Դե հիմա ասա Գևորգ, ինչքանո՞վ էր ճիշտ էդքան ձգտելը, եթե հետո մի քանի օր էլի հնարավորություն ունենալուց պիտի հրաժարվես՝ ինչ ա թե «համը հանելու ես»: Իսկ եզակի հնարավորությունդ պիտի օգտագործես լիովին՝ առանց որևէ պահ բաց թողնելովւ, որ հետո հիշելու բան ունենաս,(հաճախակիի դեպքում երևի դրա կարիքը չզգայիր): Ու ընդհանրապես, ի՞նչ մի «խելացի» հարց էր... հաստատ ավելի լավ ա, մեկն ունենալ, քան բոլորով հանդերձ դրանից է՛լ զրկվել: Բայց ո՞վ ա ասել, որ եթե դրա փոխարեն չընտրեիր հաջորդը, ավլի լավ չէր լինի:
Տե՞ս, էլի անցանք գուշակությունների:
Մյուս կողմից էլ ձգտում ես որսալ հնարավորինս շատ տեղեկություն, գուցե առաջինի հետ, երկրորդ հնարավորություն է՞լ ունենաս, gուցե հանգամանքներն ինքնըստինքյա՞ն դասավորվեն քո ուզածով:
Իսկ եթե ուղղակի իմանաս դրա մասին ու կորցնես, որոշ ժամանակ կտխրես, կատես, հետո կանցնի կգնա:
Էդքան ասում ես կյանքը վայելել ա պետք՝ պետք ա անել էն, ինչ ուզում ես, հաճույք ստանալ, բայց դրանով հանդերձ ինքդ ես քո համար խնդիրներ ստեղծել ու հիմա խճճվել ես էդ կուտակման մեջ: Որ ինքդ էլ քեզ հարցնես ո՞րն ա իմաստը... ուղղակի զբաղմունք, հաճույք, զվարճանք բայց ինչքա՜ն ներվեր ա ուտում էդ ամենը մինչև չես ավարտում:
Չէ՛, ըստ երևույթին իրոք կան թերություններ, որոնք ինքնըստինքյան են ուղղվում տարիների ընթացքում: Եթե տարիներ առաջ թեկուզ գեղարվեստական գիրքը թվում էր թե դանդաղ էիր կարդում, հիմա երևի զարմանում ես ինքդ քո վրա: Էնպես չի, որ մաքսիմալ արագություն ա, բայց ոնց-որ զգալիորեն աճել ես, թե ինչպե՞ս ու ինչի՞ց, ինքդ էլ չգիտես:Ժամանակն ա օգնել:
![]()
Էջանիշներ