Ինձ միշտ հետաքրքրել է որեւէ մրցութային նախագծի, կամ հեռուստատեսային ծրագրի, անգամ սերիալների վերջաբանը՝ եզրափակիչ հատվածը: Իրենց գեղեցիկ ավարտով, հրաժեշտի հաճելի խոսքերով, բարեմաղթանքներով, ժպիտներով: Երբեմն նույնիսկ կարող են տխրեցնել այդպիսի ավարտով, երբ համոզված ես, որ նոր սեզոն չի բացվելու, բայց էլի առանց կասկածելու կասեմ, որ այդ վերջին հատվածներն ամենակազմակերպված, ամենագեղեցիկ պատրաստվածն են: Մեկ էլ նախագիծը սկսելուց են ոգեւորված, հույսով լցված, այդ պատճառով սկզբի հատվածներն էլ են շատ հետաքրքրում, առաջին տպավորություններն էլ են ամենալավը: Տպավորություն է ստեղծվում, որ ծրագրի ամբողջ անձնակազմն էլ է գործին ավելի լրջորեն վերաբերվում նախաբանի վերջաբանի ժամանակ, քան ամբողջ նախագծի ընթացքում: Իհարկե ամբողջ ընթացքում էլ են շատ ջանք գործադրում ու հիմնականում որակյալ նախագիծ է ստացվում, բայց վերջաբանի ժամանակ իրենց աչքի առաջով անցնում են այն ամենը ինչ փորձեցին անել մի քանի ամսում: Հիշում են, հիշեցնում ու ժպիտը դեմքին հրաժեշտ տալիս:![]()
Էջանիշներ