User Tag List

Էջ 26 37-ից ԱռաջինԱռաջին ... 1622232425262728293036 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 376 համարից մինչև 390 համարի արդյունքները՝ ընդհանուր 553 հատից

Թեմա: Օրերից մի օր

  1. #376
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի մանկապատանեկության սերիալ: Էս ինչքա՜ն շատ էին էէէ՜:


    Այ եթե իսկապես նայեմ հենց անգլերեն՝ իրոք հզոր արդյունք կլինի:
    Հաաաա, ժամանակին շատ էլ սիրում էի արկածային ու հումորային կինոներ: Ու հիմա էլ եմ հաճույքով հիշում էդ ամենը: Էնքաաա՜ն կուզեի հիմա կուտակվածս հիշողությունները կրկնել: Հուսով եմ չի հետաձգվի էս անգամ:

    Բա Կոմիսար Ռեքսըըը՜:


    Տեսա, որ subtitle-ներով Mind Your Language էլ ա կրկին հայտնվել YouTube-ում՝ չնայած կարայի փորձեի առանց դրանց նայել: Բայց հենց ստուգելու նպատակով բզբզացի հասածս երրորդ սեզոնում... նիխտ:

    ***
    Էս տարի ամեն ինչ շատ ավելի բարեհաջող ա ընթանալու: Եթե առաջ ժամանակավոր էին հավաքածուները, է՛ս անգամ՝ բոլոր խոչընդոտները հաղթահարելով դարձնում եմ հիմնական ու մշտական:
    Պիտի շատ, իրոք շատ բան անեմ էս տարի, բայց առայժմ միայն խոստումներն են, իսկ մի ամիսն արդեն անցել ա տղա ջան: Օրինակ՝ ինչի՞ համար ես հիմա դու սա ասում, մեկ ա՝ ինքդ գիտես, որ աճդ կսկսի միայն երբ դու որոշես, իսկ դու դեռ յայլի-դոյլի ես անում դմբո:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (02.03.2017)

  3. #377
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեղն էր քեզ Գևորգ: Էս թող քեզ դաս լինի, որ էլ երբեք իզուր տեղը հույսեր չփայփայես, չապրես երևակայությամբ ու իլյուզիաներով՝ իբր թե հես ա, էս մի բանն էլ պրծնի ու լավ ա լինելու, էս էլ անցնի ու էլ բան չի մնա: Քեզ վիճակված ա լինել անհաջողակ, քեզ վիճակված ա, որ ամենաչուզածդ բանը գլխիդ շուռ գա, քեզ վիճակված ա լինել դժբախտ: Ու պետք չի հարցնել թե ինչու՞՝ էդ հարցը պատասխան չունի: Վիճակված ա ու վերջ՝ դրանով ամեն ինչ ասված ա արդեն ու դա քննարկման ենթակա չի: Թե՞ հիմա էլ տրամադրվելու ես, իբր մի քանի ամիս ա՝ կանցնի կգնա: Չէ ախպերս, եթե էս բանը եղավ, դա ուղղակի նշան էր, որ վերջապես էդ դատարկ գլուխդ մտնի էս ամբողջը: Մոռացի հույսի մասին՝ էդ լավ բան չի: Մոռացի երջանկության մասին՝ դա գոյություն չունի: Մոռացի համբերություն կոչվածը՝ դու դա չունես: Նստի լացի ամբողջ օրը՝ դա ա միակ ելքը այ... տուուուուուուուուուուուուուուու ..............................
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. #378
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև Օմօնուիլ Վիտորգան

    Կարծում ես մոռացե՞լ էի: Ոոո՜չ-ոչ-ոչ ընկեր ու գիտեմ, որ դու էլ: Յոթ տարի էէէ, յոթ տարի: Ո՞նց թռան հրթիռի պես` չեմ հավատում: Տակավին երիտասարդ էի, բայց եթե ինձ էն ժամանակ հայելում տեսնեի ու հիմա նայեմ` բացարձակսպես տարբերություն չկա: Այ ներքուստ փեխվեցի ահագին, գուցե շատ առումներով դեպի վատը` "Կյանքն առանց բարդությունների"ն վառ օրինակ: Բարդ ա, ծանր ա ու անհասկանալի ա, թե ո՞նց ա լինում էս ամենը, ի՞նչն ա թողում իր ազդեցությունն ու հետքը ու ո՞նց կողմնորոշվես թե որն ա ճիշտ ուղին:
    Լսիիիի, ես էլ նոր երգում էի մտքումս ու ասում "Այ հենց էս խոսքերն ու էս երգը շատ լավ կսազեն գրառմանս", բայց ազնիվ խոսք չէի նկատել, որ նույն յոթ թիվն ա: Իրոք հետաքրքիր ա` էդ յոթ տարիներից ո՞րն էր ամենա դրական արդյունավետը ու ո՞րը ընտրեմ հետագայի համար:
    Перекрёсток семи дорог, вот и я
    Перекрёсток семи дорог, жизнь моя

    Շնորհավոր անհաջողակ տիրոջդ ծնունդը իմ բարի ընկեր:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 16.02.2017, 00:18:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (23.02.2017)

  6. #379
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պայքարողների ու չհանձնվողների համար:



    Սա էլ իմ համար: 40 ունկնդրում 2 ժամում
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մուշու (26.02.2017), Նիկեա (23.02.2017)

  8. #380
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օմի՞կ, ո՞նց ես:

    Չեմ հասկանում էս ի՞նչ խաղեր են, ի՞նչ ա ինձ ուզում էլի համոզի կյանքը: Որ ամեն ինչ իմ ուզածո՞վ ա լինելու, որ չհուսահատվե՞մ: Ինչի՞ հավատս չի գալիս չնայած փաստերին, ինչի՞ չեմ ուզում խոսել էդ մասին, ինչի՞ եմ տխրում ու կարծում, թե բարդություններն ու խնդիրներն անսահման են, ամեն պահի: Ասենք հիմա ես կարայի ասեի չէ՞, որ անհաջողակ չեմ: Կարայի ասեի, որ էնքան ուզեցի՝ ամեն ինչ ինքնիրան փոխվեց: Բայց ինձ արդեն լրիվ ուրիշ բաներ են մտահոգում: Մի տեսակ ստից, անցողիկ, բայց ինձ համար չգիտես ինչի շատ կարևոր բաներ: Ու էլի կուտակվում ա ամեն ինչ էէէ՜: Ինչի՞ վրա եմ ծախսում ժամանակի մեծ մասը: Ասա պարզ չի՞: Էլի կորուստներ ու սպասումներ: Էլի փորձություններ ու ան/հաջողություններ: Բայց որ կյանքում էլ էդպես համառ պայքարեի ոնց որ խաղում ու մի կողմ չդնեի նպատակներս, արդեն վաղուու՜ց շատ բաների հասած կլինեի ու կայացած, ինքնահաստատված: Ափսոս էր ժամանակը ու դեռ շարունակելու ա ափսոս լինել: Ինչու՞ տրամադրված չեմ փոխվել:

    Վիշապ լինեի:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  9. #381
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ներկան անցյալում

    Ի՞նչ կլիներ, եթե այս ամենը լիներ տարիներ առաջ և հավելյալ գոնե մի բան (մեծ բան) այնպես ընթանար, ինչպես ուզում եմ հիմա: Որ դպրոցում կարողանայի չորով ասել:
    - Դուք մի "անհանգստացեք", ես ունեմ ընկերներ ու իրենք ձեզ նման չեն:
    Ինչ թեթև, չնչին բաներից ա կախված անվախությունը, համարձակությունը, կամքի ուժը: Հիմա հաստատ չէի ասի, որ թուլամորթ եմ ու ոչ միայն թքած կունենայի իրենց կարծիքի վրա, այլև ինքս թույլերին կպաշտպանեի: Ու թող հետաքրքրվեին, բայց ոչինչ չիմանային: Առաջին հերթին հենց իրենց նմանների համար պիտի թագավորությունը աներևույթ լինի:
    Հա, բանակ էլ կգնայի ու անցած տարի էլ կմասնակցեի պատերազմին:


    Իսկ հիմա ես ամեն օր հիշում եմ Թոմին, որ ինձ կարոտածի իլյուզիա ստեղծեց, հիմա էլ էն ճագարիկին, որ մատս "պաչեց": Չմեծացա էդպես էլ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Marcus (18.03.2017), Նիկեա (18.03.2017)

  11. #382
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ... Օմ էջերիդ քանակը տարիքիս հետ համընկնում ա:

    Աստիճանաբար էլի մեծացնում եմ պատասխանատվությունս, պարտականություններս եւ առաջադրանքներս: Չեմ հասկանում ես կիսով չափ կախարդված ե՞մ կինոյի միջի Էլլայի պես: Ո՞նց ա լինում, որ մի հարցում համաձայն չլինեմ դիմացինի հետ, կամ չուզեմ անել էն` ինչ ասում են, բայց ինքնաբերաբար, գոնե որոշակի առումով հլու-հնազանդ փոխեմ ուղղությունս:

    Սպասի... ուրիշ բան էի ուզում պատմել քեզ Օ:
    Ուրեմն` էդ օրը առաջին դասարանից բարձր երևի չէի լինի, եթե ինքը կար: Եկել եմ դպրոցից, հանում եմ բաճկոնս` մեկ էլ զգամ հետևից ինչ որ բան կպել ա: Շուռ գամ տեսնեմ էդ մռութը դիմացի թաթերը բարձրացրել, հենել ա ոտերիս ու մեծ աչքերով ինձ ա նայում: Մի լաավ ծիծաղում ենք բոլորով, ասում են "փիսիկը քեզ կարոտել էր": Չէ-հաաա` վստահ եմ` ընդամենը ուզում էր տեսնել, թե ո՞վ ա մեջքով դեպի իրեն կանգնած անծանոթը:
    Հիմա եմ հիշում ու հասկանում, որ երբեմն վատ եմ վարվել հետը, գուցե անտեղի բարկացել, խփել, պոչից քաշել, չարություն արել:
    Ինքն էլ զգուշավոր էր ի՞նչ խոսք: Եթե մի քանի վայրկյան անթարթ իրան նայեիր առանց հետին մտքի կհարձակվեր: Այ մի անգամ իսկապես բարկացած հենց դեմը կանգնած նայում էի` թաթով խփեց աչքիս: Բա որ մի անգամ դռան մոտ կանգնած մամային բան էի պատմում, մեկ էլ` հենց արդեն գնացի մի քանի քայլ, որտեղից որտեղ ծլեց, վազեց, որ խփի... փոխարենը հասցրեց առջևի թաթերով պատին հենվել:
    Բա ոնց էի սիրում հետդ պինգ-պոնգի գնդակով խաղալ:

    Էս էլ մեր Թոմը Օմ ջան:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. #383
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրում եմ երբ օրիգինալ են լինում՝ իսկապես տարբերվում են: Էն որ ուրիշ ոչ մի տեղ նման բան չես տեսել: Էլի ստիպում ա միլիոն անգամ նայել առանց հոգնելու:

    Ու ինչպես միշտ՝ սիրում եմ սիրուն, հաճելի նորություններ:


