Երբեք մի ասա երբեք` արդեն որերորդ անգամ ա ինչ համոզվում եմ էդ խոսքերի ճշմարտացիության մեջ: Առայժմ մի երբեքն ա, որ հաստատ չի փոխվի` չծխելը: Եթե կյանքում գոնե մեկ անգամ, գոնե փորձի համար անեի դա, հիմա կարող ա ծխող լինեի, որովհետև թույլ մարդ եմ: Բա իհարկե, դեռ դպրոցական տարիքում մի ոչ լավ բան արեցի, դուրըս եկավ ու մինչև հիմա... ի՞նչ կամքի ուժ:
Ժամանակին մտքովս չէր անցնի, որ երբևիցե գիշերով ինտերնետի մեջ կմտնեմ: Իսկ եթե էն ժամանակ պլանշետ ունենայի` պարզ ա, չէի բացառի: Ու սա էլ ես գրել եմ ժամը հինգի սկզբերից մինչև վեցն անց տասնչորս, եթե հետը հաշվենք տեսանյութերի լինքը copy paste-ելու անհաջող փորձերս: Ոնց տեսնում ենք, առանց մեծ ախպեր կոմպի բազմաչարչար/բազմաչարչարող պլանշետս գործը գլուխ չի բերի:
Ժամանակին արթնանում էի գիշերը` մտքերով ընկնում, քունս կորցնում: Ու սիրում էի դա, սիրում էի գիշերային խաղաղությունն ու մթությունը: Հիմա հազվադեպ ա լինում, որ երկար ժամանակով չեմ քնում: Արթնանում եմ, բայց սովորաբար առաջվա պես երկար չի տևում: Վերջերս, որ մի անգամ եղավ` ուզում էի ավարտվեր, քնել էի ուզում ու արդեն չէի կարող: Հիմա երկրորդն ա` կարծես գոհ եմ ու ուրախ: Վերջապես դատարկում եմ ակումբի նորություններս, որ հնություն են դառնում:
Սա վաղուց վերացած երբեքներից էր... չնայած կասկածում եմ մի տեսակ, որ երբեք էի տրամադրված: Ղժղժան ու ծանր, վոկալին մոտ երգեր չլսելը: Էնպես չի, որ հիմա շատ եմ լսում, բայց հաստատ երբեք չի: Ակումբն իր լուման ունի բազմաոճությանս ձգտման մեջ: Օրինակ ժամանակին հեչ մտքովս կանցնե՞ր, որ պարբերաբար Ռամշտայն կլսեմ, չնայած ոչ մեկ կոկորդիցս բռնած չէր ստիպում:
***
Ի՞նչ ա փոխում ամեն առավոտ նույն պոզիտիվ բաները նայելը, եթե կարող ա ազղեցություն չթողնի օրվա վրա: Ուղղակի ուզում եմ անում եմ ու վերջ: Բա որ տեսանյութի ընթացքում խորանում եմ զայրույթի ու հիին, անցած գնացած պատմությունների մեջ: Մեկ ա երբեք բաց չեմ թողել, համարյա միշտ կրկնել եմ աչքից վրիպած պոզիտիվը: Չնայած դա ընդամենը տվյալ պահի երջանկությունն ա ապահովում:
Գոնե խոսքերը որևէ ազդեցություն թողնեին:Իմացիր, երբ ժպտում ես, կյանքը պտտում ես
Դեպի վեր, դեպի սեր, սեպի խաղ ու պար
Երբ կողքիդ ընկերներ են ու ազնիվ մտքեր են
Ջերմ լույսով ողողված ես անդադար:
Իսկ ես հասկացել եմ, որ անկախ ամեն ինչից այս թաքնվածն եմ ու չեմ փորձում փոխվել՝ կարծես պատճառ կա, չեմ կարողանում մտքերն այլ ուղությամբ տանել:
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Էջանիշներ