User Tag List

Էջ 35 37-ից ԱռաջինԱռաջին ... 2531323334353637 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 511 համարից մինչև 525 համարի արդյունքները՝ ընդհանուր 553 հատից

Թեմա: Օրերից մի օր

  1. #511
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեռ 5 օր առաջ էի Անկապ-ում շոկավորված նկատել էս փաստը, բայց էսօր մինչև իրիկուն չնկատեցի, որ էսօր ա էդ օրը:
    Ու քանի հիշել էի՝ չէի կարող առիթը բաց թողնել ու որոշվեց, որ էջի բացումը կանենք ակումբային 9-ամյակս շնորհավորելով:

    Լուրջ՝ էսօրվա պես հիշում եմ էդ ժամանակահատվածը, երբ ակումբից առաջ ինտերնետով մենակ կարդում էի քիչ, թե շատ ու իմ համար շատ կայֆ էր, որ այսուհետ կարող ա շատ բան փոխվի: Ու էսօրվա պես հիշում եմ, որ քանի որ էդ օրերին առաջնային ուսումնասիրվող թեման ու գրառում անելուս գլխավոր նպատակակետը «Հայ սուպերսթար 4»-ն էր, իմ առաջին գրառումը եղավ այնտեղ: Ու քանի որ մանրակրկտորեն չէի ուսումնասիրել ակումբը ու չգիտեի համապատասխան թեմայի մասին՝ իմ առաջին խոսքը «Դար» ակումբում եղավ՝
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ առաջին ողջույնս բոլորին: Բարեւ ձեզ հարգելի անդամներ: Ուրախ եմ միանալու ձեր խմբին:
    .........................................................
    Հրաշք տրամադրությունն էլ էս օրը նկատելու ու գրառումն անելը որոշելու պահին որտեղից որտեղ հայտնվել ու հնչում էր գլխումս: Որոշեցի հենց դրանով էլ զարդարել էջի առաջին գրառումս:

    Հենց նոր էլ որ ասեցի որտեղից-որտեղ՝ չէի կարող չհիշել:



    Հուսով եմ այս էջը շատ առումներով իսկապես հեղափոխական կլինի: Ուզու՛մ եմ: Տեսնես մենակ ուզե՞լն ա էլի մնալու էջում՝ առանց լուրջ գործողության:
    Ամեն դեպքերում դեռ նախորդ շաբաթվա վերջերից հստակ որոշված էր ու է, որ ամսի 18-ից, ավելի կոնկրետ երկուշաբթիից՝ գալու է իմ «Գրաշրջան 2019»ը: Հուսանք էս տարի երկար ենք դիմանալու ու իսկապես արդյունավետ է լինելու:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Progart (15.02.2019)

  3. #512
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կգա՞ մի օր, երբ կփոխվեմ: Երբ կդադարեմ մանրուքներին կարևորություն տալը, որքան էլ վերջիններս ուրախալի լինեն: Երբ լուռումունջ կապրեմ սովորական կյանքով ու չեմ խորանա էն ամենի մեջ, ինչն էսօր վստահաբար գտնում եմ, որ ինձ շատ ա պետք: Երբ ամենահասարակ բաները ինձ համար եսիմիինչ չեն լինի:

    Հիմա թվում ա, թե ինձ ամեն օր ա պետք հիշել, որ "I'm Forrest, Forrest Gump". Որ սա հավանաբար անձնական նկատառումներից ելնելով ա իմ ամենասիրած հոլիվուդյան ֆիլմը: Ու ամեն օր պետք ա ձգտեմ Ֆորրեստ լինել ոչ միայն էն առումներով, որոնցով որ կամ, այլ նաև լինեմ իր պես նպատակասլաց ու անչափ հաջողակ: Հաջողակ գրեթե բոլոր բռնած գործերում:

    Էն որ հենց մեղեդին սկսվում ա, հանկարծ դադարում ես գործդ ու առաջին րոպեներին մտածում միայն երաժշտական ազդեցության, վայելքի ու կախարդանքի մասին:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. #513
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպես միշտ ուշ հասկացա, թե ինչն էր պակասում կատարյալ երջանկության ու բավարարվածության համար: Ավելի ճիշտ` ուշ գործի անցա: Ինչու՞ եմ միշտ ինձ համոզում, որ որևէ բան անելու համար պետք ա մոտիվացիա, ոգևորվածություն ունենամ, սեր, կամ հավես ունենամ դրա հանդեպ: Էսքան ժամանակ չեմ հասկացե՞լ, որ էդ ամենը հաճախ գալիս ա երբ փորձում եմ: Ուղղակի փորձում եմ:

    Ու շատ հետաքրքիր ա արդյոք էլի կդադարե՞մ, կթարգե՞մ էլի նորություններ պեղելը: Էլի առաջվա պես կկանգնե՞մ նույն հնի վրա: Էսօր առավոտով վերջապես ինձ երջանիկ զգացի, որովհետև էնքաան երգեր ու երաժիշտներ ունեմ կուտակած ու ոչ քչերին եմ իսկապես հավանում: Ու ես մի՛շտ կարող եմ գտնել ճիշտ ձևով դասավորելու, կարգավորելու ու վերնագրելու տարբերակը:

    Ու նույն կերպ պետք ա չալարել ու առանց մտածելու անցնել մյուս գործերին, որոնք վաղուց չեմ անում: Իբր-թե համարձակությունս չի հերիքում:
    Բայց ո՞նց եմ ես սա ասում, երբ դեռ խորացած եմ ավելի հաճելիների մեջ: Դե նաև անհետաձգելի պարտադիրի:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  5. #514
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կրկին ակումբում ակտիվանալու փորձերի հետ վերադառնում/վերականգնվում է դեպրեսիան: Ուզում ես նաև գրել մի բան՝ իսկ գրելիք չկա: Կրկնվելու ես եղբայր:

    Հոգնել եմ: Շատ բաներից եմ հոգնել: Բայց ինչու՞ չեմ հոգնում էս ձանձրալի հրապարակավ փնթփնթոցներից: Բոլորն էլ հոգնում են/կհոգնեին լսել, իսկ իմ հեչ վեջը չի էդ փաստը:
    Նույն կերպ է՛լ կարող եմ ձանձրացնել ու նեղացնել ընկերներիս՝ միլիոներորդ անգամ շեշտելով ու նշելով «գործերս» ու «ժամանակ չունենալս»: Գոնե սա թարգել ա պետք:

    Էս անգամ գրառումս ավարտվեց էս երգով:
    Դե լավ, ասենք ուզու՛մ էր ավարտվեր սրա վրա՝ չստացվեց: Բայց չփոխենք՝ սրտովս ա:

    Հ.գ. Denver-ին բացահայտել եմ "Annies Song"-ով, որն է՛լ հիմա հնչում ա:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  6. #515
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ ես ախր լրիվ` ոտից գլուխ էս Nowhere Man-ն եմ: Էնքաան ընդհանուր բաներ ունենք:
    Իմ միջի Nowhere Man-ը "don't know what his missing", որովհետև չի ուզում, որ լինի "the world is at his command". Հենց էդ պատճառով չէր սիրի ու չէր ընդունի եթե իրան էդպիսի բան ասեին:

    Ուրիշ են էլի Beatles-ը: Ուրիշ են: Իրանք ոչ ռոք են, ոչ էլ այլ ոճ: Իրանք իրանցով հենց մի առանձին ոճ են՝ Բիթլ ոճ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  7. #516
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1.Ես դեռ շարունակում եմ ինձանից գլուխ չհանել:

    2.Սաղ հեչ, բայց էս երաժիշտն ու իր Singer-ները մի այլ կարգի կարող են ուրախացնել մարդկությանը: Էն որ գիտես՝ cover-ներ են երևի բոլոր կատարումները, բայց ինչքան շատ ես ծանոթ երգի անուն հանդիպում քաշվող ալբոմներում, էնքան երջանկությունդ բազմապատկվում ա: Երբեք երևի չեմ ուրախացել հիմնականում cover երգողների բացահայտելիս:
    Ու ես ընկել էի FB-ում էի խոսել իրենց մասին՝ ակումբը թողած:

    Երաժշտույունը Fausto Papetti-ից գիտեի, բայց չգիտեմ ինչու մի տեսակ անտարբեր էի դրա հանդեպ: Էն փաստը, որ նույնիսկ վերնագիրը, կատարողի անունը գրանցված չէր property-ներում, որ Last.fm-ը երգը ճանաչի, արդեն ցույց ա տալիս, թե ինչքան վաղուց եմ լսել վերջին անգամ:
    Մտքովս չէր անցնի, որ այն խոսքեր ունի՝ այսինքն իրականում երգ ա, ոչ թե մեղեդի/երաժշտություն: Էդ ոոոնց սիրեցի: Չէի ասի, որ նման կատարումներ երբեք չեմ լսել ու օրիգինալ էր՝ տարբերվող: Ուղղակի էն փաստը, որ նման նոստալգիկ կատարումների, նման երգչային հերթափոխների համար խելքս իմը չի և վերջապես վոկալային առումով բացահայտումը (չէ՛, էնպես չի որ գործիքային կատարումներ չեմ սիրում), հազար աստիճանով բարձրացրեց էս երգը աչքերումս: Հրաշք էր: Չդիտեմ թե արդեն քանի անգամ եմ լսել երեկվանից:
    Ուսումնասիրել ա պետք էս հրաշք խմբին: Մասամբ էլ հիշացրեց "Peter, Paul & Mary" եռյակին:
    3.Գիտեմ, ուրիշը գետինը մտնելու փոխարեն կհավաքեր իրեն, ուշքի կգար ու գործի կանցներ: Իսկ ես պարապ ժամանակ ինքս ինձ փորձում եմ ստիպել մի բան անել: Այո-այո ստիպել: Նույնիսկ գիրք կարդալը, որ էդքան սիրում եմ՝ էլի չեմ անում: Կանգ եմ առնում, հետաձգում բոլոր հաճելի ու ցանկալի ինքնակրթվող գործերը, ընկնում ժամանցայինով: Անուղղելի
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Progart (11.04.2019)

  9. #517
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրականում եթե աշխատանք գտնեմ, ոչ թե ինձ կզրկեմ ազատությունից այլ ընդհակառակը:
    1.Խղճի խայթը անհետ կկորի, հուսով եմ իսպառ
    2.Ինքնակրթումս, շատ բան տեսնելս ու շատ բաների հասնելն ավելի հեշտ ու հասանելի կլինի

    Բայց ինչու՞ եմ աչք փակում էդ փաստի վրա ու իրավիճակին բոլորովին այլ կերպ նայում, այլ կերպ մեկնաբանում: Ինչու՞ չեմ կարող անում ստիպել ինքս ինձ: Ստիպել անգամ սիրելի գործերը:
    Ախր առաջ է՛լ եթե կարծում էի, որ աշխատանքը կխանգարի այլ կարևոր ու հետաքրքիր բաներին, հիմա արդեն վաղուց հակառակն եմ մտածում, որ առանց աշխատանքի եմ լճանում:
    Իսկ որ աշխատասիրությունս ավելի ու ավելի է նվազում՝ վաղուց էր պետք նկատել:


    Մտածում էի, բայց էս երգն էլ պետք ա մի ձև համընկներ չէ՞ գրառման հետ, ոչ թե զուտ էդ պահին էդ երգը լսեի: Ու մտքովս անցավ՝ «կլինի՞ արդյոք սա այս ոճի, անգործության վերջին գրառումս, վերջին նմանատիպ երգս»: Ու ինքս է՛լ իհարկե չէի հավատում որ կլինի:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 16.04.2019, 13:02:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  10. #518
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցնդած երևակայություններ շարքից.
    Ուղիղ կանգնած եմ: Առանց մի բառ ասելու, առանց միմիկաս շարժելու նայում եմ դիմացիս մարդուն, որը չգիտեմ էլ ով ա, (բայց եթե դա լինի` հաստատ կիմանամ, անծանոթ չի լինի): Ինքն էլ ատրճանակը բարձրացրել, պահել ա դեմքիս: Եւ ի վերջո իհարկե կրակում ա, ես էլ իհարկե ընկնում եմ:
    Կամ մի տեղ վիրավոր պառկած, ծառին հենված եմ, վերջին րոպեներս են ու իմ մոտ սիրելի մարդկանցիցս մեկն ա, խոսում ա հետս, համոզում ա որ դիմանամ: Իսկ ես էլ ուժ չունեմ:

    Չգիտեմ: Երևի որովհետև գիտեմ, որ ինքս երբեք դա չեմ անելու, որ ինքս անգամ դրա համար էդքան ուժ չունեմ: Բայց դե չեմ հասկանում... էդ քայլը մեկ կարող ա ասեն, որ թուլամորթներին ա բնորոշ, մեկ էլ երբ մի մարդ դա անի, կասեն, որ ուժեղ մարդ էր, կարողացավ դա անել: Երևի իրավիճակից ա կախված:



    Մի օր էլ որտեղից-որտեղ երևակայություն բուսնեց, որ ես եմ սպանում սիրելի մարդու: Հաջորդ օրը մասամբ հասկացա պատճառը` ուղղակի երկար ժամանակ չէի տեսել իրան ու զգում էի իր պակասը, իր բացակայությունը: Բայց ինչու՞ էի հենց էդպես զգում:
    Սովորաբար լուրջ չեմ վերաբերվել նեգատիվ մտքերիս, բայց լինում են պահեր, երբ պահում են ճանկերում ու ես իրանց տրամադրության տակ եմ հայտնվում:

    Մի օր էլ մի խումբ մարդկանցով հավաքված ենք մի տեղ ու հանկարծ փողոցի կողմից տեսնում ենք մեքենայի մեջ մի մարդ ատրճանակը մեր կողմն ա պահել: Ցրվում ենք տարբեր ուղղություններով ու թե ոնց եմ քարով խփում ձեռքին` ատրճանակը գցում, հետո էլ ուղիղ իմ վրա եկող էդ մեքենայի տանիքին հայտնվում սալտոյով, ուժեղ ու ցավոտ վայրէջք կատարում մյուս կողմից: Ինքն էլ դե վայրկյաններ անց խփվում ա մոտակա ծառին ու... bye-bye, ciao bambino:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (22.04.2019), Նիկեա (21.04.2019)

  12. #519
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ ինչից, չգիտեմ ոնց ու չգիտեմ ինչու, բայց էս քանի օր ա զգում եմ՝ իսկապես զգում եմ, որ էս տարի հե՛նց էդ տարին ա: Որ ունենալու եմ աշխատանք ու լինելու ա մի մեծ, մեծ ու երջանիկ հեղափոխություն իմ և այլոց ներսում:
    Չեմ ուզում այլ բաներ ավելացնեմ, թող հենց էս տեսքի էլ մնա էս մի գրառումս:

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (05.05.2019), Նիկեա (05.05.2019)

  14. #520
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անբուժելի, անուղղելի ու անկառավարելի ինքնություն: Ու անամոթ
    Հերթափոխ, մտափոխ, անփոփոխ կյանք: Ան-կամքի ուժ:

    Գուցե իրականում լավ ա, քանզի լավ արդյունք կտա, բայց ամաչելու ա, որ քո փոխարեն ուրիշն ա անհանգստանում ու քեզանից շատ փնտրում էն՝ ինչը քո գործն ա, ինչը պետք ա կոնկրետ քեզ: Էս դեպքում մոռանում ես չէ՞ շեշտել էդ փաստը: Էլ ուժ չունես չէ՞:

    Frozen-ի կարճամետրաժները ամբողջականից շատ եմ սիրում ըստ երևույթին:


    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  15. #521
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու էլի վերադարձա մանկություն: Եթե իհարկե երբևէ էնտեղից դուրս եմ եկել:

    Սիրելի, սիրելի Բայկով:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  16. #522
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եզակի օր, եզակի հնարավորություն, բայց էլի ես ինքս ամեն ինչ շուռ եմ տալիս գլխի վրա: Առավոտվանից օրը ինձ նշաններ ա ուղարկում, որ ես այլ կերպ պետք ա վարվեմ, իսկ ես... Իսկ ես թեկուզ լրիվ պատահաբար, թեկուզ ինքս չզգալով՝ թե ոնց ա դրվում նման սկիզբը, ամեն ինչ հարամ եմ անում: Թեկուզ վայելելու առումով էլի՛ չեմ հաջողացնում ուզածիս հասնել ու ամեն ինչ այլ կերպ եմ դասավորում:
    Երբևիցէ գոնե իմ սիրտը ինձ ճիշտ բան կհուշի՞: Կամ ես կդադարե՞մ եղածի մեջ սխալը տեսնել ու ափսոսալ: Գուցե շատ էլ լա՞վ եղավ էսպես իսկապես: Ախր հաճախ ինքս եմ ասում, որ ոչինչ հենց էնպես չի լինում, պատահաբար չի լինում ու իր մեջ մի նշան կարող ա ունենա: Ու իսկականից... ախր գտել եմ հարցիս պատասխանը՝ նկատել եմ էս անգամ էն, ինչ առաջ չէի տեսնում:
    Ինձ իմ անցյալը միշտ հետապնդելու ա երևի էս մղձավանջի պես: Կորցրածս տարիները գուցե միշտ հիշեցնեն իրենց մասին, բայց իսկապես ախր շատ ավելի լավ ա, որ էս տարին էլ չդասեմ իրենց շարքում: Պայքարել ա պետք իրենց դեմ: Բայց կարող ա՞ ես սիրում եմ իրանց ինչպես էս վարդագույն փղ«իկ»ներին ա հավանաբար սիրում մարդկության մեծամասնությունը, երևի ներառյալ ինձ:

    Էսքանը գրեցի ու ի վերջո նոր բացահայտում ունեցա, ավելի ճիշտ վերջապես գտա վաղուց բացահայտածս մանուկների խմբի անունը: Ու պարզվեց, որ ամենահավանածս երգի վերնագիրը նաև խմբի անունն ա: Ինչի՞ մենակ մի ալբոմ ունեն: Ինչևէ, կարևորը այսուհետ տեղ ունեն Last.fm-ումս:


    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  17. #523
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճակատագրից չես խուսափի, ինձ վիճակված էր սույն գովազդով զարդարել սույն գրառումը:

    Դեռ երեկ վիդեոներս նայելուց որոշել էի, որ եթե հաջորդը լավը լինի՝ կդնեմ որպես օրագրային գրառում: Էսօր/հիմա էլ հույսեր փայփայելով որոշեցի, որ եթե չգտնեմ YouTube-ում ըստ պահածս վիդեոյի վերնագրի՝ գրառմանս մեջ էլ չեմ դնի: Չգիտեմ էլ թե ինչու՞ էի ուզում փոշմանել, թվում էր, թե ավելի՛ լավ բան կգտնեմ: Բայց ո՞նց կարամ գտնեմ, եթե ինքս էլ դեռ չգիտեմ թե ի՞նչ գրառում կուզեի անել, ի՞նչ երգ դնել, ինչպիսի՞ տեսանյութով ներկայացնել գրառումս: Նույնիսկ էդ ա իմ համար դժվարացել: Նույնիսկ դրանից եմ կարծես հոգնել: Բայց սպասի... կարող ա՞ առաջ էլ հիմիկվա պես բարդ չէր: Ու ամեն դեպքերում էլի՛ ուզում եմ էդպես անել, էլի՛ առաջվա պես հավես ա: Ու եթե կարծում եմ, որ սպառվել եմ, ուրեմն առաջ էլ էի սպառված: Գուցե ոչ թե իմ մեջ ոչ մի հետաքրքիր բան չի մնացել` այլ ո՛չ միայն իմ համար ա բարդ հազարավորների միջից մի բան գտնելը:
    Դրա համար եմ բախտի քմահաճույթին թողնում: Բայց ախր ի՞նչ վատ ա դա: Ավելի լավ չի՞ մեկ-մեկ թեկուզ ակամայից գնալ գետի հունով ու ուղղակի հետևել, թե ու՞ր ա տանում: Ամեն ինչի հետ էլ կարաս համակերպվես ժամանակի ընթացքում: Ամեն ինչը կարաս թեթև տանես: Պատահականության սկզբունքը իսկապես կարա քեզ օգնի ամենահրաշալի ձևով՝ ուղղակի աչքերդ փակի ու մատդ դիր մեկի վրա: Կանոններն էլ դու որոշի: Եթե չհավանես ընտրվածը՝ ոչ մեկ քեզ չի ստիպում:
    Ու ընդհանրապես՝ ասենք դու ինքդ չէիր ուզի՞ հաճախ հայտնվել բնության գրկում, շատ քայլել, ոտաբոբիկ բարձրանալ քարքարոտ տեղերով, վայելել ջրի ձայնը ու հիանալ ջրվեժի տեսքով: Քիչ ա՞ եղել, որ ինքդ ուզել ես արկածների հանդիպել, առիթի ես սպասել, որոնել ես: Մանավանդ վերջերս ունեցել ես նման հնարավորություն ու շատ էլ լավ օգտագործել ես չէ՞: Դե էլ ինչի՞ ես հիմա բողոքում տեսանյութիցդ: Ավելի լավ լինել չէր կարող, քանի որ արդեն մի այլ կարգի միօրինակ ես:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  18. #524
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու ընդհանրապես՝ իմ երևակայությունները արդեն շատ հեռուն կարող են ինձ տանել ոչ լավ իմաստով: Բայց էլի չեմ կարողանում ու չեմ ուզում կտրվել դրանցից:
    Երբ անգամ մենակ չեմ, էլի կշեղվեմ ու մտքերով կհայտնվեմ մի ուրիշ աշխարհում: Ամեն ինչ կտեսնեմ լրիվ այլ կերպ՝ իմ ուզածով: Աշխատանքն էլ ա էդ առումով գայթակղում՝ օրեցօր ավելի ու ավելի ուժեղ: Էս ամենի արդյունքում ես մնում եմ նույն միայնակ գայլը, նույն աշխարհից կտրվածը ու գուցե մի օր բոլորովին ակամայից մատնեմ ինձ բոլորի մոտ ու ասեմ էն, ինչ որ պետք չի:
    Եթե ես իմ հիմիկվա վարքագծի մեջ աննորմալ, տարօրինակ բան չեմ տեսնում, ուրեմն հավանաբար արդեն աննորմալ եմ...

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (27.06.2019)

  20. #525
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ ինչի, բայց ինչքան երկար ա օրագրային էջս դիմանում ու ինչքան ուշ ա լցվում, էդքան ուրախ եմ: Չնայած ուզում եմ գրելիք ունենալ: Իսկական գրելիք, ոչ թե կրկնվելիք: Էնպես ա ստացվում, որ հազվադեպ եմ բացի էս օրագրից այլ տեղ գրում, կամ գրեթե միշտ էնպիսի բաներ եմ գրում... ավելի ճիշտ էնպիսի ձեռագրով եմ գրում ինչպիսին էս օրագրինն ա դառել տարիների ընթացքում:

    Չգիտեմ էլ արդեն, հավատա՞մ, որ օրերից մի օր որևէ բան կփոխեմ: Որ կպայքարեմ ոչ թե կհոգնեմ: Ամեն ինչից եմ հոգնել: Ինչու՞: Վերջն ա արդեն: Վերջնականապես վերջն ա: Ոչ մի ցանկություն, ոչ մի հավես, ոչ մի մուսա, ոչ մի մղում: Ես ինքս եմ հիմարավարի հրաժարվում էդ ամենից: Գուցե բոլոր մարդկանց մոտ էդպես կլիներ, եթե իմ պես քիչ հետաքրքրություններ ունենային, բայց դե երբեք չեմ կարողացել սրտիս թելադրեմ ու հրամայեմ:

    Երևի ճիշտ ա ասում «Առաջին լավ երգը», որ Քնից թանկ բան չկա կյանքում:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (28.06.2019), Նիկեա (28.06.2019)

Էջ 35 37-ից ԱռաջինԱռաջին ... 2531323334353637 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Անցած - գնացած օրերից
    Հեղինակ՝ Lusinamara, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 15.10.2011, 15:12
  2. Արձակ. Մեկն Այդ Օրերից
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.11.2010, 14:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •