Ու էս արդեն որերորդ անգամն ա, ինչ տրամադրվում եմ վերադառնալ ակումբ:
Եւ ընդհանրապես, արդեն որերորդ անգամ որոշում եմ շարունակել դադարածս գործերը, որոնցից չեմ էլ հասկանում թե մինչ էդ ոնց եմ հանկարծակի «հոգնում» ու դադարում: Երբեմն ստիպված էլ եմ լինում որոշ բաներ վերսկսել, չնայած հնարավոր ա դրանից հետո էլի կանգ առնի ու հանկարծ մի օր նորից ստիպի զրոյից սկսել...
Երբ նույնիսկ հստակ որոշած ես լինում մի բան՝ գալիս ա պահը ու... ո՞նց եղավ որ չստացվեց:
Բայց ոչ մի կերպ արդեն չես հիասթափվում՝ միշտ որոշում ես նորից փորձել: Տեսնես վերջը ստացվե՞լն ա հաղթելու, թե՞ հանձնվելը:
Նավորսկին էլ էր Ֆորեսթ Գամպի պես մի խեղճուկրակ, բայց համառ ու հաջողակ: Երևի դա էլ ա պատճառը, որ Թոմ Հենքսին ու Ռոբին Ուիլյամսին համարում եմ ամենասիրածս հոլիվուդյան դերասանները:
Գամպն էլ ամենասիրածս հոլիվուդյան ֆիլմը:
Իրենց դրական կերպարները ու վերջիններիս վարպետորեն մատուցումը:
Ու տե՞ս Գևորգ՝ էլի ասեցիր «երևի», չնայած կասկած չէր կարող լինել:
Գուցե անձնականացնում եմ էդ սերը շատ առումներով՝ բայց ես դեռ շաատ, շաաատ-շատ հաց ու պանիր պիտի ուտեմ, որ հասնեմ էս «անհաջողակների» մակարդակին: Իրենք ի վերջո արեցին դա, իսկ ես երևի կարող եմ միայն խոսել:
Ի դեպ՝ էս գովազդի շնորհիվ ծանոթ երաժշտությունը երբ հիշեցի՝ սկզբից նմանեցնում էի Հարրիի երկրորդ ֆիլմի soundtrack-ի Սարդtrack-երի հետ,
(ու մի հետաքրքիր զուգադիպությամբ՝ 2-րդի երաժշտությունը 1-ինի ու 3-րդի չափ չեմ լսել ու սիրել): Հետո, երբ փնտրում էի մեղեդին՝ կարծում էի Terminal-ից է: Ու էլի մեր Jarre-ը ցույց տվեց, որ սկի John Williams-ի երաժշտությունը չի: Ըստ երևույթին հենց էդ բացահայտումից հետո եմ սկսել նկատել John Williams-ի նմանությունը մաեստրո Morricone-ի հետ:
Ennio Morricone-Bisbiglie Della Gente
Էջանիշներ