Դեռ շարունակվելու ա: Հաստատ շարունակվելու ա: Միանշանակ շարունակվելեւ ա:
Երևի իսկապես ոչ քիչ դեպքերում ոչ թե թուլամորթի, այլ խելամիտի քայլ ա` հանուն շտապ ու չսպասող գործի, ժամանակավորապես հրաժարվել մեկ ուրիշ խոստացվածից: Ուղղակի արդեն էնպիսի տպավորություն ա, որ խաբել եմ էն բոլոր մարդկանց, ովքեր սպասում էին ու երևի արդեն աստիճանաբար հոգնում են ու մոռանում: Ու կարծես արդեն որերորդ անգամ դավաճանում եմ էն գործին, որը շատ հոգեհարազատ էր դարձել: Վերջինս էլ կարծես զգում ա, թե ոնց եմ վարվում իր հետ, բայց առաջվա պես ժամացույցի թևը պոկելու, պատժելու ու հիշեցնելու փոխարեն` արդեն ուղղակի ժպտում ա ու ասում` «Ժամանակի հեծանիվը քեզ միշտ էլ կարող ա ներել: Բայց հենց ինքը` ժամանակը, երբեք: Դու չես պատկերավնի, թե ինչքան արագ ա ինքը սլանում, երբ իրան վատնում ես անիմաստ»:
Ու լսիր տղա ջան, քանի դեռ չես կործանվել լիովին` լավ կանես վերջ տաս էն վատ սովորությանդ: Դու էդպիդինը չես, նման մակարդակի մարդ չես, մի իջի էդ աստիճանի: Ուղղակի թարգի` թեկուզ հանուն անընդհատ ամոթի զգացողություն չունենալու ու խղճի խայթի չտանջելու: Հանգիստ կպիր քո գործերին, պլանավորիր, պայքարիր ու... ճիշտ ա, քո դեպքում գուցե մեղմ ասած անհավատալի ա, բայց հաջողության հասիր:
Էջանիշներ