Չէ, դեռ սպասեցնելու ա, բայց հիմա երևի էդ չի կարևորը:
Էջաբացում համար 37: Նույն նոտայից:
Հա, ես ինքս եմ իմ խնդիրը` իմ էս բնավորությամբ: Հենց էս առավոտ (ոչ առանց առիթի) հասկացա մի բան: Գուցե առաջ էլ ա սա մտքովս անցել ու հիմա չեմ հիշում: Երբ ամեն ինչ պակաս հասանելի ա, երբ ավելի բարդ ա որևէ բան գտնելը` մեկ ա վիզ կդնես ու կփնտրես: Իսկ երբ արդեն հեշտ ա տրվում, հետաձգում ես: Մեկ ա` միշտ էլ կարաս անես:
Դե, իրականում տարիների ընթացքում փոխվեցի որոշակի: Գուցե հոգնեցի: Բայց մի բան փաստ ա` դեռ շարունակում եմ անցյալով ապրել: Հա, իմ կյանքում ու մտքում միայն անցյալ ա, որը ափսոսում, կամ վախենում եմ կորցնել:
Ու մտքովս անցավ ևս մի բան: Ասենք ապրեի 1500 տարի (ճոխ կլիներ, չէի դիմանա ) ու ծերանալն էլ ուշանար: Ասենք 1000 տարեկանում 50-ի պես: Հետո՞: Ասենք թե գիտեմ, որ էդքան եմ ապրելու: Կարխայնանամ իհարկե: Ինչքաաան ժամանակ ունեմ: Ու էլի կսկսեմ սպանել, սպանել, երևի առաջվանից ավելի ուժգին: Տեսնես 1500-րդ տարումս կհասնե՞մ նպատակներիս, որոնք ախր առանձնապես բարդ էլ չեն: Ու ընդհանրապես, ի՞նչ են ինձ տալու էդ պարզ նպատակները: Ուր մնաց թե բարդերը: Ի՞նչ ա ինձ տալիս էն ամենը` ինչին հասնում եմ: Միևնույն ա չեմ փոխվում, եթե անգամ դասեր եմ քաղում:
***
Ի վերջո գրեցի Վիսթին FB-ով: Գրեցի, չնայած երբեք չի կարդա տղեն
Էջանիշներ