Չեմ ուզում էսպես մտածել, բայց երևի չեմ կարող:Վախենում եմ...
Չգիտեմ ինչի, բայց զգացողություն կա, որ էնքաան նման ա նախորդ տարվան: Նման ա: Կորոնավիրուս: Չի ուզում թեթևանա էդ անտերը: Վախենամ թե մինչև տարվա վերջ էլի կձգվի: Ու դեռ դրանից հետո էլ: Ժողովուրդն էլ արխայնացել, կամ հոգնել ա` էլ արդեն հազարից մեկ կտեսնես փողոցում դիմակով մարդկանց:
Ու դեռ ամենավախենալուն առջևում ա: Բա որ կրկնվի՞: Սեպտեմբերը ինչքան մոտենում էր, էդքան էս գիտակցումս աճում էր: Չեմ կարում մտքիցս ցրեմ: Հըլը մենակ պատերազմն ու կորոնան չէին էէէ սեպտեմբերին... ճիշտ ա, էնպես էր սկսվել, որ դրական ազդեցություն կթողներ, տարբերվող էր շատ առումներով ու դրական կողմից, բայց... Բայց էն ինչ որ իմացա հետո, երևի անջնջելի հետք ա թողել: Էլ չեմ խոսում պատերազմի մասին, որ դեռ երկար չի մոռացվի շատերի կողմից: Ու որ պարբերաբար շարունակվում ա լարված դրությունը:
Գործիս վրա էլ չկարացի էսօր կենտրոնանամ:
Երևի երկար քնել ա պետք, որ օրվա ընթացքում հոգնած չլինեմ: Որ կարդալուց չքնեմ:
Ամենավատը երևի էն ա, որ ոչինչ չեմ կարող փոխել էս կորոնայի պատճառով:
Էջանիշներ