    Իսկ գործերս ու ժամանակս` դե ինչպես միշտ ախպերս... Շաբաթվա յոթ օրերին ամեն ինչը կիսատ ա մնում՝ չհաշված կարևորներն ու պարտականությունները: Ամեն ինչ բերում ա նրան, որ խանգարի նորմալ հասցնել, չհաջողացնեմ վայելել: Մի խոսքով ինձ դարձնի խանգարված-աննորմալ անհաջողակ: Թե ինչու՞ եմ շարունակում համառորեն/հիմարորեն պայքարել: Եթե մի օր համակերպվեմ ու դադարեմ՝ ամեն ինչ ոչ միայն ավելի թեթև կտանեմ, այլև ուրախ-զվարթ, գժի պես կծիծաղեմ ամեն մի ձախորդությանս վրա: Կարող ա՞ ավելի լավ չի լինի: Կարող ա էս ամենը նշան ա, որ հերիք ա լսեմ սրտիս ձայնին՝ հիշեմ ուղեղի մասին: Ուրեմն ես էդ նշաններին էլ լուրջ չեմ վերաբերվում, կփոխվեմ միայն, երբ սիրտս թելադրի: Ու կլինի՞ երբևէ, որ «կյանքը բարդություն ա սիրում»-ին չպատասխանեմ «ուրեմն ես կյանքը չեմ սիրում»:
    Վերջերս հասկացա, որ եթե իմ փոխվելուց հետո դիմացինի վերաբերմունքն ու անվստահությունը չի փոխվի՝ ինքը մեկ ա անցյալն ա հիշելու ու ներկան չի նկատելու, փոխվելս իմաստ չուներ: Հա՝ իր համար էր էդ ամենը, բայց նմանատիպ պատասխան էի ակնկալում, դուրս ա գալիս, որ ավելի շատ իմ համար էր... Էգոիստ: Նույնն էլ պայքարելն ա՝ եթե ի վերուստ դրված ա, որ անհաջողակ եմ, անհաջողակ եմ: Էդ դեպքում ինչի՞ չեմ թարգում:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  13. #384
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փոփոխական ա ամեն ինչ Օմվել` կյանքի ընթացքն ու տրամադրության աստիճանն էլ ա փոփոխական:

    1. Մնաց մի քանի այցելություն ատամնաբույժին ու չնայած մինչև վերջինը հավանաբար ամենաքիչը երկու շաբաթ ձգի ու էս քանի օրերը շատ ավելի ա ջանջալացել ատամլվացումս, միշտ հիշում եմ, որ "մոտ է ավաարտը` մի ակնթաարթ է մեզ մնացել: Մեզ մը-նա-ցեեել": Երջանիկ եմ:
    2. Հետաձգումներս ու կուտակումներս ավարտվելու ճանապարհին են: էս օրը վկա:
    3. Անգամ ձեռք բերվող ստեղծագործական փորձս ա սկսում զգալիորեն աճել ու հարստանալ: Շուտով երևի այլևս չվախենամ էն խոստացածս ու հավանաբար մոտակա օրվանից` երբ իբր թե ամեն ինչ շատ ավելի պիտի բարդանա: Օրեկան ահագին երկար ժամանակ պիտի տրամադրեմ: Մուսաները (ականջներդ կանչի) անգիտակցանար հայտնվում են ու ոԳևորում: (c) Ուլուանա:

    Իրականում կարծես երրորդ կետից հետո` կամ առնվազն մոտ սկսեցին էս էգո-փոփոխություններս:

    Իսկ հիմա` բարի գիշեր սիրելի Օմուիլ: Հա, ի դեպ էն ձեռքի օրագիրս էլ ա ավարտվել ու էն հրաշք նորն ա բացվել էս շաբաթ: Ճիշտ ա էնքան էլ խոստումնալից չի եղել էդ վերջն ու սկիզբը, բայց ես հավատում եմ: Հավատում եմ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Marcus (05.04.2017)

  15. #385
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջ թամբալ: Վերջ:
    Օմօ կարաս շնորհավորես:

    Էսքան գլուխ պահեցիր տղա, վաղվանից ծանր օրերը սկսում են: Պիտի ամեն գնով, լսում ե՞ս ամեն գնով ամեն օր հասցնես ամեն ինչ: Մենակ շաբաթ, կամ կիրակի ես կարող որոշակի թեթևացնել առաջին կետը:

    1. Օրեկան շատ ավելի գրես: Մաքրագրություններդ սկսես ու չհապաղես աճեցնել:
    2. Կարդաս, կարդաաաս: Եթե պետք եղավ մի քանի գիրք իրար խառնելով կարդաս:
    3. Լեզուներդ էլի վերսկսես, ամեն գնով պարապես ու չմոռանաս անգլերեն ֆիլմերի, մուլտերի ու գրքերի մասին:
    4. Ստեղծես, կամ ոչնչացնես:
    5. Եթե ժամանակ մնաց, ո՞վ գիտի պարտականություններից դուրս, սիրելի ու ցանկալի բաներն էլ նորմալ կհասցնես: Չնայած կարծում եմ սենց թե նենց դրանց էլ ես ժամանակ տրամադրելու այ թուլամորթ: Ինչևէ, միշտ եթե լուրջ նպատակադրվել ես՝ կարևորները հասցրել ես: Հիմա էլ կհասցնես:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Diana99 (09.04.2017), Marcus (13.04.2017), Progart (11.04.2017), Դեղին մուկիկ (21.05.2017), Ուլուանա (11.04.2017)

  17. #386
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, չստացվեց եղբայր:

    Իմ համար երևի չափից դուրս բարդ էր ու շատ: Ծանր էր: Ավելի լավ ա թողնեմ երկու ամենակարևոր ու պարտադիրները՝ մնացածն էլ կտեսնենք՝ որը ոնց ստացվեց: Էս անգամ ուժերիցս վեր ա՝ կհանձնվեմ:

    Բայց լավ էլ հավես ա լիքը գրքեր միաժամանակ կարդալը: Շտապում եմ, շատ եմ շտապում արագ սովորել էն ամենը, ինչից ժամանակին ուշացա:


    Ու էդ ի՞նչ սովորություն ա առաջացել աղմուկ բարձրացնելու ու գովազդվելու: Իբր ի՞նչ ես անում you damn fool:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Marcus (13.04.2017)

  19. #387
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Եւ ո՞նց ա մեր հիվանդը:
    - Վատ չեմ Օմօ ջան: Ճիշտ ա` չհաջողվեց գիշերը երկար քնել: Բայց եթե էս երկար փորձն էլ արդյունք չտվեց` ուրեմն էսքան ժամանակ ինձ էին սպասում մանկությունն ու պարտականությունը:
    - Բա դե առիթը ինչի՞ ես բաց թողնում`ախր քո երկրորդ ամենասպասած օրվա ամենասիրած ժամն ա` սենց մեկ էլ վեց օրից կլինի: Խոստացել ես չէ՞ էս շաբաթ ամենաքիչը երկու գիրք պրծնել:
    -Մտածում էի քունս հըլը պիտի առնեմ: Էլ չեմ խոսում, որ "հիվանդությունդ" հաշվի առնելով` հետաձգում ես մյուս շաբաթվան գրապարտքդ: Գոնե երեկ տեսար չէ՞ ինչ լավ էիր, բայց որոշեցիր էլի անել սրտիդ թելադրածը:
    - Լսի, բայց պարտականությունները մի կողմ` պատկերացնում ես չէ՞ ինչ հետաքրքիր ա միաժամանակ.
    . Փորձել հասկանալ` Անտեսանելի մարդը լավն ա՞ թե՞ չէ:
    . Հիշել Արքայազնի,աղքատի, ինչպես նաև մեծն Փոքրիկ շրջմոլիկի արկածները:
    . Օօօօ, Օլիվեր Թվիստին վաղուց երևի չեմ անդրադարձել...
    . Վերադառնալ Պինոքիոյի ժամանակաշրջան:
    . Դե, Բարոն Մյունխհաուզենը էսօր ընդամենը կարող ա օգնի երկրորդ գիրքն ավարտել: Հեշտ եմ չէ՞ տակից դուրս գալու ձևը գտնում: Չնայած էսօրվա վրա էլի մի կիսաավարտելու ու մի քանի կարդալու ուղղակի բան ունեմ:
    . Եւ իհարկե հազար օղորմի խեղճ Ռոբին Հուդին:
    . Փոքրիկ Ալիսն ու դմբո Վինի Թուխն էլ նստել Chrome-ի տարբեր tab-երում` իրար են գրկել ու լաց են լինում, "Ի՞նչ անենք հապա, որ շատ փոքր ենք, մենք էլ ընթերցման իրավունք ունենք" Հեչ վեջս չի:
    - Բա դե տեսնում ե՞ս Իսկ դու էլի եկել ես մոտս անիմաստ զավզանակ անցկացնելու: Գիշերը լրիվ ուրիշ պլաններ ունեիր:
    - Պարդոն:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  20. #388
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահա և տարվա ամենաերջանիկ օրդ, որի մասին էդքան խոսում էիր: Եւ ի՞նչ

    Այ հիմա` ճիշտ ա դեռ ո՛չ վերջնականապես, բայց կարևորը պրծար առավոտյան և գիշերային տանջանքից: Անտարբե՞ր ես, քեզ ավելի՞ երջանիկ էիր պատկերացնում էս օրով: Ընդհանրապես օրն էիր երևի այլ կերպ պատկերացնում չէ՞: Չէէէ, դժվար թե իզուր լինի՝ երբ գա գործն անելու ժամանակը, կզգաս ոնց ա փոխվել ամեն ինչ դեպի լավը:
    Ու մի մոռացիր, որ նոր ատամներդ շատ լավն ու սիրուն են, հենց դա ա ամենաերջանիկ օրվա ֆիզիկական ասոցիացիան, ո՛չ հոգեբանականը:

    Գործե՞րդ: Չեն ստացվում հա՞: Բայց դե հո գիտե՞ս, որ բան չմնաց, որ գոնե հաջորդ շաբաթ՝ եթե իհարկե աշխատես քո վրա էդ ուղղությամբ, կկարողանաս անել է՛ն, ինչ ուզում ես ու անգամ գրելը քեզ չի խանգարի, որովհետև... որովհետև գոնե մեկ շաբաթով արձակուրդ ես վերցնում դրանից (իրան էլ հետը տալիս ): Կկարդաս ինչքան ուզես ու ինչ ուզես, կանցկացնես ժամանակդ ոնց ուզես ու հնարավոր ա և ավարտես կիսատ թողած գործերդ, դատարկես կուտակումներդ: Բայց էս վերջինի վրա շատ մի կենտրոնացի, թե չէ էլի չես հասցնի:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  21. #389
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աչքիս ինչպես վերևում ասեցիր՝ չես հասցնի:

    Պատկերացնում ե՞ս ոնց են գրքերդ հիմա բոլորով համախմբված քեզ բեեե անում:

    Իսկ դու հերիք չի չդիմացար ու դեռ երեկ արձակուրդ վերցրեցիր գրելուց, մի բան էլ հիմա կարդալու վրա չես կենտրոնանում՝ ինչքան էլ հետաքրքիր ա:

    Բայց դե հիմա...
    Էնպես չի, որ ընդհանրապես չես կարդում:
    Մյուս կողմից՝ կարծես վաղուց չէիր «հանգստացել»:
    3-րդն էլ՝ կուտակումներդ պրծնեն, ավելի թեթև կլինի:


    Ինչպես միշտ չես կարողանում ժամանակդ ճիշտ օգտագործել:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  22. #390
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թարգել ա պետք: Իսկականից ոչ մի բանի մասին չխորանալ, չմտածել ու չձգտել` անիմաստ ա:
    Երևակայությունն էլ ա սպառվել, չնչին աշխատասիրությունն էլ, հավատն էլ:
    Մնացել ա բողոքը, նեգատիվը ու կոտրված էություն մը:
    Ինչի՞ս ա պետք` ավելի լավ ա համակերպվել, հասկանալ ու մո-ռա-նալ:

    Ինչի՞ որոշ բաներ ինքնըստինքյան գլխիցս դուրս չեն գալիս, ինչի՞ են շարունակում տանջել ու ցավացնել: Ինչու՞ եմ պատահաբար էնպիսի բաներ անում, որից պիտի ինձ վատ զգամ ու չեմ մոռանում: Ինչի՞ անհասանելի երազանքները չեն կորում գնում, չեն հեռանում մտքիցս: Ինչի՞ եմ ես ինքս բռնում` նայում էդ տեսանյութերը ու հետո սկսում ինքս ինձ խղճալ անհնարին անմոռանալիի համար:

    Հասկացի, համոզվի ու համակերպվի վերջապես` դու ան-հա-ջո-ղակ ես:


    Էսպիսինն էլ էս էջն էր:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

Էջ 26 37-ից ԱռաջինԱռաջին ... 1622232425262728293036 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Անցած - գնացած օրերից
    Հեղինակ՝ Lusinamara, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 15.10.2011, 15:12
  2. Արձակ. Մեկն Այդ Օրերից
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.11.2010, 14:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •