Որքա՜ն կարևոր է քեզ համար քո սիրելի անձնավորության հեղինակավոր կարծիքը: Նրա տեսակետը քեզ համար ավելի կարևոր է, քան շատ ուրիշ խելացի մարդկանցը, որովհետև նա ամենալավն է, ամենախելացին է, ամենա-ամենա-ամենա![]()

Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Sambitbaba (05.04.2015), Stranger_Friend (27.03.2013), Նիկեա (29.03.2013)
Օմօն գրիչը ձեռքին
Երկար փնտրեց էվրիկին:
Օրը սկսվեց «O Lacky Man!» ֆիլմով, իսկ վերջինս ոչ թե սկսվում էր, այլ շարունակվում ու էդպես էլ մնաց շարունակելի: 1 ժամն անցյալում էր, (օր) 1 ժամում տեղավորվեց ներկան, 1 ժամն էլ մնաց ապագային:
Լույսը բացվեց Beatles-ով, վաղուց չէի լսել: Հանճարներ կան, որ հանճարագույն են, որ սիրված են բոլոր-բոլորի կողմից, իսկ մի ժամանակ ամենա-սիրվածն էին ու ամենա-պոպուլյարը:
Ի՞նչ ա լինելու հետո, չգիտես: Էս ամենը պարզ ա, հասարակ, ամեն տեղ հանդիպող, բայց դու շատ ես ուզում մեծացնել, այդ ամենը դարձնել անչափ կարեւոր: Մի բան հաստատ է, որ մտքերդ կանգ առնել չեն կարող, ժամանակի պես միշտ առաջ են գնում:
Ոչ վաղ անցյալ Beatles-ից հետո գալիս ա Oldfield-ը:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Sambitbaba (05.04.2015), Այբ (24.03.2013)
Ինձ միշտ հետաքրքրել է որեւէ մրցութային նախագծի, կամ հեռուստատեսային ծրագրի, անգամ սերիալների վերջաբանը՝ եզրափակիչ հատվածը: Իրենց գեղեցիկ ավարտով, հրաժեշտի հաճելի խոսքերով, բարեմաղթանքներով, ժպիտներով: Երբեմն նույնիսկ կարող են տխրեցնել այդպիսի ավարտով, երբ համոզված ես, որ նոր սեզոն չի բացվելու, բայց էլի առանց կասկածելու կասեմ, որ այդ վերջին հատվածներն ամենակազմակերպված, ամենագեղեցիկ պատրաստվածն են: Մեկ էլ նախագիծը սկսելուց են ոգեւորված, հույսով լցված, այդ պատճառով սկզբի հատվածներն էլ են շատ հետաքրքրում, առաջին տպավորություններն էլ են ամենալավը: Տպավորություն է ստեղծվում, որ ծրագրի ամբողջ անձնակազմն էլ է գործին ավելի լրջորեն վերաբերվում նախաբանի վերջաբանի ժամանակ, քան ամբողջ նախագծի ընթացքում: Իհարկե ամբողջ ընթացքում էլ են շատ ջանք գործադրում ու հիմնականում որակյալ նախագիծ է ստացվում, բայց վերջաբանի ժամանակ իրենց աչքի առաջով անցնում են այն ամենը ինչ փորձեցին անել մի քանի ամսում: Հիշում են, հիշեցնում ու ժպիտը դեմքին հրաժեշտ տալիս:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Sambitbaba (05.04.2015), Այբ (25.03.2013), Նիկեա (29.03.2013)
Իմ բարի ու համբերատար Օմ, ես նորից վերադարձա քո գիրկը:![]()
Ժպտում ես. ուզում ես մի բան ասել, բայց լեզու չունես
Ուզում ես. փորձում ես ժեշտերի լեզվով խոսել
Փորձում ես. բայց չգիտես որ ես չեմ հասկանում այդ լեզուն
Չգիտես. ծիծաղում ես այդ ամենի վրա` այնքա՜ն միամիտ, հիմարավարի է թվում
Ծիծաղում ես. ինչն էլ մի քանի րոպեից խաղաղ ժպիտի է վերածվում
Ժպտում ես....
