Smokie-ի խոսքերից
Ես էլի կարամ ուրախանամ, կարամ հպարտանամ, բայց ինչքան էլ էսօր նախորդ երեքշաբթիի պես արեցի գրեթե անհնարինը` բայց ի վերջո հիմա հանգում եմ էն եզրակացությանը, որ իմ էությամբ ես ոչինչ եմ ու որ ոչինչ չեմ անում: Գուցե իրոք ես եմ մեղավոր անտարբերությամբս` իբր թե իմ ներկայությունից բան չի փոխվի....................
Էս անգամ՝ նախորդ երեքշաբթիի հակառակն եղավ... մասամբ: Քաղաքականությունում ու քաղաքում տեղի ունեցավ աճը, տեղի ունեցավ հրաշքը, իսկ իմ մոտ սկզբից հիմնականում անհաջողություն էր ու էդպես էլ ավարտվեց՝ չհասցրեցի լիովին ամենակարևոր գործը: Ոնց տեսնում եմ երկուսից մենակ մեկը պիտի լիներ:
Ու ես իհարկե ոչ տխրելու իրավունք ոչ էլ մտադրություն չունեմ: Ու ոչ էլ այլ բաների իրավունք ունեմ էս օրով՝ հետադարձ հայացք գցելուց այլ կերպ չի մեկնաբանվում: Բայց դա հիմա կարևոր չի:Կարևորը երկրում իսկապես բարեփոխում լինի: Կարևորը դուրս գա ժողովուրդը անհույս ու անկարող վիճակից: Ու էս որ ասում եմ՝ հպարտանալու ու գովելի չի իմ համար՝ բնական ա:
C'mon, c'mon no one can see you cry-y-y-y-y
Այ հիմա հիշում եմ: Դեռ էս տարվա սկզբին զգում էի ու հավատում, որ հրաշքներով լի տարի ա լինելու: Ուզում էի հավատալ ու հիմքեր ունեի դրա համար: Բայց որ էս աստիճանի ու որ էսքան շուտ... Վախենում էլ եմ մտածել, թե հետո ինչ կլինի: 
Ու էնքան ուզում եմ հավատալ, որ ինքը Մոնթեի պես, բազմաթիվ այլ հայ մեծերի պես հետագայում համարվելու ա մեծ մարդ, մեծ բարեփոխող՝ խոսելու են իր մասին դեռ հաջորդ դարում ու որ իր պատվին մի օր կառուցվելու ա, իսկապես իրեն արժանի մի արձան:
Ինքը արդեն առաջին քայլերը արել ա ապացուցելու, որ էս օրով, մե՛ր օրով դեռ մնացել են նման անմահ հերոսներ քաղաքականության մեջ:
Էջանիշներ