Ես չէի հավատում` մեղմ ասած չէի հավատում արդեն, բայց փաստ էր:![]()
Նույնիսկ դրական արդյունքին մի ամբողջ մինուսը գումարելուց հետո էլի փոքր թիվ չէր: Նույնիսկ նախորդ օրվա խայտառակ մինուսները վերջնականապես չհարամեցին ամբողջ պլյուսը:
Հուսով եմ էս մի օրը ու մնացած օրերը ավելի պատասխանատու, ավելի լուրջ ու արդյունավետ կլինեն: Հուսով եմ վերջին պահին երեկվա պես չեմ սկսի կասկածել իմ արդարացիության ու գնահատականների օբյեկտիվության վրա:
Արդեն տրամադրվել էի, որ էս "երեքշաբթին" նախորդի պես անհաջողակ ա, ինչպես "երկուշաբթին" նախորդից բեթար եղավ` դե արի ու մի շշմի էսքանից հետո:Փաստորեն էս անգամ հրաշքը` անիրականանալին իրողություն դարձնելու պրոցեսը շատ ավելի հեշտ էր քան ես էի պատկերացնում: Իսկ ես... ես ընդամենը հավատում էի նախորդ հրաշքից հետո:
Արդեն հաստատ գիտեի:
Բայց դե հո չպիտի՞ գլուխ պահեմ հիմա, (տպավորություն էր, որ արդեն սկսել եմ էլի):
Ու ես իհարկե հեչ չէի պատկերացնի, որ օրս կսկսի ու կավարտվի Նիկիի դասերի պես` չնայած ժամանակի սպառվելուց մի փոոոքր խախտում արեցի: Բայց դե ես էնքան էլ մեղավոր չէի` մինչ էդ ոչ էնքան իմ մեղքով անիմաստ ժամանակ էր կորել բավականին` չէի կարո՞ղ մի 6 րոպե ավելացնել 28 բառի համար, որ ամբողջությամբ կատարեի պարտականությունը:
Ու մտքովս չէր անցնի, որ Ուլուանան էլ ա գնահատում իր գործողությունները: Ես իհարկե չէի կասկածում, բայց ոչ էլ պատկերացնում էի, որ էս աստիճանի ճիշտ հասցեով եմ դիմել, երբ ուզել եմ խոսել այդ մասին: Ուղղակի ես ոչ թե տետրում եմ գրում, այլ կոմպում, թե չէ հիմա հազարումի տետր սպառված, խզբզված կլիներ:
Էլ չեմ խոսում ենթադրելի շիլաշփոթի մասին` էն որ դե արի ու տարբերի... թարմացվող կանոնները ու՞ր են, խմբագրվող ցուցակը ու՞ր ա, որտե՞ղ ա ուղղակի մեկնաբանություն ու որտե՞ղ ա գործողություն գրված... աաաաաաՊատկերացրեք էդ ամենը դպրոցական դասատետրերի պես առանձնացնեի ըստ իրենց պաշտոնի, կամ աշխատանքի:
Վայ իրականում հենց էդպես եմ արել, ուղղակի տետրերի փոխարեն word.doc-եր են: Եւ իմ սիրելի ընկեր Պետը, շարքային Հետևիչյանը, պարոն Մեկնաբանը, Հաշվապան ու Ցուցակապանը (վերջին երկուսը նոր անվանակոչվեցին)
միշտ ինձ հետ են`անսպառ ու անդավաճան:
![]()
Էջանիշներ