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Sambitbaba (05.04.2015), Stranger_Friend (27.03.2013), Նիկեա (29.03.2013)
Վաղուց չէի լսել էս ալբոմը ու ընդհանրապես չէի հիշել էս խմբին: Lacrimosa-ի սկզբնական, բացահայտական շրջանում միակ ալբոմն էր, որ լսեցի: Վերապրեցի էսօր մեկուկես տարվա զգացողությունները: Վերապրե՞լ, բայց ախր երգեր կային, որ բոլորովին անծանոթ էին թվում, կարծես երբեք չէի լսել, չէի հիշում վերջին երեք երգերը, իսկ առաջին հինգը ընդհակառակը, ի սկզբանե տպավորվել էին թողել: Գոթական ժանրի առաջին ու դեռ վերջին խումբը, որ լսել եմ: Այս ալբոմից դուրս մյուս երգերն էլ ինչ-որ չեմ հիշում, շատ չեմ լսել: Վախենում եմ դուրս չգա՞ն: Դժվար թե, չէ՞ որ Elodia-ն արդեն հասցրել ա դրական ազդեցություն թողնել:Lacrima Mosa...
Գոթիկա՝ մռայլագրեսիվախառը ժանր
Էս թեմայից դուրս... ա դե լավն ա է՛լի Last.fm-ը
Վերջին խմբագրող՝ Smokie: 28.03.2013, 22:14:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Sambitbaba (05.04.2015), Նիկեա (29.03.2013)
85 տարի: Անգամ եթե իրեն տեսած չլինես որևէ ֆիլմում, միևնույնն է գրավում է, մոտդ զգացողություն է արթնացնում, որ համաշխարհային կինոյի մեծերից է ու իրեն կարելի է դասել հին համաշխարհային դերասանների ու ռեժիսորների կողքին, որոնց հետ ու ում մոտ խաղացել է:Իր աչքերը, տարիների հետ անփոփոխ խիստ ու խորաթափանց հայացքը տեսնելուց հետո, որոշում ես նայել իր շատ ու շատ ֆիլմեր:
Իր անկրկնելի Կվազիմոդոն, իր ծերուկ Բենը («Բլեֆ») արդեն ամեն ինչ արժեն: Այդ երկու ֆիլմերն էլ բավական են, որպեսզի տեսնես տաղանդավոր, մեծ դերասանի: Իր շնորհիվ էլ ժամանակակիցը կսիրի հին կինոն, սև-սպիտակ, հին ու բարի: Նկարահանվել է 1936-ից մինչև 2001 թվականը՝ մինչև իր մահը: Նաև գրող ու նկարիչ՝ մի խոսքով հանճարեղ Anthony Quinn:
![]()
![]()
Կվազիմոդո
Վերջին խմբագրող՝ Smokie: 02.04.2013, 19:52:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Sambitbaba (05.04.2015)
Իսկ գուցե ես վախկո՞տ եմ իրականում:Ոչ թե չեմ ուզում կռվել, վիճել այլ խուսափում եմ, իսկ գուցե այդ վեճի ժամանակ չիմացածովս հանդերձ հասնեմ ծայրահեղ հիմարությանը ու հետո չկարողանամ տակից դուրս գալ: Թուլամորթ: Զգուշանու՞մ եմ... հա հաստատ: Գիտեմ որ շատ բաներ չեմ հասկանում, շատ բաների մասին չգիտեմ: Գիտեմ, որ չեմ կարողանում ճիշտ ղեկավարել ժամանակս: Գիտեմ, որ դեռ այդքան ուժ չունեմ վիճաբանելու:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Sambitbaba (05.04.2015), Այբ (03.04.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