1.
Վերադարձավ մեր կորած երգը: Ինչքաաան եմ հիշել էս կրկներգը, բայց ոչ մի կերպ միտս չէր գալիս, թե որ խմբի որ երգն էր: Միշտ մտածում էի՝ ասում ա՝ "Suddenly I saw", բայց դու մի ասա սկի անգլերեն լեզվով չէր՝ ինչպես և խմբի մյուս երգերը: Ահա թե ինչի բերեց երկար ժամանակ Kent-ի հավանածս ալբոմը չլսելը ու հետաձգելը: Փոխարենը մի այլ կարգի անսպասելի էր և ուրախալի:


2.
Էլի նոր «իդեալ» ա ստեղծվել: Մտքերով իր հետ եմ: Ուզում եմ խոսել, բայց չէ ախր, սենց չի լինի:
Իբրև թե ինքն էլ ինձ ա մոտենում, կոչ ա անում շփվել, լուռ չնստել ամբողջ ժամանակ: Իսկ ես բացատրում եմ, որ իմ վիրտուալն ու ռեալը տարբերվում են: Երկրորդում չես կարող չէ՞ նորմալ տեսքի բերել խոսքդ, չես հասցնի մտքինդ գրել, հետո խմբագրել, միանգամից լեզվիցդ կթռցնես: Մտքի հետևից չես կարող հասնել: Նաև վիրտուալ զրույցները կպահպանվեն ու ուզած ժամանակ կարող ես փորփրել անցյալդ, եթե ուզում ես: Իսկ ես ուղղակի հիվանդ եմ իմ անցյալով:
Ու ոնց ա ինձ «ասում» էն երկու փաղաքշական, բարի բառերը, որ պահել եմ հատուկ իր համար, որ իր коронный-ն են: Ու երկուսս էլ ունենք հորինված անուններ, որոնցով դիմում ենք իրար:


3.
Էսպես ա լինում, երբ թաքցնում ես՝ չես ասում, որ մրսում ես, սկսում ես թաքուն վատանալ մինչև վերջին պահը: Հետո էլ երբ փորձում ես ստել, շուտով գալիս ա մի պահ, երբ էլ ոչինչ չես կարող թաքցնել...