User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 553 հատից

Թեմա: Օրերից մի օր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեռ շարունակվելու ա: Հաստատ շարունակվելու ա: Միանշանակ շարունակվելեւ ա:
    Երևի իսկապես ոչ քիչ դեպքերում ոչ թե թուլամորթի, այլ խելամիտի քայլ ա` հանուն շտապ ու չսպասող գործի, ժամանակավորապես հրաժարվել մեկ ուրիշ խոստացվածից: Ուղղակի արդեն էնպիսի տպավորություն ա, որ խաբել եմ էն բոլոր մարդկանց, ովքեր սպասում էին ու երևի արդեն աստիճանաբար հոգնում են ու մոռանում: Ու կարծես արդեն որերորդ անգամ դավաճանում եմ էն գործին, որը շատ հոգեհարազատ էր դարձել: Վերջինս էլ կարծես զգում ա, թե ոնց եմ վարվում իր հետ, բայց առաջվա պես ժամացույցի թևը պոկելու, պատժելու ու հիշեցնելու փոխարեն` արդեն ուղղակի ժպտում ա ու ասում` «Ժամանակի հեծանիվը քեզ միշտ էլ կարող ա ներել: Բայց հենց ինքը` ժամանակը, երբեք: Դու չես պատկերավնի, թե ինչքան արագ ա ինքը սլանում, երբ իրան վատնում ես անիմաստ»:


    Ու լսիր տղա ջան, քանի դեռ չես կործանվել լիովին` լավ կանես վերջ տաս էն վատ սովորությանդ: Դու էդպիդինը չես, նման մակարդակի մարդ չես, մի իջի էդ աստիճանի: Ուղղակի թարգի` թեկուզ հանուն անընդհատ ամոթի զգացողություն չունենալու ու խղճի խայթի չտանջելու: Հանգիստ կպիր քո գործերին, պլանավորիր, պայքարիր ու... ճիշտ ա, քո դեպքում գուցե մեղմ ասած անհավատալի ա, բայց հաջողության հասիր:

    Վերջին խմբագրող՝ ivy: 19.12.2019, 20:30:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. #2
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջ: Ես այլևս չեմ հավատում ու չեմ էլ ուզում հետագայում հավատալ, որ բախտը երբ քո փոխարեն ա ամեն ինչ որոշում ու հանգամանքները հեղաշրջում ա այլ ուղությամբ` ավելի լավ արդյունքի ա բերում: Ոչ, չի կարող էդպես լինի: Քանի դեռ ես էդքաաան մեծ հույսերով սպասում էի իմ ուզած տարբերակին` չի կարող: Ես այլևս չեմ սիրում բախտի, ճակատագրի, կյանքի առաջնորդությունը: Առաջ ասում էի, որ երբ պետք ա լինում` ինքն ա քո փոխարեն որոշում ու ավելի լավն ա որոշում: Բայց էս... ախր ինձ էնքաաան ոգևորել էր, ուրախացրել էր ու հիմա` ամենավերջին պահին, էսքան պայքարածիցս հետո ամեն ինչ ուղղակի սատկացրեց` հարամ արեց: Մենակ: Պիտի մենակ լինեմ, առանց կյանքի առաջնորդության: Պիտի չթողնեմ ամեն ինչ իմ փոխարեն որոշի էդ անտերը: Ու որքան էլ բարդ լինի իմ համար, բայց արդեն կարող ա ագրեսիվ արձագանքեմ: Աշխարհի մեղադրանքներով հարձակվելու եմ էդ բախտի վրա ու հրամայելու եմ ինձ հանգիստ թողնել, այլևս չօգնել ինձ: Ամեն ինչ, ամեն ամեն ինչ պիտի մենակ անեմ, մե-նակ: Չպիտի սպասեմ կյանքի հուշումներին: Երեկվա օրն ամբողջությամբ վերացրեց հույսերս, երազներս: Մնաց հեքիաթս էլ վերացնի ու պրծ` ինձ այլևս ոչինչ չի մնա: Արդեն էդ ուղությամբ ա կարծես աշխատում: Թե՞ էս վերջինում արդեն ես եմ մեղավոր: Չէ, կյանքն ա ինձ սպառում ու հոգնեցնում: Էսօր երգի փոխարեն նկար դնենք` մանավանդ որ ավելի համապատասխան ա:
    Ուզում եմ դուրս գամ կյանքի պաշտպանիչ կաղապարի միջից, որն իմ համար արդեն բանտ ա դառել: Ուզում եմ ճղեմ ու դեն նետեմ: Պետք չի ինձ էդ անտերը, պետք չի: Թեկուզ դրանից հետո ինձանից մենակ հոգիս մնա, ստվերս, բայց ավելի լավ ա համառ ստվերն առանց անճար մարդու առաջնորդության, քան թուլամորթը սրտի/ստվերի թելադրանքով գնա ու վերջում էդպես պարտվի ու ստվերին էլ պարտության մատնի: Ավելի լավ ա ստվերը անկախ լինի ու առաջ գնալով հաղթի, հաղթի, հաղթիիի: Միշտ հաղթի: - Սպասի հըլը: Ախր էստեղ ստվերը բացասական կերպար ա դառնում: Դու չպիտի... - Ձենդ կտրի հըլը ու էլ ոչ մի ծպտուն չհանես այ անկենդան, զզվելի, թույլիկ ու քո սեփականը չունեցող: Ներքին ձայն ես, կյանք ես, բախտ ես, ինչ զիբիլ ես: Հա պարզ ա` դու մարմինն ես, անճար, թուլամարթ մարմինը, իսկ ես համառ ստվերն ու հոգին: Իրականում ես չէի քեզ առաջնորդում որպես բախտ, կյանք ու ճակատագիր, այլ դու ինձ: Բայց հիմա ես գտել եմ ինձ: Ես եմ բախտը ու կյանքը: Ու արդեն ես եմ իմ առաջնորդը: Իսկ դու իմ դիմակով եկել դիմացս կանգնել ես ու դեռ փորձում ես ինձ դարձի բերել: Գնա կորի вообще, գնա քո համար ուրիշ ստվեր գտի: Ցավակցում եմ, սրտանց ցավակցում եմ էդ հոգուն: Ավելի լավ կլինի ոչ մեկին էլ չգտնես: Ախմախ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  3. #3
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուղղակի ես չէի սպասում իրանից էդ բանը: Թե ինչքանով էր տպավորվել ու ինչքան էի հարգել, էդ հետագայում երևաց: Ուղղակի անմոռանալի էր: Նորովի բացահայտեցի իրան: Ինքը արեց հենց այն, ինչը սովորաբար խնդրում եմ մարդկանցից: Բայց բացի դրանից էլ ի՞նչ ազդեցություն թողեց, ի՞նչը փոխեցի իմ մեջ էդ միջադեպից հետո: Ու հիմա ես չգիտեմ, թե ի՞նչ ա լինելու հետո: Երևի արդեն կատարել եմ ճակատագրական սխալը: Ու ո՞վ գիտի, գուցե հաջորդ հնարավորությունն էլ բաց թողնեմ, երբ հայտնվի: Կնկատեմ ևս մի բացված դուռ ու էլի կկորցնեմ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. #4
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի օր երևի ամեն ինչ լավ կլինի: Երևի ոչ էնպես, ոնց ես եմ մտածում, բայց ամեն ինչ բոլորի համար լավ կլինի:

    Ես կարող եմ հիմա շատ ուրախ լինել, բայց քանի դեռ լիարժեք չի ամեն ինչ, քանի դեռ ինքս թերանում եմ ամենակարևոր հարցերից մեկում ու չեմ պայքարում, դեռ երկար ու երկար եմ սպասելու:
    Ջե՛րմս: Տաքըըըըը'ս:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  5. #5
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կուտակվել են, կուտակվել են, կուտակվեեել են:

    Էս ինչքան շատ ունեմ կարդալու: Էս ինչքան բան ունեմ անելու էս տարի: Այ քեզ անսպասելի թագային փորձություններ: Հիմա արդեն կարծես տրամադրված եմ էս ժամանակահատվածը պահպանել, կամ հնարավորինս օգուտ քաղել: Իսկ սկզբից խորացած էի էն գործերիս վրա, որ արդեն լինելու էին էէէէ: Արդեն սպասում էին ինձ ու հանկարծ... Закон подлости

    Հա՛, ես հավատում եմ էդ գործին, հավատում եմ դրա հաջողությանը, որովհետև իսկապես լավ ա ստացվել: Վստահ եմ, որ էս անգամ առաջ կգնա: Բայց այ մինչ էդ ինչեեեր պիտի անեմ: Հավես կլինի, եթե խորանամ գրքերի մեջ: Ֆիլմերի մեջ է՛լ ինչու՞ չէ, ցանկալիների, ոչ թե անիմաստների: Ու կարողանամ ճիշտ կառավարեմ ժամանակս:
    Օրերի, շաբաթների, ամիսների կտրվածքով առաջս որևէ առաջադրանք դնել ու աշխատեեել էդ ուղղությամբ: Լուրճ աշխատել: Հետևել իմ ճանաչած մեծն նպատակասլաց, արկածասեր, դեմք աշխատահոլիկի օրինակին ու ճիշտ արդյունքի հասնել: Առաջադրանքները արդեն լիքն են տարվա կտրվածքով: Մնում ա բաժանել ըստ համապատասխանի ու ճիշտ ձևով պլանավորել ամեն ինչ:

    Իսկ եթե բարեհաջող անցնի գործս... Հմմմմ, գուցեև առաջադրանքները հետաձգվեն: Առաջնայինը դառնալու ա նոր ձեռքբերումս: Լավ, եկեք դեռ առաջ չընկնենք:
    Հիմա իմ մոտ զգացողություն ու գրեթե համոզմունք ա, որ իզուր չի, որ էսքան սպասելու եմ ու էս սպասելու փորձությունը ըստ արժանվույն հանգեցնելու ա վերջնական, դրական արդյունքի:

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (28.04.2020)

  7. #6
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, շատ հնարավոր ա, որ ամենևին էլ էն ու էնպիսինը չեմ, ինչը հպարտանալու առիթ կտա ու ինչից, որ մարդիկ գոհ կմնան, բայց դե կարծես չեմ էլ ուզու՛մ որոշ հարցերում բավարարել: Չեմ կարծում, որ սխալվում եմ, բայց հոգուս խորքում անհանգստություն կա:

    Էէէէ էդ չէի ուզում ասել: Weezer-ին եմ գտեեեել: Նույնիսկ կարելի ա ասել Weezer-իս: Չնայած իրականում էդ սը-ն օրինակ՝ R.E.M-ս ա, Forrest Gump-ս ա: Բայց Իիիինչ երջանկություն էր, երբ գտա մանկությանս տեսահոլովակներից մեկը: Քիչ էր մնում աթոռի հետ միասին մեջքի վրա ընկնեի գետնին:
    Էդ ուղղակի նշան էր, որ ցրեմ տխրությունս ու որ կյանքը շարունակվում ա: Այո՛, մի երգը ու մի տեսահոլովակը ստիպեց մի ամբողջ երջանկություն ապրել: Ու հիմա ես ունեմ ևս մի բացահայտած խումբ:
    Թեկուզև ո՛չ էնպիսինը, ինչպիսին ս-երս են: Թեկուզև տեսահոլովակը հիմա ավելի թույլը թվա, քան երևի էն ժամանակ էր: Բայց արժեր, իսկապես արժեր:


    Եւ ինչու՞ որոշեցի սկսել այլ թեմայով: Ուղղակի մտքիս էր էդ պահին: Ու ուղղակի մարդ իսկապես պարբերաբար պետք ա հրաժարվի ինքն իրենից ու նայի ուրիշներին: Ախր իզուր չի է՞լի էդքան խոսում իր գրքում Սթիվեն Քովին ու էդպես ուժեղ ազդեցություն թողնում իմ վրա: Մարդ եթե ուզում ա առաջ գնա ու հաջողության հասնի, պետք ա ընտրի ամենալավ, ամենաչվնասող (դիմացինին) ու ամենաՔովի տարբերակը:

    Հետաքրքիր ա, իսկ ինչպիսի՞ տրամադրությամբ մի երեք գրառումից և ավելի քան մի ամսից կավարտվի էս էջը:

    Ու ինչքան լավ զգացի ինձ: Ինչքան հոգեպես բավարարված էի, ոչ թե անհանգստցած, երբ որոշեցի ու խոստացա էս շաբաթ փորձել ամեն օր գրել հեքիաթս: Մի բան գրել, մի գաղափար ունենալ: Գուցեև սխալ արեցի, որ հետո ասի՝ «լավ, գոնե աշխատանքայիններին»: Ինչևէ, կապրենք կտեսնենք, թե ոնց կստացվի: Կարևորը երջանիկ ենք:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 01.06.2020, 15:08:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. #7
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի ճիշտն էլ էդ էր: Երբեմն պետք ա հրաժարվեմ ինքս ինձանից ու վերադառնամ ակունքներիս, չկտրվեմ արմատներիցս: Էս պարագայում դա հաստատ ավելի կարևոր էր` չնայած էնպես չստացվեց, ոնց որ պիտի լիներ:

    Բայց ինչու՞ եմ հիմա էլի շարունակում նույն կերպ: Անգամ մի տեսակ ափսոսում եմ, որ կարող ա էս վիճակը ավարտին մոտենա` կարծես սովորել եմ ու դեռ շատ բաներ չեմ արել: Ինչքաաաան ավելի ու ավելի բաներ ձեռք կբերեի էս ընթացքում, ինչքան բաների կհասնեի: Ինչու՞ եմ միշտ մնում նույնը ու մենակ ցանկություններումս, երազանքներումս ու պլաններումս եմ էսպես համառ: Արդյունքում այլ ընտրանք չի մնում քան հանձնվելը:

    Ստացվելու ա: Մի օր ստացվելու ա:


    Պահոոոոո: Այ հենց նոր իմ էս օրագրում կար 5 հոգի՝1 անդամ (դե, էլ չասեմ, թե ով էր) և 4 հյուր: Աչքիս պետք ա ինձ լուրջ պահեմ, կարող ապատահի ինձ հետևում են:..............................
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    erexa (03.03.2021)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Անցած - գնացած օրերից
    Հեղինակ՝ Lusinamara, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 15.10.2011, 15:12
  2. Արձակ. Մեկն Այդ Օրերից
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.11.2010, 14:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •