User Tag List

Էջ 17 37-ից ԱռաջինԱռաջին ... 713141516171819202127 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 241 համարից մինչև 255 համարի արդյունքները՝ ընդհանուր 553 հատից

Թեմա: Օրերից մի օր

  1. #241
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբեր տարիքներում հանցանքներն էլ են տարբեր լինում:


    Քանի՜ անգամ եմ փոքր ժամանակ մեր իններորդ հարկից նայելուց մտածել էդ գործողության կայֆի, էդ պարային վայրէջքի մասին: Բա ինչքա՜ն մեծ էր բռնվելու վախը, էդ ժամանակ դա կարող էր դիտվել որպես վատ, շա՜տ վատ արարք, հիմա որ հիշում եմ էնքա՜ն հասարակ, մանկական ցանկություն էր ու էնպե՜ս կայֆ էր: Ու մի օր ես չդիմացա...
    Էսօրվա պես եմ հիշում թե ինչպես ես՝ ոչ այնքան վճռական տրամադրված, նկատվելու վախի տակ, ինքս համոզված չլինելով, որ վերջը կանեմ դա, բարձրացրի ձեռքս ու... փոքրիկ երկնագույն, սիրուն կտորը հրաժեշտի պար ցուցադրեց, (եթե գեշը ընտրեի երևի էդպես չտպավորվեր): Դժվարը սկսելն էր` դրանից հետո շատ ավելի համարձակ էի: Էդ նույն օրը մի, կամ երկու անգամ է՛լ մեղանչեցի: Չեմ կարող ասել, թե քանի՞ անգամ եմ ուզել նորից ու նորից անել ու քանի՞ անգամ եմ արել: Բայց մի օր... հե՛նց այն օրը ու այն պահին, երբ զգում էի, որ կասկած եմ առաջացնելու, անտեսելով ներքին վախս ու առաջ տանելով ներքին ձայնիս սուրբ գաղափարը... գնացի փոքրիկ, մանկական, ծաղկազարդ կտորե մեշոկի միջից կտորիկներ վերցնելու: Քույրս էլ կա՛մ կատակի համար, կա՛մ չգիտեմ որտեղից ու չգիտեմ ի՞նչ կասկածելով՝ որոշեց, որ չպիտի թողնի: Ինձանից փախնելով, պարելով, կտորը չտալով ու «ինչի՞դ ա պետք» երգելով՝ պատասխանի էր սպասում: Իհարկե չէի ասում ու պնդում էի, որ տա: Վերջը չեմ հիշում ոնց հաջողացրեցի վերցնել, արագ գնացի բալկոն, ինքն էլ իհարկե հետևիցս եկավ: Մի խոսքով, հերթական կտորը վայրէջք կատարեց ու...
    - Մաա՜մ
    Արդյունքում ո՛չ մի պատիժ, ո՛չ մի զրկանք, ո՛չ մի անկյուն կանգնել: Ընդամենը զայրույթ ու զգուշացում՝ «էլ չտեսնեմ նման բան»: Բայց ասենք հիմա, որ իրանց հիշացնեմ, կամ խոսանք էդ մասին, ժպիտով կհիշեն ու ծիծաղով: Այդպես էի մտածում մի քանի օր առաջ ու չսխալվեցի:


    Իսկ դրանից հետո երևի իսկապես էլ նման բան չեմ արել:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (18.06.2014), Sambitbaba (01.07.2015), Նարե91 (19.06.2014), Նիկեա (15.07.2014), Ռեյ սամա (21.06.2014)

  3. #242
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որտեղ երգ՝ էնտեղ պար, որտեղ պար՝ էնտեղ իմպրովիզ: Անվերջ շարժում:


    Դզում ա, բայց զգում ես, որ քո ուզածը չի: Իսկ դու էլի չես ուզում սպասել, ի՞նչ գիտես, որ հարմար պահը գալու ա: Ուզում ես որակո՞վ լինի՝ լավ ես անում, բայց եթե անում ես, հիմա արա: գուցե հետո ընդհանրապես չկարողանաս: Խոսքն իհարկե պարի մասին չի, բայց հեչ հարմար պահ չի ախր:
    - Իսկ եթե հետո ավելի անհարմար լինի՞:


    Մարդ ո՞նց կարա էդքան մոտիկ լինելով հանդերձ, էդքան հեռու լինել: Ախր դա էլ ա քեզանից կախված, հենց ինքն էր ասում, որ կյանքը համարձակություն ա սիրում: Որքանո՞վ ա հավանական, որ ամեն ինչ հենց էդպես էլ լինելու ա: Լավ, թեկուզ մի քիչ ձևափոխված, մի քիչ այլ կերպ, մի քիչ ոչ իդեալական, բայց արդյո՞ք լինելու ա: Չես սիրում սպասել, չես կարող գործել: Իսկ ի՞նչ ես կարող:


    Oh, was this solo?
    Was this yesterday?
    Was this true for you?

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (01.07.2015), Նիկեա (15.07.2014)

  5. #243
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտ ա՞, որ եթե զոռով ինքդ քեզ հեռացնես երազանքիցդ, նպատակիցդ՝ մի օր կմոռանաս դրա մասին: Եթե անհասանելի ա բառիս բուն իմաստով՝ անհնար ա ու էստեղ մնալով դու միայն տանջվելու ես իզուր տեղը: Ափսոս չե՞ն ներվերդ, էլ չեմ խոսում դիմացինի ներվերի մասին: Կարծես թե սա վերջին հնարավորությունն էր:

    Я отпущу тебя,
    Я отпущу
    Я отпущу тебя
    И пусть все увидят.


    Իսկ դու... Ես ոչ մի կերպ ինձ թույլ չէի տա մտածել, որ դու եսասեր ես, դա դու՛ թույլ տվեցիր, դու՛ ստիպեցիր: Գիտեմ, որ քո համար մեկ չի ու ավելի լավ ա դու չիմանաս կարծիքս: Իմ ասելուց հետո էլ չի փոխվի: Ախր մեծ բան չէի ուզում քեզանից՝ դու ոչինչ չէիր կորցնի, իսկ ես մեծ բան կկորցնեմ: Ես պիտի մոռանամ էս ամենը, բայց չեմ կարող: Հրաշք չկա ու չի էլ լինի: Իսկ եթե շարունակեմ դիմանալ, կհիվանդանամ: Ու էդ հիվանդությունը կոչվում ա չար նախանձ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (01.07.2015), Vardik! (21.06.2014), Նիկեա (15.07.2014)

  7. #244
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որքան էլ իրարից խռով լինենք, միևնույն է կուզեի տեսնել քեզ՝ հետաքրքիր է ինչպե՞ս կարձանգանքեիր: Արհամարհա՞նք, թող այդպես լինի, վե՞ճ, դու՛ գիտես: Ես չեմ վախենում քեզանից ու քո ներկայությունը հաստատ չէր խանգարի իմ գալուն, այլ ընդհակառակը՝ եթե դեռ որևէ բան ունես ինձ ասելու, ասա դեմ առ դեմ: Իսկ եթե քո մեջ այդքան ուժ գտնես ու չնկատես՝ ուրեմն էդպես էր ճիշտը:


    Իսկ երաժշտության հարցում էսօր է՛լ չսխալվեցի՜:

    Սիրել եմ

    Սիրեցի
    http://musicmp3spb.org/album/diamonds_and_rust.html
    Կսիրեմ:

    Գիտեի, որ Դիլանին էլ ա անդրադառնալու ու երգի հենց կեսից արդեն ճանաչեցի վերջինիս ոճը:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (01.07.2015), Գորտուկ (11.07.2014)

  9. #245
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե հիմա ասա Գևորգ, ինչքանո՞վ էր ճիշտ էդքան ձգտելը, եթե հետո մի քանի օր էլի հնարավորություն ունենալուց պիտի հրաժարվես՝ ինչ ա թե «համը հանելու ես»: Իսկ եզակի հնարավորությունդ պիտի օգտագործես լիովին՝ առանց որևէ պահ բաց թողնելովւ, որ հետո հիշելու բան ունենաս, (հաճախակիի դեպքում երևի դրա կարիքը չզգայիր): Ու ընդհանրապես, ի՞նչ մի «խելացի» հարց էր... հաստատ ավելի լավ ա, մեկն ունենալ, քան բոլորով հանդերձ դրանից է՛լ զրկվել: Բայց ո՞վ ա ասել, որ եթե դրա փոխարեն չընտրեիր հաջորդը, ավլի լավ չէր լինի: Տե՞ս, էլի անցանք գուշակությունների: Մյուս կողմից էլ ձգտում ես որսալ հնարավորինս շատ տեղեկություն, գուցե առաջինի հետ, երկրորդ հնարավորություն է՞լ ունենաս, gուցե հանգամանքներն ինքնըստինքյա՞ն դասավորվեն քո ուզածով: Իսկ եթե ուղղակի իմանաս դրա մասին ու կորցնես, որոշ ժամանակ կտխրես, կատես, հետո կանցնի կգնա:
    Էդքան ասում ես կյանքը վայելել ա պետք՝ պետք ա անել էն, ինչ ուզում ես, հաճույք ստանալ, բայց դրանով հանդերձ ինքդ ես քո համար խնդիրներ ստեղծել ու հիմա խճճվել ես էդ կուտակման մեջ: Որ ինքդ էլ քեզ հարցնես ո՞րն ա իմաստը... ուղղակի զբաղմունք, հաճույք, զվարճանք բայց ինչքա՜ն ներվեր ա ուտում էդ ամենը մինչև չես ավարտում:
    Չէ՛, ըստ երևույթին իրոք կան թերություններ, որոնք ինքնըստինքյան են ուղղվում տարիների ընթացքում: Եթե տարիներ առաջ թեկուզ գեղարվեստական գիրքը թվում էր թե դանդաղ էիր կարդում, հիմա երևի զարմանում ես ինքդ քո վրա: Էնպես չի, որ մաքսիմալ արագություն ա, բայց ոնց-որ զգալիորեն աճել ես, թե ինչպե՞ս ու ինչի՞ց, ինքդ էլ չգիտես: Ժամանակն ա օգնել:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (03.07.2015), Գորտուկ (11.07.2014)

  11. #246
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե մեկ-մեկ երկար ժամանակով են հոսանքները տանում, էդ կարող ա նշան ա, որ ինչ-որ բան չես արել ու հիմա դա իմ պարտքն ա, կատարում ես գործողությունը, դեռ հոսանք չկա՞, ուրեմն մեկ այլ բան էլ պիտի անես: Գուցե իրո՞ք չարաշահում ես կոմպային հակաձանձրույթը՝ անտեսելով շուրջ բոլորս պտտվող հազարավոր հրաշքները: Իսկ երբ ուշադրություն ես դարձնում՝ տեսնում ես, որ հետ ես ընկել ու դեռ պետք ա աճե՜ս՝ գիտակցում ես, որ երկար ես սպասելու:

    Երեկ սխալվեցի, շաա՜տ սխալվեցի ու ամոթով մնացի: Պատիժ: Վերքոտված ափ, ցավացող թաթ, էն մյուսի պահով չխորանանք: Լավ էդ հալա հեչ, բա հոգեպես ինչպիսի՜ անկում ապրեցի: Ես որ վստահ էի ինքս իմ վրա, հիմա վախենում եմ: Մնացած ամեն ինչը հաճելի էր, բայց դե ի՞նչ արած, փաստը մնում ա փաստ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (03.07.2015)

  13. #247
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնպես ստացվեց, որ հենց էսօ՛ր որոշեցի նայել «Sound Of Music»-ի սիրածս հատվածները, (գուցեև ֆիլմն ամբողջումյամբ, ինչու՞ չէ): Ու էսքա՜ն նմանությու՞ն, էսքան համընկնում ա՞ ներկայիս հոգեվիճակի հետ: Ո՞նց ա ախր մարդու բախտը էդքան բերում: Փորձություններ, վախ, ցանկություն, հավատ: Ֆիլմի սկզբերում տեսնում ես հենց էն, ինչ կուզեիր տեսնել, լսում էն ինչ կուզեիր քեզ է՛լ ասեին ու երջանիկ ես:

    Ախր զգում էի էէ՜, զգում էի, որ Zaz-ի պարային շարժումները «Le Longe de la route» կլիպում շատ ծանոթ էին:


    Էս ու բոլոր մյուսները
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (03.07.2015)

  15. #248
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչի՞ ա իմ համար մի տեսակ հաճելի, որ դեռ չեմ քնել: Կարծես դեռ էլի երկար ժամանակ կմնայի, կնստեի ու կանեի սրտիս ուզած բանը: Ի՞նչ կլիներ, եթե հանկարծ մի գիշեր «հաջողացնեի» չքնել: Առաջ էս ամենը ինձ չէր գայթակղել երևի, հիմա էնքան հետաքրքիր ա: Մենակ ես, ոչ մեկ չկա, սենյակիդ լույսը վառ ու թվում ա թե գիշերվա մթության մեջ սենյակդ շատ ավելի լուսավոր ա, քան երեկոյան՝ մայրամուտից առաջ:
    00:00` լավ սկսվեց:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (03.07.2015)

  17. #249
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆիլմայինն ու իրականը: Հնարավոր չի ախր: Մարդ էդքան նախանձ լինի՞, որ նշանակություն չտա իր հարազատի երջանկությանը ու ամեն վայրկյան թույն թափի վերջինիս սիրելիի վրա: Ի՞նչ աստիճանի անմարդկային պիտի լինի, ինչքա՞ն թունավոր նախանձ պիտի կուտակի մեջը, որ անընդհատ զրպարտի դիմացինին՝ շատ լավ իմանալով, որ վերջինս անմեղ ա ու որ մեծ հարգանքի ա արժանի, թեկուզ էն բանի համար, որ դիմանում ա իր ձեռքը::agressive Չէ՛, հնարավոր չի, որ իրական կյանքում նման մարդիկ լինեն, չի՜ կարող էդպիսի բան լինել, թոզ են փչում էդ կինոները: Ուղղակի անտանելի ա տեսնել էդ տականքներին՝ էն աստիճանի անտանելի, որ չես կարողանում զսպել էմոցիաներդ ու բարձրաձայն վիրավորում ես: Ո՞րն ա ձեր նպատակը այ........ Իսկ եթե հանկարծ միամիտ անձնավորություն մը՝ տեսնելով ձեզ էկրանից այն կողմ, վատ կարծիք կազմի համայն մարդկության մասի՞ն, սկսի կասկածամտորեն մոտենալ բոլորին՝ մտածի, որ ձեր պեսները շատ են իրական կյանքում: Հետո՞: Ատում եմ... մեղմ ասած ատում եմ:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 10.07.2014, 11:55:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (03.07.2015), Գորտուկ (11.07.2014), Նիկեա (15.07.2014)

  19. #250
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ անտեր անտարբերությունը սպանում ա ուղղակի: Եթե իմանայի, որ ճիշտ եմ մտածում՝ մի կողմ կքաշվեի: Ուզածս սեր չի՝ փոխադարձ վերաբերմունք, էնպիսինն ինչպիսին շատերի հանդեպ ես ունենում՝ համարյա բոլորի: Համակրում եմ, բայց սա սեր չի ու համոզված եմ, որ բարին հենց այդ էր: Հարգում եմ, բայց չեմ կարողանում խոսել... միշտ մի բան հետ է պահում, կանգնեցնում, առանց այդ էլ երևի շատ եմ ձանձրացրել: Մի բան փաստ է՝ դու ուրիշ ես, քեզ համարյա բոլորն են սիրում, իսկ եթե հետո զգամ, որ վերջնականապես զզվեցրել եմ... ինձ չեմ ների:



    Առաջ գոնե մեկ-մեկ երևում էր ներկայությունդ, հիմա կարծես ինչ-որ բան չորացել ա ու էլ չի վերակենդանա:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 11.07.2014, 19:11:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (03.07.2015), Նիկեա (15.07.2014), Ռեյ սամա (04.08.2014)

  21. #251
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա հասկանում եմ, որ շտապել եմ՝ միշտ եմ շտապել... ու հենց էդ պատճառով էլ ուշացել եմ, հետ եմ մնացել: Ու դեռ շարունակում եմ շտապել:

    Իհարկե, չեմ ուզում, որ այսպես ասած՝ «ծամեն, դնեն բերանս», ընդհակառակը, միշտ ձգտել եմ ինքնուրույնության, բայց ձևը չեմ իմացել, համարձակությունս չի հերիքել...

    Ու ինչու՞ եմ ասում, չգիտեմ...
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (03.07.2015), Vardik! (08.08.2014), Մուշու (03.08.2014), Նիկեա (15.07.2014), Ռեյ սամա (04.08.2014)

  23. #252
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բնության կանչ: Թվում ա թե էնքան մոտ ա ամեն ինչ: Բայց զգուշությունն էլ չէր խանգարի, քի՞չ ա եղել, որ կարծել ես քիչ մնաց ու...
    Պիտի գործելաոճդ փոխես: Էսքան փորձեցիր սա՝ չտեսա՞ր, որ օգուտը քիչ ա: Իսկ եթե քեզ էսպես ա դուր գալիս ու չես համարձակվում այլ կողմ նայել, ուրեմն դեռ երկար ես սպասելու: Գուցե երկրորդ ժանապարն էլ ոչ միայն օգնի, այլև հաճելի լինի, ոգևորի:

    Մի բան հաստատ ա՝ I want it and I want it now I want it and I just can't wait


    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (03.07.2015), Մուշու (03.08.2014), Նիկեա (20.07.2014)

  25. #253
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կանխազգացում: Աննկարագրելի զգացողություն ա երբ ուզածդ/սիրածդ երգը գիշերով ես լսում՝ սենյակումդ պայծառ դեղնավուն լույսը ավելի ա իմաստավորում, աճեցնում ա հաճույքի էֆեկտը: Ինչպես միշտ քեզ պատկերացնում ես սիրելի անձնավորության հետ դուետով երգելիս: Հոգ չէ, այս պահին կարևոր չէ թե մինչև ե՞րբ ես «պատկերացնելու»: Երգն ուժ է տալիս, հույս է տալիս, կյա՜նք է տալիս::



    Ո՜նց կուզեի իմանալ Քարահունջի ու Windrose-ի համերգները ե՞րբ են լինում: Դա ինձ իրոք շատ է պետք:

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (03.07.2015), Vardik! (01.08.2014), Լեդի Վարդ (29.07.2014)

  27. #254
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շտապողականություն. երևի շատ սերտ կապ ունի վախի հետ: Մի տեսակ չէի հավատում, որ մարդ կարող ա իմանալ թե իրականում ինչ ա զգում՝ բայց չգիտակցել, չհասկանալ: Բայց երբ ինձ ասեց դա, էնպիսի հանգստություն իջավ հոգուս: Շատ ավելի հաճելի էր լսել, որ վախկոտ եմ, քան թե подлец: Որ մի քիչ մտածեցի՝ զգացի, որ սխալ քայլերս վախի հետ են կապված, չգիտեմ որքանով ա դա ճիշտ, գուցե իրականում ես փորձում էի արդարացնե՞լ ինքս ինձ: Գիտեմ, վախը լավ բան չի ու պետք ա վերացնել, հանել մեջիցս: Միշտ եմ վախեցել... միշտ: Դրա համար էլ շտապում եմ իմանալ ճշմարտությունը՝ շտապում եմ գլխավոր նպատակիս հասնել, շտապում եմ, որովհետև երբ չգիտեմ` վախս բազմապատիկ ա:

    Եթե ես ճիշտ ձևով օգտագործեի երաժշտասիրությունս, եթե փորձեի անել մի քիչ ավելին, եթե հնարավորինս ավելի շատ ինֆորմացիա հավաքեի, ամեն ինչի մեջ բզբզաjի, հնարավոր ա վաղուց արդեն գործ ճարած լինեի ու ասածս կրկնակի հաջողությունը ձեռքումս լիներ՝ մի գնդակով երկու նապաստակի խփեի:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (12.08.2014), Sambitbaba (03.07.2015), Vardik! (08.08.2014), Մուշու (03.08.2014), Ուլուանա (02.08.2014)

  29. #255
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ ինքնասիրության մասին ա խոսքը...

    Մեկ թվում ա թե կարամ հանգիստ թողնեմ մարդուն, եթե իրեն հետաքրքիր չի իմ հոտ շփվել, բայց հիմնականում էդ իմ համար չափից դուրս ծանր ա, ես էդքան ուժ չեմ գտնի իմ մեջ: Գուցե էդ եսասիրությունա: Շատ դեպքերում էլ զգում եմ, որ ամեն ինչ էնպես չի, ոնց որ ես եմ պատկերացրել՝ հույս եմ տալիս ինձ, իրականում փրփուրներից կախվելով:

    Խոսել խոսել են ու թարգել՝ ձանձրացել: Ուրեմն խնդիրն իմ մեջ ա: Կամաց-կամաց հաշտվում ես իրականության հետ՝ մեկ-մեկ հիշելով էդ մարդուն ու... կորցնում հաջորդին:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  30. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (03.07.2015), Մուշու (16.08.2014), Ռեյ սամա (04.08.2014)

Էջ 17 37-ից ԱռաջինԱռաջին ... 713141516171819202127 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Անցած - գնացած օրերից
    Հեղինակ՝ Lusinamara, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 15.10.2011, 15:12
  2. Արձակ. Մեկն Այդ Օրերից
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.11.2010, 14:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •