User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 553 հատից

Թեմա: Օրերից մի օր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    85 տարի: Անգամ եթե իրեն տեսած չլինես որևէ ֆիլմում, միևնույնն է գրավում է, մոտդ զգացողություն է արթնացնում, որ համաշխարհային կինոյի մեծերից է ու իրեն կարելի է դասել հին համաշխարհային դերասանների ու ռեժիսորների կողքին, որոնց հետ ու ում մոտ խաղացել է: Իր աչքերը, տարիների հետ անփոփոխ խիստ ու խորաթափանց հայացքը տեսնելուց հետո, որոշում ես նայել իր շատ ու շատ ֆիլմեր: Իր անկրկնելի Կվազիմոդոն, իր ծերուկ Բենը («Բլեֆ») արդեն ամեն ինչ արժեն: Այդ երկու ֆիլմերն էլ բավական են, որպեսզի տեսնես տաղանդավոր, մեծ դերասանի: Իր շնորհիվ էլ ժամանակակիցը կսիրի հին կինոն, սև-սպիտակ, հին ու բարի: Նկարահանվել է 1936-ից մինչև 2001 թվականը՝ մինչև իր մահը: Նաև գրող ու նկարիչ՝ մի խոսքով հանճարեղ Anthony Quinn:





    Կվազիմոդո

    Վերջին խմբագրող՝ Smokie: 02.04.2013, 19:52:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (05.04.2015)

  3. #2
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ գուցե ես վախկո՞տ եմ իրականում: Ոչ թե չեմ ուզում կռվել, վիճել այլ խուսափում եմ, իսկ գուցե այդ վեճի ժամանակ չիմացածովս հանդերձ հասնեմ ծայրահեղ հիմարությանը ու հետո չկարողանամ տակից դուրս գալ: Թուլամորթ: Զգուշանու՞մ եմ... հա հաստատ: Գիտեմ որ շատ բաներ չեմ հասկանում, շատ բաների մասին չգիտեմ: Գիտեմ, որ չեմ կարողանում ճիշտ ղեկավարել ժամանակս: Գիտեմ, որ դեռ այդքան ուժ չունեմ վիճաբանելու:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (05.04.2015), Այբ (03.04.2013)

  5. #3
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս մի գրառում էի հիշել ու կարդում: Մի տեսակ չէի պատկերացնում ո՞նց ա հնարավոր հաճույք չզգալ երաժշտությունից, բայց ասել, որ լավն ա, որ ձգում էր, գերում էր: Ասեմ ավելին հեղինակը վախ էր զգում լսելուց, բայց երաժշտությունը շարունակում էր գրավել: Չէի պատկերացնում: Առաջ որ փորձել էի ես էլ լսել նույնը, չէի հավանել ու էնքան որ գրառման մեջ ասվում էր «ինչ զգացողություն ասես չունեցա, բացի հաճույքից» կարծել էի իրեն էլ դուր չի գալիս
    Իսկ երեկ ես ապրեցի նման մի բան: Լսում էի երգը, թվում էր հաճելի չի, բայց մտքովս էլ չէր անցնի դադարեցնել: Հաճելի չլինելով հանդերձ հանգստացնող էր: Լսում էի ու հոգեկան հավասարակշռության զգացողություն էր արթնանում, արդյունքում սկսում էի մտածել, որ դուր է գալիս: Այ քեզ պարադոքս՝ հաճույք չես զգում, բայց հավանում ես: Հանգստանում ես



    Համ էլ ալբոմի վերնագիրն էր White (Nino Katamadze), իսկ ես սիրում եմ գունավոր վերնագրեր:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (04.04.2013), Sambitbaba (05.04.2015), Նիկեա (11.04.2013), Փոքրիկ շրջմոլիկ (21.07.2013)

  7. #4
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ պանտերային վերաբերվող ինչ-որ բան եմ գտնում պարտադիր հետաքրքրում ա: Ախր շատ եմ սիրում այդ խիստ աչքերով, սեւ կենդանուն Գիշատիչին
    Վերջերս փորձել էի լսել Al Di Meola-յի ալբոմներից, լսում էի ու չէի կարողանում ոչինչ ասել, թվում էր ոչ վատն է, ոչ լավը, կամ մի քանի անգամ պետք է լսեմ, որ հասկանամ այդ երաժշտությունը: Ուսումնասիրությունս որոշեցի սկսել «Orange & Blue» ալբոմից, չեմ էլ հիշում, թե ինչու՞ հետո ուզեցի կրկնել երկրորդ անգամ, ոչ էլ տպավորությունս եմ հիշում, էլ չեմ խոսում երաժշտության մասին:
    Իսկ այսօօ՜ր Այսօր պանտերան արդարացրեց հույսերս Երբեմն գիթարի արագությունը զարմացնում ա, իսկ ընդհանուր առմամբ ուղղակի լսում ես ու վայելում: Այս ալբոմից հետո մի բառ կարող եմ ասել Meola-յի մասին: ՎԻՐՏՈՒՈԶ



    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (05.04.2015), Նիկեա (11.04.2013), Փոքրիկ շրջմոլիկ (21.07.2013)

  9. #5
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Վա՛յ իմ խե՜ղճ Կորոծ-մոլորած»: Հանկարծ հիշեցի Սելինջերին, հիշեցի այս խոսքերը: Մի տեսակ չեմ հավանում իր տարօրինակ ու բարդ գրելաոճը, մի տեսակ ծանր ա թվում, մինչև հասկանամ, ավելի ճիշտ հասնեմ հասկանալի հատվածին, հոգիս դուրս կգա: Էնքան էլ չեմ սիրում երբ հեռվից են մոտենում բուն թեմային, սկսում են գաղտնիքներից: Հաճախ կարող ա տեղում կանգնեմ, փորձեմ հասկանալ հենց էդ պահը, ոչ թե շարունակեմ կարդալ:

    Հիշում եմ, ժամանակին էլ դժվարությամբ էի կարդում Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիներ» эа8яը, թե ի՞նչն էր բարդ մինչև հիմա չեմ հասկանում, բայց չէի կարողանում առաջ գնալ: Հա՛, «Էվելին»ն էր, որ շատ արագ կարդացի ու շա՜տ սիրեցի: Իսկ մյուս պատմվածքները հիմա էդքան էլ չեմ հիշի
    -Էվելի՜ն, Է՜վի:
    Ֆրանկը անցավ արգելագիծը և այժմ կանչում էր մյուս կողմից, որ նա հետևի իրեն:



    Զգում եմ, շուտով վերադառնալու եմ հին ոճիս, երբ դեռ նորեկ էի ակումբում: Սկսելու եմ ստեղծել երաժշտական թեմաներ, դրա համար հիմա չեմ ուզում խոսել երաժիշտներիս մասին: Բայց էս անգամ ես ուրիշ եմ լինելու, կարծես Սմոքին փոխվել ա: Հիմա բոլորովին այլ թեմաներ են լինելու, ավելի «Դար ակումբ»ային, ավելի ուրիշ, քան էէ՜ն բացածներս: Ժամանակները փոխվել են: Թվում է թե հիմա ավելի ծավալուն եմ, ավելի բազմաոճ, բայց առաջվա պես թեմայախեղդ չեմ անի: Համ էլ արդեն բաց թեմաներ կան:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.04.2013), erexa (09.04.2013), Sambitbaba (05.04.2015), Այբ (09.04.2013), Նիկեա (09.04.2013), Վոլտերա (09.04.2013), Փոքրիկ շրջմոլիկ (21.07.2013)

  11. #6
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դիտելիս հաճախ թվում էր, թե հաղորդման հերոսներից մեկը սրքի նկատմամբ իր սիրով վերին աստիճանի ծայրահեղության է հասել, «խենթացել է»: Կյանքի ամբողջ իմաստը տեսնում է միայն գրքի մեջ: Իրականում ամեն մարդ էլ ունի իր նախասիրությունը, որը կարող է իրեն «խենթացման» հասցնել: Մեե՜ծ գրապահարանները, լի գրադարակները տեսնելուց միայն հիացմունք էի զգում Պատկերացնու՞մ եք բոլոր չորս պատերը գրադարակներով, առանց պատուհանների սենյակ

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (18.04.2015), unknown (05.05.2013), Այբ (10.04.2013), Մարկուս (11.05.2013), Նիկեա (11.04.2013), Փոքրիկ շրջմոլիկ (21.07.2013)

  13. #7
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թվում ա թե անգլերեն երգերը մյուս բոլոր լեզուներովից ավելի եմ սիրում՝ կապ չունի բրիտանացի երաժիշտ, թե՞ ամերիկացի: Որովհետև էդ լեզուն իմ համար և՛ պարզ ա և' ոչ: Իսկ գաղտնիքներով երգերը գրավում են: Լսում ես, խոսքերը էդքան չես հասկանում, բայց որոշ անծանոթ լեզուների պես ականջդ չի սղոցում, վերջիններս լսելուց նույնիսկ հաճելի երաժշտության էֆեկտը կկորի: Իսկ ասենք ռուսերեն, կամ հայերեն խոսքերը ուզեմ թե չուզեմ հասկանալու եմ ու երբեմն սովորական տպավորւթյուն եմ ստանում, պարզ, հասարակ խոսքեր են լինում:

    Անգլերենը անգլերեն, գաղտնիքը գաղտնիք՝ բայց իմ կարծիքով միայն դա չի պատճառը, որ այդ լեզվով երգերը ավելի եմ սիրում: Ինչքան էլ սիրում եմ ռուսականները, անգլիականներին ավելի բարձր եմ դասում... Միշտ հիշում եմ, որ Եւրոպաներում ու Ամերիկաներում երաժշտական հետաքրքիր գյուտերը, տարօրինակ ու հետաքրքիր երաժշտական գործիքները ավելի շատ են, էլ չեմ խոսում հանրահայտ խմբերի մասին:

    Բայց վերջերս լսած մի-երկու երգեր ինձ էն աստիճանի են գրավել, որ անգամ մտովի հավասարեցնում եմ իմ սիրելի անգլերեններին (մանավանդ առաջինը): Մի բան ինձ ասում է, որ թեկուզ այդ մի երգը արժանի էր նշածս բարձր դասին, որ պետք է թարգմանվի անգլերեն ու հայտնի դառնա այդ ավելի բարձրաճաշակ երկրներում:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (18.04.2015), Նիկեա (11.04.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Անցած - գնացած օրերից
    Հեղինակ՝ Lusinamara, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 15.10.2011, 15:12
  2. Արձակ. Մեկն Այդ Օրերից
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.11.2010, 14:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •