Բարի վերադարձ բազմագրքային ժամանակաշրջան:
Ինքնաբավարարվածությունս ու երջանկությունս զգալիորեն բարձրանում են երբ իմանում եմ թե ինչ եմ անելու ու որոշածս գործն/«գործն» իսկապես հաճույք ա պատճառում:
Գրքեր, գրքեր ու գրքեր: Խառը հերթականությամբ: Մեկը չավարտած վերցնել մյուսը, հետո հաջորդը ու էդպես շարունակ: Ո՞րն ենք ավարտելու ե՞րբ ենք ավարտելու պարզ չի ու կարևոր չի: Հավես ա սենց խառը ու տարբեր:
Մի տեսակ նույնիսկ երևի չուզեմ ավարտել, էնքան հավեսը լինեն որոշները:
Բայց չուզե՞լը որն ա, հո կիսատ չե՞մ թողնի:
Չնայած ինձանից հեռու չի հետաձգելը, հոգնելը, դադարելը:
Բայց հըլը ստոպ, ի՞նչ եմ ասում՝ ամեն դեպքերում էս գրառման առաքելությունն ու նպատակն էր՝ արտահայտել երկար սպասված հագեցվածությունը, կամ գոնե դրա սկիզբը, չէ՞:
Ամեն ինչ վերադառնում է կրկին ու կրկին: Դեռ ինչքա՜ն բաներ ունեմ վերսկսելու, անելու: Ու ե՞րբ ա գալու էդ օրը: Անպայման պիտի գա ախր, չի կարող էսպես շարունակվել:
Հ.գ. Սկզբից ուզում էի էս պահին լսվող Dire Straits-ի Money for Nothing-ը դնել էստեղ:
Էջանիշներ