Հոգնածության աճը հանգեցնում է խստության անկման:
Չգիտեմ ինչքանով եմ ճիշտ անում: Սխալի հավանականությունը թերևս ավելի մեծ ա՝ բայց թվում ա, թե ուրիշ տարբերակ ուղղակի չկա:Երաժշտական ուսումնասիրություններն էլ սպասածիս ու մտածածիս պես չեղան:
Հա, աչքիս ես իսկապես չեմ կարող լինել ինքս իմ տնօրենը ու ինչքան էլ մեծ ա վտանգը, որ իրական տնօրենի դեպքում ավելի բարդ կլինի ու ինքը ներումներ չի ընդունի, բայց դա մնում ա ավելի ռեալ ու աշխատող տարբերակ:
Ինքս էլ վստահ չեմ, որ ճիշտ եմ հասկանում, թե ինչու՞ եմ էլի սպառվել, ինչու՞ ա մուսան էլի փախել, բայց սա վերջը չի ու չպիտի լինի: Էս անգամ ես կարող եմ մեղմացնել, բայց նախորդ տարվա սխալը չեմ անի՝ չեմ դադարի:
Էջանիշներ