Զգում էի: Զգում էի որ կաս, ուղղակի համոզված էի, պարզապես ուզեցի իմ աչքով տեսնել՝ ավելի մոտիկից զգալ ջերմությունդ: Ու տեսա ավելին, քան ուզում էի՝ այնտեղ միայն դու էիր, ուրիշ ոչ ոք չկար: Ճիշտ է դա շատ կարճ տևեց, ճիշտ է դա ամենահասարակ պատրանք էր, բայց ամեն դեպքերում պատահեց: Հենց դու էիր, միակն էիր... կարծես հրաշք լիներ ու այն փաստը, որ դա սխալմունք էր, որ դա ընդհամենը երկու վայրկյան տևեց նույնիսկ ավելի էր ուրախացնում, ավելի էր ոգևորում, որովհետև եթե այդպես չլիներ, կամ դա պատրանք չլիներ, ես այսքան չէի ուրախանա:
Ուրախ եմ նաև, որ երկրորդ էջիս առաջին հերոսը դու դարձար՝ ևս մի հաճելի անակնկալ:
Էջանիշներ