվա 1-ինն էր 2-րդը, ուղղակի դրա առաջվանը կարելի ա ասել աննկատ էր եղել ինձ համար: Արդեն ես էլ եմ ուզում կանգ առնել, չկրկնել եսիմ որերորդ անգամ էս երգը՝ առաջ գնալ... տարօրինակ ա չէ՞, ուզում եմ կանգ առնել, բայց առաջ գնալ... հա, ի՞նչ էի ասում, ուզում եմ առաջ գնալ, անցնել մյուս երգերին, բայց չեմ կարողանում ախր: Բռնել ա, շղթայել ա ու կարող ա ժամերով պահել իր ազդեցության տակ: Ստիպում ա անընդհատ սեղմել F5-ը, որ էլի ինքը երգի "Stand in the place where you liiive/weeere/aaare": Ու էնպես չի, որ սրտովս չի: Ինչպես միշտ էն ամենն ինչ անում եմ՝ անում եմ սեփական ցանկությամբ: Հզոր ա, հրաշք ա, ինչ-որ կախարդական ուժ ունի իրա մեջ: Էդ 100%-անոց ճշմարտություն ա, ախր արդեն 3-րդ օրն ա էսպես անում:

    Վերջին խմբագրող՝ Smokie: 18.01.2019, 12:06:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Progart (18.01.2019)

  15. #507
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչու՞ եմ ես միշտ հոգնում ամեն ինչից: Նույնիսկ արդեն եկել ա էն օրը՝ երբ հոգնելուց եմ հոգնում ու ուզում եմ ամեն ինչ անեմ հաճույքով ու չձանձրանալով: Բայց ինչու՞ չեմ կարող: Ինչու՞ կան էն աստիճանի մարդ էնքան թուլամորթ մարդիկ, որ անգամ հոգնելուց հետո էլի չփոխի որևէ բան, չշատացնի իր ինքնափոխման դոզան: Մի՞թե բավականաչափ չի հոգնել արդեն: Մի՞թե մազոխիստ ա:
    Շարունակվելու են մեր գործերը մյուս շաբաթից, գրեթե նորովի սկսվելու են ու ցանկալի ա որ աճեն հնարավորինս արագորեն:

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    unknown (01.02.2019)

  17. #508
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր հասկացա, որ իմ դեպքում իսկապես բառացիորեն ու տառացիորեն ճիշտ ա էն խոսքը, թե «վախեցիր քո ցանկություններից, դրանք իրականություն են դառնում»: Հաէ ես բազմաթիվ անլուրջ ցանկություններ ունեմ, որոնք հաճախ ցածրաձայն ու թաքուն հնչեցնում եմ: Բայց դրանք իրենց հետևանքներով հանդերձ էնքաան վախենալու ու վտանգավոր կարող են լինել: Որ ամեն մարդ չէր ուզի նման բան:

    Էսօր հանկարծ թրաշվելուց հետո ասեցի՝ «ուզում եմ էլ երբեք չթրաշվեմ», նկատի ունենալով` որ ոչ էլ թրաշս աճի երբևէ: Ու հանկարծ մտածեցի, «իսկ ի՞նչ կլիներ, եթե հանկարծ հենց հիմա իրականանար» ու իսկույն փոխեցի՝ «էդ դեպքում՝ ուզում եմ աշխատանք գտնեմ», որ իրականանա: Ու ես էդ պահին իրոք ուրախ էի ու վստահ, որ իսկապես դա ուզում եմ: Որովհետև հասկացա՝ (երևի արդեն հազարերորդ անգամ), որ եթե աշխատանքը լինի՝ էլ հիմիկվա պես չեմ վարվի, իրոք պատասխանատվությամբ կմոտենամ: Էն որ ասում են "Тяжело в учёбе, легко на работе", էլի լրիվ իմ համար ա: Հա, էդպես էլ կա, չեմ աշխատում, կամ լավ չեմ աշխատում փնտրելու ուղղությամբ, բայց եթե հանկարծ հայտնվեեեր... սարեր շուռ կտայի: Գիտեմ որ սխալ ա, բայց դե երևի անուղղելի ա է՛լի էս մարդը:
    Ու էս գրառումից րոպեներ առաջ, արդեն չգիտեմ կյանքումս որերորդ անգամ հնչեց ևս մի անլուրջ, բայց վախենալու ցանկություն: «Ուզում եմ քնեմ ու էլ չարթնանամ»:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  18. #509
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դումդումդում-դուդուդուդում: Դումդումդում-դուդուդուդում: Դումդումդում-դուդուդուդում:

    Չկար ասելիք իրականում ու հիմա էլ չկա, բայց Queen-ի մյուս լիքը երգերից հետո երբ հասա «ճնշման կետին»` հաստատակամորեն ու վստահաբար որոշեցի անպայման կիսվել էստեղ:
    Եւ ի՞նչ անենք, որ էդքան հայտնի ես ու ոչ մեկի համար նորություն չես: Ասեմ ավելին՝ որպեսզի քչություն չանես՝ գրեթե նույն կերպ FB էլ կգնանք "Up" ջան:


    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (06.02.2019), Աթեիստ (06.02.2019)

  20. #510
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, ես մի օր կարող ա իսկականից կորցնեմ սիրելի ժամացույցիս եթե էսպես շարունակեմ:
    Էլի ճղվում էր, ուրեմն էլի ուզում էր նեղանալ: Ինչու՞ անգամ էս կյանքի նշանները ինձ դաս չեն լինում:


    Չգիտեմ էլ թե ինչու ժամանակին մոտս չէր տպավորվել էս երկրորդը: Մենակ Unforgiven-ն էի սիրում:

    Ու այս մեղավոր նոտայի վրա հիմա փակում ենք սույն էջը: Հետաքրքիր ա ո՞ր էջում եմ ես մասամբ նպատակներիս հասած լինելու: Կամ ինչ-որ բան խորապես, արմատապես փոխած լինելու իմ կյանքում:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

Էջ 34 37-ից ԱռաջինԱռաջին ... 243031323334353637 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Անցած - գնացած օրերից
    Հեղինակ՝ Lusinamara, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 15.10.2011, 15:12
  2. Արձակ. Մեկն Այդ Օրերից
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.11.2010, 14:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •