Էսօր առաջին անգամ հոգեբանության դաս էր մեր մոտ, էլի օպերատորների հետ էր՝ ընդհանուր:Դասախոսը բացատրում էր ժեստերի նշանակությունը, թե ո՞ր ժեստի ժամանակ մարդ ի՞նչ է մտածում, կամ զգում: Ես մեծ հետաքրքրությամբ էի լսում դասը, բայց հաճախ էի ինքս ինձ բռնացնում բացասական ժեստերի վրա` լարվածության ժեստ, ինքդ քո մեջ փակվելու ժեստ (չնայած դասին շատ ակտիվ մասնակցում էի) ինչպես միշտ հորանջելս գալիս էր` հաստատ գիտեմ, որ դա լարվածությունից է, որովհետեւ ինձ համար այս դասերը երբեք ձանձրալի չեն եղել: Ընդհանրապես, երբեք չեմ կարողանում ձեռքերս հանգիստ թողնել, միշտ խաղում եմ հագուստիս հետ, կամ մի բան եմ պահում ձեռքւմս: Մշտապես լարված վիճակ:
Համենայն դեպս էսօր հետաքրքիր օր էր, լավ անցավ դասը:
![]()
Էջանիշներ